Գիտնականները կորոնավիրուսը սպանող ռոբոտ են ստեղծել

Գիտնականները կորոնավիրուսը «սպանող» ռոբոտ են ստեղծել

206
(Թարմացված է 14:35 02.07.2020)
Կորոնավիրուսը սպանող ռոբոտը միկրոօրգանիզմների վրա ազդում է կարճալիքային ուլտրամանուշակագույն ճառագայթման միջոցով։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի –Sputnik. Բահրեյնի գիտնականները ստեղծել են ռոբոտ, որը կարող է տարբեր միկրոօրգանիզմներ ոչնչացնել, այդ թվում՝ կորոնավիրուսը։ Այս մասին գրում է Daily Mail–ը։

Ռոբոտը խոսում է 12 լեզուներով, կարողանում է ջերմաչափում իրականացնել։ Բացի այդ, այն արձագանքում է ձայնային հրահանգներին և ճանաչում դեմքերը։

Կորոնավիրուսը սպանող ռոբոտը միկրոօրգանիզմների վրա ազդում է կարճալիքային ուլտրամանուշակագույն ճառագայթման օգնությամբ։ Դրա շնորհիվ ռոբոտը 30 րոպեի ընթացքում ոչնչացնում է բոլոր միկրոօրգանիզմների մինչև 90%–ը` վնասելով նրանց թաղանթը և հանգեցնելով ԴՆԹ–ի քայքայման։

Որքան օդի ջերմաստիճանը բարձր է, այնքան COVID-19–ի կյանքը կարճ է. փորձագետ

Այսօր ռոբոտը փորձարկումներ է անցնում արդյունաբերական պայմաններում, իսկ դրա երկու նմուշներն արդեն իսկ օգտագործվում են Բահրեյնի բուժհաստատություններում։

Ռուսական պատվաստանյութը կորոնավիրուսից կպաշտպանի երկու տարի անընդմեջ

206
թեգերը:
Ֆրանսիա, գիտնական, կորոնավիրուս, ռոբոտ
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (851)
Ըստ թեմայի
Փոքրիկ ռոբոտիկը քայլում ու թռչկոտում է մարդու պես. տեսանյութ
Հայաստանում ստեղծված ռոբոտը կփորձարկեն նաև ԱՄՆ-ում. «Մի վախեցիր, փոքրիկ»
Ալեն Սիմոնյանը զրուցում է ռոբոտի հետ, որը նրան «Красавчик» է ասում. տեսանյութ
Այ քեզ բան. թռչող մեքենաները կմրցեն օդում, «տպած» մեքենայով կերթևեկեն ու ռոբոտին չեն նկատի
Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոն

ՌԴ–ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կսկսեն փորձարկել երեխաների վրա

16
(Թարմացված է 13:32 04.08.2020)
Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնն արդեն փաստաթղթեր է պատրաստում թեստավորում անցկացնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. 2021 թվականի հունվար-փետրվարին Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնը սկսելու է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը փորձարկել երեխաների վրա։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։

Նրա խոսքով՝ այժմ անհրաժեշտ փաստաթղթեր են պատրաստվում, քանի որ նախկինում կենտրոնը երբեք երեխաների վրա փորձարկումներ չի անցկացրել։

«Մանկաբույժները գիտեն այդ նրբությունները, նրանց հետ հիմա փաստաթղթերի փաթեթ ենք կազմում, որը կներկայացնենք առողջապահության նախարարությանը՝ երեխաների վրա փորձարկումներ անցկացնելու համար», - ասել է Գինցբուրգը։

Ընդ որում՝ նա ընդգծել է, որ փորձարկումները կսկսվեն միայն մեծահասակների վրա փորձարկումների ավարտից հետո։

Գինցբուրգն ավելացրել է, որ թեստավորումը կսկսեն միայն ձմռանը, քանի որ մեծահասակների վրա COVID-19-ի դեմ պատվաստանյութի երրորդ փուլը մոտ հինգ ամիս կտևի։ Դրան մոտ երկու հազար պացիենտ է մասնակցելու։

Ավելի վաղ Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել էր, որ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի մշակած պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն ավարտվել են։

«Պատվաստանյութերի մրցավազք»․ ինչու՞ է Արևմուտքը մեղադրում Ռուսաստանին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։
Համաշխարհային վիճակագրության Worldometer կայքի տվյալներով՝ այսօրվա դրությամբ աշխարհում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 18,4 միլիոնի: Մահացել է ավելի քան 697 հազար մարդ։
Օպերատիվ շտաբի պաշտոնական տվյալներով՝ Ռուսաստանում COVID-19-ի հաստատված դեպքերի քանակը հասել է 891 423–ի, 14 351 մարդ կորոնավիրուսի զոհ է դարձել։

Ռուսաստանի ՊՆ-ում ներկայացրել են COVID-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկման արդյունքները

16
թեգերը:
երեխա, կորոնավիրուս, Ռուսաստան
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (851)
Ըստ թեմայի
Ռուսաստանում հաջողությամբ փորձարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը
Ռուսաստանի հիվանդանոցները ստացել են կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի առաջին խմբաքանակը
Կորոնավիրուսի դեմ պայքարում Ռուսաստանն առաջընթաց է գրանցում. Պուտին
Մարինա Կոխալ

Մասնատված ռեփերի կնոջ մասնակցությամբ քննչական փորձ է արվել. տեսանյութ

29
(Թարմացված է 12:16 04.08.2020)
Տեսանյութում երևում է՝ ինչպես են ամուսնու սպանության մեջ մեղադրվող Կոխալին բերում բնակարան, որտեղ հայտնաբերվել էր Էնդի Կարտրայտի մասնատված մարմինը։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանի քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել, որը նկարահանվել է մահացած ռեփեր Էնդի Կարտրայտի (Ալեքսանդր Յուշկո) կնոջ՝ Մարինա Կոխալի մասնակցությամբ քննչական փորձի ժամանակ։

Տեսանյութում երևում է՝ ինչպես են կնոջը ձեռնաշղթաներով բերում բնակարան, որտեղ հայտնաբերվել է ռեփերի մասնատված դին։ Մասնավորապես, Կոխալը ցույց է տվել քննիչներին այն բազմոցը, որի վրա իբր թե ամուսնուն մահացած է հայտնաբերել։

Ռեփ կատարող Էնդի Կարտրայտի դին մասնատված վիճակում հայտնաբերվել էր Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող բնակարանում հուլիսի 29-ին։

Մարինա Կոխալը կալանավորված է մինչ սեպտեմբերի 30-ը։ Քննիչները պնդում են, որ նա դեռևս չպարզված եղանակով սպանել է Յուշկոյին Նևսկի պողատայում գտնվող բնակարանում, հետո մասնատել դին՝ հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով։

Թեև Կարտրայտի մահվան մասին հայտի է դարձել հուլիսի 30-ին, Կոխալն ասել է, որ ամուսինը չորս օր առաջ է մահացել թմրանյութերի չարաշահումից, որից հետո իքը մասնատել է ամուսնուն՝ նրա «խայտառակ մահը» թաքցնելու համար։

Հայտնի ռեփերի սպանությանը միայն կինը չէ, որ մասնակից է եղել. մանրամասներ են հայտնի դարձել

Հարուցված է քրեական գործ ՌԴ Քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1–ին մասին հատկանիշներով՝ «սպանություն»։

Վարկածներից մեկի համաձայն՝ Կոխալը սպանել է ամուսնուն խանդի հողի վրա, երբ իմացել է, որ նա սիրուհի ունի։

Ուրիշ կին․ մասնատված ռեփերը պատրաստվում էր բաժանվել կնոջից և ապրել սիրուհու հետ

29
թեգերը:
Կին, Էնդի Կարտրայտ, Սպանություն
Ըստ թեմայի
Եղբայրը նախ խեղդել, ապա գլխատել է քրոջը․ Երևանում կատարված սարսափելի սպանության հետքերով
Սահմռկեցուցիչ սպանություն Երևանում. եղբայրը գլխատել է քրոջը
Զարհուրելի սպանություն Վանաձորում. որդին սպանել է մորը, մասնատել նրա մարմինը և այրել
Председатель военно-промышленного комитета Министерства высоких технологий РА Артак Давтян принял руководителей компаний, производящих армянские беспилотные летательные аппараты (БПЛА).

Արտակ Դավթյանը հանդիպել է անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերությունների ղեկավարների հետ

0
(Թարմացված է 16:01 04.08.2020)
Հայկական ԱԹՍ արտադրող ընկերությունների ղեկավարները ներկայացրել են ընթացիկ աշխատանքները, մատնանշել ոլորտային ցուցանիշների բարելավման իրենց պատկերացումները:

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանն ընդունել է հայկական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրող ընկերությունների ղեկավարներին։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Председатель военно-промышленного комитета Министерства высоких технологий РА Артак Давтян принял руководителей компаний, производящих армянские беспилотные летательные аппараты (БПЛА).
Արտակ Դավթյան

Հանդիպմանը ռազմարդյունաբերության կոմիտեի նորանշանակ նախագահ Արտակ Դավթյանը ծանոթացել է ԱԹՍ արտադրող ընկերությունների ղեկավարների հետ, լսել նրանց առաջարկությունները, ներկայացրել ոլորտի զարգացման իր տեսլականը:

Հայկական ԱԹՍ արտադրող ընկերությունների ղեկավարներն իրենց հերթին, ներկայացրել են իրականացվող ընթացիկ աշխատանքները, մատնանշել ոլորտային ցուցանիշների բարելավման իրենց պատկերացումները:

Քննարկվել են Հայաստանի ռազմարդյունաբերական ոլորտի գիտահեն զարգացման հնարավորությունները, ԱԹՍ-ների կատարելագործման ուղղությամբ իրականացվելիք առաջիկա ծրագրերն ու առաջնահերթությունները:

Հանդիպմանը նաև ամփոփվել է հուլիսին սահմանային բախումների ժամանակ հայկական արտադրության ԱԹՍ-ների կիրառման փորձը:

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Հայկական ԶՈւ ստորաբաժանումները 13 ԱԹՍ են խոցել

0