ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի –Sputnik. Հայտնի գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևայի (Բաբասյան) շնորհիվ Կանադայի հավաքականը կուժեղանա։ Այնտեղ հիմա կանանց մենասահքի հետ կապված խնդիրներ կան, ինչպես երբևէ։ Տեղեկությունը հրապարակել է «Իրական ժամանակ» պարբերականը։ Հոդվածում խոսվում է նաև այն մարդկանց մասին, որոնց օգնել է ռուսական գեղասահքը։
Մեդվեդևան մարզիչ Էթերի Տուտբերիձեի թիմում էր։ Սակայն 2018 թվականի մայիսին տեղափոխվեց Բրայան Օրսերի մոտ։ Այսպիսով նա ուզում էր մարզիչի հետ ընկերական հարաբերություններ պահպանել։
«Հավանաբար ժամանակն է, որ Մեդվեդևան սկսի զբաղվել քաղաքացիությունը փոխելու ընթացակարգով։ Ռուսաստանի հավաքականում նրան արդեն ոչինչ չի սպասվում, և ֆեդերացիան պետք է մտածի երրորդ կազմի մարզիկի արտասահմանյան մարզումների վրա գումարները ծախսելու մասին։ Առավել ևս, որ համավարակի հետ կապված ներկայիս պայմաններում բոլոր մարզումային հավաքները արտերկրում առավելագույնս կրճատվելու են», – գրում է հեղինակը։
Նրա կարծիքով` Մեդվեդևան կարող է ուժեղացնել Կանադայի հավաքականի կազմը, որտեղ նա մարզվում է. կանանց մենասահքում այնտեղ այսօր վատ վիճակ է, ինչպես երբևէ։
Հեղինակը չի բացառում, որ Բելառուսի հավաքականի հիմքն այժմ գրեթե լիովին բաղկացած է լինելու նախկին ռուսաստանցիներից։
Նրանց թվում է Կազանի դպրոցի սան Կոնստանտին Միլյուկովը, մենասահորդ Վիկտորյա Սաֆոնովան, զուգասահքում հանդես եկող Բոգդանա Լուկաշևիչը և Ալեքսանդր Ստեպանովը։
«Նրան Ռուսաստան տարեք»․ գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան զայրացրել է ճապոնացիներին
Նշենք, որ Բոգդանան ծնվել է 1996 թվականին Նաբերեժնի Չելնի քաղաքում, որտեղից Օրյոլ էր տեղափոխվել 2008 թվականին, որտեղ սառցադաշտ էր բացվել։ Հենց այնտեղ էր Հայաստանից աշխատանքի հրավիրվել մարզիչ Անդրեյ (Անդրանիկ) Խանյանը։ Լուկաշևիչը աշխատեց նրա հետ, այնուհետև տեղափոխվեց Սանկտ Պետերբուրգ, որտեղ անցավ զուգասահքի։
Հիշելով այլ գեղասահորդների մասին` նշվում է հայ մարզիչների դերը նրանց ճակատագրում։
Մեդվեդևան Խաչատրյանի երաժշտության ներքո կարճ ծրագիր է պատրաստում. երկրպագուների արձագանքը
Մեծ է Օդեսայում ծնված հայ մարզիչ Վազգեն Ազրոյանի դերը Կոնստանտին Միլյուկովի կայացման մեջ։
Հեղինակը նաև այլ հետաքրքիր օրինակներ է բերել։ Այսպես, Ադրբեջանի դրոշի ներքո հանդես էր գալիս պարային զույգ` Նինա Հոլոուեյն ու Ֆիլիպ Խարիսովը։ Պարզվեց, որ Իժևսկում ծնված Խարիսովը մինչ այդ հանդես էր գալիս Հայաստանի հավաքականի կազմում։
Միևնույն ժամանակ Քսենյա Սմետանենկոն Հայաստանի անունից հանդես էր գալիս Տատյանա Նավկայի նախկին զուգընկեր Սամվել Գյոզալյանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. Երկուշաբթի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հերթական նստաշրջանի ժամանակ քվեարկության կդրվի հայ ռազմագերիների խնդիրը քննարկման առարկա դարձնելու հարցը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը։
«ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը նախորդ շաբաթ և վերջին 20 օրվա ընթացքում շատ կարևոր հարց է կատարել։ Երկուշաբթի առավոտյան արդեն իսկ պարզ կլինի` դեբատների մեջ կլինի՞ հայ ռազմագերիների հարցը, թե՞ ոչ։ Սակայն քաղաքական խմբերի մեջ կոնսենսուս կա, որ անպայման այդ խնդիրը պետք է քննարկման առարկա դառնա, ինչը դեռևս անցած նստաշրջանին մեր կատարած արդյունքն է»,–ասաց Մարուքյանը։
Նա նշեց, որ նախորդ նստաշրջանին չհաջողվեց բանավեճ ունենալ այդ թեմայով, քանի որ այլ հարցեր ավելի էին կարևորվել եվրոպական այլ երկրների պատվիրակների համար։ Սակայն հայկական պատվիրակության քննադատությունն ու լոբբինգը բերել է նրան, որ այն պետք է դառնա քննարկման առարկա։
Ինչ վերաբերում է ռազմագերիներին առնչվող հայկական կողմի փաստարկներին, ապա Մարուքյանը նշեց, որ դրանք համոզիչ են, քանի որ Ադրբեջանն իր պահվածքով ամեն ինչ անում է, որ համոզիչ լինենք։ Նրա խոսքով` Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը զինում է անբեկանելի նոր փաստարկներով։
«Վստահեցնում եմ, որ շատ ծանր հարված կլինի Ադրբեջանի համար, եթե հարցը քննարկվի»,–ասաց Մարուքյանը` հավելելով, որ ՀՀ պատվիրակության բոլոր անդամներն էլ պատրաստ են, որպեսզի ելույթ ունենան, սակայն դեռ հստակ չէ` կոնկրետ ով ելույթով հանդես կգա։
Գերիների վերադարձի ուղղությամբ զբաղվելու է անձամբ Ռուստամ Մուրադովը. Կոպիրկին
Անդրադառնալով միջազգային հանրության արձագանքին` Մարուքյանը նշեց, որ այն ուղիղ համեմատական է Հայաստանի դիվանագիտության աշխատանքին։ Նա ասաց` քանի որ մեր դիվանագիտությունը բոլոր հարթակներում հաջողություններ չունի, դրա համար էլ միջազգային հանրության արձագանքը թույլ է։
Հայաստանյան պատվիրակության մեկ այլ անդամ էլ` իմքայլական Ռուբեն Ռուբինյանը, նշեց, որ նստաշրջանին ընդառաջ ԵԽԽՎ նախագահական կոմիտեն և Բյուրոն հաստատել են, որ լիագումար նիստերի օրակարգում քվեարկության դրվի հայ ռազմագերիների հարցի վերաբերյալ ընթացիկ քննարկումը։
«Բացի այս, նախորդ շաբաթ հայտարարություն է տարածել ԵԽԽՎ միգրացիայի կոմիտեի նախագահը` կոչ անելով Ադրբեջանին վերադարձնել հայ գերիներին։ Չի բացառվում, որ այլ կոմիտեներ նույնպես հանդես գան հայտարարությամբ։ Այստեղ այլ կարծիք չկա `գերիներին պետք է վերադարձնեն, ինչը բխում է նաև եռակողմ հայտարարությունից և միջազգային իրավունքի նորմերից»,–ասաց Ռուբինյանը։
Նրա խոսքով` ԵԽԽՎ–ում պատվիրակները կարող են ներկայացնել նաև Progress report, որտեղ յուրաքանչյուրն իրեն հետաքրքրող հարցերին է անդրադառնում։ Ռուբինյանը նշեց` հայկական կողմն այս շրջանակում ևս շեշտը կդնի գերիների վերադարձի վրա։
Ռուբինյանը նույնպես անդրադարձավ միջազգային հանրության արձագանքին` նշելով, որ այն պետք է լինի հնարավորինս շատ և հստակ։ Վերջին ամիսներին, ըստ նրա, Ադրբեջանի նկատմամբ ճնշումներն ավելանում են, բայց պետք է ամեն ինչ արվի, որ դրանք ավելի մեծ թափ առնեն։ Նա կարծում է, որ եթե ճնշումները շարունակական լինեն, ապա դա կստիպի Ադրբեջանին վերանայել իր գործողությունները։
Եվրոպայի «ֆասթ ֆուդը»՝ Նավալնի անունով. ԵԽԽՎ նիստի օրակարգը զայրացրել է հայ պատգամավորին
Հիշեցնենք, որ ոչ պաշտոնական տվյալներով` մոտ 200 ռազմագերի կա Ադրբեջանում, բայց Ադրբեջանը խոսում է միայն 72–ի մասին։
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Pfizer և Moderna պատվաստանյութերից երկակի թրոմբոզի վտանգը 30 անգամ ավելի մեծ է, քան AstraZeneca դեղամիջոցից: Նման եզրակացության են հանգել Օքսֆորդի համալսարանի մասնագետները, որոնք համապատասխան հետազոտություն են հրապարակել։ Տեղեկությունը հրապարակված է «Սպուտնիկ V»-ի Twitter-ի էջում:
Oxford University published an important study based on more than 489k mRNA vaccine recipients that shows that the risk of portal vein thrombosis appears to be 30 times higher with mRNA vaccines (Pfizer and Moderna) than with AstraZeneca’s. pic.twitter.com/boxPFjAOO4
— Sputnik V (@sputnikvaccine) April 16, 2021
«Օքսֆորդի համալսարանը հրապարակել է կարևոր հետազոտություն, որին մասնակցել է ավելի քան 489 հազար մարդ, նրանք պատվաստել են մՌՆԹ-պատվաստանյութով։ Այն ցույց է տվել, որ այդպիսի պատվաստանյութերից (Pfizer ու Moderna) երակների թրոմբոզի առաջացման վտանգը 30 անգամ ավելի բարձր է, քան AstraZeneca դեղամիջոցից», — նշված է հաղորդագրության մեջ:
«Սպուտնիկ V»-ով պատվաստումը Հայաստանում կսկսվի ապրիլի 19-ից
Ավելի վաղ EMA-ի դեղերի անվտանգության կոմիտեն AstraZeneca պատվաստանյութի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների ուսումնասիրությունից հետո հայտնել էր, որ դրա օգտակարությունը գերազանցում է ռիսկերին, սակայն խոստովանել նաև, որ պատվաստումների ու հիվանդների մոտ շատ հազվադեպ թրոմբոէմբոլիկ բարդությունների առաջացման միջև կապի հավանականություն կա:
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. Հայաստանի բանտերում երբեք ավելի քիչ մարդ չի եղել, քան այսօր։ Վայոց Ձորի մարզի Ռինդ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն` անդրադառնալով արդարադատության համակարգում տեղի ունեցող դեպքերին։
«Շատերն ասում են` բա ինչո՞ւ սա նստած չի, մյուսն էլ ազատության մեջ է։ Սակայն ավելի լավ է մեղավորը մնա ազատության մեջ, քան անմեղը բանտում հայտնվի։ Այսինքն` մեղավորին երբ էլ լինի, կարող ես նստեցնել, իսկ եթե անմեղին 5 տարի տանես–նստեցնես ու պարզվի անմեղ է` այդ 5 տարիներն այլևս չես վերադարձնի։ Այո, ոչ բոլոր մեղավորներն են բանտում, բայց ՀՀ բանտերում անմեղ մարդիկ էլ չկան»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` երրորդ հանրապետության պատմության մեջ միշտ ամենամեծ խնդիրն է եղել, որ տասնյակ, հարյուրավոր անմեղ մարդիկ բանտերում են հայտնվել ամենատարբեր պատճառներով։
Բացի այդ, նա հիշեցրեց, որ հունիսի 20-ին խորհրդարանական ընտրություններ են լինելու , և ում իշխանությունը չի կարողացել դատել, ժողովուրդն իր քվեով կարող է դա անել։
Փաշինյանը նշեց նաև` անկախ դատական համակարգ կառուցելու փուլում են այժմ, և առաջինը հենց իրենք են տուժում դրա ձեռքից։
Նիկոլ Փաշինյանը «իկրայի գործով» պետք է հարցաքննվի. իրավապաշտպան
Հայտնել էինք, որ վարչապետ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով Վայոց Ձոր է մեկնել։
Հիշեցնենք՝ մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։