Բուժքույր. արխիվային լուսանկար

Հայաստանը 1 հորիզոնականով նահանջել է աշխարհի կորոնավիրուսային հակավարկանիշում

105
(Թարմացված է 09:56 30.06.2020)
Աշխարհի «հակավարկանիշի» առաջին տասնյակում են Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Պերուն, Չիլին, Իտալիան և Իրանը։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվն այսօր հասել է 10,04 մլն–ի: Տեղեկությունը հայտնում է Worldometer համաշխարհային վիճակագրության կայքը։

Հունիսի 30-ի դրությամբ աշխարհում բացահայտված վարակվածների թիվը 10 412 421 է։ Համավարակի զոհ է դարձել 508 228 մարդ։ Կորոնավիրուսի տարածման տեմպերով առաջատար երկրների եռյակն անփոփոխ է մնում` ԱՄՆ, Բրազիլիա, Ռուսաստան։

Այսպես, Միացյալ Նահանգներում COVID-19 է հայտնաբերվել 2 681 811 մարդու մոտ։ Մահվան ելքերը 128 783–ն են։

Երկրորդ հորիզոնականում Բրազիլիան է։ Այստեղ կորոնավիրուս է ախտորոշվել 1 370 488 մարդու մոտ։ Մահացել են 58 385-ը։

Աղբյուրի համաձայն` երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ռուսաստանը։ COVID-19–ի բացահայտված դեպքերի քանակն այստեղ

641 156 է, կորոնավիրուսի բարդացումներից մահացել է 9166 պացիենտ։

Գագիկ Ծառուկյանի որդին վարակվել է կորոնավիրուսով

Երկրների առաջին տասնյակում են նաև Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Պերուն, Չիլին, Իտալիան և Իրանը։

Հայաստանը, 25 127 վարակվածով, զբաղեցնում է կորոնավիրուսային հակավարկանիշի 49–րդ հորիզոնականը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

Կորոնավիրուսի հետևանքով 1739 պացիենտի մոտ թոքաբորբ կա. Փաշինյանը նոր տվյալներ հրապարակեց

105
թեգերը:
Հայաստան, աշխարհ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (793)
Ըստ թեմայի
Ինչով է պայմանավորված կորոնավիրուսի ագրեսիվ ընթացքը. նոր ուսումնասիրություն
482 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 25 127
«Բժիշկը տեղում չէ, դեղ չունենք...». կորոնավիրուսն ավելացրել է հաշմանդամների խնդիրները
Իբադուլլա Աղաևը

«Գյուղում եմ, ոչինչ չգիտեմ»․ Ադրբեջանի գլխավոր համաճարակաբանը՝ COVID-19-ի իրավիճակի մասին

17
(Թարմացված է 13:10 03.07.2020)
Ադրբեջանի գլխավոր համաճարակաբան Իբադուլլա Աղաևը լրագրողներին խորհուրդ է տվել երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին տեղեկատվություն ստանալու համար զանգահարել առողջապահության նախարարություն։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի գլխավոր համաճարակաբան Իբադուլլա Աղաևը մեկնել է գյուղ և չի հետևում երկրում կորոնավիրուսով ստեղծված իրավիճակին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Ես Բաքվում չեմ, մարզում եմ։ Ոչինչ չգիտեմ։ Գյուղում եմ, այստեղ ո՛չ հեռուստացույց ունեմ, ո՛չ ինտերնետ»,-ասել է Աղաևը իրեն զանգահարած լրագրողին։

Լրագրողի նկատառմանը, թե նա գլխավոր համաճարակաբանն է, Աղաևը պատասխանել է, որ ինքը «նույնպես մարդ է»։

«Ես էլ մարզերում ազգականներ ու հարազատներ ունեմ։ Զանգեք ԱՆ»,-խորհուրդ է տվել Աղաևը։

Ադրբեջանի կառավարության որոշմամբ` երկրի շրջանների մեծ մասում, կորոնավիրուսով պայմանավորված, մինչև հուլիսի 10-ը, ժամը 06։00-ը խիստ կարանտինային ռեժիմ է գործում։ Կասեցված են բոլոր ոլորտների, այդ թվում և սպասարկման և առևտրի ոլորտի աշխատանքը, ինչպես նաև հանրային տրանսպորտի և ավտոմեքենաների տեղաշարժը։ Մարդկանց տեղաշարժը թույլատրվում է միմիայն հատուկ թույլտվություն ստանալուց հետո։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19-ի բռնկումը հայտարարել էր համավարակ։ Կազմակերպությունը բոլոր երկրներին կոչ էր արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։

Հայաստանում կորոնավիրուսից մահացել է ևս 10 մարդ. ամենաերիտասարդը 56 տարեկան է

Համաշխարհային վիճակագրության Worldometer կայքի տվյալներով՝ հուլիսի 3-ի դրությամբ COVID-19-ով վարակման հաստատված դեպքերի թիվը կազմում է 10 990 249:  Համավարակի զոհ է դարձել 524 176 մարդ։

Աղբյուրի համաձայն՝ Ադրբեջանը վարակի տարածման ցուցանիշներով 55-րդ տեղում է։ Երկրում կորոնավիրուս է հայտնաբերվել 18 684 մարդու մոտ։ Մահացել է 228 վարակակիր։

17
թեգերը:
Գյուղ, կորոնավիրուս, ադրբեջանցի, Ադրբեջան
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (793)
Ըստ թեմայի
Գիտնականները կորոնավիրուսը «սպանող» ռոբոտ են ստեղծել
Աֆրիկայում 350 փիղ է սատկել. պատճառներից մեկը կարող է կորոնավիրուսը լինել
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 662 նոր դեպք. վարակվածների թիվը հասավ 27 320-ի
Էդուար Ֆիլիպ

Ֆրանսիայի վարչապետը հրաժարական է տվել

18
(Թարմացված է 12:39 03.07.2020)
Էդուար Ֆիլիպը կշարունակի կատարել վարչապետի պարտականությունները մինչև նոր կառավարության ձևավորումը։ Հրաժարականի պատճառ կարող էր լինել Մակրոնի «Առա՛ջ, Հանրապետություն» կուսակցության պարտությունը մարզային ընտրություններում։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը երկրի նախագահ Էմանուել Մակրոնին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ մասին նշված է Ելիսեյան Պալատի տարածած հաղորդագրության մեջ։

«Այսօր Էդուար Ֆիլիպը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից, նախագահն ընդունել է դիմումը»,-տեղեկացնում են Ելիսեյան Պալատից։

Նշվում է, որ «կառավարության մյուս անդամների հետ միասին Ֆիլիպը կշարունակի վարել ընթացիկ աշխատաքները՝ մինչև նոր կառավարության ձևավորումը»։

Վարչապետի հրաժարականը տեղի է ունեցել հունիսի 28-ին կայացած մարզային ընտրություններում Մակրոնի «Առա՛ջ, Հանրապետություն» կուսակցության անհաջող արդյունքի ֆոնին։ Նախագահի կուսակցությունը չի կարողացել զբաղեցնել առանցքային պաշտոնները:Միակ լուրջ հաջողությունը կապված է եղել հենց Էդուար Ֆիլիպի հետ, որին հաջողվել է պահպանել Հավրի քաղաքապետի պաշտոնը։

Ֆրանսիայի Սահմանադրության համաձայն՝ Ֆիլիպը կարող էր քաղաքապետի պաշտոնում այլ թեկնածու առաջարկել, իսկ ինքը շարունակեր պաշտոնավարել որպես վարչապետ։

Էդուար Ֆիլիպը ֆրանսիական կառավարությունը գլխավորում էր 2017թ-ի մայիսի 15-ից։

18
թեգերը:
Էմանուել Մակրոն, Պարտություն, Ընտրություններ, Հրաժարական, Վարչապետ, Ֆրանսիա
Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյանը գույքահարկին վերաբերող օրենքի վրա վետո կդներ, եթե նման իրավունք ունենար

32
(Թարմացված է 13:51 03.07.2020)
Նախագահը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է գույքահարկի մասին օրենքին։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը գույքահարկին վերաբերող օրենքի վրա վետո կդներ, եթե այդ իրավունքն ունենար։ Նա նման կարծիք է հայտնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

«Օրենքը դրվում է իմ սեղանին, և այն Սահմանադրության հետ հակասություն չունի: Ես չեմ կարող այն ուղարկել Սահմանադրական դատարան: Սակայն ես գտնում եմ, որ այն ժամանակավրեպ է: Եթե ես ունենայի վետո դնելու իրավունք, ապա կդնեի: Եթե ես ունենայի իրավունք օրենքը հետ ուղարկելու ԱԺ և նշեի, որ արվեն փոփոխություններ, կանեի: Ես չունեմ այդ իրավունքը»,–ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով` օրենքն ունի դրական տարրեր, քանի որ գույքահարկը պետք է կանոնակարգվի. չես կարող 20 տարի առաջվա գույքահարկով ապրել և այլն: Օրենքում նշված դրույթները բոլորը ճիշտ են, բայց կան տարրեր, որոնք, ըստ Սարգսյանի, հաշվի առնված չեն:

Նախագահը նշել է, որ, օրինակ, պետք է հաշվի առնել Երևանի կենտրոնում՝ «Նաիրի» կինոթատրոնի հարակից տարածքում, ապրում են մարդիկ, որոնք այդ տունը ստացել են իրենց պապիկից, որը եղել է ակադեմիկոս: Հիմա այդ մարդը դոցենտ է և ի վիճակի չի լինելու վճարել ավելացված հարկը: «Ի՞նչ եմ անում ես: Եթե չեմ ստորագրում, միևնույն է, այն ստորագրվելու է ԱԺ նախագահի կողմից և ուժի մեջ է մտնելու: Սահմանադրական դատարան չեմ կարող դիմել: Ի՞նչ է մնում ինձ անել՝ ստորագրել: Ստորագրում եմ և նաև տարածում հայտարարություն՝ մանրամասն բացատրելով, թե որոնք են խնդիրները, և ինչ կարելի է անել»,–ասել է նախագահը:

Արմեն Սարգսյանը ժամանակավրեպ է համարում գույքահարկի մասին օրենքը, բայց ստորագրել է

Դիմելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ղեկավարներին` Սարգսյանը նշել է, որ եթե դրա առնչությամբ առաջարկությամբ հանդես գան, և եթե համաձայն լինի այդ առաջարկության հետ, ապա իր հնարավորության սահմաններում կպաշտպանի այն: Նախագահը ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին կոչ է արել պաշտպանել իրենց բիզնեսը, քանի որ ՏՏ ոլորտը մեր երկրի ապագան է:

Հիշեցնենք՝ հունիսի 25-ին ՀՀ ԱԺ-ն կառավարության առաջարկով ընդունեցեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» օրենսդրական փաթեթը, որն ուժի մեջ է մտնելու 2021 թ.-ի դեկտեմբերից: 2021թ․-ից հարկի բարձրացումը ուժի մեջ կմտնի 25%-ով և մինչև 2026թ․-ն աստիճանաբար կհասցվի 100%-ի։

32
թեգերը:
Արմեն Սարգսյան, Հայաստան, Երևան, Անշարժ գույք, գույքահարկ
թեմա:
Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահը
Ըստ թեմայի
Ասա՝ որտեղ ես ապրում, ասեմ՝ ինչքան ես վճարելու. պաշտոնյաների պատասխանը բնիկների ֆլեշմոբին
ՊԵԿ նոր նախագահը մտահոգված է հարկերի հավաքագրման ցուցանիշներով
«Աշխարհը փոխել է մեր խնդիրները». նախագահը գյուղատնտեսներին առաջարկել է օգտվել իր կապերից