Անգելա Մերկել

Ինչո՞ւ Անգելա Մերկելին ոչ ոք դիմակով չի տեսել

819
(Թարմացված է 23:33 29.06.2020)
Գերմանիայի կանցլերը Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպումից հետո խոստովանել է, թե երբ է դիմակ դնում։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վստահեցրել է, որ հետևում է բժիշկների խորհուրդներին և դիմակ է դնում, երբ դրա անհրաժեշտությունը կա, օրինակ ՝ խանութ գնալիս։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Երբ ես տարածություն եմ պահպանում, ապա դիմակ դնելու կարիք չունեմ։ Իսկ երբ չեմ պահպանում, օրինակ` երբ գնում եմ գնումների, մենք հաստատ չենք հանդիպում։ Հակառակ դեպքում դուք ինձ կտեսնեիք դիմակով, բայց ես չեմ բացահայտում, թե երբ և որտեղ եմ գնում գնումներ կատարելու», - ասել է նա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ ՝ պատասխանելով հարցին, թե ինչու նրան ոչ ոք դիմակով չի տեսնում։

Նա վստահեցրել է, որ հետևում է Առողջապահության նախարարության կազմում գտնվող և համաճարակաբանական իրավիճակին հետևող Ռոբերտ Կոխի ինստիտուտի կարգադրություններին։

Վրաստանում կորոնավիրուսից հայ է մահացել. նա Հայաստանից էր մեկնել այնտեղ

Նշենք, որ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 10 337 208–ի։ Վերջին տվյալներով` Գերմանիայում ընդհանուր առմամբ 195 235 մարդ է վարակվել Covid 19-ով, մահաբեր վիրուսն այդ երկրում 9 036 կյանք է խլել։

«Աստված ինձ դեռ խնայել է». Լավրովը կորոնավիրուսով չի հիվանդացել

 

819
թեգերը:
կորոնավիրուս, դիմակ, Անգելա Մերկել, Գերմանիա
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (808)
Ըստ թեմայի
482 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 25 127
Կորոնավիրուսի հոգեբանական հետևանքները, կամ 24 ժամ սկեսուրի հետ նույն բնակարանում
Ինչով է պայմանավորված կորոնավիրուսի ագրեսիվ ընթացքը. նոր ուսումնասիրություն
Թբիլիսի

Հայտնի է, թե որ երկրների համար է Վրաստանը բացում սահմանները

2
Նշվում է, որ Վրաստանն առաջին հերթին սահմանները բացում է «անվտանգ» երկրների համար, որոնք այսպես կոչված «կանաչ գոտում» են։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Առաջիկայում Վրաստանը սահմանները կբացի Գերմանիայի, Ֆրանսիայի, Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի համար։ Տեղեկությունն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է կառավարության մամուլի խոսնակ Իրակլի Չիկովանին։

Սակայն նշված երկրներից այցելուների համար հատուկ պայմաներ են սահմանվելու։ Վրաստանի օդականավակայան ժամանելուն պես այցելուները ստիպված կլինեն հատուկ էլեկտրոնային հարցաթերթիկ լրացնել, որտեղ կնշվի, թե որտեղ են եղել ժամանումից 14 օր առաջ։ Զբոսաշրջիկները նաև պետք է նշեն, թե Վրաստանում որտեղ են կանգ առնելու, լրացնեն հասցեն և հեռախոսահամարը։

Սակայն Չիկովանին չի ասել, թե երբ են սահմանները բացվելու։

Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաչավարիանին իր հերթին նշել է, որ մյուս երկրների համար Վրաստանը սահմանները կբացի, երբ նրանք հաղթահարեն նոր տիպի SARS-CoV-2 կորոնավիրուսի համաճարակը։ Նա ընդգծել է, որ այդպիսով իշխանությունները նախատեսում են վտանգը նվազագույնի հասցնել։

Չիկովանին խոստովանում է, որ այն երկրները, որտեղից Վրաստան էր ժամանում զբոսաշրջիկների առյուծի բաժինը (Հայաստանը Վրաստան այցելողների առաջատար եռյակում է՝ խմբ․), այսօր կա՛մ համաճարակի գագաթնակետին են, կամ դեռ չեն հաղթահարել այն։

Նա ընդգծել է, որ թեև ԵՄ-ում COVID-19-ը ավելի քիչ է տարածված, դա չի բացառում ռիսկի առկայությունը։ Կարող է և այնպես պատահել, որ Վրաստան նվազագույն քանակով զբոսաշրջիկներ ժամանեն, սակայն դա բավարար լինի վիրուսի նոր ալիքի տարածման համար։

Նշենք, որ Վրաստանի տնտեսության մեջ զբոսաշրջության չափաբաժինը 10-12% է։ Ավելի վաղ ԵՄ-ն Վրաստանը ներառել էր ԵՄ անդամ չհանդիսացող 15 անվտանգ պետությունների ցանկում, որոնց համար հուլիսի 1-ից սկսած սահմանները բաց են։ Վրաստանի համար սահմանները բացել են Շվեյցարիան, Հունգարիան, Գերմանիան, Լատվիան, Ֆրանսիան, Իսպանիան, Նիդեռլանդները և Իտալիան։

Վրաստանում կորոնավիրուսից հայ է մահացել. նա Հայաստանից էր մեկնել այնտեղ

Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին։ Հուլիսի 8-ի դրությամբ այդ երկրում COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թիվը կազմում է 963, նրանցից 841-ն արդեն առողջացել են, մահացել է 15 մարդ։

 

2
թեգերը:
Սահման, կորոնավիրուս, Հայաստան, Վրաստանի Հանրապետություն
Իբադուլլա Աղաև

Ադրբեջանի գլխավոր համաճարակաբանը լքել է պաշտոնը․ Աղաևն այդպես էլ «չվերադարձավ» գյուղից

12
(Թարմացված է 14:24 08.07.2020)
Իբադուլլա Աղաևը հայտարարել է, որ գլխավոր համաճարակաբան է աշխատել հանրային հիմունքներով և դրա համար աշխատավարձ չի ստացել։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի գլխավոր համաճարակաբան Իբադուլլա Աղաևը հրաժարական է տվել։ Տեղեկությունը հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը։

«1976թ․-ից աշխատում եմ Ադրբեջանի բժշկական համալսարանում (ԱԲՀ), 1992թ․-ից ԱԲՀ-ի ամբիոնի վարիչ եմ, պրոֆեսոր, ինչպես նաև վաստակավոր մանկավարժ։ 1991թ․-ից հանրային հիմունքներով որպես գլխավոր համաճարակաբան եմ աշխատել։ Այդպիսի աշխատանքի համար աշխատավարձ չեն վճարում։ Ոչ ոք ինձ ոչինչ չի ասել, ինքս եմ հրաժարականի դիմում ներկայացրել»,-ասել է Աղաևը։

Ավելի վաղ Աղաևը ԶԼՄ-ներին հայտնել էր, որ գյուղ է մեկնել և չի հետևում երկրում կորոնավիրուսի տարածմանը։

«Ես Բաքվում չեմ, մարզում եմ։ Ոչինչ չգիտեմ։ Գյուղում եմ, այստեղ ո՛չ հեռուստացույց ունեմ, ո՛չ ինտերնետ»,-ասել էր Աղաևը իրեն զանգած լրագրողին։

Լրագրողի դիտարկմանը, թե նա գլխավոր համաճարակաբանն է, Աղաևը պատասխանել էր` ես էլ եմ մարդ։

Ադրբեջանի կառավարության որոշմամբ` երկրի շրջանների մեծ մասում կորոնավիրուսի պատճառով մինչև հուլիսի 10-ը, ժամը 06։00-ը խիստ կարանտինային ռեժիմ է գործում։ Կասեցված են բոլոր ոլորտների, այդ թվում սպասարկման և առևտրի ոլորտի աշխատանքը, ինչպես նաև հանրային տրանսպորտի և ավտոմեքենաների տեղաշարժը։ Մարդկանց տեղաշարժը թույլատրվում է միմիայն հատուկ թույլտվություն ստանալուց հետո։

Կորոնավիրուսային սկանդալ․ Ջեններ քույրերը ժխտել են աշխատակիցների շահագործման մասին լուրերը

Համաշխարհային վիճակագրության Worldometer կայքի տվյալներով՝ հուլիսի 8-ի դրությամբ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվելու 21 374 դեպք է գրանցվել, համավարակի զոհ է դարձել 265 մարդ։ COVID-19-ի տարածման տեմպերով Ադրբեջանն աշխարհում 55-րդ տեղն է զբաղեցնում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19-ի բռնկումը հայտարարել էր համավարակ։ Կազմակերպությունը բոլոր երկրներին կոչ էր արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։

Ենթարկել է COVID-19-ով վարակման ռիսկի․ լրագրողները դատի կտան Բրազիլիայի նախագահին

12
թեգերը:
Հրաժարական, պաշտոն, Ադրբեջան
Ըստ թեմայի
Հայաստանը 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով հետ է Վրաստանից և Ադրբեջանից. Բագրատյան
Ադրբեջանում ձերբակալվել է նախարար Էլմար Մամեդյարովի մտերիմ ընկերը. նա ԱԳՆ պաշտոնյա է
Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցը կապ է հաստատել ՀՀ բարձրաստիճան սպայի հետ․ ԱԱԾ