Ժաննա Բարսեղյան

Ստրասբուրգի նորընտիր քաղաքապետը Հայաստանի 1–ին հանրապետության կին պատգամավորի ծոռնուհին է

990
(Թարմացված է 13:03 29.06.2020)
Ժաննա Բարսեղյանն իր առաջնային խնդիրը համարում է կլիմայական հարցերի լուծումն ու անհավասարության դեմ պայքարը։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Ստրասբուրգի նորընտիր քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը հասարակական գործիչ, մանկավարժ, գրող, Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի երեք կին պատգամավորներից մեկի` պատգամավոր Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանի և հայ ազգային ազատագրական գործիչ Սարգիս Բարսեղյանի ծոռնուհին է: Տեղեկությունը հաղորդում է սփյուռքահայերի hairenikweekly.com կայքը։

Կայքը գրում է, որ որպես Կանաչների միության անդամ` Ժաննա Բարսեղյանն իր առաջնային խնդիրը համարում է կլիմայական հարցերի լուծումն ու անհավասարության դեմ պայքարը։

Հիշեցնենք` այսօր ֆրանսիական ԶԼՄ–ները հրապարակեցին Ստրասբուրգի քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքները։ Քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլն անցկացվել է կիրակի՝ հունիսի 28-ին։

39-ամյա Բարսեղյանը հավաքել է ընտրողների ձայների 42,5%-ը և առաջ է անցել իր մրցակիցներից՝ Ալեն Ֆոնտենալից (34,95%) ու Քեթրին Տրաուտմանից (23,33%)։

Մարտին ժաննա Բարսեղյանը հաղթել է ընտրությունների առաջին փուլում` հավաքելով ձայների 27.87%-ը։ Բացի նրանից երկրորդ փուլ էին անցել ևս երեք թեկնածու, մասնավորապես՝ Ալեն ֆոնտենալը` նախագահ Էմանուել Մակրոնի En Marche  կուսակցությունից ու Կետրին Տրաուտմաննը` Սոցիալիստական կուսակցությունից։

Ի դեպ, մինչև առաջին փուլը Ֆոնտենալը ֆավորիտ էր համարվում, սակայն հետո Բարսեղյանն առաջ է անցել։

Ֆրանսիահայ Ժաննա Բարսեղյանը Ստրասբուրգի քաղաքապետի թեկնածու է

990
թեգերը:
քաղաքապետ, Հայաստանի 1–ին Հանրապետություն, հայ, Պատգամավոր, Ժաննա Բարսեղյան (Ստրասբուրգի քաղաքապետ)
Ըստ թեմայի
Գլենդելի քաղաքապետը պատմել է, թե ինչու են ԱՄՆ–ի հայերն ուզում տեղափոխվել Հայաստան
Գլենդելի ամենագեղեցիկ փաստաբանը, կամ ինչպես հայուհին իրականացրեց ամերիկյան երազանքը
ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի նոր քաղաքապետը նույնպես հայ է. ով է փոխարինելու Արա Նաջարյանին
Էլմար Մամեդյարով

Ադրբեջանում ձերբակալվել է նախարար Էլմար Մամեդյարովի մտերիմ ընկերը. նա ԱԳՆ պաշտոնյա է

1
(Թարմացված է 14:40 03.07.2020)
ՊԱԾ-ից խոստացել են լրացուցիչ տեղեկություններ տրամադրել հետաքննության, կասկածյալների, ինչպես նաև կատարված հանցագործությունների մասին:

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը հատուկ գործողություն է իրականացրել երկրի ԱԳՆ-ում, հայտնում են տեղական ԶԼՄ-ները։

«Պետական անվտանգության ծառայությունը ստացած տեղեկատվության հիման վրա իրականացնում է քննչական-օպերատիվ միջոցառումներ։ Տեղեկության համաձայն` Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության որոշ պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը և իրենց լիազորություններն օգտագործել են ծառայության շահերի դեմ, թույլ են տվել բազմաթիվ անօրինական գործողություններ, որոնք զգալի վնաս են հասցրել պետության շահերին», - ասված է հայտարարության մեջ:

ՊԱԾ-ից նշում են, որ լրացուցիչ տեղեկություններ կտրամադրեն հետաքննության, կասկածյալների, ինչպես նաև կատարված հանցագործությունների մասին:

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել, որ ձերբակալվել է ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի մտերիմ ընկեր, ԱԳՆ գործերի վարչության պետ Ֆարհադ Մոլլազադեն։

Ավելի վաղ պետանվտանգության ծառայությունը ձերբակալել էր Ադրբեջանի մշակույթի նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, իսկ մինչ այդ՝ երկրի մի քանի շրջանների ղեկավարների:

1
թեգերը:
Պետանվտանգության ծառայություն, Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ), Ձերբակալում, Էլմար Մամեդյարով, Ադրբեջան
Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Լուկաշենկոն, արխիվային լուսանկար

Բելառուսը նշում է երկիրը ֆաշիզմից ազատագրելու օրը. Փաշինյանը շնորհավորել է Լուկաշենկոյին

6
(Թարմացված է 14:25 03.07.2020)
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին Անկախության օրվա առթիվ:

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ:

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Բելառուսի Հանրապետության բոլոր քաղաքացիներին պետական գլխավոր տոնի` Անկախության օրվա առթիվ: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ և նոր ձեռքբերումներ երկրի տնտեսական, սոցիալական և գիտատեխնիկական զարգացման և միջազգային ասպարեզում նրա հեղինակության բարձրացման գործում: Խորհրդանշական է, որ այսօր Բելառուսը նշում է երկիրը ֆաշիզմից ազատագրելու օրը», - նշված է վարչապետի ուղերձում:

Փաշինյանը կարևորել է երկու երկրների ժողովուրդների բարեկամությունը, որը, ըստ նրա, ավելի է կոփվել Հայրենական մեծ պատերազմի տարիներին: Նրա խոսքով՝ այդ բարեկամությունը պարտավորեցնում է շարունակել ձևավորված ավանդույթները և ընդլայնել փոխշահավետ գործընկերությունը: ՀՀ վարչապետը վստահություն է հայտնել, որ այսուհետ ևս, Երևանի և Մինսկի համակարգված գործողությունների շնորհիվ, հայ-բելառուսյան միջպետական համագործակցությունը կբարձրանա որակապես նոր մակարդակի:

Փաշինյանը Լուկաշենկոյին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ բոլոր նախաձեռնություններում, իսկ Բելառուսի Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն և բարգավաճում:

Ավելի վաղ Բելառուսի իր գործընկերոջը անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ էր հղել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

6
թեգերը:
Բելառուս, Հայաստան, Անկախության օր, շնորհավորանք, Ալեքսանդր Լուկաշենկո, Նիկոլ Փաշինյան
Սունդուկյանի անվան թատրոն

Սունդուկյանի անվան թատրոնին 120 մլն դրամ է տրամադրվել. ինչ խնդիր կլուծվի թատրոնում

0
Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ Մայր թատրոնի 100-ամյա հոբելյանին ընդառաջ այնտեղ հաճելի փոփոխություններ կլինեն։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հոբելյանին ընդառաջ հատկացվել է ավելի քան 120 միլիոն դրամ։ Facebook սոցիալական ցանցի իր էջում լուրը հայտնել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը` «#ԹատրոնԱռԹատրոն արդիականացնելու ենք» հեշթեգով։

«Մայր թատրոնը կունենա ջեռուցման նոր համակարգ` 120 մլն դրամով տասնամյակներ առաջ տեղադրված ջեռուցման համակարգն ամբողջությամբ կփոխվի»,–գրել է նախարարը։

Հարությունյանի խոսքով` մշակույթում ներդրումները տնտեսական լարվածության ժամանակ լավագույն ցուցիչն են այն բանի, որ պետությունը կարևորում է ոլորտը և լուրջ նախադրյալներ է ստեղծում հետհամավարակային փուլում մշակութային զարգացումն ապահովելու համար:

Նշենք, որ 2022-ին կլրանա թատրոնի հիմնադրման 100-ամյակը։

Հիշեցնենք` ելնելով երկրում տիրող համավարակի պայմաններից՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն անցել է աշխատանքային նոր պայմանների։

Երևանի տիկնիկային թատրոնը ֆլեշմոբ է նախաձեռնել. տեսանյութ

Հուլիս-օգոստոս ամիսներին թատրոնը կշարունակի ստեղծագործական ակտիվ ընթացքը՝ առցանց հարթակում հասանելի նոր ծրագրերով։ Թատրոնի 100-ամյակին ընդառաջ կիրականացվի «Հուշերի քառուղիներ» ծրագիրը։ Դրա միջոցով թատրոնի ներկայիս դերասանները կներկայացնեն թատրոնի նախկին աշխատակիցներին` հայտնի ու սիրված արվեստագետներին։

Մարդիկ օնլայն հարթակներում թատրոն, համերգ, օպերա են դիտում. մշակութային շարժը մեծ է

0