Բանջարեղեն

Մթերքներ, առանց որոնց անհնար է նիհարել. սննդաբանի խորհուրդները

180
(Թարմացված է 23:58 28.06.2020)
Կան մթերքներ, որոնք օգնում են այրել ճարպը, սակայն դրանցից ոչ մեկը չարաշահել և առանց բժշկի հետ նախապես խորհրդակցելու  շատ քանակությամբ օգտագործել չի կարելի։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի –Sputnik. Եթե սննդակարգում բացակայում են բջջանյութով հարուստ բանջարեղենները, որոնք թույլ չեն տալիս ածխաջրերին կուտակվել մարմնի կողային հատվածներում, անհնար է նիհարել։ Այս մասին սննդաբան Ելենա Սոլոմատինան ասել է «Վեչերնյայա Մոսկվա» թերթին տված հարցազրույցում։

«Հենց բջջանյութն է օրգանիզմից դուրս բերում ճարպը։ Հատկապես այդ առումով օգտակար են կաղամբի բոլոր տեսակները», – ասել է նա։

Նրա խոսքով` կաղամբը տարտրոնային թթու  է պարունակում, որը խանգարում է ածխաջրերին ճարպ դառնալ։ Սակայն հակացուցումներ կան վահանաձև գեղձի հիվանդություններով տառապող մարդկանց համար։

Նիհարել ցանկացողները պետք է շատ ջուր խմեն և շատ ջուր պարունակող բանջարեղեն ուտեն։ Օրինակ` վարունգ։

Բանն այն է, որ սննդով հագենալու և ծարավը հագեցնելու կենտրոնները ուղեղում շատ մոտ են գտնվում և փոխկապակցված են։ Երբեմն սովի զգացումն իրականում ազդանշան է ջրի պահանջի վերաբերյալ։

«Նախընտրելի է ջուր խմել կես ժամը մեկ` քիչ–քիչ, այլ ոչ թե հազվադեպ և շատ», – նշել է դիետոլոգը։

Գիտնականները կորոնավիրուսը 25 վայրկյանում ոչնչացնող միջոց են գտել

Սոլոմատինան խորհուրդ է տվել սննդակարգում ներառել կանաչի և բանջարեղեն, որոնք շատ էներգիա են պահանջում մարսվելու համար։ Դրանք հիանալի կօգնեն ազատվել ավելորդ կալորիաներից։

Օրինակ` լոբազգիները հագեցնում են, սակայն միևնույն ժամանակ նվազեցնում արյան մեջ շաքարի մակարդակը։ Դրանցում նաև մեծ քանակությամբ բջջանյութ և բուսական սպիտակուց կա։ Սև և կարմիր պղպեղը, կոճապղպեղը նպաստում են արյան շրջանառությանը և բարձրացնում մարմնի ջերմաստիճանը` խթանելով մարսողությանն ու նյութափոխանակությանը։

Քաղցրի նկատմամբ պահանջը կարելի է մարել` թեյի կամ սուրճի մեջ ավելացնելով դարչին և վանիլ։ Ոչ մեծ քանակի սև շոկոլադ օգտագործելը թույլատրվում է։ Քաղցր ուտելու ցանկությունը կարող են մարել նաև արևածաղիկն ու ընդեղենը։ Նրանք մեծ քանակի մագնիում են պարունակում։

Եթե դուք կարտոֆիլի սիրահար եք, ապա կարող եք այն ուտել խաշած և սառը վիճակում։ Կարտոֆիլը կարելի է փոխարինել ջեռոցում պատրաստված շաղգամով կամ գետնախնձորով։ Ի դեպ, գետնախնձորի օշարակն օգտագործում են դիետիկ խմորեղեն պատրաստելու համար։

Դիետոլոգն առաջարկում է ուտել նաև եգիպտացորեն և ստեպղին։ Տոստերով պատրաստված հացը նախապես պետք է սառեցնել սառցարանում։ Սառցարանից «հետ գալուց»  և տաքացնելուց հետո  օսլան վերափոխվում է և չի գիրացնի ձեզ։

Մսային ուտեստներից սննդաբանը խորհուրդ է տալիս հավի եփած կրծքամիս, ճագարի միս և ոչ յուղոտ տավարի միս օգտագործել։  Միևնույն ժամանակ օգտակար է ձու և լոլիկ ուտել նախաճաշին։

Ինչ պետք է անեք ջահել ժամանակ, որ հասուն տարիքում վատ չզգաք. գիտնականների 10 խորհուրդները

Նա խորհուրդ է տալիս նիհարել ցանկացողներին ավելի շատ բանջարեղենային ապուրներ օգտագործել։ Դրանք հագեցվածության զգացում են առաջացնում։

180
թեգերը:
նիհարել, Սննդամթերք, դիետա, բանջարեղեն, առողջ սնունդ, սնունդ
Բագրատաշենի անցակետ. արխիվային լուսանկար

Վրաստանը պատրաստվում է բացել սահմանները, բայց ոչ բոլորի համար. Հայաստանից մարդ կընդունե՞ն

24
Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաչավարիանին հայտարարել է, որ Վրաստան կարող են գալ միայն սահմանափակ թվով զբոսաշրջիկներ, քանի որ կորոնավիրուսի տարածման վտանգը շատ մեծ է։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik․ Վրաստանը սահմանների բացման ժամկետները տեղափոխել է օգոստոսի 1, սակայն երկրի իշխանությունը դեռ չի որոշել, թե որ երկրների քաղաքացիների առջև է բացելու դռները։

Ավելի վաղ Վրաստանի իշխանությունները հրաժարվել էին արտասահմանյան երկրների հետ ավիահաղորդակցությունը վերսկսելու մտադրությունից և որոշել էին հարևանների հետ էլ ցամաքային սահմանները չբացել մինչև հուլիսի 1-ը։ Այժմ նրանք որոշման ընդունումը հետաձգել են մինչև օգոստոսի 1-ը։

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի խոսքով՝ արգելքը պամանավորված է քաղաքացիների առողջության մասին հոգածությամբ։ Սակայն Թբիլիսին այնուամենայնիվ կբացի երկինքը որոշ ավիաընկերությունների համար։

Ճանապարհորդե՞լ Հայաստանում, թե՞ սպասել սահմանների բացմանը. հայկական զբոսաշրջության ներկան

Մինչ Վրաստանի իշխանությունն ընտրում է «կանաչ գոտու» երկրները, ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություններում աշխատող վարորդները լուրեր են տարածում, թե օգոստոսի 1–ին կբացվի Հայաստան-Վրաստան սահմանը և իրենք կսկսեն աշխատել։

«Մենք չորս ամիս չենք աշխատել, պատրաստվում ենք օգոստոսի 1-ին սկսել»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Վրաստանում գտնվող վարորդներից մեկը, ով չցանկացավ հրապարակել իր անունը։

Թե որտեղից իրեն նման տեղեկություն՝ վարորդը չպարզաբանեց։ Մենք համապատասխան հարցով դիմեցինք պարետատուն։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում արտակարգ դրության պարետի մամուլի քարտուղար Վահան Հունանյանն ասաց՝ ներկա պահին սահմանների բացման կամ Հայաստանից Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրման հարցում որևէ փոփոխություն չկա։

«Նախկինում ընդունված բոլոր նորմերը շարունակում են գործել առանց փոփոխությունների»,-նշեց նա։

Իսկ Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաչավարիանին հայտարարել է, որ Վրաստան կարող են գալ միայն սահմանափակ թվով զբոսաշրջիկներ, քանի որ կորոնավիրուսի տարածման վտանգը շատ մեծ է։

Նա ընգծել է, որ այս տարի Վրաստանում 10 միլիոն զբոսաշրջիկի էին սպասում, սակայն համավարակի պատճառով մինչև տարեվերջ նախատեսվում է ընդունել ընդհանուր առմամբ 50 հազար արտասահմանցու։ Երկրում վախենում են, որ նրանց մեջ նույնպես կարող են COVID-19-ի վարակակիրներ լինել, ինչը բացասաբար կանդրադառնա երկրում համաճարակաբանական իրավիճակի վրա։

Էժան տուրերն անորակ են և հիասթափեցնո՞ւմ են զբոսաշրջիկներին. տուրիզմում գոյի խնդիր է

Այդ պատճառով էլ Թբիլիսին կփորձի ընտրել երկրները կամ տեղաշարժի կանոնները, ուշադրություն դարձնել թեստավորման և անվտանգության կանոնների վրա, որոնք թույլ կտան խուսափել բռնկումից։

Ավելի վաղ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ ՀՀ քաղաքացիների՝ Վրաստան մուտքի արգելքի հնարավոր երկարաձգումը բացասաբար կանդրադառնա երկրի զբոսաշրջության ոլորտի, հետևաբար` նաև տնտեսության վրա։ Ավելին՝ կտուժեն արտասահմանցիների համար նախատեսված տարածաշրջանային փաթեթները, որոնք մի քանի տարի շարունակ ստեղծել և գովազդել են Հայաստանի և Վրաստանի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները։

Միևնույն ժամանակ, Հայաստանը Վրաստանի երեք հիմնական շուկաներից մեկն է հատկապես ամառվա ընթացքում։ Գաղտնիք չէ, որ Սև ծովի հանգստավայրերում արձակուրդն անցկացնողների մեծ մասը հենց մեր հայրենակիցներն են։

2019 թ․-ի տվյալներով՝ Վրաստան այցելողների թվով Հայաստանը երրորդ տեղն է գրավել(1 365 048 քաղաքացի)՝ Ադրբեջանից (1 526 619) և Ռուսաստանից (1 471 558) հետո։

Հիշեցնենք, որ հայ-վրացական սահմանը փակ է մարտից՝ որպես կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելիչ միջոց։

Հայաստանը պատրաստվում է զբոսաշրջիկներ ընդունել. ինչո՞վ է զբաղված ֆեդերացիան

24
թեգերը:
զբոսաշրջություն, Զբոսաշրջիկ, Հայաստան, Վրաստանի Հանրապետություն, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում
Ըստ թեմայի
Զբոսաշրջային կազմակերպությունները կառավարությունից վարկային արձակուրդ են ակնկալում
Զբոսաշրջիկներին «գցած» 25-ամյա Աննա Սահակյանն ազատության մեջ է. տուժածները դժգոհ են
Չարդարացված հույսեր․ Վրաստանի սահմանները հուլիսի 1-ից չեն բացվի զբոսաշրջիկների համար
Էլմար Մամեդյարով

Ադրբեջանում ձերբակալվել է նախարար Էլմար Մամեդյարովի մտերիմ ընկերը. նա ԱԳՆ պաշտոնյա է

19
(Թարմացված է 14:44 03.07.2020)
ՊԱԾ-ից խոստացել են լրացուցիչ տեղեկություններ տրամադրել հետաքննության, կասկածյալների, ինչպես նաև կատարված հանցագործությունների մասին:

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը հատուկ գործողություն է իրականացրել երկրի ԱԳՆ-ում, հայտնում են տեղական ԶԼՄ-ները։

«Պետական անվտանգության ծառայությունը ստացած տեղեկատվության հիման վրա իրականացնում է քննչական-օպերատիվ միջոցառումներ։ Տեղեկության համաձայն` Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության որոշ պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը և իրենց լիազորություններն օգտագործել են ծառայության շահերի դեմ, թույլ են տվել բազմաթիվ անօրինական գործողություններ, որոնք զգալի վնաս են հասցրել պետության շահերին», - ասված է հայտարարության մեջ:

ՊԱԾ-ից նշում են, որ լրացուցիչ տեղեկություններ կտրամադրեն հետաքննության, կասկածյալների, ինչպես նաև կատարված հանցագործությունների մասին:

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել, որ ձերբակալվել է ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի մտերիմ ընկեր, ԱԳՆ գործերի վարչության պետ Ֆարհադ Մոլլազադեն։

Ավելի վաղ պետանվտանգության ծառայությունը ձերբակալել էր Ադրբեջանի մշակույթի նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, իսկ մինչ այդ՝ երկրի մի քանի շրջանների ղեկավարների:

19
թեգերը:
Պետանվտանգության ծառայություն, Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ), Ձերբակալում, Էլմար Մամեդյարով, Ադրբեջան