Հրայր Թովմասյան. արխիվային լուսանկար

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Բուքիքիոն պատասխանել է Հրայր Թովմասյանի նամակին

365
(Թարմացված է 20:56 26.06.2020)
Բուքիքիոն կոչ է արել հարգել Սահմանադրությունը։ Նա նշել է, որ հանդիսանում է իրավունքի գերակայության սկզբունքի հիմնարար պահանջ։

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. ՀՀ սահմանադրական դատարանի Facebook–յան էջը հրապարակել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի պատասխան նամակը ուղղված Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանին:

«Ես ուշադիր հետևում էի Հայաստանում սահմանադրական փոփոխություններին վերաբերող զարգացումներին։ Ցավում եմ, որ դրանք չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին»,–գրել է նա։

Բուքիքիոն կոչ է արել հարգել Սահմանադրությունը։ Նա նշել է, որ հանդիսանում է իրավունքի գերակայության սկզբունքի հիմնարար պահանջ։

Հիշեցնենք՝ հունիսի 22-ին ԱԺ–ն ընդունեց Սահմանադրությունում փոփոխությունների փաթեթը, որն ուժի մեջ է մտել հունիսի 26-ին։
Դրանով Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնանկ է արվում ու շարունակում աշխատել որպես ՍԴ անդամ, իսկ ՍԴ երեք անդամները, որոնք այդ պաշտոնում աշխատել են 12 տարուց ավելի, ուղարկվում են թոշակի:

Նույն օրը խորհրդարանն ընդունեց նաև «ԱԺ կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխությունը, որով Սահմանադրական փոփոխությունները ՀՀ նախագահի կողմից չպիտի ստորագրվեն: ՀՀ նախագահը պետք է ստորագրեր միայն «ԱԺ կանոնակարգի» փոփոխությունը, ինչը նա արեց հունիսի 24-ին կեսգիշերն անց։

«Օրենքի ուժով մենք շարունակում ենք աշխատել». Ալվինա Գյուլումյանը եկել է աշխատանքի

Այս ամենը նշանակում է, որ Հրայր Թովմասյանը, որի պաշտոնավարման 12 տարի չի լրացել, կազատվի ՍԴ նախագահի պաշտոնից, բայց կշարունակի աշխատել որպես ՍԴ դատավոր: Իսկ ՍԴ երեք անդամները՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը, որոնք ավելի քան 12 տարի աշխատել են ՍԴ դատավորի պաշտոնում, կգնան թոշակի:

Հունիսի 26-ի կեսգիշերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում ազդարարել է, որ այդ պահից սկսած Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն։  Նա նաև նշել էր, որ ՍԴ երեք նոր դատավորները պետք է ընտրվեն 2 ամսվա ընթացքում:

365
թեգերը:
Ջիանի Բուքիքիո, Վենետիկի հանձնաժողով, Սահմանադրություն, Սահմանադրական դատարան, Սահմանադրական փոփոխությունների նախագիծ, Հրայր Թովմասյան
Ըստ թեմայի
Առանց դիմակի և անձնագրի՝ տեսախցիկների դիմաց. որոշ քաղաքացիներ միտումնավո՞ր են անում
Կորոնավիրուս, ներքաղաքական խնդիրներ. Արմեն Սարգսյանն ընդունել է մի շարք դեսպանների
ԲՀԿ–ի և ԼՀԿ–ի միջև պառակտո՞ւմ է եղել. քաղաքագետը` վերջին զարգացումների մասին
Պուտինը Իվանովայում. արխիվային լուսանկար

«Ցավոք, նա ինձ չի զանգել»․ Պուտինին առաջարկություն արած աղջիկը դեռ չի ամուսնացել

8
(Թարմացված է 18:34 07.03.2021)
Աղջիկը խոստովանել է, որ ՌԴ նախագահին ամուսնության առաջարկ անելուց հետո շատ երկրպագուներ է ունեցել, սակայն տղամարդկանցից ոչ մեկը չի կարողացել գրավել իր սիրտը։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. ՌԴ Իվանովո քաղաքի բնակչուհի Յուլիա Շիլովան, որն անցյալ տարի ամուսնության առաջարկություն էր արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, այդպես էլ չի ամուսնացել: Այս մասին նա այսօր ասել է «Ռոսիա 1»հեռուստաալիքի եթերում։

Աղջիկը Պուտինին ամուսնության առաջարկ էր արել մարտի 6-ին, երբ ՌԴ նախագահն այցելել էր Իվանովո և շփվել տեղի բնակիչների հետ:

«Նա, ցավոք, ինձ չի զանգահարել», - ասել է Շիլովան մեկ տարի անց:

Նրա խոսքով՝ նախագահին ամուսնության առաջարկ անելուց հետո նա շատ երկրպագուներ է ունեցել, սակայն նրանցից ոչ ոք չի կարողացել նվաճել իր սիրտը։

Նշենք, որ աղջիկը բազմության միջից դիմել էր Պուտինի ու բղավել․«Ամուսնացե՛ք ինձ հետ, խնդրում եմ»: Պուտինը շփոթվել էր, բայց մի քանի բառ փոխանակել էր աղջկա հետ։

Նա փոխանցել էր Վլադիմիր Պուտինին իր երկու լուսանկարները, որոնցում նշել էր իր հեռախոսահամարն ու պատմել իր մասին:

«Ամուսնացե՛ք ինձ հետ, խնդրում եմ: Ես ունեմ բարձրագույն կրթություն, 28 տարեկան եմ, երեխաներ և նյութական խնդիրներ չունեմ»,- նկարներից մեկի հետևում գրել էր Շիլովան։

Պուտինը պատմել է օտարերկրացի ընկերոջ հետ Կրեմլում հանդիպելու մասին

Շիլովան պատմել էր, որ դերասանուհի է մանկական թատրոնում: Նա իր խոսքում նշել էր, որ կկարողանա դառնալ Պուտինին արժանի առաջին տիկին:

8
թեգերը:
ամուսնություն, աղջիկ, Ռուսաստան, Նախագահ, Վլադիմիր Պուտին
Երկիր մոլորակ

Գիտնականները Երկրի ևս մեկ շերտ են բացահայտել. դասագրքերի վերաշարադրո՞ւմ կպահանջվի

18
(Թարմացված է 18:09 07.03.2021)
Ուսումնասիրության հեղինակ Ջոան Սթիվենսոնը կարծում է, որ գիտնականների նոր եզրահանգումները կարող են փոխել մեր պատկերացումները մոլորակների կառուցվածքի մասին։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. Դպրոցական տարիներից բոլորին հայտնի է, որ Երկիրը բաղկացած է 4 շերտից՝ երկրակեղևից, մանթիայից, արտաքին ու ներքին միջուկներից։ Սակայն վերջին ուսումնասիրությունները կասկածներ մտցրին այս հարցում։

Ավստրիացի երկրաբանները հանդես են եկել սենսացիոն հայտարարությամբ։ Ըստ նրանց, իրականում Երկիր մոլորակը կարող է 5 շերտ ունենալ։

Մասնագետները նշում են, որ ամենայն հավանականությամբ, Երկրի ներքին միջուկում ևս մեկ կառուցվածք կա, որն անհնար է տեսնել և դժվար է բացահայտել։

Այդ դեպքում ինչպե՞ս են գիտնականներն իմացել այդ մասին։ Նրանք ուսումնասիրել են մեր մոլորակի ներսում սեյսմիկ ալիքների անցման ժամանակի վերաբերյալ տվյալներն ու զգացել միջուկում առկա տատանումները։

Պարզվել է նաև, որ ներքին միջուկում երկաթը փոխել է իր կառուցվածքը։ Դա խոսում է նոր «սահմանային գծի» ձևավորման մասին, որն անցնում է Երկրի կենտրոնից շուրջ 650 կմ հեռավորության վրա։

ՆԱՍԱ-ի սարքը վայրէջքից հետո Կարմիր մոլորակի առաջին լուսանկարներն է արել

Ինչպես կարծում է ուսումնասիրության հեղինակ Ջոան Սթիվենսոնը, այդ գիտելիքները կարող են արմատապես փոխել մեր պատկերացումները մոլորակի կառուցվածքի մասին, իսկ դա նշանակում է, որ հավանականություն կա, որ շուտով դասագրքերը վերաշարադրելու կարիք կլինի։

18
թեգերը:
դասագիրք, գիտնական, Երկիր մոլորակ
Ըստ թեմայի
Իլոն Մասկն առաջին անգամ հայտնվել է մոլորակի 5 ամենահարուստ մարդկանց շարքում
Վտանգավո՞ր է. Երկիր մոլորակին մոտ 190 մետր տրամագծով աստերոիդ կմոտենա
Երկիր մոլորակի բնակիչներն ամանորյա հզոր աստղաթափի ականատես կլինեն