Ջոն Բոլտոն

«Նա միշտ ծրագիր ունի». Թրամփի նախկին խորհրդականը Պուտինին լավ բանակցող է համարում

50
(Թարմացված է 09:58 22.06.2020)
Բոլտոնի խոսքով՝ բանակցությունների նախապատրաստման, ինչպես նաև պլանավորման նման մակարդակը կապ չունի Դոնալդ Թրամփի հետ:

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահն ավելի լավ է պատրաստվում բանակցություններին և հանդիպումներին, քան իր ամերիկացի գործընկերը։ Ըստ ABC News–ի` այս կարծիքն է հայտնել Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլտոնը։

«Պուտինը մանրակրկտորեն է պատրաստվում բանակցություններին։ Նա գիտի մարդկանց, որոնց հետ խոսակցություն է վարում։ Նա մտածում է խոսելուց առաջ, մտածում է այն նպատակների մասին, որոնց ցանկանում է հասնել։ Նա միշտ ծրագիր ունի, որին հետևում է», - ասել է Թրամփի նախկին խորհրդականը։

Բոլտոնի խոսքով՝ բանակցությունների նախապատրաստման, ինչպես նաև պլանավորման նման մակարդակը կապ չունի Դոնալդ Թրամփի հետ:

Ավելի վաղ Թրամփը խիստ քննադատության էր ենթարկել Ազգային անվտանգության հարցերով իր նախկին խորհրդականին և հիմար անվանել նրան։ Թրամփն այդ մասին գրել էր Twitter-ի էջում Բոլտոնի գրքի թողարկման նախաշեմին:

Եկեք գաղտնազերծենք տեղեկությունները. Պուտինը հոդված է գրել Երկրորդ համաշխարհայինի մասին

Հիշեցնենք` Բոլտոնը պաշտոնից հեռանալուց հետո ԶԼՄ-ներին է փոխանցել իր «Սենյակը, որտեղ դա տեղի է ունեցել. Սպիտակ տան հուշագրություններ» (The Room Where It Happened: A White House Memoir) գրքի ձեռագրի մի մասը, որում մասնավորապես ասվում է, որ Թրամփը շանտաժի է ենթարկել Ուկրաինայի նախագահին:

«ՀԻմար Բոլտոնի չափազանց տաղտկալի գիրքը ծայրից ծայր սուտ է։ Նա իմ մասին լավ բաներ էր ասում մինչև այն օրը, երբ ես նրան հեռացրի։ Դժգոհ, ձանձրալի հիմար, որը միայն կռվել էր ուզում», - գրել է Թրամփը։

Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ Բոլտոնը կոմպետենտ չէր այն հարցերում, որոնք համակարգում էր, ուստի մշտապես հարձակումների էր ենթարկվում, և այդ պատճառով էլ նա հեռացվել է։

Պուտինի մամուլի քարտուղարը պատասխանել է Բոլտոնի սկանդալային գրքին վերաբերող հարցին

50
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Ջոն Բոլտոն, ԱՄՆ
Ըստ թեմայի
Փաշինյանը չի մեկնի Մոսկվա. նա նամակ է գրել Պուտինին
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանին. ինչ են քննարկել նրանք
Պուտինը հանձնարարել է կատարելագործել հեռավար կրթությունը, բայց հիշել կարևորի մասին
«Մենք այդ ցուցանիշով առաջինն ենք»․ Պուտինը՝ նոր սպառազինության մշակումների մասին

Առաջին րոպեներին կարծեցինք՝ ահաբեկչություն է. Լորիկ Սապունջյանը՝ Բեյրութի պայթյունի մասին

114
(Թարմացված է 00:10 05.08.2020)
Լիբանանում կարծել են, թե տեղի ունեցած պայթյունն ահաբեկչություն է, քանի որ օգոստոսի 6-ին միջազգային դատարանը պետք է հրապարակի նախկին վարչապետ Րաֆիկ Հարիրիի սպանության գործով որոշումը:

Երևան, 4 օգոստոսի - Sputnik. Լիբանանի նավահանգստում այսօր երեկոյան որոտացած հզոր պայթյունի մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասներ է հաղորդել Լիբանանի «O TV» հեռուստաընկերության և «Վանա ձայն» ռադիոյի հաղորդավար Լորիկ Սապունջյանը:

Նրա խոսքով՝ պայթյունն այնքան ուժգին է եղել, որ ցնցումը զգացվել է ավելի քան 10 կիլոմետր շառավղով: Սապունջյանը նշեց, որ մարդիկ, որոնք հիշում են 15 տարի առաջ տեղի ունեցած պայթյունը, ինչի հետևանքով զոհվեց Լիբանանի վարչապետ Րաֆիկ Հարիրին, փաստում են, որ այսօր տեղի ունեցածն ավելի ուժգին էր:

«Առաջին րոպեներին բոլորս կարծեցինք, թե տեղի ունեցածն ահաբեկչություն է, քանի որ օգոստոսի 6-ին միջազգային դատարանը պետք է հրապարակի նախկին վարչապետ Րաֆիկ Հարիրիի սպանության հարցով որոշումը, և շատերը կարծում էին, որ պայթյունը ահաբեկչական գործողություն է՝ վճռի հրապարակումից առաջ, սակայն ավելի ուշ լրատվամիջոցները հաղորդեցին, որ տեղի ունեցածը պարզապես դժբախտ պատահար է»,- պատմեց Սապուջյանը:

«Ցնցված եմ». Փաշինյանը ցավակցություն է հայտնել Բեյրութում զոհվածների հարազատներին

Ըստ լրագրողի՝ նախնական տեղեկություններով, Բեյրութի նավահանգստի թիվ 12 պահեստում եղած պայթուցիկ ու դյուրավառ նյութերն են պայթել: Անվտանգության մարմինների նախնական վարկածով՝ պայթուցիկներն անցյալ տարի Լիբանան են ներկրվել ապօրինի և առգրավվել էին նավերից մեկից ու մինչ օրս պահվում էին պահեստում:

«Պայթյունն այնքան հզոր էր, որ մեծ թվով, այդ թվում՝ հայահոծ շրջաններ են տուժել: Կոտրվել են բնակարանների և տների ապակիներ, քանդվել են մեծ թվով շինություններ: Հայերով բնակեցված շրջաններում կան վիրավորներ, որոնց մի մասը վիրահատվել են: Զոհերի թվի մասին հստակ տեղեկություններ չկան, բայց նյութական վնասն ահռելի է»,-փաստեց մեր զրուցակիցը:

Սապունջյանը հայտնեց, որ պայթյունից տուժել են նաև հայկական Բուրջ Համուդ թաղամասում գտնվող «Վանա ձայն» ռադիոկայանը, «Ազդակ» օրաթերթի խմբագրատունը, «Համազգային հայ կրթական և մշակութային միության» հրատարակչատունը:

Լիբանանի նախագահ Միշել Աունը երկրում համազգային սուգ է հայտարարել:

Հիշեցնենք` Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում` նավահանգստի շրջանում, այսօր երեկոյան ուժգին պայթյուն է որոտացել։ Ինչպես պարզվեց՝ պայթյունը որոտացել է Բեյրութի Բուրջ Համուդ հայկական թաղամասի մոտ. վնասները շատ մեծ են։

Սկզբում կրակոց է լսվել, որից հինգ րոպե անց սև ու սպիտակ ծուխ է տարածվել։ Այնուհետև հզոր պայթյուն է որոտացել, և կարմիր ծուխ է բարձրացել։ Բազմաթիվ օգտատերեր պայթյունի կադրերն սկսել են հրապարակել համացանցում։

114
թեգերը:
Վիրավոր, Տուժածներ, պայթյուն, Ահաբեկչություն, Բեյրութ, Լիբանան
Ըստ թեմայի
Ուժգին պայթյունի հետևանքով Բեյրութում մեծ վնասներ է կրել հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին
Լիբանանում ՀՀ դեսպանությունը փորձում է պարզել՝ Բեյրութի պայթյունից հայեր տուժել են, թե ոչ
Պայթյունը որոտացել է Բեյրութի հայկական թաղամասի հարևանությամբ. Վարդինե Օհանյան

«Ցնցված եմ». Փաշինյանը ցավակցել է Բեյրութի պայթյունից զոհվածների հարազատներին

30
(Թարմացված է 00:11 05.08.2020)
Նիկոլ Փաշինյանը խորապես ցավակցել է զոհվածների ընտանիքներին, իսկ տուժածներին` շուտափույթ ապաքինում մաղթել:

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի- Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Լիբանանին` Բեյրութում տեղի ունեցած պայթյունի համար։
«Ցնցված եմ Բեյրութում տեղի ունեցած պայթյունից։ Խորին ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում եմ մաղթում: Մենք հայտնում ենք մեր համերաշխությունն ու աջակցությունը Լիբանանի մեր եղբայրական ժողովրդին»,– գրել է նա։

Հիշեցնենք` Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում` նավահանգստի շրջանում, այսօր ուժգին պայթյուն է որոտացել։ Ինչպես պարզվեց պայթյունը որոտացել է Բեյրութի Բուրջհամուդ հայկական թաղամասի մոտ. վնասները շատ մեծ են։

Սկզբում կրակոց է լսվել, որից հինգ րոպե անց սև ու սպիտակ ծուխ է տարածվել։ Այնուհետև հզոր պայթյուն է որոտացել, և կարմիր ծուխ է նկատվել։ Բազմաթիվ օգտատերեր պայթյունի կադրերն արդեն սկսել են հրապարակել համացանցում։

30
թեգերը:
Վիրավոր, Զոհ, պայթյուն, ցավակցություն, Նիկոլ Փաշինյան, Լիբանան, Բեյրութ
Դոնալդ Թրամփ

COVID-ը և ընտրությունները. ԱՄՆ-ում դրանք կանցկացվեն 3 ամսից, ՀՀ-ում էլ՝ 7 սարի հետևում չեն

0
(Թարմացված է 23:57 04.08.2020)
​Եկեք անկեղծ լինենք։ Համավարակի տարածումից ի վեր՝ ամենաթեժ վեճը Հայաստանում սա է՝ նախ, արդյո՞ք իշխանություններն ամեն ինչ արել են հիվանդության տարածումը կանխելու համար, և երկրորդ՝ եթե արել են, ինչո՞ւ է իրավիճակն այսքան տխուր։
Ամերիկյան ընտրությունները՝ երեք ամսից, հայաստանյան ընտրությունները՝ կորոնավիրուսային 7 սարի հետևում

Երկու հարցադրումներին էլ կառավարությունը շատ հստակ պատասխանն ունի։ Առաջին՝ արել ենք ոչ միայն առավելագույնը, այլև անհնարինը՝ տեսեք, թե մեր բժիշկներն ինչպես են օր ու գիշեր աշխատում մարդկանց կյանքը փրկելու համար։ Համաձայնեք՝ իրենց համար շատ շահեկան  տեղից են բռնացրել իշխանությունները՝ դե հո չես հակաճառի՝ ոչ, բժիշկները լավ չեն աշխատել։

​Երկրորդ հարցադրումը՝ բա ինչու ենք այսքան վատ վիճակում, նույնպես շատ կոնկրետ պատասխանն ունի՝ բոլորովին էլ այդքան վատ վիճակում չենք, ինչպես փորձում են ներկայացնել ոմանք։ Գնացեք Ամերիկա և վերջ․․․

Գնանք Ամերիկա։ Այդ երկիրն, իհարկե, շատ ուրույն առանձնահատկություններ ունի՝ 50 նահանգներից յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ ինչպես պայքարել կորոնավիրուսի դեմ և Վաշինգտոնը բոլորին չի կարող թելադրել իր կանոնները։ Իսկ դա հասկանալի՞ է չէ, թե ինչի է հանգեցնում՝ վիրուսով հիվանդ եմ, Կալիֆոռնիայից գնում եմ Լաս Վեգաս ու վարակում Նևադա նահանգի բնակիչներին։ Բայց ճիշտ այնպես, ինչպես մեր իշխանություններն են ժխտում, թե ամենավատ ցուցանիշներն ունենք տարածաշրջանում, Ամերիկայի ղեկավարները ևս ժխտում են, որ համավարակի տեսանկյունից ամենավատն են ամբողջ աշխարհում։

Ինչ պետք է անել Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի տեսլականների իրականացման համար

​Մեր ու Ամերիկայի տարբերությունն այս հարցում գիտե՞ք որն է։ Մեզ մոտ ընդդիմությունը կամ ավելի ճիշտ խիստ ընդդիմադիր տրամադրվածները ամենասուր քննադատության են ենթարկում կառավարությանը, առողջապահության նախարարին, գլխավորապես վարչապետին, իշխանությունն էլ կուռ պաշտպանության քաղաքականությունն է որդեգրել՝ էն հռոմեական լեգեոնների նման, այնինչ՝ Ամերիկայում նույնիսկ իշխանությունների նկատմամբ միանգամայն դրականորեն տրամադրված վերլուծաբանները փաստում են՝ ինչ-որ բան այն չէ Թրամփի թագավորությունում։ Բերեմ ընդամենը մեկ օրինակ։ Հանրապետականների հետ սերտ կապեր ունեցող տնտեսագետ Մայքլ Սթրեյնը Ձեռնարկատիրության ամերիկյան ինստիտուտից օրերս «Նյու Յորք թայմս» թերթին տված հարցազրույցում փաստել է՝ Թրամփը, իրոք, չի հասկանում, թե որքան բարդ է տնտեսության վիճակը և որքան օրհասական է որոշ աշխատողների և նրանց ընտանիքների վիճակը։

Թեժ վիճաբանություն «հայու գենի» շուրջ, կամ մենք ու Ամերիկան

​Էլի կարելի է զուգահեռներ անցկացնել Հայաստանի և Ամերիկայի միջև, որքան էլ դա անսովոր թվա։ Թրամփը վերջին տարիներին փայլուն տնտեսական ցուցանիշներ ուներ վերընտրվելու համար։ Շատ կոնկրետ օրինակ բերեմ։ Անցած տարի դասընկերս եկել էր Լոս Անջելեսից, սրճարաններից մեկում գարեջուր էինք խմում ու ասաց․ «Էս խեղճ Թրամփին բոլորը քննադատում են, ծաղրում են, բայց ախր իր օրոք կյանքն, իրոք, լավացել է, իր օգտին եմ քվեարկելու»։

​Հիմա ամեն ինչ փոխվել է՝ կորոնավիրուսը սարսափելի հարված հասցրեց Թրամփի վարկանիշին և դա միանգամայն հասկանալի է՝ վերջին եռամսյակում համախառն ներքին արդյունքի անկումն Ամերիկայում կազմեց գրեթե 10 տոկոս։ Վերջին 75 տարում նման բան չէր եղել՝ փաստում են ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով Նյու Յորքի օրինակը։ Մարտի սկզբից այդ քաղաքում փակվել է մոտ 3 հազար ձեռնարկություն։ Պատկերացրեք՝ 3 հազար։ Բայց, ճիշտն ասած, ինձ համար էլ էր անակնկալ, որ Նյու Յորքում աշխատատեղերի 98 տոկոսն ապահովում են  խանութները, սրճարանները, վարսավիրանոցները, քիմմաքրման կետերը և այլն….  Եվ, ըստ մասնագետների կանխատեսումների՝ դրանց մեկ երրորդն այլևս երբեք չի վերաբացվի։

Ինչ-որ բան այն չէ ժողովրդավարության նախկին «կղզյակներում»

​Հայաստանի և Ամերիկայի միջև, իհարկե, մի շատ էական տարբերություն կա։ Գրեթե 3 ամսից՝ նոյեմբերի 3-ին Միացյալ նահանգներում նախագահական ընտրություններ են։ Կորոնավիրուսն իր ամենաանմիջական ազդեցությունն է ունենալու քվեարկության վրա։ Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրություններն էլ յոթ սարի հետևում չեն, բայց, համաձայնեք՝ ամենակարևորն այն է, թե ինչպիսին կլինեն այդ 7 սարերը։

0
թեգերը:
Դոնալդ Թրամփ, վարկանիշ, Ընտրություններ, կորոնավիրուս, ԱՄՆ, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Սեպտեմերիանա. ինչպես հույներին վտարեցին Թուրքիայից
Եթե լրագրողը ճշմարտությունն է ասում, նրա ի՞նչ գործն է հոգալ հետևանքների մասին. Բրեդլի
Իսրայելի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դավադրությունը. ինչպես աշխարհը խուսափեց մեծ վտանգից
Հիշեք այս խոսքերը, երբ հերթական անգամ անցնելու կլինեք Կասկադում պառկած ծխող կնոջ կողքով