Ահաբեկիչ

Ամերիկացիները «ռուսական հետք» են գտել համաշխարհային ահաբեկչության մեջ. ինչ են առաջարկում

133
(Թարմացված է 23:23 16.06.2020)
Ամերիկացիները փորձում են վտանգի տակ դնել ահաբեկչության հարցում ռուս–ամերիկյան համագործակցությունը։ Թե ինչ նպատակներ է հետապնդուն նրանց այս քայլը, փորձել է պարզաբանել ՌԻԱ Նովոստին։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik, Գալյա Իբրահիմովա. ԱՄՆ կոնգրեսում հանրապետականները մեղադրել են Ռուսաստանին ահաբեկչությանը սատարելու համար։ «Թալիբանին»*, «Իսլամական պետությանը»*  և «Հեզբոլահին» իբրև թե հովանավորելու համար օրենսդիրներն առաջարկել են խստացնել պատժամիջոցները։  Եթե Դոնալդ Թրամփը սատարի այս մեղադրանքներին, Մոսկվայի և Վաշինգտոնի համատեղ պայքարն ահաբեկչության դեմ կվտանգվի։ Ինչու են ամերիկացիները հարվածի տակ դնում երկու երկրների համագործակցության  առավել արդյունավետ ոլորտը, պարզաբանում է ՌԻԱ Նովոստին։

Զսպել ԱՄՆ թշնամիներին

«Ռուսաստանը ֆինանսավորում է ահաբեկչությանը, սակայն դրա դեմ պայքարում գործընկեր է խաղում։ Աֆղանստանում ամերիկյան զինվորականների զորահրամանատարը Մոսկվային մեղադրում է թալիբներին սպառազինության մատակարարման համար։ Սիրիական պատերազմի ընթացքում Ռուսաստանն անմիջականորեն փոխգործակցում էր իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի  և «Հեզբոլահի» հետ։ Սիրիայում ռուսական կոնտինգենտը հիմնականում մարտնչում էր Ամերիկայի կողմից աջակցվող ապստամբների դեմ։ 2015 թվականի հոկտեմբերին Ռուսաստանն ավիահարձակումներ իրականացրեց ապստամբների ուղղությամբ և օգնեց ԻՊ*–ի գրոհայիններին», – ասվում է «Ամերիկայի ուժեղացումն ու դիմակայումը համաշխարհային սպառնալիքներին» զեկույցում։

Փաստաթուղթը նախապատրաստել են ներկայացուցիչների պալատի հանրապետական խմբակցությունները։ Այսօր նախագահի կուսակիցներն այնտեղ փոքրամասնություն են կազմում, սակայն հենց նրանք են համարվում Սպիտակ տան քաղաքականության տարածողները։  Սրանով էլ պայմանավորված է զեկույցի նկատմամբ բարձր հետաքրքրությունը։

ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիք ներկայացնող երկրների թվում առաջինը Չինաստանն է։ Երկրորդը` Ռուսաստանը։

«Օրենքը (որը հանրապետականները կոնգրեսին առաջարկում են ընդունել` խմբ.) պարտավորեցնում է Ռուսաստանի դեմ` որպես ահաբեկչության հովանավորի,  մի շարք տնտեսական սահմանափակումներ կիրառել։ Կարևոր է, որ պատժամիջոցներն անդրադառնան երկակի նշանակություն ունեցող ապրանքների վրա և նախատեսեն դիվանագիտական պաշտպանությունից զրկում այն անձանց, որոնք սատարում են ահաբեկչական կազմակերպություններին։ Ահաբեկիչների զոհ դարձած ընտանիքի անդամները պետք է իրավունք ունենան հայցեր ներկայացնելու ամերիկյան դատարաններ։ Պետք է արգելել նաև տնտեսական օգնություն ցուցաբերել և զենք վաճառել», – պարզաբանում են հանրապետականները։

Բացի այդ, զեկույցի հեղինակները կրկնում են նախկին մեղադրանքները կապված ամերիկյան ընտրություններին միջամտելու և ամերիկացիների շրջանում ապատեղեկատվություն  տարածելու հետ։ Ուկրաինայում և Վրաստանում առկա քաղաքական անկայունության մեջ էլ, բնականաբար, ևս Մոսկվան է մեղավոր։

Կոնգրեսականների հիմնական եզրահանգումը. Ռուսաստանը սպառնում է ամերիկյան շահերին Սիրիայում, Լիբիայում, Վենեսուելայում և Չեռնոգորիայում։ Այդ պատճառով հարկ է պատժամիջոցներ կիրառել։

Խոշոր ահաբեկչություն սիրիական Աֆրինում․ ԱՄՆ պետքարտուղարը համերաշխության կոչ է արել

Ինչ վերաբերում է Պեկինին, չինական աճող հզորությունը հանրապետական ռազմավարները դիտարկում են որպես պոտենցիալ երկարատև սպառնալիք։ Իսկ Մոսկվան հենց հիմա է խանգարում։

«Ռուսաստանն ու Չինաստանը միտված են միջագային համակարգը վերափոխելուն ու մարդկանց մեջ ժողովրդավարության նկատմամբ հավատի խաթարմանը», – եզրահանգում են փաստաթղթի հեղինակները։

Ահաբեկչության դեմ միավորող պայքար

Այժմ ահաբեկչության դեմ պայքարի ռուս–ամերիկյան երկար տարիների համագործակցությունը կարող է հարցականի տակ դրվել։ Չնայած միջպետական բարդ հարաբերություններին, այդ ոլորտում Մոսկվան և Վաշինգտոնը միշտ ընդհանուր մոտեցում են ունեցել։

Վերջերս Ռուսաստանի նախագահը ասել էր, որ անցած տարեվերջին ԱՄՆ հատուկ ծառայությունները ԱԴԾ աշխատակիցներին հայտնել էին Սանկտ Պետերբուրգ ժամանած ԻՊ գրոհայինների մասին։ 

«Ահա այդ իրավիճակն ամերիկացիները  վերահսկել են։ Այնուհետև կապ հաստատել Մոսկվայի հետ։ Ահաբեկիչները ձերբակալվեցին։ Ես զանգահարեցի Դոնալդին շնորհակալական խոսք ասելու, որ իրենք մեզ փոխանցել են այդ տեղեկությունը», – պարզաբանել է Պուտինը։

Բազմիցս օգնել է նաև Ռուսաստանը։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո Մոսկվան անմիջապես Վաշինգտոնին իր աջակցությունն առաջարկեց։ Աֆղանստանում ՆԱՏՕ–ի հակաահաբեկչական արշավի ժամանակ Ուլյանովսկից Քաբուլ էր տեղափոխվում ոչ ռազմական բեռների կեսը։ Այս երթուղին ամերիկացիներն ակտիվ օգտագործում էին ընդհուպ մինչև 2015 թվականը։

Մերձավոր Արևելքում ԱՄՆ–ն ու Ռուսաստանը համակարգում էին պայքարն «Ալ Կաիդայի», այնուհետև նաև «Իսլամական պետության» դեմ։

2013 թվականին ռուսական հատուկ ծառայությունները խորհուրդ տվեցին ՀԴԲ–ի(Հետախուզությունների դաշնային բյուրո) գործընկերներին հետևել Ամերիկայում բնակվող, սակայն ԱՊՀ–ից  սերող Ցարնաև եղբայրներին։ Սակայն ամերիկացիները չլսեցին խորհուրդը։ Եվ Բոստոնում մարաթոնի ժամանակ Ցարնաևների կազմակերպած ահաբեկչության հետևանքով երեք մարդ զոհվեց, մոտ 300–ը տուժեցին։

Սոչիում սպասվող Օլիմպիադայի նախաշեմին Մոսկվան և Վաշինգտոնը ինտենսիվ կերպով միմյանց էին փոխանցում  կասկածելի մարդկանց և իրադարձությունների հետ կապված տեղեկությունները։

Համագործակցությունը շարունակվեց նաև կորոնավիրուսի համավարակի ժամանակ։

«Մենք նախկինի պես շարունակում ենք կազմակերպվող ահաբեկչությունների մասին տվյալներ փոխանակել իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների միջոցով», – մայիսին ասում էր ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը։

Պատմությունից անտեղյակ

«Կոնգրեսականների զեկույցը խորհրդանշական բնույթ ունի, սակայն Մոսկվային պատժամիջոցներով սպառնալու նախաձեռնությունը ցուցադրական է, – ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասում է Միջազգային գործերի գծով ռուսական խորհուրդի (ՄԳՌԽ) ծրագրային տնօրեն Իվան Տիմոֆեևը։  Ներքաղաքական խնդիրները` ռասիզմի հողի վրա բողոքի ցույցերը, նախընտրական քարոզարշավը, պառակտեցին ամերիկյան հասարակությանը։ Հանրապետականները միավորող օրակարգ են փնտրում։ Իսկ ռուսական, չինական, իրանական սպառնալիքների վերաբերյալ միշտ երկկուսակցական կոնսենսուս կա»։

Ռուսաստանը երկու չեխ դիվանագետի կարտաքսի․ ԱԳՆ

Տիմոֆեևը հիշեցնում է, որ Ռուսաստանին ահաբեկչությանը հովանավորողների ցանկում ներառել առաջարկում էին դեռ անցած տարեվերջին` «Կրեմլի ագրեսիայից ամերիկյան անվտանգությունը պաշտպանելու մասին» օրինագծի շրջանակում։  Նախատեսված պատժամիջոցների փաթեթը ստացավ DASKA անվանումը, սակայն արդյունքում այն այդպես էլ չընդունեցին։

«Դեկտեմբերին Սպիտակ տունն ու Պետդեպը հանդես եկան DASKA–ի խիստ քննադատությամբ։ ԱՄՆ–ի գործադիր իշխանությունը ընդունում էր, որ այդ պատժամիջոցները Ռուսաստանին անկյունը գցելու փորձ են։ Սակայն այդպիսի Ռուսաստանն ամերիկացիների համար ավելի մեծ վտանգ է ներկայացնում, այդ իսկ պատճառով նախագիծը չընդունվեց։ Այժմ հանրապետականները պարզապես կրկնեցին իրենց զեկույցում DASKA–ի մի շարք դրույթներ, սակայն դրա հիմնական դրույթները նախկինի պես մարգինալ են», – պարզաբանում է Տիմոֆեևը։

Ըստ փորձագետի` ահաբաեկչությանը հովանավորելու մեջ մեղադրանքները ցույց են տալիս, որ կոնգրեսականները չեն տիրապետում պատմությանը։

«Եթե ավելի խորը փորեն, կպարզվի, որ «Թալիբանի» կամ «Հեզբոլահի» ստեղծման հետևում ամենևին էլ ռուսաստանցիները չեն կանգնած, այլ հենց ամերիկացիները», – նշում է նա։

Պատերազմ արձանների դեմ. ԱՄՆ–ում և Եվրոպայում քանդում և պղծում են պատմական ժառանգությունը

Տիմոֆեևը կարծում է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի փոխգործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում կշարունակվի։ Սակայն որքան ընտրությունները մոտենան, այնքան ավելի շատ կլինեն պոպուլիստական նախաձեռնությունները և կոչերը` պատժելու նրանց, ովքեր համաձայն չեն ամերիկացիների հետ։

* Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն։

133
թեգերը:
պատժամիջոցներ, Ահաբեկչություն, Վլադիմիր Պուտին, Դոնալդ Թրամփ, ԱՄՆ Կոնգրես, ԱՄՆ, Ռուսաստան
Ըստ թեմայի
ԱՄՆ Պետդեպարտամենտը Ռուսաստանին կոչ է արել «կորչել Մերձավոր Արևելքից»
Հայերի բիզնեսներն ԱՄՆ–ում տուժում են ցուցարարների արարքներից. հիմա ովքեր են ցուցակում
Փրկել է «Պուշկին» ռեստորանը. Ղազարյանը պատմել է հայկական բիզնեսի և ԱՄՆ-ում ցույցերի մասին
Փաշինյանն ու Միշուստինը

Փաշինյանն ուղերձ է հղել Ռուսաստանի վարչապետին

45
(Թարմացված է 13:19 03.03.2021)
ՀՀ վարչապետն իր շնորհավորական ուղերձում անդրադարձել է նաև Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին շնորհավորական ուղերձ է հղել ծննդյան օրվա առթիվ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով, մաղթում եմ հաջողություններ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնում: Այսօր կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում, որոնց ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին: Վստահ եմ, որ ամուր բարեկամությունը, փոխըմբռնումը և վստահությունը հետայսու ևս կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունների ողջ համալիրի հարստացմանը՝ նոր փոխշահավետ ծրագրերով»,– գրել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետը Միշուստինին մաղթել է քաջառողջություն, հաջողություն և բարեկեցություն:

Նշենք, որ այսօր լրանում է ՌԴ վարչապետի 55-ամյակը։

 

45
թեգերը:
Միխայիլ Միշուստին, Նիկոլ Փաշինյան, Ռուսաստան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
Ղարաբաղյան պատերազմը ևս ազդել է ԱՊՀ-ում տնտեսական ակտիվության վրա․ Միշուստին
ԵԱՏՄ երկրները պետք է ամրապնդեն միասնական շուկան. Միշուստինը` զարգացման նոր մակարդակի մասին
Ոստիկաններ, արխիվային լուսանկար

Հայ երիտասարդի սպանության հետքերով. Արա Աբրահամյանը Բելորեչենսկ է ուղարկել իր տեղակալին

144
(Թարմացված է 10:37 03.03.2021)
Ռուսաստանի հայերի միությունն ամեն ինչ անում է հայ երիտասարդի ողբերգական մահից հետո սադրանքներից խուսափելու համար:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Կրասնոդարի երկրամաս է ուղարկել իր առաջին տեղակալ Լուսիկ Ղուկասյանին:

Ինչպես հաղորդում է կազմակերպությունը, Ղուկասյանը հանդիպումներ կունենա տեղական իշխանության ներկայացուցիչների, ՌՀՄ տեղական բաժանմունքների ղեկավարների և երիտասարդական կազմակերպությունների հետ, որպեսզի քայլեր ձեռնարկեն սադրանքներ թույլ չտալու ուղղությամբ։

«Բացասական հետևանքներից խուսափելու և իրավիճակը չսրելու համար ՌՀՄ-ն համայնքի ներկայացուցիչներին խնդրում է չարձագանքել զգացմունքային, երբեմն սադրիչ կոչերին և հանգստություն պահպանել», - նշված է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի հայերի միությունը միջոցներ է ձեռնարկում հասարակական վերահսկողություն ապահովելու ուղղությամբ, քանի դեռ օպերատիվ միջոցառումներ են իրականացվում մարդասպանին բռնելու ուղղությամբ։

Մոսկվայում խեղդամահ արված 2 երեխայի են գտել. սպանության մեջ կասկածվում է նրանց մայրը

Ռուսաստանի հայերի միությունը կարծում է, որ եթե հանցագործը հայտնվի Ադրբեջանում, ապա պետք է վերադարձվի Ռուսաստան և կանգնի դատարանի առաջ:

«Մենք հույս ունենք, որ հանցագործն առաջիկայում կհայտնաբերվի և պատիժ կկրի ռուսական օրենսդրությանը համապատասխան», - հայտարարել են ՌՀՄ-ում:

Հիշեցնենք, որ փետրվար 28-ին Բելորեչենսկում ծեծկռտուքի հետևանքով սպանվել է 22-ամյա Արթուր Սարուխանովը։ Նախնական տեղեկություններով` սպանողն ադրբեջանցի է, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Մոսկվայում ձերբակալել են քրեական հեղինակություն Զիրոյանի կնոջ սպանության կասկածյալին

 

144
թեգերը:
Արա Աբրահամյան, Սպանություն, հայ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Գյումրիում դանակահարել են շտապօգնության վարորդի. վիճակը ծանր է
Երևանում կատարված սպանությունը բացահայտվել է. 84–ամյա կնոջը սպանել է 44–ամյա տղամարդը
Սպանություն Լոռիում. 35–ամյա տղամարդը մահացել է մինչև հիվանդանոց հասնելը

Վերջին 7 տարում Հայաստանով թմրանյութի տեղափոխման խոշորագույն դեպքն է բացահայտվել. ՊԵԿ

0
Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, տարբեր քաղաքացիություններ ունեցող 6 անձ ձերբակալվել է։

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները բացահայտել են թմրանյութի տեղափոխման բացառիկ դեպք: Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

«Երևանի մաքսային պահեստներից մեկում կատարված մաքսային հսկողության արդյունքում որպես խմորիչ հայտարարագրված 18600 կգ բեռի կազմում հայտնաբերվել է հերոինի առանձնապես խոշոր խմբաքանակ` 33 արկղ։ Փաթեթավորման հետ միասին շուրջ 365 կիլոգրամ կշռող հերոինի շուկայական արժեքը մոտ 45 մլն ԱՄՆ դոլար է: Սա 2014 թվականից հետո Հայաստանի իրավապահ մարմինների հայտնաբերած խոշորագույն դեպքն է, որն իր բնույթով աննախադեպ է ամբողջ տարածաշրջանում: Խմորիչի փաթեթավորմամբ հերոինն Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի տարածքով նախատեսված էր տեղափոխել Արևմտյան Եվրոպա»,–ասվում է հաղորդագրության մեջ: 

Նշվում է, որ հանցավոր սխեման բացահայտվել է լայնածավալ և բազմակողմանի վերլուծական աշխատանքների ու համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:

Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում իրենց դերն են կատարում ՊԵԿ շնագիտական կենտրոնի կինոլոգներն ու ծառայողական շները, ովքեր նույնպես ներգրավվել են այս խոշոր դեպքի բացահայտման աշխատանքներում: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման փուլում ակտիվ մասնակցություն են ունեցել նաև ՀՀ ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները:

Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 և 266 հոդվածների (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) հատկանիշներով: Տարբեր քաղաքացիություններ ունեցող 6 անձ ձերբակալվել է։

ԱԱԾ–ի հետ լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումը շարունակվում է` գործի հետ առնչություն ունեցող հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու նպատակով:

0