00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Այնտեղ ամեն ինչ լուրջ է». ինչո՞ւ է ՆԱՏՕ-ն «պատերազմում» Ռուսաստանի սահմանների մոտ

© Sputnik / Стрингер / Անցնել մեդիապահոցМеждународные учения Sea Breeze - 2019 в Одессе
Международные учения Sea Breeze - 2019 в Одессе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորավարժությունները վերջին տարիներին ավելի ու ավելի են մոտենում Ռուսաստանի սահմաններին, իսկ արևմտյան քաղաքական գործիչները դրանք օգտագործում են որպես Մոսկվայի հետ հարաբերությունների սրման առիթ:

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik, Նիկոլայ Պրոտոպոպով․ Հազարավոր զինծառայողներ, հարյուրավոր տանկեր, մարտական ինքնաթիռներ ու հարձակման «սպառնալիք» Արևելքից. Defender Europe 2020 լայնածավալ զորավարժությունները թեժ ընթացքի մեջ են։ ԱՄՆ-ն պետք է հաստատի Եվրոպայի իր դաշնակիցներին աջակցելու պատրաստականությունը։ Զորաշարժի գլխավոր խնդիրը ջրային խոշոր արգելքների հաղթահարումն է։ ՌԻԱ Նովոստին գրում է` ինչու է Արևմուտքը նորից «պատերազմում» Ռուսաստանի սահմանների մոտ։

Ամենահավատարիմ դաշնակիցը

ՆԱՏՕ-ի զորավարժությունները, որոնք 25 տարվա մեջ ամենախոշորն են, նախատեսված էր անցկացնել գարնանը, բայց կորոնավիրուսի համավարակի պատճառով տեղափոխվեցին հունիսին։ Պաշտոնական հայտարարությունների համաձայն՝ զորավարժությունների ռազմավարական նպատակն է ցուցադրել ԱՄՆ-ի հավատարմությունը Հյուսիսատլանտյան դաշինքին ու «եվրոպական դաշնակիցներին աջակցելու աներեր վճռականությունը»։

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը պահանջել է, որ Ռուսաստանը «կորչի» Մերձավոր Արևելքից - Sputnik Արմենիա
ԱՄՆ Պետդեպարտամենտը Ռուսաստանին կոչ է արել «կորչել Մերձավոր Արևելքից»

Ենթադրվում էր, որ ԱՄՆ-ն Գերմանիայի միջով մոտ 20 հազար զինծառայող կուղարկի Եվրոպա՝ այնտեղ արդեն իսկ տեղակայված զորակազմն ուժեղացնելու համար։ Պենտագոնն ընդհանուր առմամբ զորավարժությունների համար 37 հազար զինվոր ու սպա էր տրամադրել։ Հիմա ծրագրերը մի քիչ փոխվել են։ Զորաշարժի գլխավոր մասնակիցն է դարձել Վաշինգտոնի ամենահավատարիմ դաշնակիցներից Լեհաստանը։

Օրեր առաջ հենց այնտեղ վայրէջք կատարեցին ամերիկացի զինվորականներով ու տեխնիկայով ինքնաթիռները։ Դրավսկի զորավարժարանում ռազմավարական պատրաստականությունը բարձրացնելու են վեց հազար զինծառայող, որոնցից երկու հազարը՝ լեհ։

«Իհարկե, համաճարակը փոփոխեց մեր ծրագրերը, բայց կարևորն այն է, որ մենք կայծակնային արագությամբ հարմարվեցինք հանգամանքներին, - նշել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։ - Լեհական զորքը ոչ մի րոպե չի կորցրել իր մարտական պատրաստականությունը»։

Հավաքել են ավելի քան հարյուր տանկ ու երկու հարյուր զրահամեքենա, հրետանի, ՀՕՊ միջոցներ, ինքնաթիռներ և ուղղաթիռներ․ ընդհանուր առմամբ մոտ երկու հազար միավոր տեխնիկա։ Լեհական ու ամերիկյան զորքերը համատեղ մի քանի մարտական գործողություն կանցկացնեն։

Անհայտ անձինք Մարգարիտա Սիմոնյանի հեռախոսահամարից կասկածելի նամակներ են գրում

Իսկ հիմնական մարտավարական գործողությունը կլինի ջրային արգելքների հաղթահարումը` տանկային ու օդադեսանտային զորքերի մասնակցությամբ ու հակահարձակմամբ։ «Վալդայ» վերլուծաբանական ակումբի ռազմական փորձագետ Արտյոմ Կուրեևի կարծիքով՝ դա Defender Europe 2020 զորավարժանքի գլխավոր կետն է։

«Չեխ, լեհ ու լիտվացի զինվորականներին ևս մեկ անգամ կցուցադրեն, թե ինչպես է կիրառվում ամերիկյան այն զենքը, որը պետք է գնեն», - պարզաբանել է նա ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում։

Ի՞նչ է կատարվում բալթյան տարածքում

Գրեթե միաժամանակ Բալթյան ծովում մեկնարկել են Baltops 2020 լայնածավալ ռազմածովային զորավարժությունները, որին մասնակցում են 18 երկիր երեք տասնյակ ռազմանավեր ու նույնքան ինքնաթիռներ։ Արդեն 49 տարի շարունակ այնտեղ նման զորաշարժեր են անցկացվում։

Официальный представитель МИД России Мария Захарова во время брифинга (28 ноября 2019) Москвa - Sputnik Արմենիա
ԱՄՆ ո՞ր նախագիծն է հաջողված․ Զախարովան արձագանքել է Պետդեպի հայտարարություններին

«Baltops-ը բավականին պաշտպանողական լեգենդ ունի, դա հականավային ու հակաօդային պաշտպանության, հակաականային ու ծովային շրջափակման կազմակերպություն է, - ընդգծում է փորձագետը։- Հետաքրքիր է դիտել այդ զորավարժությունները, քանի որ զորաշարժերի տրամաբանության համաձայն՝ ՆԱՏՕ-ն պետք է Արևելյան Եվրոպայում նաև նավատորմի հակադեսանտային գործողություններ մշակի, որպեսզի Էստոնիայի, Լատվիայի ու Լիտվայի ընտրազանգվածին ցույց տա, որ դաշինքը թույլ չի տա ռուսական ծովային հետևակայիններին մոտենալ Սաարեմաայի, Յուրմալայի ու Պալանգայի լողափերին»։

Հանուն արդարության պետք է նշել, որ բոլոր սահմանամերձ երկրները տարածաշրջանում զորավարժություններ անցկացնելու իրավունք ունեն։ Սակայն վերջին տարիներին ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի զորաշարժերն ավելի են մոտենում Ռուսաստանի սահմաններին, իսկ արևմտյան քաղաքական գործիչները դրանք օգտագործում են որպես Մոսկվայի հետ հարաբերություններ սրելու առիթ։

Երևանի հեռահար նշանակետը արտահանումն է․ ո՞ր երկրներում են Կալաշնիկովի ինքնաձիգ արտադրում

«Անկասկած, միջազգային խոշոր ռազմական դաշինքը պետք է մշակի փոխներգործությունը ազգային զինված ուժերի միջև, - ասում է Կուրեևը, - սակայն զորավարժությունների մեծ մասի լեգենդը, բնականաբար, ինչ–որ արևելաեվրոպական հարևանի հարձակումն է, որը ռազմական ներուժով համեմատելի է Ռուսաստանի հետ։ Դա իհարկե վկայում է, որ Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի հարաբերություններն այնքան էլ կառուցողական չեն, միայն թե լեգենդը նախատեսված է ավելի շատ ոչ թե զինվորականների, այլ սովորական քաղաքացիների համար։ Մերձբալթյան երկրների, Լեհաստանի ու Չեխիայի պահպանողական, ազգայնական տրամադրվածություն ունեցող ընտրազանգվածը պետք է վստահ լինի, որ դաշնակիցները կպաշտպանեն իրենց ռուսական արջից, որը պոտենցիալ հակառակորդ է և որի վրա կարելի է հեշտությամբ բարդել ներքաղաքական ու տնտեսական բազում խնդիրների մեղքը։

Արևմտյան գործընկերների գործողություններին արձագանքել է ինչպես ՌԴ ԱԳՆ-ն, այնպես էլ պաշտպանության նախարարությունը` կոչ անելով նվազեցնել լարվածության աստիճանն ու հեռացնել զորքերը սահմաններից, գոնե ֆաշիստական Գերմանիային հաղթելու 75-այակը նշելու ընթացքում։

«Ոչ ոքի համար գաղտնիք չէ որ ՆԱՏՕ-ի զորավարժությունները, օրինակ՝ «Եվրոպայի պաշտպանը», այնպես են ծրագրվել, որ դրանց ակտիվության գագաթնակետը՝ տեխնիկայի ու զորակազմի առավելագույն ներգրավվածությամբ, եղել է հենց մայիսի 9-ին մոտ ընկած ժամանակահատվածում։ Դա փաստ է», - ասել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն։

Դիվանագետը նշել է, որ ՆԱՏՕ-ն մեկը մյուսի հետևից զորավարժություններ է անցկացնում։ Գնալով ավելի հաճախ են հետախուզող ինքնաթիռները թռչում համարյա Ռուսաստանի սահմանի մոտակայքում, հատկապես՝ Բալթյան ու Սև ծովի տարածքում։ Նա հիշեցրել է նաև, որ վերջերս ամերիկյան նավատորմը Բարենցի ծով է ներխուժել (1980 թվականի կեսերից նման բան չէր եղել)։

Շրջանցելով պայմանագրերը

Ռուս դիվանագետներն ու զինվորականներн առաջարկում են հրաժարվել սահմանների մոտ անցկացվող խոշոր զորավարժություններից, ինքնաթիռների ու նավերի համար մոտենալու նվազագույն հեռավորություն սահմանել։ Սակայն նրանց չեն լսում։

Профессор СПбГУ Александр Кубышкин в гостях у FEFU.Live - Sputnik Արմենիա
Ինչու են Ռուսաստանին մեղադրում ԱՄՆ անկարգությունների մեջ. պարզաբանում է Կուբիշկինը

Ավելին՝ Ռուսաստանի արտգործնախարարությունում վստահ են, որ համավարակից դուրս գալուն համընթաց ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվությունն ուժեղանալու է։

Այնուամենայնիվ, Baltops 2020-ն ու Defender Europe 2020-ն իրենց ծավալով անհամադրելի են սառը պատերազմի ժամանակների զորավարժությունների հետ։

«Այն ժամանակ պետք էր հակառակորդին ցուցադրել սեփական ռազմական ներուժն ու հարձակման արդյունավետ կերպով հակազդելու ունակությունը», - հիշեցնում է Կուրեևը։

Եվ նորից «ռուսական խաղաքարտը». հանրապետականներն արյուն են տենչում

Ծրագրելով զորավարժությունները՝ ՆԱՏՕ-ն հաճախ է խախտում միջազգային համաձայնագրերը։ Օրինակ՝ 2011 թվականին կնքված «Վստահության ու անվտանգության միջոցների ամրապնդման մասին» փաստաթղթի 8-րդ հոդվածը նախատեսում է լայնածավալ մանևրների բազմաթիվ սահմանափակումներ ՝ կապված նախնական ծանուցումների հետ։ Սակայն ՆԱՏՕ-ն սիրում է իր զորավարժությունները որպես տարբեր երկրներում իրականացվող անկախ զորավարժությունների շարք մատուցել։

Արևմուտքը պարզապես անտեսում է պայմանավորվածությունները, մինչդեռ Ռուսաստանը կա՛մ ծանուցում է զորավարժությունների մասին, կա՛մ սահմաններից հեռու է անցկացնում դրանք։ Օրինակ` այս տարի նախատեսած «Կովկաս 2020» զորավարժությունները կանցկացվեն Պովոլժիեում ու Հյուսիսային Կովկասում։

Լրահոս
0