Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը

Քարդաշյան-Ուեսթ ընտանիքում ներդաշնակություն է․ Քիմը սրտառուչ լուսանկար է հրապարակել

113
(Թարմացված է 09:58 12.06.2020)
Քարդաշյանը շարունակում է ժխտել ընտանիքում առկա խնդիրների մասին լուրերը։ Ավելի վաղ Քիմը նաև կրքոտ լուսանկարներ էր հրապարակել ամուսնու հետ և շնորհավորել էր նրա ծննդյան տարեդարձը։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Հայտնի ամերիկահայ հեռուստաաստղ, բիզնեսլեդի և բազմազավակ մայր Քիմ Քարդաշյանը չի թաքցնում, որ անսահման սիրում է իր դուստրերին  և որդիներին։ Ռեալիթի շոուի և սոցիալական ցանցերի աստղը շարժել է միլիոնավոր երկրպագուների սիրտը՝ տեղադրելով օր օրի մեցածող իր զավակների լուսանկարները։

Քիմ Քարդաշյանն ու նրա ոչ պակաս հայտնի ամուսինը՝ Քանյե Ուեսթը, չորս երեխա ունեն․ աղջիկները՝ Նորթ և Չիկագո, և տղաները՝ Սեյնթ և Փսալմ։ Քիմի առողջական վիճակի պատճառով (բժիշկները նրան խորհուրդ չէին տալիս ծննդաբերել) Չիկագոն և Փսալմը ծնվել են փոխնակ մոր օգնությամբ։ Ավելի վաղ Քիմը խոստովանել էր, որ Փսալմին համարում է իր հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի վերածնունդը։

«Ողջ իմ սիրտը»,-իր երեխաների նկարը մակագրել է Քիմ Քարդաշյանը։

View this post on Instagram

My whole heart

A post shared by Kim Kardashian West (@kimkardashian) on

Լուսանկարում ավագ դուստրը՝ Նորթը, գրկում է կրտսեր եղբորը՝ Փսալմին, նրանց կողքին փոքրիկ Չիկագոն է, իսկ առաջին պլանում Ավագ որդին՝ Սեյնթը, հաղթանակի նշանն է ցույց տալիս։

«Օ, ոնց են մեծացել։ Հրաշալի երեխաներ են։ Չիկագոն քեզ է նման, Քիմ։ Շատ անուշիկն են։ Իսկ Նորթն արդեն մեծ աղջիկ է և արաքադուստր Պոկահոնտասին է նման։ Չքնաղ ընտանիք է։ Խառնամուսնություններից իրոք շատ գեղեցիկ երեխաներ են ծնվում»,-գրում են աստղային զույգի երկրպագուները։ 

Մայիսին Քիմ ու Քանյեն նշեցին ամուսնության վեցերորդ տարեդարձը։ Պարբերականների տվյալներով՝ նրանց ամուսնությունը փլուզման եզրին է, ինքնամեկուսացման ժամանակը զույգի համար հեշտ չի եղել։ Ավելի վաղ Քիմը հայտարարել էր, որ ուզում է մինչև կարանտինի ավարտն ամուսնուց առանձին ապրել, քանի որ «սովորաբար իրենք միասին այդքան շատ ժամանակ չեն անցկացնում»։ Բայց հեռուստաաստղը մտադիր չէ բաժանվել, չնայած ամուսնու հետ հաճախակի վեճերին։

Ընդ որում՝ Քարդաշյանը լուսանկար էր հրապարակել նաև ամուսնու հետ։ Աստղը որոշել էր ցրել ապահարզանի մասին տեղեկությունները և շնորհավորել ամուսնու ծննդյան տարեդարձը։ «Ծնունդդ շնորհավոր, իմ արքա»,-գրել է Քիմը Instagram-ի իր էջում։ Լուսանկարներից մեկում Քիմը լայն ժպտում է, մյուսում նրանք համբուրվում են։ Ընդամենը մի քանի ժամում հրապարակումը ավելի քան 4 միլիոն հավանում էր հավաքել, մի քանի տասնյակ հազար մարդ մեկնաբանել են և շնորհավորել ռեփ-երգչի տարեդարձը։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն իր կրտսեր երեխաներին՝ Չիկագոյին և Փսալմին, մկրտել է Սուրբ Էջմիածնում՝ 2019 թ․-ին Հայաստանի կատարած իր ուղևորության ընթացքում։ Դա նրա երկրորդ այցելությունն էր պատմական հայրենիք։ Առաջին անգամ նա Հայաստան եկել էր 2015թ-ին։

Երկրորդ այցի ընթացքում ՔԻմ Քարդաշյանը հասցրել է ոչ միայն ելույթ ունենալ WCIT 2019 ՏՏ համաժողովի շրջանակներում, այլ նաև կնքել երեխաներին, ինքը մկրտվել՝ ստանալով Հեղինե անունը, այցելել Ծիծեռնակաբերդ, Գառնու հեթանոսական տաճար, զբոսնել Երևանում, նկարահանել իր հեռուսաշոուի հերթական մասը, հանդիպել ՀՀ ղեկավարության և հայ ներդրողների հետ և այլն։

Քիմ Քարդաշյանը բոլորին խնդրում է դիտել «Ցեղասպանության թոռները» տեսահոլովակը

Քիմ Քարդաշյանը կիսով չափ հայուհի է։ Նրա հայրը փաստաբան Ռոբերտ Քարդաշյանն է, որը մահացել է 2003 թվականին։ Ռոբերտ և Թոմ Քարդաշյանները Արթուր Քարդաշյանի և Հայկուհի (Հելեն) Քարդաշյանի որդիներն են: Արթուրի և Հայկուհու ծնողները XX դարի սկզբին Էրզրումից և Կարս շրջանից գաղթել են ԱՄՆ: Քիմն իր ազգանունը ժառանգել է մեծ հորից՝ Սաղաթել Քարդաշյանից:

113
թեգերը:
Instagram, Լուսանկար, երեխա, ընտանիք, Քանյե Ուեսթ, Քիմ Քարդաշյան
թեմա:
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան (201)
Ըստ թեմայի
«Սրանք իմ նախնիներն են». Քիմ Քարդաշյանն աշխարհին պատմել է Հայոց ցեղասպանության մասին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են մազերի մեջ հայտնված մատների պատճառով
Թուրքերը Հայոց ցեղասպանության պատճառով հալածում են Քիմ Քարդաշյանին
Բելառուս, արխիվային լուսանկար

Մինսկում ձերբակալվել է նաև RT-ի թղթակիցը

35
(Թարմացված է 21:42 10.08.2020)
ՕՄՕՆ-ի աշխատակիցները շարունակում են մարդկանց ձերբակալել, ստուգում են բոլոր անցորդների փաստաթղթերն ու ուսապարկները։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Բելառուսում իրավապահները սկսել են ձերբակալել «Մինսկ՝ հերոս քաղաք» կոթողի մոտ տեղի ունեցած ակցիայի ենթադրյալ մասնակիցներին։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ձերբակալվել է նաև RT-ի թղթակից Կոնստանտին Պրիդիբայլոն։

Դեռ օգոստոսի 9-ին բողոքի ակցիաներից հետո Բելառուսի քրեական օրենսգրքի 293 հոդվածով քրեական գործեր էին հարուցվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու ու դրանց մասնակցելու փաստերով։

Այսօր ՕՄՕՆ-ի աշխատակիցները շարունակում են մարդկանց ձերբակալել, ստուգում են բոլոր անցորդների փաստաթղթերն ու ուսապարկները։ Քաղաքի այդ շրջանում հավաքվել են ոստիկանության ուժերը, երկու հրշեջ մեքենա է հերթապահում։

Ավելի վաղ Sputnik Բելառուսը հայտնել էր, որ Մինսկում գիշերային անկարգություններից հետո ձերբակալել են թղթակից Եվգենի Օլեյնիկին։ Բացի այդ, RT-ն տեղեկացնում էր, որ ձերբակալվել է «Ruptly Ruptly»–ի հետ համագործակցող թղթակիցը։ Նա մեկուսարանում է։ Մինչ այդ ընտրատարածքների բացման նկարահանման ժամանակ ձերբակալվել էին «Ruptly»-ի ևս երկու սթրինգերներ։

RT-ի ու «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Բելառուսի իշխանությանը կոչ է արել ազատել ռուսաստանցի լրագրող Սեմյոն Պեգովին։

Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահական ընտրություններից հետո առաջին հայտարարությունն է արել

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Բելառուսի նախագահի ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, նրա օգտին է քվեարկել ընտրողների 80,23 տոկոսը:

Նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի շտաբը չի ընդունել ընտրությունների արդյունքները:

Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում զանգվածային ցույցեր են սկսվել, ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են եղել։ Իրավապաշտպանները հայտնում են, որ դրանց հետևանքով մեկ մարդ է մահացել։

«Ես նրան բաց եմ թողել»․ Մինսկի իրադարձությունների խոսուն լուսանկարն ամեն ինչ ասում է

35
թեգերը:
Ձերբակալում, Լրագրող, Մինսկ, Բելառուս
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանն Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորել է վերընտրվելու կապակցությամբ
Մինսկում բողոքի ակցիան վերածվել է ՕՄՕՆ –ի հետ բախումների․ կան տուժածներ
«Վահանները ցա՛ծ դրեք». ինչ էր կատարվում գիշերը Մինսկում. տեսանյութ
Հանրային խորհրդի նիստ, արխիվային լուսանկար

ՌԴ նոր Հանրային պալատը կշարունակի համագործակցել ՀՀ Հանրային խորհրդի հետ

52
(Թարմացված է 19:07 10.08.2020)
ՀՀ Հանրային խորհուրդը ռուսական կողմին առաջարկել է մինչ կորոնավիրուսի համավարակի ավարտը փոխգործակցության հիմնական ուղղությունների շրջանակում կազմակերպել առցանց կոնֆերանս: Կոնֆերանսի թեմաները կհստակեցվեն առաջիկայում:

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. ՌԴ Հանրային պալատը հույս է հայտնել, որ նոր՝ 7-րդ կազմով, ևս կշարունակի համագործակցել ՀՀ Հանրային խորհրդի հետ:

ՌԴ Հանրային պալատի գլխավոր քարտուղարը՝ միջազգային հարաբերությունների գծով տեղակալ Ա. Շկոլնիկը ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանին ուղղված նամակով տեղեկացրել է, որ ՀՊ 7-րդ կազմն արդեն ձևավորված է: Գլխավոր քարտուղար է ընտրվել Լ. Միխեևան:

Շկոլնիկը ՌԴ Հանրային պալատի նոր կազմի անունից, վստահություն է հայտնել, որ ՀՀ Հանրային խորհրդի հետ համագործակցությունը կշարունակի մնալ միջազգային հարաբերությունների կարևորագույն ուղղություններից մեկը:

«Հանրային պալատի անդամները պատրաստակամ են ներգրավվել երկկողմ և բազմակողմ համաժողովներում, ֆորումներում և գործունեության հիմնական ուղղություններին առնչվող այլ միջոցառումներում»,- նշված է նամակում:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը դատապարտել է Ստյոպա Սաֆարյանի արարքը

ՀԽ նախագահը պատասխան նամակով շնորհավորել է ՀՊ նոր կազմին՝ նշանակումների և ընտրությունների կապակցությամբ և շնորհակալական խոսք ուղղել նախկին գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության համար:

Ափսոսանք հայտնելով հետաձգված փոխայցերի համար, որոնք այս պահին անհնար են դարձել կորոնավիրուսային համավարակի պատճառով՝  Սաֆարյանը հույս է հայտնել, որ դրանք հնարավոր կդառնան համավարակային իրավիճակի մեղմացումից անմիջապես հետո: Մինչ այդ, ռուսական կողմին առաջարկվել է փոխգործակցության հիմնական ուղղությունների շրջանակում կազմակերպել առցանց կոնֆերանս: Առաջիկայում կհստակեցվեն այն թեմաները, որոնց շուրջ այս ձևաչափով հնարավոր քննարկումները կարող են արդյունավետ լինել:

52
թեգերը:
կորոնավիրուս, Ռուսաստան, Հայաստան, նամակ, Ստյոպա Սաֆարյան, Հանրային խորհուրդ
Ըստ թեմայի
Հանրային խորհուրդն անիմաստ կառույց է. Ալեն Սիմոնյան
Ալավերդյան. «Ստյոպա Սաֆարյանի համար Վազգեն Մանուկյանի անձը մարտահրավեր է»
Պիպոյան. «Հանրային խորհուրդը հարկավոր է որպես ինստիտուտ՝ անկախ անձերից»
Ստյոպա Սաֆարյան. «Նիսյա» լավ երկրի հեռանկարը հեշտ չէ համոզել մարդկանց
Ֆիրդուսի

Սրճարաններ, թանգարաններ և ոչ միայն․ ինչպիսի՞ն է իրականում լինելու Ֆիրդուսի թաղամասը

115
(Թարմացված է 00:12 11.08.2020)
Իշխանությունը կարծում է, որ աշխատանքներն ավարտելուց հետո Երևանում ևս մեկ զբոսաշրջային գոտի կբացվի։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik․ Մշակույթի ու արվեստի անվանի գործիչների թանգարան, հուշանվերների խանութներ և փայտե պատշգամբներով քարե շենքեր․ ահա այն հիմնական կետերը, որոնք նախատեսված են Երևանի Ֆիրդուսի թաղամասի վերականգնման ու կառուցապատման նախագծով։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։

Ավելի վաղ ՀՀ գրասենյակի Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը ցույց էր տվել՝ ինչ տեսք է ունենալու Ֆիրդուսին վերականգնումից ու կառուցապատումից հետո, նա քաղաքի այդ հատվածի 3D մոդելը հրապարակել էր Facebook-ում։

Կառուցապատման ընդհանուր մակերեսը 58 հազար քառակուսի մետր է, աշխատանքներն իրականացվել են 49 հազար քառակուսի մետրում, իսկ մնացած 9 հազարը դեռ իրականացման փուլում են։

Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նշվել է, որ արդեն իսկ փոխհատուցվել է 378 ընտանիք (60 միլիոն դոլարի չափով), ընթացքի մեջ է 50 ընտանիքի փոխհատուցման գործընթացը։

«Ֆիրդուսում այժմ ընթանում են քանդման աշխատանքներ։ Շինարարության մեկնարկը ծրագրվում է 2020 թվականի վերջին, ավարտը՝ 2024 թվականի սկզբին», - նշված է գերատեսչության պատասխանում։

Այս պահին 70 միլիոն դոլար է ներդրվել նախագծում։ Ծրագրված է ևս 200 միլիոն դոլար ներդնել։ Ենթադրվում է, որ 6-ից 8 հազար աշխատատեղ է բացվելու։

Կառուցապատման հատակագծի հեղինակը Նարեկ Սարգսյանն է (Երևանի նախկին գլխավոր ճարտարապետը – խմբ․), գլխավոր ճարտարագետը՝ Հովհաննես Մութաֆյանը։ Տարածքը բաժանվել է 18 լոտերի, յուրաքանչյուր լոտ ունենալու է իր ճարտարապետը։

Նշվում է, որ հուշարձանային տարածքում գտնվող Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարակից հուշարձանները պահպանվելու են իրենց տեղերում, և վերարժևորվելու են շենքի բակային ճակատները։ Այս հուշարձանային շենքերին հաջորդելու են 2-4 հարկանի շենքերը՝ փայտե պատշգամբով։

«Արդյունքում տվյալ տարածքում կստեղծվի նոր, համահունչ զբոսաշրջային միջավայր։ Այս տարածքը կեզրագծվի 250 մ հետիոտնային ճանապարհով, որից այն կողմ արդեն կլինեն նորակառույց շենքեր», - նշված է պատասխանի մեջ։

1–ին և 2–րդ հարկերում նախատեսվում է սրճարաններ ու հուշանվերների խանութներ բացել։ Քննարկվում է նաև պատմական միջավայրի տարածքում 2–րդ և 3–րդ հարկերում ստեղծել մշակույթի հայտնի գործիչների թանգարաններ։

Ֆիրդուսին, որտեղ ժամանակին բավականին մեծ շուկա կար և մի քանի տասնյակ բնակելի տներ, Երևանում վերջին «հյուղակների թաղամասերից» էր։ Շուկան բազում դարերի պատմություն ունի, սկզբում այստեղ մեծ մասամբ իրանցիներն էին առևտուր անում։ Հենց այդ պատճառով էլ այդ հատվածը պահպանել է պարսիկ բանաստեղծ Ֆիրդուսիի անունը։

Հայաստանի նախկին իշխանությունը նախատեսում էր քանդել թաղամասի բոլոր հին շենքերը և մոտ հինգ հեկտար տարածքում նոր թաղամաս կառուցել, որում կլինեին բնակելի շենքեր, բիզնես կենտրոններ ու հյուրանոցներ։

Նոր Ֆիրդուսիի նախագիծը բուռն քննարկումների թեմա դարձավ, հատկապես երբ 2020 թվականի հունիսի 10-ին քանդեցին «կարմիր շենքը»։ Հունիսի 13-ին Երևանի ավագանին արտահերթ նիստ հրավիրեց։ Քաղաքապետարանի առջև Ֆիրդուսիի պաշտպանությանն ուղղված ակցիա անցկացվեց։

Ավելի ուշ ակտիվիստները բաց նամակ հղեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին` պահանջելով անհապաղ դադարեցնել շինարարական աշխատանքները Ֆիրդուսիում, չեղարկել Նարեկ Սարգսյանի  նախագիծը, մայրաքաղաքի կենտրոնում նախատեսվող ցանկացած նոր շինարարության համար հանրային քննարկումներ անցկացնել ու այդ հին թաղամասի համար պատմամշակութային տեսքի պահպանությամբ նախագիծ մշակել։

Նամակը ստորագրել էին մի շարք հայտնի մարդիկ` գրողներ Նարինե Աբգարյանն ու Արամ Պաչյանը, օպերային երգիչներ Հասմիկ Պապյանն ու Աննա Մայիլյանը, ռեժիսորներ Աշոտ Ադամյանը, Լևոն Աթայանը, Սեդա Գրիգորյանն ու Դավիթ Մաթևոսյանը, նկարիչներ Զարուհի Մուրադյան ու Մարինա Դիլանյանը, ճարտարապետներ Արմեն Աբրոյանն ու Աշոտ Սիմոնյանը, լրագրողներ Արտավազդ Եղիազարյանն ու Լուսինե Հովհաննիսյանը, հասարակական գործիչ Հրանուշ Խառատյանը և ուրիշներ։

115
թեգերը:
Ֆիրդուսի, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Հուսամ` Արթուր Մեսչյանը կլինի Երևանի վերջին գլխավոր ճարտարապետը. Մնացականյան
Սթրիթ արտ սահմանամերձ գոտում. ինչպես Բալայանի «բլոճիկները» զվարճացրին Բերդի տղաներին
Սահմանամերձ Բերդավանի և Այգեպարի փողոցները հիմնանորոգվում են
Ի՞նչ աշխատանքներ են կատարվում Լոռիում. Փաշինյանը հերթական տեսանյութն է հրապարակել