ԱՄՆ

Ամերիկան իր հերոսների դեմ է ելել. ինչո՞ւ են ուզում ազատվել ոստիկանությունից

93
(Թարմացված է 15:44 10.06.2020)
Ռասիզմի և ոստիկանության բռնությունների դեմ տեղի ունեցող բողոքի ակցիաները, որոնք ցնցում են Միացյալ Նահանգները մայիսի վերջից, ստիպեցին ամերիկացիներին մտածել, թե որքանով են իրենց հարկավոր իրավապահները։

Սոֆյա Մելնիչուկ, ՌԻԱ Նովոստի

Ոստիկանական կամայականությունները, որոնց մասին խոսում են ամերիկացի ակտիվիստներն ու գրում են ԶԼՄ–ները, առաջարկվում է կանխել տարբեր ձևերով. լայնածավալ բարեփոխումներ իրականացնել, ոստիկանությանը զրկել ֆինանսավորումից և նույնիսկ ընդհանրապես վերացնել ոստիկանությունը։ Արդյո՞ք այդ միջոցներն իրատեսական են։

Բարեփոխումների ժամանակը

Դեմոկրատները կոնգրես մի օրինագիծ են ներկայացրել, որը լայն հնարավորություն է տալիս իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ դատական հետապնդում իրականացնելու համար։ Ըստ էության, այս օրենքը չեղարկում է ոստիկաններին դատավարությունից պաշտպանելու դրույթը, եթե նրանք ձերբակալության ժամանակ խախտում են մարդու իրավունքները։

Առաջարկվում է ոստիկանների վերահսկողության ազգային համակարգ ստեղծել։ Մասնավորապես, նրանց կպարտադրեն հաշվետվություն ներկայացնել ուժի կիրառման յուրաքանչյուր դեպքի մասին։ Ոստիկանների հետ թրեյնինգներ կանցկացվեն իրավախախտների նկատմամբ կանխակալ վերաբերմունքը կանխելու համար, այլապես` ոչ մի պետական ֆինանսավորում։

Չկա փող` չկա խնդիր

Իրավապահ մարմինների ֆինանսավորումը դադարեցնելու կոչեր հնչել են դեռևս 2014 թվականին Միսուրիում ոստիկանական բռնության դեմ ցույցերի ժամանակ։

Ռադիկալ այս միջոցի կողմնակիցները կարծում են, որ վերահսկողությունն ու վերապատրաստումները չեն օգնում, քանի որ սպանվածների թիվն աճում է։ Ճիշտ է, վիճակագրությունն այստեղ ամենաուժեղ փաստարկը չէ։ Որոշ տվյալների համաձայն`  սպիտակ ամերիկացիները ոստիկանների հետ բախումներում ավելի հաճախ են մահանում։ Այլ տվյալներով` աֆրոամերիկացիների շարքում զոհերի թիվը կրկնակի ավել է։

Շատերը համոզված են, որ միակ բանը, որ թույլ կտա վերջ դնել արատավոր շղթային, ոստիկաններից փողերը խլելն է։ Այդ գումարները պետք է տալ կարիքավորներին, դպրոցներին և հիվանդանոցներին, նրանց, ովքեր զբաղվում են հոգեկան առողջության պահպանմամբ և ընտանեկան բռնության կանխարգելմամբ։

Կարգապահություն առանց իրավապահների

Ոմանք էլ ավելի հեռուն են գնում և առաջարկում պարզապես լուծարել ոստիկանությունը։ Մինեապոլիսում, որտեղ մահացել է Ջորջ Ֆլոյդը, նման նպատակ է իր առջև դրել MPD150 ՀԿ–ն։ Ոստիկանները «զինված օտարներ» են, իսկ «ճգնաժամային իրավիճակներում» պետք է աշխատեն հոգեբանները, սոցաշխատողները, փաստաբանները։

Նրանք կարծում են, որ եթե չունևորներին լավ կրթություն տալ, աշխատանքի տեղավորել, զբաղվել հոգեկան առողջության պրոֆիլակտիկայով, ապա իրավապահ մարմիններն ընդհանրապես պետք չեն լինի։

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին ոսկեզօծ դագաղով են հողին հանձնել. տեսանյութ

Ի՞նչ անել զինված թալանչիների, մարդասպանների և այլ չարագործների հետ։ MPD150–ում կարծում են, որ հանցագործությունները կատարվում են այն ժամանակ, երբ մարդն այլ ձևերով չի կարողանում բավարարել իր հիմնական կարիքները։

Առաջին քայլերը

Մինեապոլիսում առանց իրավապահների ապրելու մասին սկսեցին մտածել ոչ միայն ակտիվիստները, այլև չինովնիկները։

«Մենք կվերացնենք ոստիկանության բաժինը։ Արմատապես կվերանայենք մեր մոտեցումը հասարակական անվտանգության և արտակարգ միջոցների նկատմամբ», –Twitter–ում գրել է  քաղաքային խորհրդի անդամ Ջերեմայա Էլիսոնը։

Նրան են միացել ևս մի քանի գործընկերներ, այդ թվում քաղխորհրդի ղեկավար Լիզա Բենդերը։ Իսկ ահա քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյը, որը մեկ ոտքի վրա կանգնած լալիս էր Ֆլոյդի դագաղի մոտ, այս գաղափարը չի ողջունել. «Ես դեմ եմ, որպեսզի լուծարվի ոստիկանական ողջ դեպարտամենտը, ազնիվ կլինեմ այդ առումով»։

Ոստիկանները համոզված են, որ նման միջոցները միայն կվատթարացնեն իրավիճակը։ Պետք չէ մոռանալ, որ նաև ոստիկաններ են տուժել բողոքի ակցիաների ժամանակ։ Նյու Յորքում վնասվածքներ են ստացել ոստիկանության 292 աշխատակից, Չիկագոյում` 130-ը, Լաս Վեգասում մեկը հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում այն բանից հետո, երբ իր վրա է կրակել ցուցարարներից մեկը։

Ոստիկանության լուծարումը, համենայնդեպս առաջիկա տարիներին, անհնար է, քանի որ դա հասարակության կազմակերպման բոլորովին այլ մակարդակ է պահանջում։ Նման կարծիք է հայտնել ՌԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ​​ինստիտուտ հյուսիսամերիկյան կենտրոնի ղեկավար Վիկտորյա Ժուրավլյովան։ Փորձագետի խոսքով` բարեփոխումները ևս առաջիկայում կասկածի տակ են դրվում։

«Հավանականությունը, որ Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունները դաշնային մակարդակով փոխզիջման կգան, այդքան էլ բարձր չէ։ Սա սուր թեմա է, որը կապված է արժեքային հարցերի հետ, մասնավորապես, անձնական զենք կրելու իրավունքի», – ասում է Ժուրավլյովան։

Քաղաքագետ–ամերիկագետ Դմիտրի Դրոբնիցկին նշում է, որ նույնիսկ դաշնային վերահսկողական համակարգ ստեղծելու առաջարկը հակասում է ԱՄՆ–ի սահմանադրությանը, քանի որ դրանով պետք է զբաղվեն նահանգները։

«Ստիպված կամ պետք է փոխեն Մայր օրենքը, կամ հանձնվեն հեղափոխականների գթասրտությանը, կամ այդ ամենն անտեսեն։ Եթե դատենք թվերով, այլ ոչ թե հույզերով, ապա ոստիկանների ձեռքով սպանվածների թիվը վերջին տասնամյակում  նվազել է։ Այո, ոչ բոլոր խնդիրներն են լուծված, սակայն աշխարհում կա՞ արդյոք որևէ տեղ, որտեղ բոլոր խնդիրները լուծված են», – մտորում է նա։

Անկարգություններ ԱՄՆ-ում․ Սպիտակ տունը պարսպապատվել է

Անկախ բուռն քննարկումներից, հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիների 50%–ից ավելին գոհ է ոստիկանության  աշխատանքից (դժգոհողները միայն 16%–ն են)։ Այդ իսկ պատճառով քաղաքացիական հասարակության կոնսենսուսի հասնելու համար դեռ երկար ճանապարհ պետք է անցնել։ Սպիտակ տնից արդեն բավականին միանշանակ են արտահայտվել։ Դոնալդ Թրամփը նշել է, որ ոստիկանությունը երկրին խաղաղ ապրելու հնարավորություն է տալիս, իսկ «աշխատակիցների 99 տոկոսը հիանալի մարդիկ են»։ Այդ իսկ պատճառով ԱՄՆ նախագահը վստահեցրել է, որ ո՛չ ֆինանսների կրճատում, ո՛չ էլ առավել ևս լուծարում չի լինելու։

93
թեգերը:
Բողոքի ակցիա, Բռնություն, Ոստիկանություն, ԱՄՆ
Ըստ թեմայի
ԱՄՆ ո՞ր նախագիծն է հաջողված․ Զախարովան արձագանքել է Պետդեպի հայտարարություններին
ԱՄՆ Պետդեպարտամենտը Ռուսաստանին կոչ է արել «կորչել Մերձավոր Արևելքից»
Ինչպես Ուդի Երվանդը ԱՄՆ-ից վերադարձավ ու սկսեց հայկական երգը տարածել Արևմտյան Հայաստանում
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարան

Ինչ վնասներ է հասցրել պայթյունը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանին. լուսանկարներ

22
(Թարմացված է 10:23 05.08.2020)
Լուսանկարներում երևում է, թե հզոր պայթյունից հետո ինչ է կատարվել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունում։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած սարսափելի պայթյունի հետևանքով վնասվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը։

«Վնասվել են Անթիլիասի Մայր Տաճարի, Վեհարանի, հայագիտական և մանկավարժական կենտրոնների, ինչպես նաև «Կիլիկիա» թանգարանի դռները, պատուհանները, ջահերը»,- հայտնում է կաթողիկոսարանի մամուլի ծառայությունը։

Օգոստոսի 4-ին Բեյրութում հզոր պայթյուն է որոտացել նավահանգստի շրջանում։ Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով 78 մարդ է մահացել, տուժածների թիվը հասել է 4 հազարի: Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հանձնարարել է հետաքննել պայթյունի պատճառները և 48 ժամվա ընթացքում պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Նշենք, որ պայթյունի հետևանքով քաղաքի կեսը տուժել է։ Հիվանդանոցները լեփ-լեցուն են տուժածներով։ Վնասվել են հայկական թաղամասերը, այդ թվում՝ Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին։ Հայտնի է նաև, որ վնասվել է Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը, իսկ զոհերի թվում է լիբանանյան «Քաթայիբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը:

Լիբանանի պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութն աղետի գոտի է հայտարարել։

22
թեգերը:
պայթյուն, Բեյրութ, Լիբանան
թեմա:
Պայթյուն Բեյրութում
Ըստ թեմայի
«Ցնցված եմ». Փաշինյանը ցավակցել է Բեյրութի պայթյունից զոհվածների հարազատներին
Առաջին րոպեներին կարծեցինք՝ ահաբեկչություն է. Լորիկ Սապունջյանը՝ Բեյրութի պայթյունի մասին
Ամերիկացի գեներալները Բեյրութի պայթյունը հարձակում են որակել. Թրամփ
Բեյրութի պայթյունից հայ երիտասարդ բուժքույր է մահացել
Բեյրութի պայթյունից հետո շատ հայեր ուզում են տեղափոխվել Հայաստան. պատգամավոր
Արխիվային լուսանկար

Ճապոնացի գիտնականները հասկացել են` ինչպես պարզել, թե որքան ծանր է ընթանալու COVID-19-ը

37
(Թարմացված է 09:31 05.08.2020)
Ճապոնացի գիտնականները պատրաստվում են բավականին պարզ հետազոտության արդյունքում կանխատեսել COVID-19-ով հիվանդ պացիենտների հիվանդության ընթացքը։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. Մի խումբ ճապոնացի գիտնականներ պնդում են, որ տարբերակ են գտել՝ ինչպես մեզի հետազոտության արդյունքում որոշել՝ արդյո՞ք կորոնավիրուսը COVID-19-ի ծանր ձև կստանա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով NHK հեռուստաալիքին։

Աղբյուրի տվյալներով՝ Ճապոնիայի բժշկական հետազոտությունների միջազգային կենտրոնի գիտնականները կապ են գտել երիկամների վնասվածության մարկերների խտության՝ L-FABP սպիտակուցների միջև, որը լինում է մեզի մեջ թթվածին քիչ ստանալու դեպքում՝ ի սկզբանե COVID-19-ը թեթև տարած պացիենտների ախտանիշների փոփոխության հետ։ 

41 մարդու թեստավորման արդյունքում պարզվել է, որ նրանցից 13-ի մոտ L-FABP սպիտակուցի խտությունը չափից բարձր է, ութը իրենց մեկ շաբաթվա մեջ վատ են զգացել, իսկ երկուսին, բժիշկների որոշմամբ, թոքերի արհեստական օդափոխություն է անհրաժեշտ եղել։

ԱՄՆ-ում գիտնականները COVID-19-ի բուժման համար արդյունավետ միջոցներ են հայտնաբերել

Միաժամանակ մեզի մեջ L-FABP նորմալ խտությամբ 28 մարդու մոտ ախտանիշները չեն վատացել։

Լյարդի ճարպային թթուներն իրար կապող L-FABP սպիտակուցի բարձր խտությունն արդեն իսկ վկայում է երիկամների սուր վնասվածքի մասին, ինչն իր մեջ բարդացումների վտանգ է պարունակում։

Առողջ մարդու մեզի մեջ L-FABP-ի մակարդակը մեկ միլիմետրում 16 նանոգրամ է կազմում։

Գիտնականները կորոնավիրուսի նոր ախտանշան են հայտնաբերել

37
թեգերը:
ճապոնացի, Ճապոնիա, գիտնական, բժիշկ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
Գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսը կարող է խիստ ազդել լսողության վրա
Գիտնականները բացահայտել են COVID-19-ի ևս մեկ վատ արդյունք
Որքա՞ն է կորոնավիրուսն ապրում ջրում. գիտնականների նոր բացահայտումը
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

ՀՀ–ում կորոնավիրուսի հետևանքով 2 մարդ է մահացել

1
Առողջապահության նախարարությունը որոշ տեղեկություններ է հայտնում է կորոնավիրուսի զոհ դարձածների մասին։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսը երկու մարդու կյանք է խլել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Պացիենտները եղել են 64 (տղամարդ) և 63 (կին) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 288–ով և դարձել 39 586։  Փաստացի բուժում է ստանում 7 738 մարդ, կատարվել է 170 012 թեստավորում, առողջացել են վարակվածներից 30 850–ը։ Գրանցվել է մահվան 770 (+2) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ հիվանդության պատճառով մահացածների թիվը չի ավելացել (228)։

ՌԴ–ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կսկսեն փորձարկել երեխաների վրա

1
թեգերը:
Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Հայտնի են կորոնավիրուսով վարակվելու 5 հիմնական աղբյուրները
Գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսը կարող է խիստ ազդել լսողության վրա
Կորոնավիրուսից մահացել է հայտնի հնագետ Գրիգոր Արեշյանը