ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. Չինաստանում դանակով զինված տղամարդը հարձակվել է տարրական դպրոցի աշակերտների և աշխատակիցների վրա, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է Global Times-ը ՝ հղում անելով Ցանյուի շրջանի վարչակազմին:
Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ տեղի ժամանակով 08։30-ին։
Չինացին հարձակվել է դպրոցականների վրա ու յոթ հոգու դանակահարել
Տուժածներից երեքը՝ տարրական դպրոցի տնօրենը, անվտանգության աշխատակիցն ու մեկ աշակերտ, ծանր վիճակում են։
#Update: All 39 injured victims of a primary school knife attack in S.China have been sent to local hospitals for treatment, two are badly wounded. Investigation underway. https://t.co/M8hjrc2ypE pic.twitter.com/k8WAlZEgx6
— Global Times (@globaltimesnews) June 4, 2020
50-ամյա հարձակվողին ձերբակալել են։ Դեպքի հանգամանքները պարզվում են, տեղում աշխատում են փորձագետները։
Սարսափելի ողբերգություն Բելառուսում. դպրոցականը դանակով հարձակվել է դասարանի վրա, կան զոհեր
Հիշեցնենք` անցյալ տարվա սեպտեմբերին Հուբեյ նահանգի Էնշի քաղաքում 40-ամյա տղամարդն ուսումնական տարվա առաջին օրը սպանել էր տարրական դպրոցի ութ աշակերտի:
Ճապոնիայում տղամարդը հարձակվել է դպրոցական տարիքի երեխաների վրա. կան զոհեր. տեսանյութ