ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով երկարատև հարկադիր պարապուրդից հետո սրճարանների ու ռեստորանների բացումը վկայում է, որ ուրախ օրերը վերադառնում են:
«Ուզում եմ, որ Ֆրանսիան միշտ սիրի Հայաստանն այնպես, ինչպես Հայաստանը՝ մեզ»․ Լաքոտ
«Սրճարանների, հյուրանոցների և ռեստորանների բացումը հուշում է երջանիկ օրերի վերադարձի մասին։ Ոչ մի կասկած չկա, որ ֆրանսիացիները կհաճախեն սրճարաններ և ռեստորաններ, որովհետև այդ ամենը ֆրանսիական ոգու, մեր մշակույթի ու մեր արվեստի մի մասն են կազմում։ Այդ դժվարին շրջանում պետությունը կշարունակի աջակցել տուժած այդ սեկտորին», - գրել Է Մակրոնը Twitter-ի իր միկրոբլոգում։
La réouverture des cafés, hôtels et restaurants signe le retour des jours heureux ! Nul doute que les Français seront là pour retrouver cette part de l’esprit français, de notre culture et de notre art de vivre. En ces temps difficiles, l'État continuera à soutenir ce secteur.
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) June 2, 2020
Ֆրանսիայի ամբողջ տարածքում COVID-19-ի պատճառով մտցված սահմանափակումների շրջանակում մարտի 14-ից փակված հանրային օբյեկտներն այսօր առաջին անգամ բացել են իրենց դռները։
Պատասխանը` 1 ժամում. Ֆրանսիայում COVID-19-ի նոր էքսպրես թեստ են մշակել
Հիշեցնենք, որ մարտի 16-ից Հայաստանում ևս գործում է արտակարգ դրության ռեժիմ, որը երկարացվել է մինչև հունիսի 13-ը: Մայիսի 18-ից հանրապետությունում աշխատում է հասարակական տրանսպորտը, բայց գործում են որոշակի սահմանափակումներ. ուղևորներն անպայման պետք է լինեն դիմակներով և ձեռնոցներով։ Բացվել են նաև առևտրի կենտրոնները, ամբողջությամբ չեղյալ է հայտարարվել հասարակական սննդի օբյեկտների աշխատանքի արգելքը։
Սակայն պարետատունը հաճախ խախտումներ է արձանագրում տարբեր հանրային օբյեկտներում և 24 ժամով դադարեցնում դրանց աշխատանքը։