Փարիզի Աստվածամոր տաճար

Սարսափելի հրդեհից հետո առաջին անգամ այցելուների համար բացվել է Նոտր Դամի առջևի հրապարակը

74
(Թարմացված է 20:03 31.05.2020)
Գլխավոր պատճառը, որը խոչընդոտում էր փարիզցիների և քաղաքի հյուրերի մուտքը հրապարակ, հրդեհից հետո տարածքում կապարի մեծ քանակությունն էր, որը աղտոտում էր օդը։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Տաճարն ավերած հրդեհից ավելի քան մեկ տարի փակ մնացած Նոտր Դամ դե Պարիի առջևի հրապարակը մայիսի 31-ին կրկին բացվեց այցելուների համար: Տեղեկությունը  հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հրդեհից հետո կապարի կոնցենտրացիան տաճարի տարածքում և մոտակա տներում երբեմն մի քանի անգամ գերազանցել է թույլատրելիի չափը: Այստեղ բազմաստիճան մաքրման աշխատանքներ են իրականացվել, որոնց  ընթացքում, մասնավորապես, ախտահանվել են նստարանները, լապտերներն ու տարածքը։

«Փարիզի իշխանությունները, եպիսկոպոսարանը և ընկերությունը, որը զբաղվում է Նոտր Դամ դե Պարիի պահպանության և վերականգնման գործով, ողջունում են հրապարակի բացումը, որի համար թույլտվություն է տվել ոստիկանապետը մայիսի 29-ին Փարիզի շրջանային գործակալության դրական արձագանքից հետո»,– նշված է Փարիզի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։

Չնայած շոգին, բացմանը մասնակցել են Փարիզի մի քանի տասնյակ բնակիչներ, որոնք շուրջ 2 ամիս խիստ կարանտինային ռեժիմում էին։

Թուրքիան գիտակցաբար մշակութային ցեղասպանության է գնացել, իսկ Աստվածամոր տաճարում աղետ էր

«Երեկ վերջապես բացվեցին այգիները, ես գնում էի զբոսնելու։ Եվ լուրերով տեսա, որ բացվում է հրապարակը։ Սա ոչ միայն հավատացյալների, այլև բոլորի համար մեծ ուրախություն է։ Նոտր Դամը մեր խորհրդանիշն է։ Իսկ հիմա մեզ լավ նորություններ շատ են պետք»,– ՌԻԱ Նովոստիին է ասել փարիզցիներից մեկը։

Հրապարակի բացման առիթով այստեղ են այցելել նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեսթերը և Փարիզի արքեպիսկոպոս Միշել Օպետին, որոնք Նոտր Դամի դիմաց անցկացրել են քառորդ ժամ։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով, որը երկրում դեռ շարունակվում է, բոլորը դիմակներ են կրել։

Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը բռնկվեց 2019 թվականի ապրիլի 15-ի երեկոյան։ Այն մարելու համար հրշեջները աշխատեցին 12 ժամ։ Հրդեհի հետևանքով փլուզվեց տաճարի աշտարակն ու ոչնչացվեց լեգենդար շինության տանիքի 1/3-ը։

Փարիզի այրված տաճարի համար 2 օրում ավելի քան 1 միլիարդ եվրո է հավաքվել. ով ինչքան է տվել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է տաճարը 5 տարում վերականգնելու ամբիցիոզ նպատակի մասին, թեև փորձագետներից շատերն ասում են, որ վերակառուցումը 10-15 տարի կտևի։

74
թեգերը:
Ֆրանսիա, Փարիզ, հրդեհ, Փարիզի Աստվածամոր տաճար
Ըստ թեմայի
Հայազգի միլիարդատերը խոշոր գումար կնվիրաբերի Փարիզի Աստվածամոր տաճարին
Փաշինյանը գրել է Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկած հրդեհի մասին
Փարիզի Աստվածամոր տաճարը նույն տեսքով կվերականգնվի՞. խոշոր գումարներ են հատկացվում
Բուժաշխատող, արխիվային լուսանկար

Ելքը գտնվե՞լ է․ COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութը նպաստում է իմունիտետի ձևավորմանը

48
(Թարմացված է 13:49 10.07.2020)
Փորձարկումների մասնակիցները իրենց լավ են զգում, բացասական ռեակցիաներ կամ անցանկալի երևույթներ չեն նկատվում:

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկումների արդյունքները վկայում են կամավորների մոտ իմունիտետի ձևավորման մասին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Կամավոր զինծառայողների վրա փորձարկումները սկսվել են հունիսի 18-ին։  Նրանցից 9-ին ներարկել են պատվաստանյութի մեկական, մյուս 9-ին` երկուական բաղադրիչ։ Հունիսի 23-ին պատվաստանյութը ներարկել են ևս 20 կամավորի։

Կամավորների առաջին խումբը հետազոտություններից հետո՝ հուլիսի 15-ին, դուրս կգրվի։

Փորձարկումների մասնակիցները իրենց լավ են զգում, բացասական ռեակցիաներ կամ անցանկալի երևույթներ չեն արձանագրվել։

Սինգապուրցի գիտնականը կանխատեսում է, որ առաջիկայում նոր կորոնավիրուսի բռնկում է լինելու

48
թեգերը:
Ռուսաստան, աշխարհ, պատվաստանյութ, կորոնավիրուս, գիտնական
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում
Ըստ թեմայի
Գիտնականները կորոնավիրուսը «սպանող» ռոբոտ են ստեղծել
Կորոնավիրուսից հետո խանգարումնե՞ր են ի հայտ գալիս. գիտնականների նոր բացահայտումը
Գիտնականները կորոնավիրուսը 25 վայրկյանում ոչնչացնող միջոց են գտել
Գիտնականները կանխատեսո՞ւմ էին համավարակի բռնկումը
Քանյե Ուեսթը

Քանյե Ուեսթը սկսել է ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավը. նա արել է առաջին քայլը

57
(Թարմացված է 13:10 10.07.2020)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ հավանություն է տալիս երաժշտի ՝ երկրի առաջնորդ դառնալու մտադրությանը:

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Ամերիկացի ռեփեր, ամերիկահայ հեռուսատաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյե Ուեսթը արդեն սկսել է նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունների իր քարոզարշավը։ Նրա առաջին քայլը ընտրատեղամաս այցելելն ու որպես ընտրող գրանցվելն է եղել։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Հարցաթերթիկը լրացնելուց հետո երաժիշտը գրանցման գրասենյակի աշխատակցին հարցրել է, թե ինչու շատ  դատապարտյալներ չեն կարող մասնակցել քվեարկությանը։ Աշխատակիցը պատասխանել է, որ այդ քայլն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է համապատասխան օրենքներ ընդունել նահանգների մակարդակով։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ հավանություն է տալիս երաժշտի ՝ երկրի առաջնորդ դառնալու մտադրությանը:

«Նա շատ լավ տղա է։ Քանյեն այն մարդն է, ում հետ ես լավ լեզու եմ գտնում։ Ի վերջո, ես կարծում եմ, որ նա կսատարի մեզ։ Մենք պետք է խանգարենք ձախ արմատականներին գրավել մեր երկիրը»,–ասել է Թրամփը։

Ժամանակն է, որ իրականություն դարձնենք ԱՄՆ–ի հույսերը. Քիմի ամուսինը ձեռնոց կնետի Թրամփին

ԱՄՆ–ում նախագահի պաշտոնի լուրջ հավակնորդներ են համարվումն հանրապետական և դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները, այս ընտրություններում՝ Թրամփն ու Բայդենը։ Բայց եղել են դեպքեր, երբ այլ կուսակցությունների կամ անհատ թեկնածուները զգալի թվով ձայներ են հավաքել:

57
թեգերը:
Դոնալդ Թրամփ, Ընտրություններ, Նախագահ, ԱՄՆ, Քանյե Ուեսթ
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանի ու նրա քրոջ ռեփեր ամուսինները տեսահոլովակ են նկարահանել
Դրամական միջոցների հանգանակություն. Քիմ Քարդաշյանը որոշել է օգնել Հայաստանի փոքր բիզնեսին
Քիմ Քարդաշյանը վրացի դիզայների սեքսուալ զգեստ է հագել. օգտատերերի կարծիքները տարբեր են
Джордж Клуни

Ջորջ Քլունին զբոսանքի է դուրս եկել զավակներից մեկի հետ. պապարացիները «որսացել» են նրանց

0
Պապարացիները հազիվ են ճանաչել Հոլիվուդի սեքս խորհրդանիշներից մեկին․ դերասանը փողոցում է հայտնվել անսովոր տեսքով և առաջին անգամ ցուցադրել որդուն։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին զբոսանքի է դուրս եկել որդու հետ․ համացանցում հրապարակվել են 3 տարեկան Ալեքսանդրի և հոր լուսանկարները։

2020 թ․-ի սկզբից Քլունիները դարձել են Հոլիվուդի ամենագաղտնապահ ու փակ ընտանիքներից մեկը։ Համացանցում երբեմն երևում էին լուսանկարներ կամ տեսանյութեր Ամալ Քլունիի աշխատանքային գործունեությունից, երբեմն էլ՝ Ջորջի անհատական ելույթները։ Ինչ վերաբերում է հանրության մեջ համատեղ երևալուն կամ երեխաների հետ ընտանեկան լուսանկարներին, ապա հասարակությունը նման բան տեսնելու հնարավորություն դեռ չի ունեցել։

Պապարացիները Քլունիին «որսացել» են ինքնամեկուսացման ավարտից հետո․ դերասանը որոշել է որդու՝ Ալեքսանդրի հետ զբոսանքի դուրս գալ նրան ակնաբույժի մոտ տանելու համար։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от HELLO! Russia (@hello__ru)

Այդպիսով երկար ընդմիջումից հետո համաշխարհային լրատվամիջոցների տրամադրության տակ է հայտնվել Քլունիների երկվորյակ երեխաներից մեկի լուսանկարը։ Աչքի է ընկել նաև աստղային հայրիկը․ լուսանկարներում դերասանն իր մշտական էլեգանտ կոստյումով չէ, այլ ջինսով, հարմարավետ շապիկով և դիմակի փոխարեն դեմքին կապված շարֆով։

Սոցիալական ցանցերի օգտատերերը միաձայն եզրակացրել են, որ փոքրիկ Ալեքսանդրը շատ նման է իր հայտնի հայրիկին։

0