Посетители на арт-объекте Приют памяти на фестивале ландшафтных объектов Архстояние

Չինացիները սկսել են տարբեր երկրներում թանկ տներ գնել

64
(Թարմացված է 14:51 27.05.2020)
2020 թվականի առաջին եռամսյակում Հարավային Կորեայի անշարժ գույքի չինական պահանջարկը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 180 տոկոսով։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. Հարուստ չինացիները կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի համեմատաբար կայունանալուց անմիջապես հետո սկսել են ամբողջ աշխարհում թանկարժեք անշարժ գույք գնել։ Տեղեկությունը հայտնում է Bloomberg պարբերականը։

Չինացիների հետաքրքրությունների աշխարհագրությունը բավականին լայն է՝ Սինգապուրից ու Հարավային Կորեայից մինչև Ավստրալիա, Նոր Զելանդիա ու բազում այլ երկրներ։ Նշվում է, որ Չինաստանի հարուստ քաղաքացիներն այդպիսով փորձում են ապահովել ֆինանսական կայունությունը, որին կարող է ուժեղ հարված հասցնել յուանի անկումը։ Ամենամեծ պահանջարկն ունեն Շանհայում, Սեուլում ու Սիդնեյում գտնվող օբյեկտները։ Հաճախ գործարքները հեռակա տարբերակով են կնքվում, գնորդները ընտրություն են կատարում լուսանկարների ու տան մեջ վիրտուալ տուրի հիման վրա։

Juwai Iqi ռիելթորական գործակալության տվյալներով՝ 2020 թվականի առաջին եռամսյակում Հարավային Կորեայի անշարժ գույքի չինական պահանջարկը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 180 տոկոսով։ Նոր Զելանդիայում 75 տոկոսանոց աճ է գրանցվել, Մեծ Բրիտանիայում ու ԱՄՆ-ում` հակառակը, չինացի հաճախորդների կողմից պահանջարկն ընկել է համապատասխանաբար 32 ու 18 տոկոսով։

Ի՞նչ փոփոխության է ենթարկվել անշարժ գույքի շուկան. գների դինամիկա

Վերլուծաբանները նշում են, որ էլիտար անշարժ գույքի մեծ պահանջարկը տանում է դրա թանկացումը Չինաստանում ու զսպում է այլ երկրներում գների անկումը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2020 թվականի ապրիլին ՌԴ քաղաքացիները Թուրքիայում անշարժ գույք գնելու հարցում առաջ են անցել չինացիներից։ Թուրքական օբյեկտներ գնող արտասահմանցի հաճախորդներից առաջատար են Իրանի ու Իրաքի քաղաքացիները (միասին 260 օբյեկտ են գնել), երրորդ տեղում ռուսաստանցիներն են (61 օբյեկտ), Աֆղանստանի բնակիչները չորրորդ տեղում են (54 օբյեկտ), չինացիները՝ հինգերորդ՝ (40)։

Անշարժ գույքի շուկայում ստեղծված իրավիճակը մտահոգում է վարչապետին

64
թեգերը:
առանձնատուն, աշխարհ, Անշարժ գույք, Չինաստան
Ըստ թեմայի
ԱՄՆ-ում վրեժի այնպիսի տարբերակներ են մտածում, որ Չինաստանը նախանձի Ռուսաստանին
Կորոնավիրուսն ու միջուկային մրցավազքը. ինչի՞ մեջ է ԱՄՆ–ն փորձում ներքաշել Չինաստանին
Չինաստանից մեծ թվով բժշկական պարագաներ ու սարքավորումներ են բերվել
Ժոզեպ Բորել

ԵՄ–ն կոչ է արել Երևանին և Բաքվին առավելագույն զսպվածություն ցուցաբերել սահմանին

41
(Թարմացված է 00:56 15.05.2021)
Սահմանազատման և սահմանագծման հարցերը պետք է լուծվեն բանակցությունների ճանապարհով` ելնելով տեղի բնակչության անվտանգության շահերից, ընդգծել են ԵՄ–ում։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ԵՄ–ն ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ընթացող մտահոգիչ իրադարձություններին։ Այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի անունից տարածված հաղորդագրության մեջ։

«Եվրոպայի արտաքին քաղաքականության ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն հինգշաբթի իմ անունից խոսել է ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հետ և այս ուրբաթ` Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ` կոչ անելով երկու կողմին առավելագույն զսպվածություն ցուցաբերել և նվազեցնել իրավիճակի էսկալացիան», – ասվում է Բրյուսելում հրապարակված Բորելի հայտարարության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլարը կապ է պահպանել ԵԱՀԿ գործող նախագահության հետ։

«Սահմանազատման և սահմանագծման հարցերը պետք է լուծվեն բանակցությունների ճանապարհով` ելնելով տեղի բնակչության անվտանգության շահերից։ Մենք ողջունում ենք երկու կողմերի միջև տեխնիկական մակարդակում շարունակվող շփումները», – հայտարարել է ԵՄ արտաքին գործերի հարցերով բարձրագույն ներկայացուցիչը։

Հավելենք, որ սահմանում առաջացած լարվածությունը ԱՄՆ-ի պետդեպարտամենտը համարել է սադրանք ադրբեջանցիների կողմից, կոչ է արել հետ քաշել զորքերն ու խնդիրը լուծել բանակցությունների միջոցով։

ՀԱՊԿ–ն առաջիկա օրերին Սյունիքի իրավիճակի վերաբերյալ խորհրդակցություններ կանցկացնի

Հիշեցնենք, որ ադրբեջանցիները մայիսի 12-ին խախտել են Հայաստանի սահմանները Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում։

Հայաստանը հարցի առնչությամբ դիմել է ՀԱՊԿ-ին։

41
թեգերը:
Սահման, Ադրբեջան, Հայաստան, Եվրամիություն
Ըստ թեմայի
ՀԱՊԿ–ն առաջիկա օրերին Սյունիքի իրավիճակի վերաբերյալ խորհրդակցություններ կանցկացնի
Ադրբեջանցիները մոտ 500 մ առաջ են եկել Ակներ գյուղի ուղղությամբ. գյուղապետ
Կութում իրավիճակը կայուն-լարված է. Հակոբ Ավետյան

Հաղթանակի զորավարները պատերազմից հետո. Բաղրամյանից մինչև Շտեմենկո

55
  • Զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, Խորհրդային Միության հերոս Համազասպ Բաբաջանյան, 1950
  • Խորհրդային Միության մարշալ, Խորհրդային Միության կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյան, 1970
  • Խորհրդային Միության մարշալ, Խորհրդային Միության հերոս Վիկտոր Կուլիկովը թոռների հետ հանգստանում է Գերմանիայում, 1980
  • Խորհրդային Միության մարշալ, Խորհրդային Միության եռակի հերոս Սեմյոն Բուդյոննին որդու` Սերգեյի հետ, 1940 թվական
  • Խորհրդային Միության մարշալ, Խորհրդային Միության հերոս Սերգեյ Փիրուզովը դստեր` Օլգայի հետ, 1940 թվական
  • Ավիացիայի մարշալ, Խորհրդային Միության կրկնակի հերոս Նիկոլայ Սկոմորոխովը Սարատովի շրջանի Լապոտ գյուղում, 1946 թվական
  • Խորհրդային Միության մարշալ,  Խորհրդային Միության քառակի հերոս Գեորգի Ժուկովը Սոչիում, 1950-ականների լուսանկար
  • Խորհրդային Միության մարշալ, Խորհրդային Միության կրկնակի հերոս Իվան Կոնևը ընտանիքի հետ, 1960-ականների լուսանկար
  • Խորհրդային Միության մարշալ, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, Խորհրդային Միության հերոս Դմիտրի Ուստինովը  մերձմոսկովյան ամառանոցում, 1950-ականների լուսանկար
  • Խորհրդային Միության մարշալ, Խորհրդային Միության հերոս Անդրեյ Երյոմենկոն տիկնոջ` Նինա Իվանովայի հետ բիլիարդ է խաղում ամառանոցում, 1967 թվական
  • Ավիացիայի գլխավոր մարշալ, Խորհրդային Միության հերոս Կոնստանտին Վերշինինը  թոռան՝ Անդրեյի հետ, 1970 թվականին
  • Խորհրդային Միության մարշալ, Խորհրդային Միության կրկնակի հերոս Վասիլի Չույկովը 1950-ականներին Գերմանիայում
  • Ավիացիայի մարշալ, Խորհրդային Միության կրկնակի հերոս Ալեքսանդր Եֆիմովը 2000-ականների սկզբին իր աշխատասենյակում
  • Հրետանու մարշալ Վլադիմիր Միխալկինը Լենինգրադի այգիներից մեկում, 1970-ականների լուսանկար
  • Խորհրդային Միության մարշալ, Խորհրդային Միության կրկնակի հերոս Ռոդիոն Մալինովսկին 1961 թվականին Մոնղոլիա կատարած պաշտոնական այցի ժամանակ
  • Բանակի գեներալ Սերգեյ Շտեմենկոն ընտանիքի հետ Մոսկվայում, 1962 թվական
Խորհրդային Միության հերոսներ և կրկնակի հերոսներ, մեծ երկրի և բանակի մարշալներ, հաղթածներ. նրանք սովորական մարդիկ էին` օժտված զորահրամանատարի տաղանդով և անսասան վստահությամբ առ այն, որ երդումը տրվում է մեկ անգամ:

Մեծ հաղթանակի մարշալներ, զորահրամանատարներ, որոնք սկզբից մինչև վերջ անցան սարսափելի տարիների միջով: Միլիոնավոր խորհրդային զինվորների և սպաների հետ մարտերի ծխում, հուսահատության պահերին և անսանձ հարձակման ուրախության մեջ նրանք հաղթանակ կերտեցին։

Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ. ո՛չ Լենինգրադի շրջափակումը, ո՛չ անողոք մարտերը Կերչի և Ռժևի մերձակայքում, ո՛չ էլ հարյուրապատիկ փառավորված դրոշը Ռայխստագի վրա:

Զորավար Անդրանիկի և Հովհաննես Բաղրամյանի հանդիպումը

Ներկայացված ֆոտոշարքը պատմում է նրանց մասին, ովքեր «հայր են եղել զինվորների համար» և վաստակել հաղթողի իրավունքը:

Ինչն է խանգարել Բաբաջանյանին, որ գերի վերցնի Հիտլերին

Ֆոտոշարքում օգտագործվել են «Հաղթանակի հրամանատարներ» լայնամասշտաբ պատմական նախագծի շրջանակում արված արխիվային լուսանկարները: Նախագիծը պատրաստվել է «Հաղթանակի հրամանատարների հիշողության հիմնադրամի» մասնակցությամբ: Լուսանկարները ընտանեկան և անձնական արխիվներից են:

Ցավոք, ձեռագրերն այրվում են, կամ ինչի մասին է զղջում մարշալ Բաբաջանյանի դուստրը

55
  • Զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, Խորհրդային Միության հերոս Համազասպ Բաբաջանյան, 1950

    Զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, Խորհրդային Միության հերոս Համազասպ Բաբաջանյան, 1950։
    Համազասպ Բաբաջանյանը երեք երեխա ուներ` մեկ որդի՝ Վիկտորը, 2 դուստր՝ Լարիսան ու Իզաբելլան։ 60-ականների լուսանկարում Բաբաջանյանը պարում է իր կնոջ հետ։

  • Խորհրդային Միության մարշալ, Խորհրդային Միության կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյան, 1970
    © Photo : Минобороны России / Фото из семейных и личных архивов

    Խորհրդային Միության մարշալ, Խորհրդային Միության կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյան, 1970

  • Խորհրդային Միության մարշալ, Խորհրդային Միության հերոս Վիկտոր Կուլիկովը թոռների հետ հանգստանում է Գերմանիայում, 1980

    Խորհրդային Միության մարշալ, Խորհրդային Միության հերոս Վիկտոր Կուլիկովը թոռների հետ հանգստանում է Գերմանիայում, 1980

  • Խորհրդային Միության մարշալ, Խորհրդային Միության եռակի հերոս Սեմյոն Բուդյոննին որդու` Սերգեյի հետ, 1940 թվական

    Խորհրդային Միության մարշալ, Խորհրդային Միության եռակի հերոս Սեմյոն Բուդյոննին որդու` Սերգեյի հետ, 1940 թվական

  • Խորհրդային Միության մարշալ, Խորհրդային Միության հերոս Սերգեյ Փիրուզովը դստեր` Օլգայի հետ, 1940 թվական

    Խորհրդային Միության մարշալ, Խորհրդային Միության հերոս Սերգեյ Փիրուզովը դստեր` Օլգայի հետ, 1940 թվական

  • Ավիացիայի մարշալ, Խորհրդային Միության կրկնակի հերոս Նիկոլայ Սկոմորոխովը Սարատովի շրջանի Լապոտ գյուղում, 1946 թվական

    Ավիացիայի մարշալ, Խորհրդային Միության կրկնակի հերոս Նիկոլայ Սկոմորոխովը Սարատովի շրջանի Լապոտ գյուղում, 1946 թվական

  • Խորհրդային Միության մարշալ,  Խորհրդային Միության քառակի հերոս Գեորգի Ժուկովը Սոչիում, 1950-ականների լուսանկար

    Խորհրդային Միության մարշալ, Խորհրդային Միության քառակի հերոս Գեորգի Ժուկովը Սոչիում, 1950-ականների լուսանկար

  • Խորհրդային Միության մարշալ, Խորհրդային Միության կրկնակի հերոս Իվան Կոնևը ընտանիքի հետ, 1960-ականների լուսանկար

    Խորհրդային Միության մարշալ, Խորհրդային Միության կրկնակի հերոս Իվան Կոնևը ընտանիքի հետ, 1960-ականների լուսանկար

  • Խորհրդային Միության մարշալ, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, Խորհրդային Միության հերոս Դմիտրի Ուստինովը  մերձմոսկովյան ամառանոցում, 1950-ականների լուսանկար

    Խորհրդային Միության մարշալ, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, Խորհրդային Միության հերոս Դմիտրի Ուստինովը մերձմոսկովյան ամառանոցում, 1950-ականների լուսանկար

  • Խորհրդային Միության մարշալ, Խորհրդային Միության հերոս Անդրեյ Երյոմենկոն տիկնոջ` Նինա Իվանովայի հետ բիլիարդ է խաղում ամառանոցում, 1967 թվական

    Խորհրդային Միության մարշալ, Խորհրդային Միության հերոս Անդրեյ Երյոմենկոն տիկնոջ` Նինա Իվանովայի հետ բիլիարդ է խաղում ամառանոցում, 1967 թվական

  • Ավիացիայի գլխավոր մարշալ, Խորհրդային Միության հերոս Կոնստանտին Վերշինինը  թոռան՝ Անդրեյի հետ, 1970 թվականին

    Ավիացիայի գլխավոր մարշալ, Խորհրդային Միության հերոս Կոնստանտին Վերշինինը թոռան՝ Անդրեյի հետ, 1970 թվականին

  • Խորհրդային Միության մարշալ, Խորհրդային Միության կրկնակի հերոս Վասիլի Չույկովը 1950-ականներին Գերմանիայում

    Խորհրդային Միության մարշալ, Խորհրդային Միության կրկնակի հերոս Վասիլի Չույկովը 1950-ականներին Գերմանիայում

  • Ավիացիայի մարշալ, Խորհրդային Միության կրկնակի հերոս Ալեքսանդր Եֆիմովը 2000-ականների սկզբին իր աշխատասենյակում

    Ավիացիայի մարշալ, Խորհրդային Միության կրկնակի հերոս Ալեքսանդր Եֆիմովը 2000-ականների սկզբին իր աշխատասենյակում

  • Հրետանու մարշալ Վլադիմիր Միխալկինը Լենինգրադի այգիներից մեկում, 1970-ականների լուսանկար

    Հրետանու մարշալ Վլադիմիր Միխալկինը Լենինգրադի այգիներից մեկում, 1970-ականների լուսանկար

  • Խորհրդային Միության մարշալ, Խորհրդային Միության կրկնակի հերոս Ռոդիոն Մալինովսկին 1961 թվականին Մոնղոլիա կատարած պաշտոնական այցի ժամանակ

    Խորհրդային Միության մարշալ, Խորհրդային Միության կրկնակի հերոս Ռոդիոն Մալինովսկին 1961 թվականին Մոնղոլիա կատարած պաշտոնական այցի ժամանակ

  • Բանակի գեներալ Սերգեյ Շտեմենկոն ընտանիքի հետ Մոսկվայում, 1962 թվական

    Բանակի գեներալ Սերգեյ Շտեմենկոն ընտանիքի հետ Մոսկվայում, 1962 թվական

թեգերը:
Համազասպ Բաբաջանյան, Հովհաննես Բաղրամյան, հերոս, Պատերազմ
Ըստ թեմայի
«Եթե ողջ մնացի, կյանքում ձեզ չեմ մոռանա». հայ հետախույզի ինքնատիպ շնորհակալությունը
Մարշալ Բաղրամյանի թոռը պատմել է` ինչ է հասկացել Դոնի Ռոստովում պապի կիսանդրու բացմանը
Հայերի ավանդը Հայրենական մեծ պատերազմում
Տիկին Լյուսյան

Շուշին ամեն ինչ է ինձ համար․ Արցախի միակ կին կռունկավարը տներ է կառուցում ուրիշների համար

0
(Թարմացված է 09:30 15.05.2021)
Կինը Շուշիում է թողել իր տունն ու 26 տարվա ընթացքում ձեռք բերած ունեցվածքը։ Բայց հիմա ինքն իրեն ստիպում է շարունակել աշխատել՝ տներ կառուցելով ուրիշների համար։

Դավիթ Գալստյան, Sputnik Արմենիա

Լյուսյա Պողոսյանը ծնվել է Արցախի Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։ 17 տարի առաջ տեղափոխվել է Գրոզնի և աշխատել կարի արտադրամասում։ Հետո հանգամանքներն այնպես են դասավորվել, որ կռունկավարի մասնագիտություն ստանալու հնարավորություն է ստացել և օգտվել է դրանից։

Արցախի միակ կին կռունկավարը

Խառնաշփոթ 90-ականներին նա կորցրել է Գրոզնիի իր տունը, վերադարձել Արցախ ու հաստատվել նախ Մարտունիում, ապա Շուշիում։ Լյուսյան Արցախի միակ կին կռունկավարն է։ Արդեն 45 տարի է՝ շինարարությունում է աշխատում։

Ողջ, բայց անտուն․ ինչպես են սոցիալական խնդիրները «սպանում» արցախյան պատերազմի մասնակցին

Չնայած պատկառելի տարիքին՝ տիկին Լյուսյան, ի տարբերություն մեր նկարահանող խմբի, հեշտությամբ է բարձրանում վերամբարձ կռունկի խցիկը, որը 15 մետր բարձրության վրա է գտնվում։

«Ես 25 մետրի վրա էլ եմ աշխատել։ Եթե վախեցար, չես կարա աշխատիս։ Ամեն մի մանրուքի արդեն սովորել եմ։ Նենց որ իմ դուրը գալիս ա իմ աշխատանքը»,-ասում է նա։

Крановщица Люся Погосян на рабочем месте
© Sputnik / Aram Nersesyan
Տիկին Լյուսյան

Եթե Ռուսաստանում կին կռունկավարով ոչ մեկին չես զարմացնի, ապա Հայաստանում և Արցախում այդպիսիք չկան. տիկին Լյուսյան հիմնականում տղամարդկանց հետ է աշխատում։ Բայց վաղուց արդեն ընդհանուր լեզու է գտել բոլորի հետ և չի բողոքում։

Крановщица Люся Погосян за работой
© Sputnik / Aram Nersesyan
Տիկին Լյուսյան

Իր երկար կարիերայի ընթացքում նա հասցրել է Արցախի շատ շրջաններում աշխատել։ Մասնակցել է ավելի քան 20 օբյեկտի կառուցման աշխատանքներին՝ բնակելի շենքեր, դպրոցներ, զորանոցներ և այլն։

Ամեն ինչ Շուշիում է մնացել

Շուշիում նա արդեն երրորդ տունն է կորցրել․ առաջինը Գրոզնիում էր, հետո 90-ականներին ռմբակոծության տակ ընկավ Մարտունու տունը։ Վերջին պատերազմի ընթացքում տիկին Լյուսյան, ինչպես քաղաքի մյուս բնակիչները, մինչև հոկտեմբերի վերջ նկուղում պատսպարվում էր ռմբակոծությունից։ Շուշիի կորստից մեկ շաբաթ առաջ նա Շուշիի քաղաքապետին հարցրել է` կարո՞ղ է քաղաքը լքելու անհրաժեշտություն առաջանա։ Քաղաքապետը խոստացել է նախազգուշացնել, եթե նման բան լինի։

Հոկտեմբերի 28-ին փրկարարները եկել ու ասել են, որ պետք է անհապաղ հեռանալ քաղաքից։

«5 րոպե էլ չթողին, որ իմ տունը մտնեմ պադվալից։ Ոչ մի բան չվերցրի։ Մի 50-60 միլիոնի ապրանք եմ թողել, բացի տնից։ Սաղ մնացել է` ծննդական ա, դիպլոմներ ա, տան վկայական ա»,-պատմում է տիկին Լյուսյան։

Նրան խոստացել են, որ 4 օրից քաղաքի բնակիչները կվերադառնան․․․

Հիմա Լյուսյայի ընտանիքը վարձով է ապրում Ստեփանակերտում, պետությունը սկսել է վարձը վճարել ընդամենը մեկ ամիս առաջ։ Մինչ այդ իրենք են վճարել։ Որդին փռում է աշխատում, դուստրը երգչուհի է։ Մի կերպ են ծայրը ծայրին հասցնում։

Люся Погосян
© Sputnik / Aram Nersesyan
Տիկին Լյուսյան

Ինչ վերաբերում է նոր տանը, ապա իշխանությունները ոչինչ չեն խոստանում։ Հասկանալի չէ, թե երբ կլուծվի այդ հարցը։ Նա միայն լսել է, որ Շուշիի բնակիչներին բնակեցնելու են Ստեփանակերտում։

«Բայց ավելի լավ կլինի, եթե Շուշին հետ վերցնեն․․․ Կարոտում եմ։ Ինձ համար մի Շուշին հազար Ստեփանակերտ արժի։ Ես էլ տունս եմ ուզում։ 26 տարի ա` մենակ կնիկ, երեխոնցս հետ սաղ ստեղծել եմ, դրել եմ։ Ամեն ինչը։ Հետո մի օրվա միջին, երկու րոպեում ձեռիցս առել են»,-ասում է կինը։

Սիրիահայը Մարտակերտն ազատագրում էր դեռ 90-ականներին. այսօր նրան ուզում են վտարել տնից

Տիկին Լյուսյային ամենից շատ ճնշում է այն, որ Շուշին ու Հադրութը բախտի քմահաճույքին թողեցին։ Նա չի հասկանում, թե ինչի համար այդքան զոհ տվեցինք։ Միայն նրա ազգականներից 5 մարդ է զոհվել՝ 19 տարեկան տղաներ։

Ապրել է պետք

Չնայած բոլոր դժբախտություններին ու կորուստներին` աշխատել է պետք, թեկուզ ինքդ քեզ ստիպելով, ի հիշատակ զոհված տղաների և հանուն երեխաների։ Հենց դա է 60-ամյա կնոջը ստիպում ամեն օր մագլցել վերամբարձ կռունկի վրա, որտեղից անզեն աչքով էլ երևում են ադրբեջանական դիրքերը ( և որտեղից հաճախ են օդ կրակում)։

«Էս ա մնացել, զոռով աշխատենք, էն ա ընդե` դեմ դիմաց թուրքի պոստը։ Պիտի ուժ հավաքենք, աշխատենք, որ մեր հայ ժողովուրդը մի քիչ կյանքը բարելավի։ Ապահովենք տներով»,-ասում է կինը։

Крановщица Люся Погосян на рабочем месте
© Sputnik / Aram Nersesyan
Տիկին Լյուսյան

Ոչ մի տեղ մեկնել չի պատրաստվում։ Շուշիից հեռանալուց հետո տիկին Լյուսյան մոտ երկու շաբաթ մնացել է Հայաստանում, հրադադարի հաստատումից մի քանի օր անց Արցախ է վերադարձել։

Ինչքան ժամանակ և որքան գումար է հարկավոր արցախցիների բնակարանային խնդիրը լուծելու համար

«Ես իմ հողս չեմ թողնի, իմ հայրենիքս չեմ թողնի, նույնն էլ իմ երեխեքը։ Չեմ էթա ես ոչ մի տեղ։ Իմ ծննդավայրս Ղարաբաղն ա, ես էլ Ղարաբաղում պիտի մնամ։ Մինչև գերեզման»,-ասում է կինը։

Крановщица Люся Погосян в отражении
© Sputnik / Aram Nersesyan
Տիկին Լյուսյան

Հիմա աշխատանքի բերումով ապրում է շինհրապարակի մոտ գտնվող փոքրիկ տնակում։ Այնտեղ երկու «սենյակ» կա՝ նվազագույն հարմարություններով։ Մեկ-երկու շաբաթը մեկ գնում է երեխաներին տեսնելու։

Строительный домик крановщицы Люси Погосян
© Sputnik / Aram Nersesyan
Տնակը, որտեղ ապրում է տիկին Լյուսյան

«Ինձ ոչինչ պետք չի, միայն իմ տունը, իմ Շուշին։ Աշխատում եմ, բայց բոլորս մտքերս անընդհատ էնտեղ են՝ իմ տանը»,-ասում է տիկին Լյուսյան։

Интерьер строительного домика Люси Погосян
© Sputnik / Aram Nersesyan
Տնակը, որտեղ ապրում է տիկին Լյուսյան
0
թեգերը:
Կին, Շուշի, Արցախ
Ըստ թեմայի
Մայիսի 9-ի գույնն Արցախում՝ առանց Շուշիի
Եթե Դադիվանքը խաղաղապահները չհսկեին, Ղազանչեցոցի բախտին կարժանանար. Արցախի թեմի առաջնորդ
Ստեփանակերտում 10 000 տեղահանված կա. քաղաքապետը հայտնել է` տարեվերջին քանիսը տուն կստանան