Ջենիֆեր Լոպես

Ջենիֆեր Լոպեսի լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել. ո՞վ է այս տղամարդը

208
(Թարմացված է 20:18 21.05.2020)
Սոցիալական ցանցերի օգտատերերը քննարկում են երգչուհու լուսանկարը։ Տարօրինակ դրվագը վախեցրել է Լոպեսի երկրպագուներին։

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Ամերիկյան փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսը Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել և իրարանցում առաջացրել։ Պատճառը բոլորովին էլ Ջեյ Լոն չէ։ Եթե լուսանկարն անհաջող լիներ, երգչուհին պարզապես չէր հրապարակի այն։ Հարցեր է առաջացրել լուսանկարի կոնկրետ դրվագը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Jennifer Lopez (@jlo)

Օգտատերերը նկատել են, որ 50–ամյա երգչուհու հետևում ինչ-որ մարդ կա` ճաղատ տղամարդ, որի դեմքի մի մասը փակված է կա՛մ դիմակով, կա՛մ ձեռքերով։

Фотография странного мужчины на селфи Джей Ло из спортзала
© Photo : Instagram / jlo
Կարդում հայտնված տարօրինակ մարդը

Ջենիֆեր Լոպեսի 74-ամյա մայրը պարել է բեմում ու ցնցել մարդկանց. տեսանյութ

«Ո՞վ է ձեր հետևի մարդը, որի բերանը փակել են», «Ի՞նչ է նրա հետ պատահել», «Սարսափելի տեսք ունի», «Ասես Քինգի գրքի սյուժե կլինի», - լուսանկարի մեկնաբանություններում գրել են երկրպագուները։

Ջենիֆեր Լոպեսի զգեստը ծաղրել են սոցցանցերում

Ոմանք ենթադրել են, որ լուսանկարում երգչուհուն մարզիչն է։ Լոպեսը չի պատասխանել մեկնաբանություններին։

Ջենիֆեր Լոպեսը դստեր հետ է բեմ դուրս եկել. տեսանյութ

208
թեգերը:
Լուսանկար, Ջենիֆեր Լոպես, երգչուհի
Ըստ թեմայի
Այսպիսի մարմին 49 տարեկանում. Ջեյ Լոյի բաց լուսանկարը
Ով ինչպես է մերկանում. աստղերի ամենաբաց զգեստները. լուսանկարներ
Ջեյ Լոն Ralph Lauren–ի հիասքանչ զգեստով ստացել է ոճի կուռքի տիտղոսը
Դիմակով տղա. արխիվային լուսանկար

Իսրայելում USB–ով «լիցքավորվող» բազմանգամյա օգտագործման դիմակ են ստեղծել. լուսանկար

5
(Թարմացված է 14:33 26.05.2020)
Դիմակը ստեղծողների խոսքով` այն այսօր արդիական է ինչպես երբևէ, քանի որ սովորական, մեկանգամյա օգտագործման դիմակներն անհրաժեշտ է փոխել օրը մի քանի անգամ։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Իսրայելի Հայֆա քաղաքում գործող «Տեխնիոն» ինստիտուտի մասնագետները դիմակ են ստեղծել, որը կարող է ինքնամաքրվել և «վերալիցքավորվել» USB–ի միջոցով, հայտնում է Life.ru–ն։

Պաշտպանիչ միջոցի ներսում ածխածնային մանրաթելի շերտ կա, որը հոսանքին միացնելու դեպքում տաքանում է և սպանում վիրուսները։ Որոշ ժամանակ անց դիմակը կարելի է կրկին օգտագործել։

Ինչպես անել, որ մեկանգամյա օգտագործման դիմակներն ու ձեռնոցները վնաս չտան

Դիմակը ստեղծողների խոսքով` այն այսօր արդիական է ինչպես երբևէ, քանի որ սովորական, մեկանգամյա օգտագործման դիմակներն անհրաժեշտ է փոխել օրը մի քանի անգամ։ Միևնույն ժամանակ վերալիցքավորման հնարավորություն ունեցող բազմանգամյա դիմակները թույլ կտան խուսափել դեֆիցիտից և պաշտպանել մարդուն վարակից։

Разработанная в ученными Израильского технологического института самоочищающаяся защитная маска
Իսրայելցի բժիշկների ստեղծած դիմակը

Իսրայելցի բժիշկների մշակումը հաջող թեստավորում է անցել և պատենտավորվել է ԱՄՆ–ում։ Ներկա պահին քննարկվում է ինքնամաքրվող դիմակների զանգվածային արտադրություն կարգավորելու հնարավորությունը։

«Ես դիմակաֆոբ եմ»․ ինչպես են քաղաքացիներն ու մասնագետները վերաբերվում դիմակ կրելուն

5
թեգերը:
գիտնական, բժիշկ, Իսրայել, դիմակ
Ըստ թեմայի
Դիմակը կարևոր է. կառավարությունում քննարկել են կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքները
Դիմակ ներկրողները, արտադրողները և վաճառողները կօգտվեն մեզ պարտադրված վիճակից. Մելքումյան
Կորոնավիրուսի տարածումը կզորայացնենք դիմակ կրելով. Փաշինյանը նոր որոշման մասին հայտնեց
Սերգեյ Լավրով

ՀԱՊԿ ներուժը կարևոր է կորոնավիրուսի ստեղծած սպառնալիքներին արձագանքելու համար. Լավրով

24
(Թարմացված է 13:22 26.05.2020)
ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարները, ի թիվս այլ հարցերի, քննարկում են նաև կենսաբանական անվտանգության ապահովման միջոցառումները։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Կորոնավիրուսային համավարակը լուրջ փորձություն է դարձել, այն ազդում է նաև Միջազգային հարաբերությունների, միջպետական կառույցների աշխատանքի վրա։ Այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի առցանց նիստի ժամանակ։

ՌԴ ԱԳ նախարարը կարծում է, որ կորոնավիրուսի ստեղծած սպառնալիքներին արձագանքելու համար ՀԱՊԿ ներուժը բավական կարևոր է: Այն պետք է օգտագործվի ի շահ այդ կազմակերպության մեջ մտնող պետությունների քաղաքացիների առողջության և բարեկեցության։

«Այդ պատճառով մենք այսօր քննարկել ենք կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցության առաջնահերթ միջոցառումները», - նշել է Լավրովը:

Նրա խոսքով` ՀԱՊԿ-ն անվտանգության ապահովման գործում առանցքային դեր է խաղում ոչ միայն իր պատասխանատվության գոտում, այլև ողջ եվրասիական տարածքում:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը:

ԱՀԿ-ն կանգնեցրել է COVID-19-ի դեմ երկու դեղամիջոցի մշակումը. մահացության ռիսկը մեծ է

24
թեգերը:
կորոնավիրուս, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Սերգեյ Լավրով
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում
Ըստ թեմայի
Եթե պետք լինի, ՀԱՊԿ-ը լիովին կօգտագործի իր ռեսուրսները համավարակի դեմ պայքարում․ Զաս
ՀԱՊԿ-ը առայժմ չի չեղարկել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախանշված զորավարժությունները
ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները առցանց հանդիպում կանցկացնեն
Կորոնավիրուսի թեստ

«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների կենտրոնում կորոնավիրուսի դեպք է հաստատվել

0
(Թարմացված է 14:34 26.05.2020)
Այս պահին Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն»-ից մեկուսացվածների թիվը 21 է։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։

«Մայիսի 23–ին առողջության վատթարացում է նկատվել հաստատությունում գտնվող անձանցից մեկի` 23–ամյա աղջկա մոտ`կապված նրա խրոնիկ հիվանդության հետ։ Նրան տեղափոխել են բուժկենտրոն, թեստավորում են իրականացրել, և պատասխանը դրական է եկել»,–ասաց նա։

Մարտիրոսյանի խոսքով` այս պահին մեկուսացվածների թիվը 21 է։ Նրանց այսօր, հավանաբար, կթեստվորեն։ Մարտիրոսյանը խոստացավ արդյունքների հայտնի լինելու դեպքում հավելյալ տեղեկություն տրամադրել։

Նշենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 289-ով և դարձել 7402։

Հիեցնենք` մայիսի 25–ին պարզ դարձավ, որ Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը ևս 15 վարակակիր կա։

Հայաստանում կորոնավիրուսից ևս 4 մարդ է մահացել. նրանցից 3-ը կանայք են

 

0
թեգերը:
հիվանդանոց, հիվանդ, թեստ, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Աշխարհում կորոնավիրուսի 5.5 մլն դեպք է բացահայտվել, ավելի քան 347 հազարը մահացել են
Կորոնավիրուսի տված դասը, վարչապետն ու Մոսկվան. ինչպես է պարտավոր մտածել Հայաստանի նախագահը
ՀԱՊԿ ներուժը կարևոր է կորոնավիրուսի ստեղծած սպառնալիքներին արձագանքելու համար. Լավրով