Փարիզ

Աշխարհում կորոնավիրուսով վարակման բացահայտված դեպքերը գերազանցել են 5 միլիոնը

82
(Թարմացված է 11:47 21.05.2020)
Հայաստանը կորոնավիրուսի վարակման հաստատված դեպքերի թվով համաշխարհային վարկանիշում շարունակում է մնալ 63-րդ հորիզոնականում։

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի –Sputnik. Աշխարհում կորոնավիրուսի վարակման բացահայտված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 5 միլիոնը։ Տեղեկությունը հայտնում է Worldometer համաշխարհային վիճակագրության կայքը։

Մայիսի 21-ի դրությամբ` նոր տիպի SARS-Cov-2 կորոնավիրուսային վարակով հիվանդացությունների թիվը կազմում է 5 մլն 90 հազար 158 մարդ։ Նրանցից 2 մլն 24 հազար 334-ը բուժվել են, 329 հազար 739-ը` մահացել։

Վիրուսի տարածման տեմպերով առաջին տեղում է շարունակում մնալ ԱՄՆ-ն, այստեղ կորոնավիրուս է ախտորոշվել  1 593 039 մարդու մոտ։ Երկրորդ տեղում է Ռուսաստանը` 308 705 դեպք, երրորդ տեղում` Բրազիլիան (293 357)։

Այնուհետև գալիս է Իսպանիան` 279 524 դեպք, Մեծ Բրիտանիան` 248 293 դեպք, Իտալիան` 227 364։ Տասնյակում են նաև Ֆրանսիան` 181 575, Գերմանիան` 178 531, Թուրքիան` 152 587,  Իրանը` 126 949 դեպք։

Հայաստանը 215 երկրներից բաղկացած այս վարկանիշում  63-րդ հորիզոնականում է։ Մայիսի 21-ի տվյալներով` Հայաստանում արդեն 5606 վարակված կա, անցած մեկ օրվա ընթացքում 335 նոր դեպք է գրանցվել։

«Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն». Փաշինյանը նոր տվյալներ հրապարակեց

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

82
թեգերը:
համավարակ, Թուրքիա, Իսպանիա, Անգլիա, ԱՄՆ, աշխարհ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (715)
Ըստ թեմայի
Ինչպե՞ս է տարածվում կորոնավիրուսը
Գիտնականները պարզել են, թե ինչ հոգեբանական խանգարումներ է առաջացնում կորոնավիրուսը
Դիմորդները կասեն՝ էս կորոնավիրուսը «լազաթ» տվեց. Փաշինյան
Մինեապոլիս

Մինեապոլիսում անկարգությունները շարունակվում են․ ցուցարարները բանկ են հրկիզել

11
(Թարմացված է 11:58 30.05.2020)
Այրվել են բանկի դռները ծածկող վահանները, ծուխ է դուրս եկել նաև շենքի կոտրված պատուհաններից։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Ամերիկյան Մինեապոլիս քաղաքում բողոքի ակցիաները շարունակվում են, ցուցարարները ջարդուփշուր են արել մի քանի խանութ և հրկիզել են Wells Fargo բանկի շենքը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Wells Fargo բանկի շենքը գտնվում է ոստիկանական բաժանմունքի դիմացի մայթին։ Այրվել են բանկի դռները ծածկող վահանները, շենքի կոտրված պատուհաններից նույնպես ծուխ է դուրս եկել։

Արդեն երրորդ օրն է` Մինեապոլիսում շարունակվում են զանգվածային անկարգությունները․ մարդիկ բողոքում են ոստիկանների գործողություններից, որոնց հետևանքով մահացել է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը։

Ինչպես սևամորթ Մերվինը Հայաստանում «հանդիպեց» Դոնալդ Թրամփին, և նա երջանիկ է

Սոցիալական ցանցերում հրապարկված տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանները ձերբակալում Մինեապոլիսի բնակիչ Ջորջ Ֆլոյդին։ Կադրերում երևում է, որ տղամարդը պառկած է գետնին, ձեռքերին` ձեռնաշղթաներ, իսկ ոստիկաններից մեկը ծնկով սեղմում է նրա պարանոցը։ Ֆլոյդը մահացել է շնչահեղձությունից և դարձել ԱՄՆ-ում ոստիկանական կամայականությունների դեմ զանգվածային բողոքի խորհրդանիշ։

«5 րոպե Դուլյանի հետ». Պատմության դասերը. Ամերիկյան դեսպանատան գրավումը

11
թեգերը:
Բանկ, Բողոքի ակցիա, ԱՄՆ
Ըստ թեմայի
Կորոնավիրուսն ու միջուկային մրցավազքը. ինչի՞ մեջ է ԱՄՆ–ն փորձում ներքաշել Չինաստանին
ԱՄՆ-ն դադարեցնում է հարաբերությունները ԱՀԿ–ի հետ. Թրամփ
ԱՄՆ–ում նախագահական ընտրությունները կարող են հետաձգվել
Իլոն Մասկ

Տեխասում պայթել է Իլոն Մասկի տիեզերանավի նախատիպը. տեսանյութ

26
(Թարմացված է 11:34 30.05.2020)
Պայթյունը տեղի է ունեցել տիեզերանավի նախատիպի փորձարկման ժամանակ։ Ընդ որում` պայթյունը գրանցվել է Raptor շարժիչը գործարկելուց րոպեներ անց։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Տեխասում պայթել է Իլոն Մասկի SpaceX ընկերության մշակած Starship տիեզերանավի նախատիպը։ Դեպքը տեղի է ունեցել Մեքսիկայի սահմանին գտնվող Բոկա Չիկայում: Տիեզերանավի փորձարկումը հեռարձակել է ամերիկյան nasaspaceflight.com կայքը։

SpaceX-ը փորձարկել է Raptor մեթանային շարժիչը։ Րոպեներ անց վառելիքի արտահոսք է եղել, և նախատիպը պայթել է։

​Ի դեպ, սա առաջին դեպքը չէ։ Ապրիլին պայթել էր մեկ այլ նախատիպը` Starship SN3-ը։ Մասկն այդ դեպքը կապել էր մարդկային գործոնի հետ։ Մյուս նախատիպը` Starship SN1-ը, պայթել էր փետրվարին։

Անցյալ տարվա նոյեմբերին Starship Mk1-ը պայթել էր հերմետիկության փորձարկման ժամանակ։

Նշենք, որ SpaceX-ը մշակում է տրանսպորտային համակարգ, որը բաղկացած է Super Heavy հրթիռներից և Starship տիեզերանավից: Համակարգը թույլ կտա արբանյակներ, անձնակազմեր և բեռներ հասցնել ինչպես մերձերկրային ուղեծիրներ, այնպես էլ Լուսին ու Մարս:

Մարդկության պատմության մեջ առաջին անգամ տիեզերագնացներին ուղեծիր կհասցնի մասնավոր հրթիռը

26
թեգերը:
տեսանյութ, պայթյուն, Իլոն Մասկ
Ըստ թեմայի
Որտե՞ղ է վարորդը. Tesla Semi անվարորդ բեռնատարը երթևեկում է փողոցով․ տեսանյութ
Իլոն Մասկը «հիանալի» է անվանել ռուսական ՌԴ-180 հրթիռային շարժիչը
Ձախողո՞ւմ, թե՞ շոուի մաս. Իլոն Մասկը ներկայացրել է իր նոր Cybertruck պիկապը. տեսանյութ