Վլադիմիր Զելենսկի

Նորից կընտրվի՞. փորձագետներն ամփոփել են Զելենսկու նախագահության մեկ տարվա արդյունքները

84
Վլադիմիր Զելենսկին արդեն մեկ տարի է` ղեկավարում է Ուկրաինան։ Այս ընթացքում ի՞նչ է փոխվել երկրում։ Փորձագետները վերլուծել են Ուկրաինայի առաջնորդի ձեռքբերումներն ու բացթողումները։ Զելենսկու ղեկավարության արդյունքների մասին կարդացեք ՌԻԱ Նովոստիի նյութում։

Մեկ տարի առաջ տեղի ունեցավ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողությունը։ Զելենսկին այս ընթացքում հասցրել է իրականացնել իր նախընտրական խոստումներից մի քանիսը, մասնավորապես, չեղարկել պատգամավորական անձեռնմխելիությունը։

Միևնույն ժամանակ, Դոնբասին խոստացած խաղաղությունը նա այդպես էլ չի բերել։ Նրան չի հաջողվել հասնել նաև երկրի բարեփոխման հարցում լուրջ առաջընթացի և «աղքատության դարաշրջանի» հաղթահարման, ինչպես նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացման։

ՌԻԱ Նովոստիի կողմից հարցված փորձագետները կարծում են, որ Զելենսկին «այս ամբողջ ընթացքում սովորում էր նախագահ լինել, սակայն այդպես էլ չի հասկանում, թե ինչպես է պետք կառավարել այդ նավը»։

Զելենսկու կառավարման մեկ տարվա ընթացքում երկրի բոլոր փոփոխությունները տեղի էին ունենում «տուրբո ռեժիմում»։ Նրա առաջին որոշումը երդմնակալությունից հետո խորհրդարանի լուծարումն էր և արտահերթ ընտրությունների հայտարարումը, որոնք տեղի ունեցան անցած տարվա ամռանը։

«Նորմանդական» գագաթնաժողովը կայացավ. ի՞նչ կորոշի Զելենսկին

Արդյունքում նախագահամետ կուսակցությունը 246 մանդատ ստացավ (անհրաժեշտ 226-ի դեպքում) և ինքնուրույն կոալիցիա ձևավորեց։ Գերագույն ռադան մեկ տարուց պակաս աշխատանքի ընթացքում արդեն հասցրել է ավելի քան 180 օրենք ընդունել։

Զելենսկու կառավարման առանցքային խնդիրը կադրային քաղաքականությունն էր. իշխանության եկավ մարդ, որը երկիրը ղեկավարելու համար թիմ չուներ։

«Զելենսկին և ընտրողները կարծում էին, որ բավական է նոր մարդկանց բերել, և ամեն ինչ հնարավոր է արագ ապարագելափակել։ Պարզվեց, որ դա այդպես չէ։ Բարդ խնդիրները հնարավոր չէ արագ և հեշտ լուծել», – կարծում է ուկրաինացի քաղաքագետ Վլադիմիր Ֆեսենկոն։

«Ժողովրդի ծառայի» պատգամավորների շրջանում նոր դեմքերն արագ դարձան «հին» դեմքեր։ Փաստացի իշխանական կուսակցությունը բաժանվեց ազդեցության ոչ ֆորմալ խմբերի և արդեն վաղուց անկայուն է գործում։

Անարդյունավետ կադրային քաղաքականությունը խնդիրների հանգեցրեց նաև Ուկրաինայի տնտեսության մեջ։ Անկախ կոռուպցիայի նկատմամբ հանդուրժողականության զրոյական մակարդակի մասին բազմաթիվ հայտարարություններից, Զելենսկին արդեն ստացել է սեփական մեծ կոռուպցիոն սկանդալը։ Մարտի վերջին տեսաձայնագրություններ են հրապարակվել, որոնք վկայում են այն մասին, որ նախագահի գրասենյակի ղեկավար Երմակի եղբայրը հարցազրույցներ է անցկացրել պետական պաշտոններին հավակնող թեկնածուների հետ և, հավանաբար, դրա համար գումար վերցրել։

Զելենսկին այս մեկ տարվա ընթացքում ամենաշատն ուշադրություն էր դարձնում Դոնբասում ռազմական հակամարտության դադարեցման վրա։ Անցած տարվա վերջին Ֆրանսիայի, Գերմանիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդները երեք տարվա դադարից հետո բանակցությունների սեղանի շուջ նստեցին «նորմանդական ձևաչափում»։ Ուկրաինայի արևելքում հանդիպման արդյունքում մի շարք կետերում ուժերի հետ քաշում տեղի ունեցավ, ինչպես նաև հաջողվեց «պահվող» անձանց նշանակալի փոխանակումներ կատարել ՌԴ–ի և ինքնահռչակ ԴԺՀ–ի և ԼԺՀ–ի հետ։

Զելենսկին երդվել է չսափրվել մինչև ձերբակալված նավերն Ուկրաինա չվերադառնան

Մինսկում Դոնբասի կոնտակտային խումբը համաձայնեցրել էր «Շտայնմայերի բանաձևը», որը սահմանում է տարածաշրջանի հատուկ կարգավիճակի մասին օրենքն ուժի մեջ մտնելու կարգը։ Կիևի այս որոշման հակառակորդները բանաձևի համաձայնեցումից հետո Ուկրաինայի մայրաքաղաքում, ինչպես նաև երկրի մի շարք այլ քաղաքներում հանրահավաքներ անցկացրին։ Դոնբասի կարգավիճակի մասին օրենքը մինչ օրս չհայտնվեց Ռադայի պատերի ներսում։

«Բանակցային գործընթացի սառույցը հալվեց, և դա, անկասկած, Զելենսկու հաջողություններից է։ Բայց, ցավոք, «նորմանդական քառյակի» երկրորդ հանդիպումը տեղի չունեցավ։ Եվ պատճառը կորոնավիրուսը չէր, պատճառն այն է, որ դեռ չեն իրականացվել առաջին հանդիպման արդյունքները։ Անկախ դրական մեկնարկից, Զելենսկին այսօր մոտեցել է որոշակի ռուբիկոնի, երբ Դոնբասի վերաբերյալ բարդ որոշումներ է պետք կայացնել», – ասել է Ուկրաինայի վերլուծության և քաղաքականության կառավարման ինստիտուտի տնօրեն Ռուսլան Բորտնիկ։

Արտաքին քաղաքականության մեջ Զելենսկին պահպանել է Կիևի եվրաինտեգրման վեկտորը և շարունակում է համագործակցել ՆԱՏՕ–ի հետ։ Միևնույն ժամանակ, նախագահի գրասենյակում հստակ ռազմավարություն չկա։

«Թիմում ռազմավարական պլանավորում չի զգացվում, իսկ դա, նախևառաջ, առաջնահերթությունների ընտրությունն է», – կարծում է հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոնի փորձագետ Նիկոլայ Կապիտոնենկոն:

Ռուսաստանի հետ հարաբերություններում ուկրաինական կողմը նկատելիորեն հեռացրել է ագրեսիվ հռետորաբանությունը, սակայն հարաբերությունները չի կարելի կարգավորված համարել։

«Ռուսաստանի հետ հարաբերությունները մեզ մոտ վրացական սցենարով են ընթանում, որի դեպքում մի կողմից գազի տարանցման կարևոր պայմանագիր է կնքվել, ավելի քիչ խոչընդոտներ են մնացել առևտրի համար, մյուս կողմից` քաղաքական որոշակի կարգավորման մասին խոսել չենք կարող։ Ուկրաինայում ՌԴ դեսպան չկա, և քաղաքական հարաբերությունները շատ ցածր կետում են», –կարծում է Բորտնիկը։

Անկախ սխալներից և հասարակության համար ոչ միշտ հասկանալի որոշումներից, Զելենկին կրկին կհաղթեր ընտրություններում, եթե դրանք տեղի ունենային առաջիկայում։ Սոցհարցման վերջին տվյալների համաձայն` նրան պատրաստ է ձայն տալ պոտենցիալ ընտրողների ավելի քան 40%–ը։

Անցած տարվա ընտրությունների առաջին փուլի արդյունքներով նա հավաքեց ընտրողների ձայների առավելագույն քանակը (30,24%)` գործող նախագահ Պորոշենկոյից կրկնակի ավել։ Ընտրությունների երկրորդ փուլում Զելենսկին հաղթեց` հավաքելով 73,22% քվե։

Երբ տղաները գալիս են հասարակաց տուն, տղամարդիկ հեռանում են. Զելենսկին պատասխանել է կատակին

84
թեգերը:
փորձագետ, Նախագահ, Ուկրաինա, Վլադիմիր Զելենսկի
Ըստ թեմայի
Ուկրաինան ուզում է ստեղծել սեփական առասպելը. ինչ է ակնարկել Զելենսկին Լեհաստանում
Զելենսկին առանց խոսափողի է մնացել Մյունխենի համաժողովում ու կատակել ականջների թեմայով
Զելենսկին Սաակաշվիլուն փոխվարչապետի պաշտոն է առաջարկել
Ապուր

Ո՞րն է ամենաօգտակար ապուրը. սննդաբանի խորհուրդը

30
(Թարմացված է 14:45 02.03.2021)
Սննդաբանի խոսքով ՝ այս ապուրը օգտակար է առողջության համար և նպաստում է իմունիտետի բարձրացմանը:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ամենաօգտակար ապուրը ոսպով ապուրն է։ Այս մասին «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում ասել է դիետոլոգ Օլգա Դեկերը։

Նրա խոսքով՝ ոսպով ապուրը հարուստ է սպիտակուցներով։

«Չնայած բուսական ծագմանը` այն պարունակում է 12 ամինաթթու, բայց մենք կարող ենք այս ապուրին ավելացնել նաև կենդանական սպիտակուցներ, ինչպիսին է, օրինակ, միսը», - բացատրել է նա ու հավելել՝ ճաշատեսակը հարուստ է նաև մանրաթելերով և ընդհանուր առմամբ օգտակար է առողջության և իմունիտետի համար:

Սննդաբանի խոսքով՝ ամենաօգտակար երկրորդ ուտեստը մսային արգանակով և բանջարեղենով ապուրն է, որի մեջ կարելի է օգտագործել ինչպես թարմ, այնպես էլ սառեցված բանջարեղեն:

Նա խորհուրդ է տվել նաև ավելացնել կանաչ լոբի, դդմիկ, նեխուր, այսինքն՝ ածխաջրերի նվազագույն պարզ խումբ: Իսկ միսն ապուրին նաև սպիտակուցներ և ճարպեր կտա։

30
թեգերը:
ոսպ, բանջարեղեն, Միս, Սննդամթերք, առողջ սնունդ, ապուր
Ըստ թեմայի
Ինչն է կորոնավիրուսի «օգնականը» մարդու օրգանիզմում
Ինչպես «վերագործարկել» օրգանիզմը երկու շաբաթվա ընթացքում. դիետոլոգի խորհուրդները
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ հունական ընկույզ ենք ուտում. գիտնականների պատասխանը
Մեգան Մարքլ. արխիվային լուսանկար

2 մլն դոլար փոխհատուցում. Մեգան Մարքլը շահել է բրիտանական պարբերականի դեմ դատը

63
(Թարմացված է 01:10 03.03.2021)
Դատավորը The Mail on Sunday–ի գործողությունները ճանաչել  է միջամտություն Սասեքսի դքսուհու մասնավոր կյանքին, ինչպես նաև նրա հեղինակային իրավունքների ոտնահարում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Բրիտանիայի արքայազն Հարրիի կինը` Մեգան Մարքլը, դատարանում վերջնական հաղթանակ է տարել Mail On Sunday և MailOnline պարբերականները ներկայացնող Թերթերի միության դեմ։ Այս մասին հայտնում է Express պարբերականը։

Հրապարակված վճռում դատավոր Մարկ Ուորբին պարբերականի գործողությունները ճանաչել  է միջամտություն Սասեքսի դքսուհու մասնավոր կյանքին, ինչպես նաև նրա հեղինակային իրավունքների ոտնահարում։

Դատավորը վճռել է, որ պատասխանող կողմը պետք է վճարի դատական ծախսերի 90%–ը, այն է` 1,87 մլն դոլար։

Սասեքսի դքսուհին խնդրել է նաև իրեն փոխանցել նամակի պատճենները, ոչնչացնել դրա բոլոր հիշատակումներն ու պահանջել թերթում ներողություն հրապարակել իրեն վիրավորանք հասցրած նյութերի համար։ Դատարանը դեռ փետրվարի 11-ին էր որոշում կայացրել այն մասին, որ պարբերականները խախտել են գաղտնիությունն ու Մեգանի հեղինակային իրավունքները։

«Նրա հետ Հարրին ծաղկել է»․ Մեգան Մարքլի մասին գրքի հեղինակ

2019 թվականի փետրվարին Մարքլի նամակից որոշ հատվածների հրապարակումը դերասանուհու ու իր հոր (որը ներկա չի գտնվել 2018 թվականի մայիսի 19-ին կայացած նրա հարսանյաց արարողությանը) հարաբերությունների շուրջ հերթական սկանդալի առիթ դարձան։  ԶԼՄ–ների հրապարակած Թոմաս Մարքլի բազմաթիվ արտահայտություններից կարելի է եզրակացնել, որ դուստրը խզել է նրա հետ բոլոր հարաբերությունները։ Հայրը The Mail on Sunday–ին է փոխանցել նամակի տեքստը, որում դքսուհին մեղադրում էր նրան ստի և դստեր մասին կեղծ, սենսացիոն հարցազրույցների վրա գումար աշխատելու փորձի մեջ։

Արքայազն Հարրին կնոջ պատճառով կռվել է լավագույն ընկերոջ հետ

63
թեգերը:
նամակ, հայր, Դատարան, դատ, Մեգան Մարքլ
Ըստ թեմայի
«Պարծենկոտ արքայադստեր օրագիրը»․ հրապարակվել են Մեգան Մարքլի խորթ քրոջ ու հոր հուշերը
«Թշնամանքի» պատճառը զուգագուլպանե՞րն են. ինչ է կատարվում Մեգան Մարքլի և Քեյթ Միդլթոնի միջև
Մեգան Մարքլը մեղադրել է թագուհի Եղիսաբեթին
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը աշխատանք են գտել
Օնիկ Գասպարյան

Օնիկ Գասպարյանը տուն է գնացել, իսկ Փաշինյանը նամակ է ուղարկել թիմակիցներին. «Ժողովուրդ»

0
«Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է վերջին օրերի ամենաքննարկվող թեմային։ Թերթի տեղեկություններով` Օնիկ Գասպարյանը վերջին օրերին գիշերել է ՊՆ գլխավոր շտաբում:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը երեկ գիշեր տուն է գնացել. մինչ օրս նա գիշերում էր ՀՀ ՊՆ գլխավոր շտաբում։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը` հղում անելով իր աղբյուրներին։

«Դա, սակայն, ոչ թե նշանակում է նահանջ, այլ կարճ դադար։ ԳՇ անդամները սպասում են առավոտյան Գասպարյանի գալուն և նոր հրահանգներին»,– գրում է թերթը։

Իսկ ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի անակնկալ որոշմանը, ապա պարբերականը նկատել է, որ երեկ, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Փաշինյանին, հանդիպումից առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները սոցիալական ցանցերում և հարցազրույցներում իսկական գրոհ են սկսել ՀՀ նախագահի դեմ։

Ըստ թերթի` վարչապետը նախագահի հետ հանդիպումից հետո sms է ուղարկել իր թիմակիցներին՝ «անջատելով» քննադատությունները։

«Եվ զարմանալի չէր, որ երեկ արդեն իրավիճակը 180 աստիճանով փոխվեց։ Նիկոլ Փաշինյանի պահանջը կկատարվի. Օնիկ Գասպարյանը, ամենայն հավանականությամբ, կդադարի լինել ԳՇ պետ մարտի 4-ից»,–գրում է «Ժողովուրդը»:

 

0