Պատվաստում. արխիվային լուսանկար

Համաշխարհային բժշկական ասոցիացիայի ղեկավարը հանդես է եկել COVID-19–ի դեմ պատվաստման օգտին

77
Եթե մարդիկ, որոնք ուղղակի չեն ցանկանում պատվաստվել, վարակվեն կորոնավիրուսով, վտանգ կներկայացնեն այն մարդկանց համար, որոնք չեն կարող պատվաստվել առողջության հետ կապված խնդիրների պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի –Sputnik. Համաշխարհային բժշկական ասոցիացիայի (WMA) նախագահ Ֆրանկ Ուիլրիխ Մոնտգոմերին ասել է, որ կորոնավիրուսի դեմ պետք է պարտադիր պատվաստվել։

«Ես կողմ էի կարմրուկի դեմ պարտադիր պատվաստմանը։ Այստեղ էլ հանդես եմ գալիս պարտադիր պատվաստման օգտին», –Funke մեդիախմբի պարբերականներին ասել է նա։

Նրա խոսքով` եթե մարդիկ, որոնք չեն ցանկանում պատվաստվել, վարակվեն կորոնավիրուսով, վտանգ կներկայացնեն այն մարդկանց համար, որոնք չեն կարող պատվաստվել առողջության հետ կապված խնդիրների պատճառով։

«Կորոնավիրուսը չի վերանա, քանի դեռ պատվաստանյութ չկա». Փաշինյան

«Այդ պատճառով էլ մենք պետք է հնարավորինս շատ մարդու պատվաստենք», – հավելել է նա։

Նախևառաջ անհրաժեշտ է պատվաստել ծերանոցներում բնակվող տարեցներին և հաշմանդամներին, ինչպես նաև այդ հաստատությունների աշխատակիցներին, նշել է նա։

Ավելի վաղ ասոցիացիան քննադատության էր ենթարկել Գերմանիայի իշխանությունների որոշումը, որն առնչվում էր հասարակական վայրերում և տրանսպորտում պաշտպանիչ դիմակներ կրելու պարտադրանքին։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

ԱՀԿ-ն ռուսական ինը պատվաստանյութ հեռանկարային է անվանել

77
թեգերը:
պատվաստումներ, պատվաստանյութ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (722)
Ըստ թեմայի
Լուռ երկխոսություն վերակենդանացման բաժնում․ COVID-19-ով վարակված հայուհու պատմությունը
COVID 19-ի և մարդկանց չիպավորելու մասին կեղծ լուրեր տարածողներով կզբաղվեն իրավապահները
«COVID 19–ի պատասխանը». առողջապահության ասամբլեան պահանջում է հետաքննել ԱՀԿ աշխատանքը
Հենրիխ Մխիթարյան. արխիվային լուսանկար

Մխիթարյանը միացել է Ջորջ Ֆլոյդին նվիրված նախաձեռնությանը. լուսանկար

52
(Թարմացված է 10:25 03.06.2020)
ԱՄՆ-ում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունը, որը տեղի էր ունեցել ձերբակալության ժամանակ, աշխարհում բողոքի մեծ ալիք է բարձրացրել։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. Իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստները, ու նրանց հետ նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, միացել են #blacklivesmatter նախաձեռնությանը, որը նվիրված է ԱՄՆ-ում ձերբակալվելիս ոստիկանների կողմից սպանված սևամորթ Ջորջ Ֆլոյդին:

ԱՄՆ-ում անկարգությունների հետևանքով նաև հայերին պատկանող բիզնեսներ են տուժել

Մխիթարյանը facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել և գրառում կատարել:

«Մենք այսօր միասին ենք և աջակցում ենք #blacklivesmatter նախաձեռնությանը»,–գրել է նա:

Հիշեցնենք`ԱՄՆ–ում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո զանգվածային անկարգություններ ու բողոքի ցույցեր են սկսվել։ Տուժել են բազմաթիվ ամերիկացիներ, կան զոհեր։

Կորոնավիրուսն ու ռուսական հետքը. ո՞ւմ են ձեռնտու ամերիկյան խռովությունները

52
թեգերը:
ԱՄՆ, Հենրիխ Մխիթարյան
Ըստ թեմայի
Ավելի քան 60 սպա և գործակալ է տուժել ԱՄՆ-ում տեղի ունեցած ցույցերի ժամանակ
Բողոքի ակցիաներ ԱՄՆ-ում․ ամերիկացիները փորձում են մեղքը բարդել Ռուսաստանի վրա
ԱՄՆ-ում ոստիկանները մի քանի անգամ կրակել են Sputnik-ի պրոդյուսերի վրա
Լաբորատորիա. արխիվային լուսանկար

Թվերը շարունակում են աճել. հայտնի են աշխարհում COVID-19–ի տարածման նոր տվյալները

88
(Թարմացված է 10:02 03.06.2020)
Կորոնավիրուսի տարածման առումով առաջին եռյակում շարունակում են մնալ ԱՄՆ–ն, Բրազիլիան և Ռուսաստանը։ Հայաստանը «հակավարկանիշի» 55-րդ հորիզոնականում է։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի –Sputnik.  Աշխարհում կորոնավիրուսի բացահայտված դեպքերի ընդահնուր թիվը հասել է 6 452 391–ի։ Թարմացված տվյալները հրապարակել է Worldometer համաշխարհային վիճակագրական կայքը։

Հունիսի 2-ի տվյալներով` աշխարհում COVID-19–ի 6 371 166 դեպք էր բացահայտվել։ Մահվան ելքերը 382 479–ն էին։

Առաջին հորիզոնականում ԱՄՆ–ն է, որտեղ կորոնավիրուս է ախտորոշվել 1 881 205 մարդու մոտ։ Մահացել է 108 059 վարակված։

Երկրորդ հորիզոնականում Բրազիլիան է`վարակվածների 558 237 դեպքով։ Այստեղ կորոնավիրուսից  31 309 մարդ է մահացել։

Երրորդ տեղը զբաղեցնում է Ռուսաստանը, որտեղ կորոնավիրուս է հայտնաբերվել 423 741 մարդու մոտ։ Այստեղ COVID-19–ից մահացել է 5 037 մարդ։

Հայաստանը` հունիսի 2–ին հաստատված 10 009 դեպքով, 55-րդ հորիզոնականում է։

Կորոնավիրուսի տարածման ցուցանիշներով պետությունների առաջին տասնյակում են Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Հնդկաստանը, Ֆրանսիան, Գերմանիան և Պերուն։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

Կորոնավիրուսից մահացածների տվյալների հրապարակման փաստով զբաղվում է Քրեական ոստիկանությունը

88
թեգերը:
աշխարհ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (722)
Ըստ թեմայի
Հայաստանում 101–ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսն ու դուրս գրվել հիվանդանոցից
Կորոնավիրուսն ուսումնասիրել է պետք. Մյասնիկովը` վրացական կարանտինի և Փաշինյանի մասին
Կամ–կամ. Փաշինյանը խոսեց կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի շուրջ առկա ելքերի մասին
Ոստիկաններ, արխիվային լուսանկար

«Մեյմանդարի» շուկան փակված է, ձերբակալվածներ կան. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

0
«Մեյմանդարի» շուկայում արձանագրված դեպքերի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, մոտ երեսուն հոգու բերման են ենթարկել։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Արմավիրի մարզում գտնվող հայտնի «Մեյմանդարի» շուկայում այս գիշեր տեղի է ունեցել ոստիկանական հատուկ գործողություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երեկվա դեպքերի առիթով հարուցված է քրեական գործ, շուրջ երեք տասնյակ անձինք բերման են ենթարկվել, կան ձերբակալվածներ»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք` երեկ «Մեյմանդարի» շուկայում լարված իրավիճակ էր։ Պարետի որոշմամբ՝ շուկայի աշխատանքները պետք է մեկ օրով կասեցվեին ավելի վաղ արձանագրված խախտումների պատճառով։

Գյուղացիները բողոքում էին, որ նույնիսկ մեկ օրով իրենց ապրանքը շուկա չբերելը ծանր հետևանքներ կունենա իրենց համար. մի մասի մշակած գյուղմթերքն արդեն քաղված է, փչանում է, մյուս մասինն էլ քաղելու ժամանակն է, նույնիսկ մեկ օր ուշացնելն ապրանքի որակի վրա է ազդում։ Գյուղացիները վրդովվել էին, որ նախօրոք չեն տեղեկացվել որոշման մասին, իրենց ապրանքը բերել, շուկա են հասցրել։ Գյուղացիներից շատերը բողոքում էին, թե կողմնապահ վերաբերմունք է, ինչու են հենց «Մեյմանդարի» շուկան թիրախավորել։ Տեղում իրավիճակն այնքան էր թեժացել, որ շուկա էր ժամանել նաև Արմավիրի մարզի ոստիկանության պետ, գնդապետ Արամ Հովհաննիսյանը՝ փորձելով հանդարտեցնել գյուղացիներին։

ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ պարետի որոշմամբ երկու օր առաջ հրաման է իջեցվել մշտադիտարկումներ իրականացնել հանրապետության ամբողջ տարածքում գործող գյուղմթերքի շուկաներում՝ հասկանալու համար` պարետի որոշումներն ու պահանջները կատարվում են, թե ոչ։ Նրա խոսքով` «Մեյմանդարի» շուկայում նման աղմուկ է բարձրացել, որովհետև այնտեղ հիմնականում աշխատում են ֆիզիկական անձինք, այդ պատճառով էլ հենց շուկայի աշխատանքը քսանչորս ժամով դադարեցնելու որոշում է կայացվել տեղում ախտահանման աշխատանքներ իրականացնելու համար։

0
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Ձերբակալում, Շուկա, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 515-ով և հասել 10524–ի
Հայաստանում ևս 12 մարդ է մահացել կորոնավիրուսից
«Հիմա պետք է «սպեցնազ» հանեմ, ծեծուջարդ անե՞մ, որ կարգուկանոն պահպանեմ». Փաշինյան