Բժիշկ

Աշխարհում քանի՞ մարդ է վարակվել կորոնավիրուսով. վերջին տվյալներ

302
(Թարմացված է 09:57 19.05.2020)
Վարակի տարածման տեմպերով առաջին տեղում է ԱՄՆ-ն, որտեղ կորոնավիրուս է ախտորոշվել 1 550 294 մարդու մոտ։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Աշխարհում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի ընդհանուր թիվը մայիսի 19-ի դրությամբ հասել է 4 894 233–ի: Տեղեկությունը հայտնում է Worldometer կայքը:

Մայիսի 18-ին աշխարհում գրանցվել էր COVID-19–ով վարակվելու 4 804 846 դեպք։

Վարակի տարածման տեմպերով առաջին հորիզոնականում է ԱՄՆ-ն, որտեղ կորոնավիրուս է ախտորոշվել 1 550 294 մարդու մոտ: Երկրորդ տեղում Ռուսաստանն է. այնտեղ COVID-19 է հաստատվել 290 678 մարդու մոտ:

Երրորդ տեղում Իսպանիան է (278 188 վարակված), որին հաջորդում են Բրազիլիան (255 368), Մեծ Բրիտանիան (246 406) և Իտալիան (225 886)։ Տասնյակում են նաև Ֆրանսիան (179 927), Գերմանիան (177 289), Թուրքիան (150 593), Իրանը (122 492):

Հնարավո՞ր է արդյոք կորոնավիրուսով վարակվել զրույցի ընթացքում. գիտնականների բացահայտումը

Հիշեցնենք` մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսը հայտարարեց համավարակ և բոլոր պետություններին կոչ արեց միավորվել վարակի դեմ պայքարում։

Օրվա կադր. ինչ է կատարվում Երևանի «ՄՌՈւ»–ում, կամ կորոնավիրուսի վրա թքած ունենալու արվեստը

302
թեգերը:
կորոնավիրուս, Ռուսաստան, ԱՄՆ
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (696)
Ըստ թեմայի
Գիտնականները պարզել են` ինչպես կիսով չափ նվազեցնել կորոնավիրուսից մահանալու դեպքերի թիվը
Կորոնավիրուսի վճարովի թեստավորումն անթույլատրելի է և վտանգավոր. ԱՆ
Ո՛չ ջերմություն, ո՛չ հազ. գիտնականները պարզել են կորոնավիրուսի ամենատարածված ախտանիշը
Միխեիլ Սաակաշվիլի

Վրաստանն ասել է` որ դեպքում իր դեսպանին Կիև կվերադարձնի

18
(Թարմացված է 17:33 25.05.2020)
Գերատեսչությունում ընդգծել են, որ դեսպանին հետ կանչելը դիվանագիտական հարաբերությունների խզում կամ ռազմավարական գործընկերության վերանայում չի նշանակում։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Վրաստանը Կիևին հայտնել է, թե որ դեպքում կվերադարձնի իր դեսպանին, որն ավելի վաղ հետ էր կանչվել բարեփոխումների ազգային խորհրդում Միխեիլ Սաակաշվիլու նշանակման պատճառով։

Ըստ Interpressnews–ի` Վրաստանի ԱԳՆ–ն հայտարարել է, որ հետևելու է Սաակաշվիլու գործունեությանն ու գնահատելու է այն քայլերը, որոնք Ուկրաինայի կառավարությունը կձեռնարկի հարաբերությունները կարգավորելու համար։ Նախարարությունում չեն ասել, թե Թբիլիսին կոնկրետ ինչ քայլեր է ակնկալում Կիևից, բայց ընդգծել են, որ դեսպանին հետ կանչելը դիվանագիտական հարաբերությունների խզում կամ ռազմավարական գործընկերության վերանայում չի նշանակում։

Թբիլիսին դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեին Կիևից հետ կանչեց, երբ նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրեց բարեփոխումների ազգային խորհրդում Սաակաշվիլու նշանակման հրամանագիրը։ Վրաստանում Սաակաշվիլին հեռակա կարգով երեք տարվա ազատազրկման է դատապարտված Միացյալ բանկի աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով և վեց տարվա ազատազրկման` պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծելու գործով։ Թբիլիսին Կիևից պահանջում է արտահանձնել քաղաքական գործչին։

Զելենսկին Սաակաշվիլուն փոխվարչապետի պաշտոն է առաջարկել

Հիշեցնենք` Պյոտր Պորոշենկոն 2015թ․-ին Սաակաշվիլուն հրավիրեց Ուկրաինա, քաղաքացիություն շնորհեց նրան և նշանակեց Օդեսայի մարզի ղեկավար։ 2017թ․-ի հուլիսին Պորոշենկոն նրան զրկեց քաղաքացիությունից, իսկ որոշ ժամանակ անց Սաակաշվիլին ընդհանրապես արտաքսվեց Ուկրաինայից։ Զելենսկին ընտրվելուց հետո չեղարկեց նախորդ նախագահի որոշումը։

«Դե, փառք Աստծո»․ Պեսկովը Սաակաշվիլուն «վատ նախանշան» է անվանել

18
թեգերը:
Միխեիլ Սաակաշվիլի, Ուկրաինա, Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
Ի վերջո Սաակաշվիլին հա՞յ է, թե՞ վրացի. պատասխանում են հայ և վրացի մասնագետները
Սաակաշվիլին բացատրել է` ինչու էր փողկապը ծամում 2008 թ–ի իրադարձությունների ժամանակ
Սաակաշվիլու մատը խա՞ռն է. Բեսելիայի ինտիմ տեսանյութի հետ կապված նրա անունն է շրջանառվում
Օլգա Բուզովա. արխիվային լուսանկար

Բուզովայի` բանկ ներխուժած «երկրպագուն» երկու ամսով կալանավորվել է. լուսանկար

26
(Թարմացված է 19:19 25.05.2020)
Մոսկովյան բանկ ներխուժած տղամարդն այսպիսի գրություն էր թողել․ «Ինձ ձեզնից ոչինչ պետք չէ, միայն ճշմարտությունը»։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Երգչուհի Օլգա Բուզովայի «երկրպագուն», որը սպառնացել էր պայթեցնել Մոսկվայի «Ալֆա–բանկի» բաժանմունքը, երկու ամսով կալանավորվել է: Տեղեկությունը հայտնում է tv360ru տելեգրամ ալիքը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երիտասարդ տղամարդը ներխուժել է բանկ և հայտարարել, որ ականապատված է։

Տղամարդն աշխատակիցներից խոշոր գումար էր պահանջել ու բանկի մասնաճյուղում գրություն թողել․

«Ինձ ձեզնից ոչինչ պետք չէ, միայն ճշմարտությունը»։

Բացի այդ, նա պահանջել էր բանկ բերել Օլգա Բուզովային։ Հանցագործի խոսքով՝ նա ուզում էր զրուցել երգչուհու հետ, քանի որ վերջինս նրանից «ինչ-որ բան է գողացել»։

Հիշեցնենք` բանկ ներխուժած տղամարդը պատանդ էր վերցրել բանկի աշխատակիցներից մեկին, ժամանել էին հատուկ ջոկատայիններ և դիպուկահարներ ու վնասազերծել չարագործին։ 

Տղամարդու մոտ պայթուցիկ սարք չէր հայտնաբերվել։ Նախնական տվյալներով՝ նրա մոտ մուլյաժ՝ կեղծ զենք էր եղել։

Մոսկվայում սննդի առաքիչի պայուսակով երիտասարդը հարձակվել է բանկի վրա և պատանդներ վերցրել

26
թեգերը:
կալանավորել, տղամարդ, Բանկ, Մոսկվա, Օլգա Բուզովա
Ըստ թեմայի
«Գժվե՞լ ես, ինչ է». Բորոդինան Բուզովային խորհուրդ է տվել զգուշանալ հայ տղաներից
«Տղամարդու խոսք եմ տվել, պիտի անեմ»․Դավա Մանուկյանը Բուզովային հավերժացրել է մաշկի վրա
«Ձեզ դուր չի գալիս, մի նայեք»․ Դավիթ Մանուկյանը քննադատություններից պաշտպանել է Բուզովային
Ucom- գրասենյակ

Հայաստանի կապի երեք օպերատորները համատեղ հայտարարություն են տարածել

0
(Թարմացված է 19:29 25.05.2020)
Հայաստանի շարժական կապի ներքոստորագրյալ երեք օպերատորները հորդորել են զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող, չճշտված, գիտականորեն չհիմնավորված, քաղաքացիների շրջանում անհարկի տագնապ առաջացնող տեղեկության, ինչպես նաև սադրիչ հայտարարություններ տարածելուց:

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Հայաստանի շարժական կապի երեք օպերատորները՝ Ucom-ը, VivaCellMTS-ն ու Beeline-ը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Օպերատորները նշել են, որ ստիպված են արձանագրել, որ վերջին շրջանում նկատվում է շարժական կապի և մասնավորապես՝ 5G ցանցի վերաբերյալ դավադրապաշտական, հակագիտական, իրականությանը չհամապատասխանող նյութերի ակտիվ շրջանառություն:

«Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Հայաստանի հանրապետությունում առկա են բացառապես 2G, 3G, 4G ու 4G+/LTE Advanced ցանցեր, որոնցից յուրաքանչյուրի համար Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից շարժական կապի օպերատորներին հատկացվել են հաճախականությունների համապատասխան շերտեր: Այս տեղեկատվությունը բաց է ու հասանելի: Վերազինման և ընդլայնման աշխատանքներն իրականացվում են բացառապես 2G, 3G, 4G ու 4G+/LTE Advanced ցանցերում»,- նշված է հայտարարության մեջ:

Ներքոստորագրյալ երեք օպերատորները հորդորել են զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող, չճշտված, գիտականորեն չհիմնավորված, քաղաքացիների շրջանում անհարկի տագնապ առաջացնող տեղեկության, ինչպես նաև օպերատոր-ընկերությունների գույքին սպառնալիք ներկայացնող սադրիչ հայտարարություններ տարածելուց:

Նշվում է, որ համավարակով պայմանավորված իրավիճակում երեք օպերատորներն անում են առավելագույնը, որպեսզի հայաստանյան բաժանորդները մշտապես կապի մեջ մնան աշխարհի տարբեր երկրներում բնակվող իրենց մտերիմների, գործընկերների և կարևոր մարդկանց հետ, կարողանան առցանց աշխատել, կրթվել և, մնալով տանը, կանխել վարակի տարածումը։ Սպառնալիք ու սադրանք պարունակող հայտարարությունների հետագա տարածման դեպքում Հայաստանի շարժական կապի օպերատոր ընկերություններն ստիպված կլինեն դիմել իրավապահ մարմիններին:

0