Կատարի շեյխը

Նոր սպառնալիք. Կատարը պատրաստ է գազային պատերազմ սանձազերծել

117
(Թարմացված է 18:48 18.05.2020)
Վերլուծաբանները զգուշացնում են` գազի շուկայում ճգնաժամի հետևանքներից դուրս գալու համար Կատարի թագավորությունը կարող է գնային պատերազմ սկսել՝ ճիշտ այնպես, ինչպես Սաուդյան Արաբիան արեց նավթի շուկայում։ Ինչո՞վ է դա սպառնում Ռուսաստանին՝ ՌԻԱ Նովոստիի հոդվածում։

Գազի համաշխարհային գները նվազել են։ Տաք ձմեռվանից հետո պահեստները գերլցված են, իսկ համավարակն է՛լ ավելի է կրճատել պահանջարկը։ Ամենաբարդ իրավիճակում Կատարն է՝ բնական գազի գլխավոր մատակարարը։

Բարդ ընտրություն

Տարվա սկզբից գազի գինը նվազել է գրեթե երկու անգամ․ Եվրոպայում և ԱՄՆ-ում «կապույտ վառելիքը» վաճառվում է 1999 թ-ից հետո ամենացածր գնով։

«Գազի շուկան չի կարող «մարսել»միաժամանակ առաջարկի ավելցուկն ու տաք եղանակը»,-հունվարին նախազգուշացրել էր Նյու-Յորքի Statar Capital գազային հեջ ֆոնդի հիմնադիր Ռոն Օզերը։

Համավարակը պահանջարկին նոր հարված հասցրեց։ Դրա հետևանքով Կատարը շատ ծանր դրության մեջ հայտնվեց։

Թագավորությունը հսկայական վնասներ է կրում և շուտով բարդ ընտրության առաջ կկանգնի` կրճատել արտադրությունը կամ գնային պատերազմ սանձազերծել՝ սպառողին մեծ զեղչեր առաջարկելով։ Հակառակ դեպքում վառելիքի համեմատաբար բարձր գնի պատճառով երկիրը կզրկվի շուկայի որոշ մասնաբաժնից և առաջնությունը կզիջի Ավստրալիային։

«Բնական հեղուկ գազի խոշորագույն արտահանողը, ճնշվելով փոքր պահանջարկից և պահպանման մեծ ծախսերից, կարող է շուտով պայքարի մեջ մտնել շուկայի համար»,-զգուշացնում է Bloomberg-ը։

Նավթային պատերազմ. Վաշինգտոնը խախտել է գլխավոր արգելքը

Դեռևս փետրվարին Դոհան հեղուկ բնական գազի հոսքը կորոնավիրուսով վարակված Ասիայից տեղափոխեց Եվրոպա։ Չօգնեց։ Համավարակը գրավեց նաև Հին Աշխարհը, այնտեղ կտրուկ նվազեցրին էներգառեսուրսների գնումը։

Կատարի տարբերակներից մեկը արտադրությունը կրճատելն է, բայց դա կնշանակի հրաժեշտ տալ բոլոր հավակնոտ ծրագրերին։ Նախորդ տարվա հունվարին թագավորությունը հայտարարեց, որ դուրս է գալիս ՕՊԵկ-ից՝ հենց հեղուկ բնական գազի վրա կենտրոնանալու համար։ Նախատեսվում էր մինչև 2024 թվականը տարեկան մատակարարումը ավելացնել՝ 77-ից հասցնելով 110 միլիոն տոննա, իսկ 2027թ․-ին՝ մինչև 126 միլիոն տոննա։

Այն ժամանակ էներգետիկայի նախարար Սաադ Շերիդա ալ-Քաաբին հայտնեց, որ դրա համար առկա են բոլոր ռեսուրսները։ Մասնավորապես՝ Հյուսիսային հանքավայրի նոր հատվածները՝ Ռաս-Լաֆֆան քաղաքի շրջակայքում։ Բացի այդ՝ մինչև 2024 թվականը Կատարը պատրաստվում է գազի հեղուկացման չորս հոսքագիծ գործարկել։

«Արտահանման նվազումը պետբյուջեին զրկում է եկամուտներից, և Ավստրալիան իրոք կարող է Կատարին հետ մղել»-նշում է Bloomberg-ը։

Վերլուծաբանները չեն բացառում, որ վերջիվերջո թագավորությունը ստիպված է լինելու զսպել ախորժակը։

Նավթն իր հետևից ռուսական գազի գները ներքև չի տանի. ահա թե ինչու

«Գազատարների դեֆիցիտը, որը հանգեցրել է բեռնափոխադրման սակագների աճին, զգացվում է 2018 թ․-ից: Եվ հիմա Կատարը կարող է բախվել այն փաստին, որ դրանք չեն հերիքում։ Այս իրավիճակում ԲՀԳ-ի գնի նվազեցումը Կատարի կողմից կբերի թանկացման, քանի որ այդ գնի մեջ ներառվում են նաև նավեր վարձակալելու ծախսերը»,-նշում է արդյունաբերության անկախ փորձագետ Լեոնիդ Խազանովը։

Եթե Կատարն, այնուամենայնիվ, գնային պատերազմ սկսի, գնանշումները կարող են հասնել բացասական ցուցիչների, ինչպես դա ապրիլին տեղի ունեցավ նավթի հետ։ Բայց ամենատհաճն այն է, որ արդյունահանումն անգամ արտադրության ցածր ինքնարժեքի դեպքում ոչ շահավետ կլինի։

Ո՞վ կտուժի

Փորձագետները նշում են, որ բնական հեղուկ գազի գնի աննախադեպ նվազեցման` Կատարի փորձը բացասաբար կանդրադառնա առանց այդ էլ գերհագեցած համաշխարհային շուկայի վրա։ Սակայն Ռուսաստանը մյուսներից քիչ կտուժի։

«Ռուսաստանի մատակարարումների համակարգում բնական հեղուկ գազի դերը համեմատաբար փոքր է։ Ինչ վերաբերում է խողովակաշարային գազին, ապա այն արտահանվում է երկարաժամկետ պայմանագրերի հիման վրա, և դրանից հրաժարվելու դեպքում մեծ տուգանքներ են նախատեսված։ Այնպես որ, դեռ վաղ է խոսել մեծամասամբ ածխաջրածինների վաճառքից գոյացող ռուսական պետբյուջեի աղետի մասին»,-համոզված է Խազանովը։

Տնտեսագետը պարզաբանում է, որ գազի արտահանումից Ռուսաստանի եկամուտները Կատարը կարող էր փլուզել, եթե թագավորությունից դեպի Թուրքիա գազատար կառուցեր և այնտեղ միացներ այն նախագծվող Nabucco-ին, ինչպես նախատեսվում էր անել 21-րդ դարի առաջին տասնամյակում։ Սակայն նախագծին խանգարեցին Կատարի և Սաուդյան Արաբիայի միջև արտաքին քաղաքական տարաձայնությունները և Սիրիայի քաղաքացիական պատերազմը։ Լեթայի գիրկն անցավ և բուն Nabucco-ն՝ իր տեղը զիջելով «Թուրքական հոսքին»։

Նավթային պատերազմ. արևմտյան փորձագետները կանխատեսել են հաղթող երկրին

Կատարի գործողություններից առաջին հերթին կտուժեն ամերիկացիները, որոնք վերջին տարիներին եվրոպական երկրներում ակտիվորեն առաջ էին մղում ԲՀԳ-ն։ Այդ ռազմավարությունը նրանց փակուղի մտցրեց․ եվրոպացի սպառողները հրաժարվում են անդրօվկիանոսյան գազից, քանի որ նրանց շատ ավելի ձեռնտու է բնական գազը գնել Ռուսաստանից։

117
թեգերը:
Սաուդյան Արաբիա, գազ, Ռուսաստան, Կատար
Ըստ թեմայի
«Հազար դոլար` մեկ բարելի դիմաց». ամերիկյան ծրագիրն ապշեցնում է նավթի շուկային
Գազային «դավադրություն» և իրական պատճառներ. ինչո՞ւ էր Հայաստանում «թռչկոտում» լույսը
«Գազային արմագեդոն». ի՞նչ է կատարվում համաշխարհային շուկայում
Բեթղեհեմում գտնվող տաճարը բացվել է Հայ առաքելական եկեղեցու հոգևորականների ներկայությամբ

Բեթղեհեմում գտնվող տաճարը բացվել է Հայ առաքելական եկեղեցու հոգևորականների ներկայությամբ

1
(Թարմացված է 23:52 26.05.2020)
Բացման արարողությանը ներկա են եղել տաճարի պատասխանատու երեք եկեղեցիների ղեկավարները։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Բեթղեհեմի Սուրբծննդյան տաճարը եռամսյա դադարից հետո բացվել է հավատացյալների համար։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել Երուսաղեմի աջակցության մահմեդական–քրիստոնեական հիմնադրամի նախագահ Հաննա Իսսան։

Տաճարը փակ էր մարտի 5-ից։ Իսսան ասել է, որ մի քանի քրիստոնյա հոգևորականներ են հետևել եկեղեցու բացման արարողությանը։ Ներկա են եղել տաճարի պատասխանատու երեք եկեղեցիների ղեկավարները (Երուսաղեմի ուղղափառ եկեղեցի, Երուսաղեմի Հայոց պատրիարքություն, Երուսաղեմի լատինական պատրիարքարանի կաթոլիկ եկեղեցի – խմբ․)։

Տաճարը քրիստոնյա աշխարհի ամենանշանակալի սրբավայրերից է, ըստ ավանդության` կառուցված է Հիսուս Քրիստոսի ծննդյան վայրում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով երկու ամիս փակ մնալուց հետո բացվել է նաև Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը։

1
թեգերը:
տաճար, Բեթղեհեմ
Ըստ թեմայի
Միրանը համբուրում է Մայր տաճարի դուռը, բայց չի խաչակնքվում. ինչո՞ւ է նա պահպանում Անին
Հայկական եկեղեցին` ոչխարների փարախ. ինչպես Խարբերդի հայերը փրկեցին մշակութային կառույցը
Ստամբուլի հայկական եկեղեցին վառելու փորձի հարցը Թուրքիայի խորհրդարան է հասել
Արմեն Սարգսյան

«Թուրքիայի հետ բանակցությունը` ինձ վրա». ի՞նչ նախագիծ էին մտածել Սարգսյանն ու Չեռնոմիրդինը

73
(Թարմացված է 21:55 26.05.2020)
Վիկտոր Չեռնոմիրդինն ու Արմեն Սարգսյանը ծանոթացել են 1980-ականներին կեսին։ Ապագա նախագահին, որն այն ժամանակ երիտասարդ գիտնական էր, հրավիրել էին Հայաստանի գազամատակարող ընկերության աշխատանքը բարելավելուն ուղղված նախագծի աշխատանքներին մասնակցելու։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է, որ 90-ականներին, երբ ղեկավարում էր Հայաստանի կառավարությունը, գործընկեր Վիկտոր Չեռնոմիրդինի հետ քննարկել է սփյուռքահայերի միջոցներով ՌԴ-ում էներգաընկերության ձեռքբերելու հարցը։

«Այլ` ֆանտաստիկ գաղափարներ էլ կային՝ համատեղ ընկերություն ստեղծելու։ Սփյուռքից գումար ներգրավելու և Ռուսաստանում էներգետիկ, նավթային կամ գազային ընկերություն գնելու։ Հիշում եմ՝ երբ Վիկտոր Ստեպանովիչի  հետ քննարկում էինք դա, նրա առաջին արձագանքն էր` նորից ինչ-որ ֆանտաստիկ գաղափար ասացիր», - պատմեց նախագահը։

Սարգսյանի խոսքով՝ Չեռնոմիրդինն ասել է, որ նավթային տերություն լինելու համար պարտադիր չէ նավթ ունենալ ու որպես օրինակ է բերել Նիդեռլանդներն ու Մեծ Բրիտանիան, որտեղ նավթ չկա, բայց Shell-ի ու BP-ի պես ընկերություններ կան։ Չեռնոմիրդինն այն ժամանակ համաձայնել էր։

«Նույնիսկ Ռուսաստանից Վրաստանով ու Հայաստանով դեպի Թուրքիա գնացող գազատարի գաղափար կար։ Նա (Չեռնոմիրդինը`խմբ) իր վրա է վերցրել թուրքական կողմի հետ հարցի քննարկումը։ Այն ժամանակ Թուրքիայի վարչապետը Թանսու Չիլերն էր», - ասաց Սարգսյանը։

Նախագահն ասաց, որ Չեռնոմիրդինի գրասենյակում առաջացած մեկ այլ գաղափար էլ է կյանքի կոչվել։

«Մենք ստորագրեցինք համատեղ ընկերություն ստեղծելու մասին առաջին փաստաթուղթը։ Հետագայում դա դարձավ «ԱրմՌոսգազպրոմը» (ներկայումս «Գազպրոմ Արմենիա»` խմբ.)», - նշեց նախագահը։

Նրա խոսքով՝ ի սկզբանե նախատեսվում էր այդ ընկերությունը դարձնել ուժեղ տարածաշրջանային խաղացող, որը գազային էներգետիկ օբյեկտներ կունենա ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանի այլ երկրներում։        

Լավրովը խոսել է Հայաստանի և Ռուսաստանի ռազմական համագործակցության բնույթի մասին                   

Այդպես, փոխադարձ վստահությունն ու բարեկամությունը համարձակ գաղափարների ու հետաքրքիր նախագծերի հիմք դարձան։

«Երբեք չեմ մոռանա, երբ ծանր վիճակում հիվանդանոցում պառկած էի, Վիկտոր Չեռնոմիրդինն ամեն շաբաթ կնոջս ծաղիկ էր ուղարկում»,-ավելացրեց Սարգսյանը։  

Լավրովն ասաց` ով կարող է ՀԱՊԿ դիտորդ դառնալ ապագայում

Նրանց ընկերությունը երկար տարիներ է տևել, չէր խանգարում նաև այն, որ հաճախ չէին կարողանում հանդիպել։ Երբ  Չեռնոմիրդինն արդեն հիվանդ էր, Սարգսյանը փորձում էր օգնել նրան, չէ՞ որ ժամանակին ինքն էլ էր ծանր հիվանդության միջով անցել։ Սարգսյանը հիշում է, որ Չեռնոմիրդինի համար ավելի դժվար էր, քանի որ նա այն ժամանակ արդեն կորցրել էր կնոջը։

73
թեգերը:
Արմեն Սարգսյան, Վիկտոր Չեռնոմիրդին, «Գազպրոմ Արմենիա» ընկերություն, գազ, Թուրքիա, Ռուսաստան, Սերգեյ Լավրով