Jai Jaga

Նոր սերնդի խաղաղապահները, կամ ինչու Հայաստանը դարձավ հնդկական առաքելության կարևոր երկիրը

343
(Թարմացված է 11:22 19.05.2020)
Խոր Վիրապ վանքի մոտ, դեմքով շրջվելով դեպի հայ–թուրքական սահմանը, խաղաղասերներն իրենց ուղերձը հղեցին աշխարհի երկրներին` կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Հայաստանի գլխավոր մայրուղիների վրա փետրվար և մարտ ամիսներին կարելի էր արտասովոր քայլերթի հանդիպել, որը կազմակերպել էր սպիտակ դրոշներով թուխ մաշկով մարդկանց խումբը։

Նրանք Ջայ Ջագաթ (Jai Jagat) 2020 հնդկական խաղաղապահ շարժման ակտիվիստներն էին (Jai Jagat–ի հինդիից թարգմանաբար նշանակում է «խաղաղության հաղթանակ»)։

Jai Jagat 2020-ը միջազգային քայլարշավ է հանուն արդարության և խաղաղության, որը նախաձեռնել են Ռաջագոպալ Պ.Վ.–ն և Ջիլ Քարր–Հարրիսը։  Շարժման հիմնական ակցիան քայլերթն է, որը սկսվել է հարազատ Հնդկաստանից` Նյու Դելի քաղաքից և ավարտվելու է Շվեյցարիայի Ժնև քաղաքում գտնվող ՄԱԿ–ի գլխավոր գրասենյակի մոտ։ Շարժումը մեկնարկել է 2019 թվականի հոկտեմբերի 2-ին` ի պատիվ հնդիկ քաղաքական և հասարակական գործիչ Մահաթմա Գանդիի 150-ամյակի։

Ակտիվիստները նախատեսել էին ոտքով անցնել աշխարհի 10  երկրով։ Կորոնավիրուսի համավարակի բռնկման պատճառով նրանց քայլարշավը դադարեցվեց մարտին.  Հայաստանն առաջին (հարազատ Հնդկաստանից հետո) և վերջին երկիրն էր, որ նրանք այցելեցին։

Շարժման պաշտոնական էջում տեսահոլովակներ հայտնվեցին հայկական հողի վրա իրականացրած ուխտագնացության մասին, որոնցում ասվում է, որ շուրջ 50 ակտիվիստ Հնդկաստանից, Ֆրանսիայից, Արգենտինայից, Իսպանիայից, Չինաստանից և այլ երկրներից փետրվարին ժամանել են Հայաստանի մայրաքաղաք։ Փետրվարի 13-ին ակտիվիստները հյուր էին ԱԺ–ում։ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը ողջույնի իր խոսքում հայտնել էր, որ ուխտավորները ոտքով կանցնեն ամբողջ Հայաստանով` Սյունիքի մարզից մինչև Տավուշ։ Հիշեցնելով, որ երկու տարի առաջ իշխանության այսօրվա  ներկայացուցիչները նույնպես քայլերթով անցան ամբողջ երկրով` Միրզոյանը կատակել էր։

«Տիկին Զոհրաբյանը և մյուսները, որոնք երկար քայլելու փորձ չունեն, կարող են միանալ ուխտագնացներին», – ասել էր նա։

Jai Jagat–ն իր քայլարշավը սկսել էր Սյունիքի մարզից։ Ակտիվիստներն օրեր շարունակ քայլում էին` կանգ առնելով միայն սնվելու և գիշերակացի համար։ Նրանք ազգային երգեր էին կատարում և շփվում իրենց ակցիայով հետաքրքրված տեղացիների հետ։ Ծրագրի ամենակարևոր կետը դարձավ Արարատի մարզում գտնվող Խոր Վիրապ վանքը։

Եկեղեցու կողքին, դառնալով դեպի հայ–թուրքական սահմանը, խաղաղասերներն ընթերցեցին իրենց ուղերձն աշխարհի երկրներին` կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Շարժման համակարգող Ջիլ Քարր–Հարրիսը տեսանյութում ասում է, որ Հայաստանն իրենց շարժման համար շատ կարևոր երկրներից մեկն է, քանի որ այն  ավելի քան 100 տարի պայքար է մղում հանուն արդարության։

«Հայերն իրավացի են, որ շարունակում են պահանջել ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նրանք իրավացի են, որ աշխարհից արդարություն են պահանջում։ Հենց նրանց պայքարի շնորհիվ աշխարհը կարող է ավելի լավը դառնալ։ Աշխարհը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, միայն այդպես այն կմնա անցյալում», – ասում է Քարր–Հարրիսը։

Հնդկաստանն էլ դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։  Ակտիվիստները պայքարում են նաև դրա համար։ Նրանք ստորագրահավաք են կազմակերպել և ուղարկել Հնդկաստանի խորհրդարան` պահանջելով ճանաչել հայերի Ցեղասպանությունը։

Հայաստանում մարտի 16-ին հայտարարած արտակարգ դրության ռեժիմն ուխտավորներին հանկարծակիի բերեց։ Նրանք ծրագրում էին ոտքով անցնել հայ–վրացական սահմանը և շարունակել իրենց ճանապարհը։ Սակայն ստիպված եղան արագ հայրենիք վերադառնալ, քանի դեռ երկրների միջև ավիահաղորդակությունը չէր դադարեցվել։

Այժմ Jai Jagat 2020–ն իր գործունեությունը շարունակում է առցանց ռեժիմով։ Ակտիվիստներն առցանց կոնֆերանսներ են կազմակերպում խաղաղության, քաղաքացիական հասարակության զարգացման, սեռերի հավասարության, հակակոռուպցիոն համակարգերի զարգացման և այլ թեմաներով։ Կոնֆերանսին մասնակցում են մասնագետներ տարբեր երկրներից։

Հայաստանից կոնֆերանսներին մասնակցում են տարբեր ՀԿ–ների ներկայացուցիչներ և ակտիվ հասարակական գործիչներ, այդ թվում Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը, «Ռեստարտ» շարժման ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը, գրող Գևորգ Տեր–Գաբրիելյանը, «Փրկենք Երևանը» շարժման ակտիվիստ Իզաբելլա Սարգսյանը և ուրիշներ։

343
թեգերը:
Հայոց ցեղասպանություն, Հայաստան, Խոր Վիրապ, խաղաղապահ, հնդիկ, Հնդկաստան
Ըստ թեմայի
Եթե ընդունում եք ձեր սխալները, ուրեմն ուժեղ եք. ՀՀ նախագահի հարցազրույցը հնդկական պորտալին
Ամասիացի Օհանը և մյուսները․ ինչու են թուրք գրողները խոսում Արևմտյան Հայաստանի հայերի մասին
Ռուս մեքենավարը խորտակեց թուրքերով լեցուն գնացքը. Ալեքսանդրապոլի օկուպացիայի անհայտ էջերից
Միգել Անխել Մորատինոսը

ՄԱԿ–ի քաղաքակրթությունների դաշինքի անդամը այցելել է Բաքվի տիրապետության տակ անցած շրջաններ

38
Արցախյան հակամարտության գոտի ՄԱԿ–ի քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցչի այցի նպատակը «Ադրբեջանի պատմամշակութային և կրոնական ժառանգության վիճակի հետ ծանոթանալն է»։

 

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ՄԱԿ–ի քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսը ժամանել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ անցած Ակնայի (Աղդամ) շրջան։

Ինչպես հայտնում է Sputnik Ադրբեջանը, այցի նպատակը Բաքվի վերահսկողության տակ գտնվող շրջաններում իրավիճակին ծանոթանալն է։

«Միգել Անխել Մորատինոսը տեղում ծանոթացել է քաղաքի գլխավոր հատակագծի, ինչպես նաև Ադրբեջանի պատմամշակութային և կրոնական ժառանգության վիճակի հետ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ավելի վաղ Մորատինոսն այցելել էր Վարանդայի (Ֆիզուլի) շրջան։

Հայտնել էինք, որ Ադրբեջանի իշխանությունները որոշել էին ՅՈւՆԵՍԿՕ–ի առաքելությանը ԼՂ թողնել մարտական գործողություններից հետո պատմամշակութային հուշարձանների վիճակին ծանոթանալու համար։

Եղեռն եղեռնից հետո. մշակութային ի՞նչ արժեքներ են մնացել Ադրբեջանի վերահսկողության տակ

Հիշեցնենք, որ Քաղաքակրթությունների դաշինքը միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է 2004 թվականի սեպտեմբերի 21-ին` ՄԱԿ–ի 59-րդ ԳԱ–ի ժամանակ,  Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյի առաջարկած նախաձեռնությամբ։ Այն աջակցություն էր ստացել Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։

Նախաձեռնության նպատակն է ծայրահեղականության դեմ միջազգային գործողություններ ծավալել` ազգամիջյան, միջմշակութային և միջկրոնական երկխոսության ու փոխգործակցության հաստատման միջոցով։

 

38
թեգերը:
մշակույթ, Արցախ, Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջան, Բաքու, Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)
Ըստ թեմայի
Զախարովան մեկնաբանել է Բաքվի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման դեպքերը
Ցեղասպանության օրվա միջոցառումների շրջանակում կներկայացվի նաև Արցախի մշակութային եղեռնը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է ևս 12-ով
Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացումը

18
(Թարմացված է 18:08 22.06.2021)
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Հայաստանի նոր խորհրդարանի և կառավարության ձևավորմամբ երկկողմ հարաբերությունները կզարգանան և կխորանան:

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik․ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն ողջունել է Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրությունների հաջող անցկացումը։ Տեղեկությունը հայտնում Է Mehr գործակալությունը:

Խաթիբզադեն հաջողություն է մաղթել ընտրություններում հաղթած քաղաքական ուժին՝ հույս հայտնելով, որ խաղաղության և ներքին կայունության ամրապնդումը կնպաստի Հայաստանի առաջընթացին:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը նաև կարծիք է հայտնել, որ Հայաստանի նոր խորհրդարանի և կառավարության ձևավորմամբ կզարգանան ու կխորանան նաև հայ-իրանական երկկողմ հարաբերությունները։

Հիշեցնենք` հունիսի 20–ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություն անցկացվեց։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցեցին 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Հունիսի 21-ին ԿԸՀ–ն ամփոփեց բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։

18
թեգերը:
Ընտրություններ, ծիրան, Հայաստան
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է խորհրդարան չանցած «Արդար Հայաստանի» ղեկավարի հետ
Բանալի բառը «բոլորի վարչապետ լինելն է»․ հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Արամ Սարգսյանը
Մայր աթոռը ողջունում է Նիկոլ Փաշինյանի երկխոսության առաջարկը
Արայիկ Հարությունյան

«Ես փախչող տեսակ չեմ». Արցախի նախագահը` իր հրաժարական չտալու մասին

55
(Թարմացված է 20:41 22.06.2021)
ԱՀ նախագահը նշեց, թե պատերազմի օրերին ինքը նախագահի նստավայրում չի եղել, դրա համար էլ այն չեն հրետակոծել։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik․ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրապարակային ուղերձով դիմեց արցախահայությանը։

Նշենք, որ արդեն երկրորդ օրն է՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաք է անցկացվում՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով, երկու քաղաքացի էլ երեկվանից հացադուլ են հայտարարել՝ ի նշան բողոքի։ Նրանց, մասնավորաբար, վրդովել էր այն փաստը, որ Արցախի նախագահը շնորհավորել է «կապիտուլյացիա ստորագրած» Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ ընտրություններում հաղթանակի առիթով։

Արայիկ Հարությունյանը նշեց, որ իր՝ հրաժարական չտալու պատճառը ոչ թե աթոռից կառչած լինելն է, այլ պատասխանատվությունը։

«Հիմարություն կլինի մտածել, թե հաճույք եմ ստանում ներկա իրավիճակից, թե ես որևէ անձնական շահագրգռվածություն ունեմ շարունակելու պաշտոնավարումս։ Ամենևին ոչ, ես պարզապես ինձ պատասխանատու եմ զգում մեր ժողովրդի ու հաջորդ սերունդների հանդեպ, այնքան պատասխանատու, որ հանկարծ իմ հուզական ու անհեռատես փախուստով չկործանեմ մեր պետականությունը, ներառյալ հրաժարականս պահանջող անձինք չմնան պետականության փլատակների տակ»,- նշեց նա։

ԱՀ նախագահը շեշտեց՝ ինքը փախչող տեսակ չէ և անդրադարձավ իրեն վերագրվող դավաճանության մեղադրանքներին և այն խոսակցություններին, թե ինչու պատերազմի 44 օրերի ընթացքում նախագահական նստավայրը ոչ մի անգամ չի հրետակոծվել։

Արցախցիներին պառակտելու փորձերն անընդունելի են․ Արցախի ՄԻՊ-ը լինելու է հավաքի վայրում

Ընդգծեց՝ եթե ինքն իր սեփական անձի մասին այդքան անհանգստացող մարդ լիներ, ապա պատերազմի ընթացքում գրեթե ամեն օր չէր լինի առաջնագծի ամենաթեժ ու վտանգավոր կետերում։ Նշեց՝ շենքի ուղղությամբ չեն կրակել, որովհետև ինքն էլ շենքում չի եղել։

55
թեգերը:
Հրաժարական, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
Ըստ թեմայի
ՀՀ–ն և Արցախը փախստականների հարցով չեն դիմել միջազգային կառույցներին. Ալավերդյան
Արցախի նախագահը խոստանում է բաց ու անկեղծ ելույթ ունենալ
«Մեծ հաճույքով Արցախում կծառայեի»․ Հայաստանում ամառային զորակոչ է