Ավիավթար Թեհրանի մոտ

Կիևը մտադիր է «հետապնդել» Թեհրանին խոցված Boeing–ի համար. ԱԳՆ

38
(Թարմացված է 13:27 18.05.2020)
Պաշտոնական Կիևը կարծում է, որ պետք է որքան հնարավոր է արագ ավարտել տեխնիկական հետաքննությունը` այդ թվում նաև խոցված ինքնաթիռի «սև արկղերի» վերծանումը։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի –Sputnik. Եթե Կիևին չհաջողվի Թեհրանի հետ լեզու գտնել Իրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» խոցված Boeing–ի հարցով, երկրի իշխանությունները կգնան «Իրանին հետապնդելու ճանապարհով»։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան «ՌԲԿ–Ուկրաինային» տված հարցազրույցում։  

Ավելի վաղ Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակից հայտնել էին, որ «սև արկղերի» փոխանցման հարցը Կիևին դեռ չլուծված է մնում։

Ինչպես նշել է Կուլեբան, ուկրաինական կողմն Իրանին  առաջարկում է պայմանավորվել քաղաքակիրթ  ձևով։ Նախևառաջ, նախարարի կարծիքով, պետք է հնարավորինս արագ ավարտել տեխնիկական հետաքննությունը, այդ թվում «սև արկղերի» վերծանման ապահովումը։ Նրա խոսքով` Ուկրաինայի իշխանությունները տարբերակ են մշակել այդ ծրագրի իրականացման համար, իրենց տարբերակն առաջարկել Իրանին։ Պաշտոնական Թեհրանը ժամանակ է խնդրել` առաջարկի մասին մտածելու համար։

«Այնուհետև նրանք ասացին, որ կուզենային քննարկել նաև իրավաբանական պատասխանատվության և փոխհատուցումներին առնչվող հարցերը։ Մեր զրույցն այժմ այդ փուլում է», – հավելել է Կուլեբան։

Նա հիշեցրել է, զուգահեռ կա տուժած երկրների խումբ` Կանադա, Մեծ Բրիտանիա, Շվեդիա, Աֆղանստան, Ուկրաինա։ Այդ երկրների ներկայացուցիչները ևս շփվում են միմյանց հետ։

Ռոհանին խոստացել է դատի տալ Իրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման մեղավորներին

«Հետևաբար, եթե Իրանի հետ չստացվի արագ պայմանավորվել, ապա մենք կատարված հանցագործության համար կգնանք երկար, սակայն ստուգված և արդյունավետ` Իրանին կոլեկտիվ հետապնդելու ճանապարհով», – ասել է Ուկրաինայի արտգործնախարարը։

Հիշեցնենք, որ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing 737-800–ը, որը չվերթ էր իրականացնում Թեհրանից Կիև, հունվարի 8-ի առավոտյան վթարվել էր Թեհրանի օդանավակայանից դուրս գալուց կարճ ժամանակ անց։ Ավիավթարի հետևանքով զոհվել էին օդանավում գտնվող բոլոր 176 մարդիկ` 167 ուղևոր և անձնակազմի 9 անդամ։ 

Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհուրդը նշել է Իրանի ավիաաղետի հիմնական վարկածները

Իրանի ԶՈւ գլխավոր շտաբը հունվարի 11-ին հայտնել էր, որ ուկրաինական օդանավը խոցել է երկրի ԶՈւ–ն, քանի որ կարծել են, թե այն թշնամու թևավոր հրթիռ է։ Ավելի ուշ պաշտոնական Թեհրանը ստանձնեց պատասխանատվությունը խոցված  ուկրաինական ինքնաթիռի համար` նշելով, որ դա տեղի է ունեցել չկանխամտածված սխալի պատճառով։

38
թեգերը:
ավիավթար, ինքնաթիռ, Ուկրաինա, Իրանի Իսլամական Հանրապետություն, Թեհրան
Ըստ թեմայի
Տվեք ինձ հինգ միլիոն դոլար, և ես կգտնեմ կործանված ինքնաթիռը
Ինչո՞ւ Թուրքիան թույլ չի տվել, որ բուժսարքավորումներ տեղափոխող ինքնաթիռը հասնի Կիպրոս
ՀՀ 232 քաղաքացիներին Մոսկվայից տեղափոխող ինքնաթիռը շուտով Հայաստան կժամանի. տեսանյութ
Միխեիլ Սաակաշվիլի

Վրաստանն ասել է` որ դեպքում իր դեսպանին Կիև կվերադարձնի

15
(Թարմացված է 17:33 25.05.2020)
Գերատեսչությունում ընդգծել են, որ դեսպանին հետ կանչելը դիվանագիտական հարաբերությունների խզում կամ ռազմավարական գործընկերության վերանայում չի նշանակում։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Վրաստանը Կիևին հայտնել է, թե որ դեպքում կվերադարձնի իր դեսպանին, որն ավելի վաղ հետ էր կանչվել բարեփոխումների ազգային խորհրդում Միխեիլ Սաակաշվիլու նշանակման պատճառով։

Ըստ Interpressnews–ի` Վրաստանի ԱԳՆ–ն հայտարարել է, որ հետևելու է Սաակաշվիլու գործունեությանն ու գնահատելու է այն քայլերը, որոնք Ուկրաինայի կառավարությունը կձեռնարկի հարաբերությունները կարգավորելու համար։ Նախարարությունում չեն ասել, թե Թբիլիսին կոնկրետ ինչ քայլեր է ակնկալում Կիևից, բայց ընդգծել են, որ դեսպանին հետ կանչելը դիվանագիտական հարաբերությունների խզում կամ ռազմավարական գործընկերության վերանայում չի նշանակում։

Թբիլիսին դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեին Կիևից հետ կանչեց, երբ նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրեց բարեփոխումների ազգային խորհրդում Սաակաշվիլու նշանակման հրամանագիրը։ Վրաստանում Սաակաշվիլին հեռակա կարգով երեք տարվա ազատազրկման է դատապարտված Միացյալ բանկի աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով և վեց տարվա ազատազրկման` պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծելու գործով։ Թբիլիսին Կիևից պահանջում է արտահանձնել քաղաքական գործչին։

Զելենսկին Սաակաշվիլուն փոխվարչապետի պաշտոն է առաջարկել

Հիշեցնենք` Պյոտր Պորոշենկոն 2015թ․-ին Սաակաշվիլուն հրավիրեց Ուկրաինա, քաղաքացիություն շնորհեց նրան և նշանակեց Օդեսայի մարզի ղեկավար։ 2017թ․-ի հուլիսին Պորոշենկոն նրան զրկեց քաղաքացիությունից, իսկ որոշ ժամանակ անց Սաակաշվիլին ընդհանրապես արտաքսվեց Ուկրաինայից։ Զելենսկին ընտրվելուց հետո չեղարկեց նախորդ նախագահի որոշումը։

«Դե, փառք Աստծո»․ Պեսկովը Սաակաշվիլուն «վատ նախանշան» է անվանել

15
թեգերը:
Միխեիլ Սաակաշվիլի, Ուկրաինա, Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
Ի վերջո Սաակաշվիլին հա՞յ է, թե՞ վրացի. պատասխանում են հայ և վրացի մասնագետները
Սաակաշվիլին բացատրել է` ինչու էր փողկապը ծամում 2008 թ–ի իրադարձությունների ժամանակ
Սաակաշվիլու մատը խա՞ռն է. Բեսելիայի ինտիմ տեսանյութի հետ կապված նրա անունն է շրջանառվում
Օլգա Բուզովա. արխիվային լուսանկար

Բուզովայի «երկրպագուն» երկու ամսով կալանավորվել է. լուսանկար

17
(Թարմացված է 17:25 25.05.2020)
Մոսկովյան բանկ ներխուժած տղամարդն այսպիսի գրություն էր թողել․ «Ինձ ձեզնից ոչինչ պետք չէ, միայն ճշմարտությունը»։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Երգչուհի Օլգա Բուզովայի «երկրպագուն», որը սպառնացել էր պայթեցնել Մոսկվայի «Ալֆա–բանկի» բաժանմունքը, երկու ամսով կալանավորվել է: Տեղեկությունը հայտնում է tv360ru տելեգրամ ալիքը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երիտասարդ տղամարդը ներխուժել է բանկ և հայտարարել, որ ականապատված է։

Տղամարդն աշխատակիցներից խոշոր գումար էր պահանջել ու բանկի մասնաճյուղում գրություն թողել․

«Ինձ ձեզնից ոչինչ պետք չէ, միայն ճշմարտությունը»։

Բացի այդ, նա պահանջել էր բանկ բերել Օլգա Բուզովային։ Հանցագործի խոսքով՝ նա ուզում էր զրուցել երգչուհու հետ, քանի որ վերջինս նրանից «ինչ-որ բան է գողացել»։

Հիշեցնենք` բանկ ներխուժած տղամարդը պատանդ էր վերցրել բանկի աշխատակիցներից մեկին, ժամանել էին հատուկ ջոկատայիններ և դիպուկահարներ ու վնասազերծել չարագործին։ 

Տղամարդու մոտ պայթուցիկ սարք չէր հայտնաբերվել։ Նախնական տվյալներով՝ նրա մոտ մուլյաժ՝ կեղծ զենք էր եղել։

Մոսկվայում սննդի առաքիչի պայուսակով երիտասարդը հարձակվել է բանկի վրա և պատանդներ վերցրել

17
թեգերը:
կալանավորել, տղամարդ, Բանկ, Մոսկվա, Օլգա Բուզովա
Ըստ թեմայի
«Գժվե՞լ ես, ինչ է». Բորոդինան Բուզովային խորհուրդ է տվել զգուշանալ հայ տղաներից
«Տղամարդու խոսք եմ տվել, պիտի անեմ»․Դավա Մանուկյանը Բուզովային հավերժացրել է մաշկի վրա
«Ձեզ դուր չի գալիս, մի նայեք»․ Դավիթ Մանուկյանը քննադատություններից պաշտպանել է Բուզովային
Инаугурация президента Карабаха Араика Арутюняна (21 мая 2020). Шуши

Արայիկ Հարությունյանը փոխել է նախագահի աշխատակազմի ղեկավարին

0
Արցախի Հանրապետության նախագահը Կարեն Դանիելյանին ազատել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ- պետաիրավական վարչության պետի պաշտոնից և նրան նոր պաշտոն շնորհել։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի նոր ղեկավար է դարձել Կարեն Բորիսի Դանիելյանը։ Լուրը հայտնում են ԱՀ նախագահի մամուլի ծառայությունից։

«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ մայիսի 25-ին, ստորագրել է hրամանագիր Կարեն Բորիսի Դանիելյանին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ մինչ այդ Դանիելյանը զբաղեցնում էր Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ- պետաիրավական վարչության պետի պաշտոնը։

0