Կորոնավիրուս

Աշխարհում COVID-19–ով վարակվածների թիվը մոտենում է 5 միլիոնին

191
(Թարմացված է 10:09 18.05.2020)
Չինաստանը, որտեղ կորոնավիրուսի համավարակն առաջինն էր բռնկել, վարակի տարածման ցուցանիշներով 13-րդ հորիզոնականում է։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի –Sputnik. Աշխարհում COVID-19–ով վարակված դեպքերի հաստատված ընդհանուր թիվը գերազանցել է 4.8 միլիոնը։ Տեղեկությունը հայտնում է Worldometer համաշխարհային վիճակագրության կայքը։

Մայիսի 18-ի դրությամբ` աշխարհում կորոնավիրուսի հաստատված 4 804 846 դեպք կա։ Համավարակի զոհ է դարձել 316 711 մարդ։

Առաջին տեղում է ԱՄՆ–ն, այստեղ բացահայտված դեպքերի թիվը 1 527 664 է, մահացել է 90 978 մարդ։

Երկրորդ տեղում է Ռուսաստանը։ Աղբյուրի համաձայն` այստեղ կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 281 752։ Մահվան ելքով դեպքերը` 2 631 են։

Երրորդ տեղը զբաղեցնում է Իսպանիան, որտեղ հաստատվել է 277 719 դեպք, մահացել է 27 650  պացիենտ։

«Հակավարկանիշի» առաջին տասնյակում են նաև Մեծ Բրիտանիան, Բրազիլիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան և Իրանը։

Չինաստանը, որտեղ առաջինն էր բռնկել կորոնավիրուսը, իջել է 13-րդ հորիզոնական։ Այստեղ բացահայտված դեպքերի թիվը 82 954 է, մահացության դեպքերինը` 4634։

Գիտնականները հայտարարել են, որ կորոնավիրուսին 100%-ով հակազդող հակամարմին են հայտնաբերել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

191
թեգերը:
Իսպանիա, Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, աշխարհ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (705)
Ըստ թեմայի
Հայաստանում կորոնավիրուսի գրանցված դեպքերն ավելացել են 189–ով և հասել 4472–ի
Վերջին մեկ օրում Հայաստանում հինգ մարդ է մահացել կորոնավիրուսից
Կորոնավիրուսի վճարովի թեստավորումն անթույլատրելի է և վտանգավոր. ԱՆ
ՀՀ ԱԳՆ

ՄԻԵԴ-ի որոշումն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ կայացրած դատավճիռ է. ՀՀ ԱԳՆ

26
(Թարմացված է 12:18 27.05.2020)
ՀՀ ԱԳՆ–ն վճռական է՝ կանխարգելելու ատելության հողի վրա կատարվող հանցանքները և պաշտպանելու տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգությունը։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է մայիսի 26–ին ՄԻԵԴ ընդունած «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով վճռին, որն առնչվում է Ադրբեջանի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժան սպանության ենթարկած Ռամիլ Սաֆարովի ազատ արձակմանը և հերոսացմանը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, հաղորդագրության մեջ նշվում է, որ դատարանն արձանագրեց, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 14-րդ (խտրականության բացառում) հոդվածներով նախատեսված պարտավորությունները:

«Դատավճռում, մասնավորապես, արձանագրվել է. «Դատարանն առանձնապես ցնցված է այն փաստով, որ ի լրումն Ադրբեջան վերադառնալուն պես ազատ արձակմանը՝ Ռամիլ Սաֆարովին շնորհվել են մի շարք արտոնություններ, ինչպիսիք են՝ բանտում անցկացրած ժամանակահատվածի համար աշխատավարձի փոխհատուցում, Բաքվում բնակարանի տրամադրում և ռազմական կոչման բարձրացում, որն իրականացվեց հրապարակային արարողությամբ»»,–ասված է հաղորդագրության մեջ:

ՀՀ արտաքին գերատեսչությունում ընդգծում են, որ դատավճիռը մատնանշել է՝ այդ հոդվածների խախտումը կրել է փոխկապակցված բնույթ, ինչն արձանագրում է, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից ատելության հողի վրա իրականացված դաժան հանցագործության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի անպատժելիությունը և հերոսացումը կատարվել է զոհերի ազգային պատկանելության հիմքով: 

«ՄԻԵԴ-ի այս որոշումն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ կայացրած դատավճիռ է: Այն ոչ միայն ճանաչում է, այլև անընդունելի է որակում Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հայերի հանդեպ ատելության հողի վրա գործած հանցագործությունների խրախուսումը»,–ասված է հաղորդագրության մեջ:

ԱԳՆ–ում նշում եմ, որ այս դատավճիռը սահմանում է Ադրբեջանի հանդեպ իրավական պարտավորություն՝ իրականացնելու այնպիսի գործողություններ, որոնցով հնարավոր կլիներ դադարեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի այս խախտումները և հասցեագրել դրանց հետևանքները:

«Հայաստանի Հանրապետությունը ՄԻԵԴ այս վճիռը դիտարկում է որպես պահանջ Ադրբեջանի իշխանություններից վերականգնելու արդարությունը Գուրգեն Մարգարյանի ահասարսուռ սպանության գործում և դադարեցնելու հայերի նկատմամբ ռասիստական քաղաքականությունը: Հայաստանի Հանրապետությունն այս ուղղությամբ հետևողական է լինելու համապատասխան միջազգային ատյաններում»,–ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովի՝ Ադրբեջանի նախագահի հրամանագրով ազատ արձակումը և հերոսացումը հերյուրանք և վիրավորանք էին քաղաքակրթական չափանիշների և մարդկային արժանապատվության նկատմամբ: «Այսօր, երբ այս գործողությունները ստացան իրավական գնահատական, մենք առավել քան վճռական ենք՝ կանխարգելելու ատելության հողի վրա կատարվող հանցանքները և պաշտպանելու տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգությունը»,–ասվում է հայտարարության մեջ:

Սաֆարովի հերոսացումն Արցախի ժողովրդի անվտանգության մտահոգությունն ավելի է ուժեղացնում. ԱԳՆ

Հիշեցնենք, որ 2004թ. Բուդապեշտում ՆԱՏՕ շրջանակներում անցկացված «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում դասընթացներին Ադրբեջանի կողմից մասնակցող սպա Ռամիլ Սաֆարովը քնած վիճակում կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին և հարձակում գործել հայ սպա Հայկ Մակուչյանի վրա: Հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովը, Ադրբեջան փոխանցվելուց հետո, որտեղ հանցագործը պետք է կրեր պատժի հետագա ժամկետը, արժանացել է ներման և հերոսացվել:

Մայիսի 26–ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Գուրգեն Մարգարյանի սպանության գործով բավական խիստ գնահատական է տվել Ադրբեջանին՝ կոնվենցիայի երկու հոդվածով խախտում արձանագրելով:

26
թեգերը:
Գուրգեն Մարգարյան, Ռամիլ Սաֆարով, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ)
Ըստ թեմայի
Արցախում ադրբեջանցիները դիվերսիոն ներթափանցման փորձ են արել
Ադրբեջանական կրակոցներից տուժած ընտանիքը նվերներ ստացավ Արմեն Սարգսյանից. տեսանյութ
«Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտման փորձերը». Միրզոյանը զրուցել է Ծերեթելիի հետ
Դոնալդ Թրամփի ելույթը

ԱՄՆ-ում COVID-19-ից ավելի քան 100 հազար մարդ է մահացել․ նոր տվյալներ ամբողջ աշխարհից

45
Միացյալ Նահանգները, Բրազիլիան ու Ռուսաստանը շարունակում են առաջատար դիրքեր զբաղեցնել կորոնավիրուսի տարածման տեմպերով։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Աշխարհում կորոնավիրուսով հիվանդացության բացահայտված դեպքերի ընդհանուր  թիվը գերազանցել է 5.6 մլն–ը: Տեղեկությունը հայտնում է Worldometer համաշխարհային վիճակագրության կայքը։

Աղբյուրի համաձայն` մայիսի 27-ի դրությամբ, աշխարհում COVID-19–ի հաստատված 5 685 938 դեպք կա։ Համավարակի զոհ է դարձել 352 227 մարդ։

Վարակի տարածման ցուցանիշներով առաջին եռյակում են ԱՄՆ-ն, Բրազիլիան ու Ռուսաստանը։

ԱՄՆ–ում կորոնավիրուս է ախտորոշվել 1 725 275 մարդու մոտ։ Մահացել է 100 572 վարակված անձ։

Երկրորդ տեղում Բրազիլիան է։ Այստեղ վարակը հաստատվել է 394 507 մարդու մոտ, մահվան ելքերը 24 593–ն են։

Համավարակի տարածման ցուցանիշներով երրորդ հորիզոնականում է Ռուսաստանը։ Կայքի համաձայն` ՌԴ-ում բացահայտված դեպքերը 362 342 –ն են, մահացել են 3 807-ը։

Տարածման ցուցանիշներով առաջին տասնյակում են նաև Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան և Հնդկաստանը։

Չինաստանը, որտեղ առաջինն էր գրանցվել կորոնավիրուսի բռնկումը, 14-րդ տեղում է։  Այս պահի դրությամբ ՉԺՀ-ում բացահայտված դեպքերի թիվը 82 993 է, մահվան ելքերինը՝ 4634։

COVID 19-ով հիվանդներից 250-ը գտնվում են ծանր վիճակում. նախարարը նոր տվյալներ է հրապարակել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

45
թեգերը:
վարակ, աշխարհ, Բրազիլիա, Ռուսաստան, Չինաստան, համավարակ, ԱՄՆ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (705)
Ըստ թեմայի
«Այդ ընթացքում կհասցնեմ առողջանալ». կորոնավիրուսի կասկածներ ունեցող Մարիամի պատմությունը
Որն է «խոզի գրիպի» ու կորոնավիրուսի տարբերությունը
«Միակ ելքը կանխարգելիչ միջոցներն են». կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկի խորհուրդները
Ինքնաթիռ

Brussels Airlines-ը վերսկսում է Երևան-Բրյուսել-Երևան կանոնավոր չվերթերը

0
(Թարմացված է 13:37 27.05.2020)
Չվերթերը սկզբում կիրականացվեն շաբաթական մեկ անգամ, իսկ հետո` երկու։ «Զվարթնոց» օդանավակայանը մյուս ավիաընկերությունների չվերթերի վերսկսման մասին պաշտոնական տեղեկություն դեռ չունի։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Brussels Airlines-ից ստացած տեղեկատվության համաձայն՝ հունիսի 27-ից կվերսկսվեն Երևան-Բրյուսել-Երևան երթուղով կանոնավոր չվերթերը։ Տեղեկությունը հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունը։

Համաձայն չվացուցակի՝ հունիսի 27-ից հուլիսի 11-ն ընկած ժամանակահատվածում չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր շաբաթ օրը, իսկ հուլիսի 14-ից օգոստոսի 29-ը՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:

Ryanair պատրաստվում է հուլիսի 1-ից վերականգնել իր չվերթերի 40%-ը

Օդանավակայանը խոստանում է մնացած ավիաընկերությունների չվերթերի վերսկսման մասին տեղեկացնել պաշտոնական տեղեկատվություն ստանալուն պես:

«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկել է առաջիկա բոլոր կանոնավոր չվերթերը

0
թեգերը:
չվերթ, թռիչք, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Հատուկ չվերթով ՀՀ քաղաքացիներին Հայաստան են բերել, ռուսաստանցիներին` ՌԴ տարել
Օրը հայտնի է. ՀՀ քաղաքացիներին Երևան կտեղափոխեն Մինսկից, Դամասկոսից ու Սանկտ Պետերբուրգից
Ռուսաստանում ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել. անձնակազմը զոհվել է