Դուբայ. արխիվային լուսանկար

Դուբայում համավարակի ժամանակ էլ է կարելի հանգստանալ, բայց նրբություններ կան

102
(Թարմացված է 15:25 15.05.2020)
Զբոսաշրջիկները ստիպված կլինեն իրենց հետ լողափի սրբիչներ վերցնել։ Ցնցուղները, հանդերձարաններն ու հանրային զուգարանները փակ են լինելու։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ Դուբայի իշխանությունը պատրաստվում է վերաբացել հյուրանոցներն ու լողափերը։

Հանգստի վերաբերյալ նրանց հրապարակած կանոնակարգի համաձայն՝ հյուրանոց մտնելիս հյուրերը պետք է առողջական վիճակի մասին ձևաթուղթ լրացնեն։ Բոլոր հյուրանոցների մուտքերի մոտ ոչ կոնտակտային ջերմաչափներ են տեղադրվելու՝ աշխատակիցների ու այցելուների տաքությունը չափելու համար։

Զբոսաշրջիկները պարտավոր կլինեն դիմակներ դնել ու երկու մետր սոցիալական հեռավորություն պահպանել։

Հյուրի դուրս գալու ու մյուսի մտնելու արանքում սենյակը պետք է առնվազն մեկ օր դատարկ մնա։ Հյուրանոցներին կից ռեստորաններն աշխատելու են 30 տոկոս բեռնվածությամբ, սրահում սեղանների միջև հեռավորությունը պետք է առնվազն երկու մետր լինի։

Բարերը, ջրաշխարհները, շոգեբաղնիքներն ու SPA կենտրոնները, գիշերային ակումբներն ու աղոթասենյակները չեն գործելու։ Դուբայի հանրային լողափերը փակ են լինելու, հյուրանոցի լողափերը բաց կլինեն միայն հաճախորդների համար։ Ընդ որում՝ լողափ մտնելու համար հանգստացողները պետք է չափեն ջերմությունն ու դիմակ դնեն։

Առաջին զբոսաշրջիկներին կդիմավորեն ինչպես տիեզերագնացների. կարանտինն ու տուրիզմը

Բացի այդ՝ զբոսաշրջիկները ստիպված կլինեն իրենց հետ լողափի սրբիչներ վերցնել։ Ցնցուղները, հանդերձարաններն ու հանրային զուգարանները փակ են լինելու։ Խնջույքներն ու միջոցառումներն արգելված են ինչպես բացօթյա, այնպես էլ փակ տարածքներում։

Թուրքիայում հունիսից կբացվե՞ն ծովափնյա հանգստավայրերը

102
թեգերը:
կորոնավիրուս, Դուբայ, զբոսաշրջություն, Զբոսաշրջիկ
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (702)
Ըստ թեմայի
Դուբայ, Շարժա, Աբու Դաբի. որտեղ և ինչպես անցկացնել ձմեռային անմոռանալի հանգիստ
Դուբայն աշխատանքի համար է, Հայաստանը` հանգստի. իրաքցի խոհարարը մեծ ծրագրեր ունի այստեղ
Ալիսա Դարբինյանի հեքիաթային հարսանիքը. նախկին վարչապետի դուստրն ամուսնացել է Դուբայում
Բեթղեհեմում գտնվող տաճարը բացվել է Հայ առաքելական եկեղեցու հոգևորականների ներկայությամբ

Բեթղեհեմում գտնվող տաճարը բացվել է Հայ առաքելական եկեղեցու հոգևորականների ներկայությամբ

2
(Թարմացված է 23:52 26.05.2020)
Բացման արարողությանը ներկա են եղել տաճարի պատասխանատու երեք եկեղեցիների ղեկավարները։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Բեթղեհեմի Սուրբծննդյան տաճարը եռամսյա դադարից հետո բացվել է հավատացյալների համար։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել Երուսաղեմի աջակցության մահմեդական–քրիստոնեական հիմնադրամի նախագահ Հաննա Իսսան։

Տաճարը փակ էր մարտի 5-ից։ Իսսան ասել է, որ մի քանի քրիստոնյա հոգևորականներ են հետևել եկեղեցու բացման արարողությանը։ Ներկա են եղել տաճարի պատասխանատու երեք եկեղեցիների ղեկավարները (Երուսաղեմի ուղղափառ եկեղեցի, Երուսաղեմի Հայոց պատրիարքություն, Երուսաղեմի լատինական պատրիարքարանի կաթոլիկ եկեղեցի – խմբ․)։

Տաճարը քրիստոնյա աշխարհի ամենանշանակալի սրբավայրերից է, ըստ ավանդության` կառուցված է Հիսուս Քրիստոսի ծննդյան վայրում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով երկու ամիս փակ մնալուց հետո բացվել է նաև Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը։

2
թեգերը:
տաճար, Բեթղեհեմ
Ըստ թեմայի
Միրանը համբուրում է Մայր տաճարի դուռը, բայց չի խաչակնքվում. ինչո՞ւ է նա պահպանում Անին
Հայկական եկեղեցին` ոչխարների փարախ. ինչպես Խարբերդի հայերը փրկեցին մշակութային կառույցը
Ստամբուլի հայկական եկեղեցին վառելու փորձի հարցը Թուրքիայի խորհրդարան է հասել
Արմեն Սարգսյան

«Թուրքիայի հետ բանակցությունը` ինձ վրա». ի՞նչ նախագիծ էին մտածել Սարգսյանն ու Չեռնոմիրդինը

74
(Թարմացված է 21:55 26.05.2020)
Վիկտոր Չեռնոմիրդինն ու Արմեն Սարգսյանը ծանոթացել են 1980-ականներին կեսին։ Ապագա նախագահին, որն այն ժամանակ երիտասարդ գիտնական էր, հրավիրել էին Հայաստանի գազամատակարող ընկերության աշխատանքը բարելավելուն ուղղված նախագծի աշխատանքներին մասնակցելու։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է, որ 90-ականներին, երբ ղեկավարում էր Հայաստանի կառավարությունը, գործընկեր Վիկտոր Չեռնոմիրդինի հետ քննարկել է սփյուռքահայերի միջոցներով ՌԴ-ում էներգաընկերության ձեռքբերելու հարցը։

«Այլ` ֆանտաստիկ գաղափարներ էլ կային՝ համատեղ ընկերություն ստեղծելու։ Սփյուռքից գումար ներգրավելու և Ռուսաստանում էներգետիկ, նավթային կամ գազային ընկերություն գնելու։ Հիշում եմ՝ երբ Վիկտոր Ստեպանովիչի  հետ քննարկում էինք դա, նրա առաջին արձագանքն էր` նորից ինչ-որ ֆանտաստիկ գաղափար ասացիր», - պատմեց նախագահը։

Սարգսյանի խոսքով՝ Չեռնոմիրդինն ասել է, որ նավթային տերություն լինելու համար պարտադիր չէ նավթ ունենալ ու որպես օրինակ է բերել Նիդեռլանդներն ու Մեծ Բրիտանիան, որտեղ նավթ չկա, բայց Shell-ի ու BP-ի պես ընկերություններ կան։ Չեռնոմիրդինն այն ժամանակ համաձայնել էր։

«Նույնիսկ Ռուսաստանից Վրաստանով ու Հայաստանով դեպի Թուրքիա գնացող գազատարի գաղափար կար։ Նա (Չեռնոմիրդինը`խմբ) իր վրա է վերցրել թուրքական կողմի հետ հարցի քննարկումը։ Այն ժամանակ Թուրքիայի վարչապետը Թանսու Չիլերն էր», - ասաց Սարգսյանը։

Նախագահն ասաց, որ Չեռնոմիրդինի գրասենյակում առաջացած մեկ այլ գաղափար էլ է կյանքի կոչվել։

«Մենք ստորագրեցինք համատեղ ընկերություն ստեղծելու մասին առաջին փաստաթուղթը։ Հետագայում դա դարձավ «ԱրմՌոսգազպրոմը» (ներկայումս «Գազպրոմ Արմենիա»` խմբ.)», - նշեց նախագահը։

Նրա խոսքով՝ ի սկզբանե նախատեսվում էր այդ ընկերությունը դարձնել ուժեղ տարածաշրջանային խաղացող, որը գազային էներգետիկ օբյեկտներ կունենա ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանի այլ երկրներում։        

Լավրովը խոսել է Հայաստանի և Ռուսաստանի ռազմական համագործակցության բնույթի մասին                   

Այդպես, փոխադարձ վստահությունն ու բարեկամությունը համարձակ գաղափարների ու հետաքրքիր նախագծերի հիմք դարձան։

«Երբեք չեմ մոռանա, երբ ծանր վիճակում հիվանդանոցում պառկած էի, Վիկտոր Չեռնոմիրդինն ամեն շաբաթ կնոջս ծաղիկ էր ուղարկում»,-ավելացրեց Սարգսյանը։  

Լավրովն ասաց` ով կարող է ՀԱՊԿ դիտորդ դառնալ ապագայում

Նրանց ընկերությունը երկար տարիներ է տևել, չէր խանգարում նաև այն, որ հաճախ չէին կարողանում հանդիպել։ Երբ  Չեռնոմիրդինն արդեն հիվանդ էր, Սարգսյանը փորձում էր օգնել նրան, չէ՞ որ ժամանակին ինքն էլ էր ծանր հիվանդության միջով անցել։ Սարգսյանը հիշում է, որ Չեռնոմիրդինի համար ավելի դժվար էր, քանի որ նա այն ժամանակ արդեն կորցրել էր կնոջը։

74
թեգերը:
Արմեն Սարգսյան, Վիկտոր Չեռնոմիրդին, «Գազպրոմ Արմենիա» ընկերություն, գազ, Թուրքիա, Ռուսաստան, Սերգեյ Լավրով