Նեապոլ

Փրկել հուշանվերները․ Նեապոլի Գրիգոր Լուսավորչի փողոցի վարպետները դիմել են քաղաքապետին

49
(Թարմացված է 11:36 15.05.2020)
Նեապոլի մարդաշատ փողոցներն այժմ դատարկ են։ Հայտնի հուշանվերների՝ սուրբծննդյան քարանձավների վարպետներն անգործ են մնացել։ Սակայն իշխանությունը խոստացել է աջակցել նրանց։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Իտալիայի Նեապոլ քաղաքի հուշանվերներ պատրաստող վարպետների պատվիրակությունն օգնություն է խնդրել քաղաքապետ Լուիջի դե Մագիստրիսից։ Տեղեկությունը հայտնում է Il Mattino իտալական պարբերականը։

Այդ վարպետներն աշխատում են Գրիգոր Հայաստանցու փողոցում։ Այդպես է Նեապոլում կոչվում Գրիգոր Լուսավորչի փողոցը։ Այստեղ նրա անունով եկեղեցի կա։

Իտալիա այս տարի չգնացինք. երկիրը զբոսաշրջիկների համար սահմանները չի բացի

Ըստ ավանդության՝ եկեղեցին հիմնել են Բազիլյան միաբանության վանականները, որոնք Կոստանդնուպոլսից Նեապոլ են փախել ու տարել են իրենց հետ Գրիգոր Լուսավորչի աճյունը։ Այնտեղ նաև վաղ միջնադարի (VII դարի)  սրբերից մեկի` սուրբ Պատրիցիայի անունով եկեղեցի կա։

Եկեղեցին ու փողոցը Նեապոլ պատմական կենտրոնում են` հռոմեական ժամանակներում սարքած փողոցներում։ Սուրբ Գրիգորի փողոցում հայտնի սուրբծննդյան քարանձավների` Հիսուսի ծնունդը պատկերող հուշանվերների տոնավաճառ կա։ Նեապոլի վարպետների սերունդները ժառանգաբար միմյանցից սովորում են դրանց պատրաստման ձևը։

Վարպետները բողոքում են, որ կորոնավիրուսի պատճառով քաղաքում նույնիսկ տեղացիները տոնավաճառ չեն այցելում, էլ ուր մնաց զբոսաշրջիկները։

 «Փողոցն արդեն մի քանի շաբաթ է դատարկ է, իսկ վարձավճարը քիչ չեն։ Եթե այսպես երկար շարունակվի, հնարավոր է` այլևս չկարողանանք մնալ ու աշխատել այս փողոցում», - ասել են վարպետները։

Քաղաքապետ դե Մագիստրիսը վստահեցրել է, որ քաղաքային իշխանությունը կանի ամեն բան, որ հայտնի արհեստը շարունակի զարդարել քաղաքը։

«Բացառվում է արհեստանոցների նույնիսկ մասամբ փակվելու հնարավորությունը։ Քաղաքի, շրջանի և երկրի ղեկավարությունը կանի դրա համար ամեն ինչ», - ընդգծել է նա։

Հիշեցնենք՝ 2015 թվականից Վատիկանում Հայաստանի դեսպանատունն աջակցում է սուրբծննդյան քարանձավների ամենամյա մրցույթին, որտեղ ժյուրին ընտրում է լավագույն վարպետներին։

 

49
թեգերը:
Սուրբ ծնունդ, քաղաքապետ, կորոնավիրուս, հայ, Գրիգոր Լուսավորիչ, հուշանվեր, Նեապոլ, Իտալիա
Արխիվային լուսանկար

Եթե ռազմական բախումները տեղափոխվեն ՀՀ տարածք, ՌԴ–ն կօգնի. Փաշինյանի նամակի պատասխանը

409
(Թարմացված է 13:05 31.10.2020)
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանը հաստատում է հավատարմությունը Հայաստանի նկատմամբ դաշնակցային պարտավորություններին։ Նման հայտարարությամբ է եկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը` արձագանքելով Նիկոլ Փաշինյանի ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին։

Հաշվի առնելով մարտական գործողությունների` Հայաստանի սահմանին մոտենալը, ՀՀ տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը, Փաշինյանը նամակով դիմել էր Պուտինին` սկսելու անհապաղ խորհրդակցություններ, դրանց միջոցով սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանը կարող է հատկացնել Հայաստանին իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի պայմանագիրը։

«Համաձայն ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքված համաձայնագրի՝ Ռուսաստանն անհրաժեշտ օգնություն կցուցաբերի, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես ՀՀ տարածք»,–նշված է ՌԴ ԱԳՆ–ի հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ Ռուսաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Հայաստանի նկատմամբ դաշնակցային պարտավորություններին՝ հիմք ընդունելով նաև երկու երկրների միջև 1997 թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագիրը: ՌԴ ԱԳՆ–ն հիշեցնում է, որ վերոհիշյալ պայմանագրի մի շարք հոդվածներ ենթադրում են կոնկրետ գործողություններ զինված հարձակման սպառնալիքի կամ միմյանց տարածքի դեմ ագրեսիայի դեպքում:

Ռուսաստանի ԱԳՆ–ն կրկին կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել կրակը, պահպանել լարվածության թուլացումը և վերադառնալ բանակցություններին ՝ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործերի նախարարների ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։

Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

409
թեգերը:
Արցախ, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան, Նիկոլ Փաշինյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
«Նախ պետք է դադարեցնել մարտական գործողությունները». Պուտինը` Ղարաբաղի մասին
Ինչու է Էրդողանը խուճապի մատնվում Պուտինի հետ խոսակցությունների ժամանակ
Պուտինը Ղարաբաղում տիրող իրավիճակը քննարկել է Անվտանգության խորհրդի անդամների հետ
Последствия землетрясения в турецком Измире

Թուրքիայի երկրաշարժից հետո ավելի քան 400 հետցնցում է եղել

86
(Թարմացված է 13:06 31.10.2020)
Թուրքիայում երկրաշարժից հետո գրանցված հետցնցումներից 33-ն ավելի քան չորս բալ ուժգնություն են ունեցել։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի արևմուտքում ուժեղ երկրաշարժից հետո 5,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների և տարերային աղետների գործակալությանը։

Նշվում է, որ երեկ` հոկտեմբերի 30–ին, Թուրքիայի արևմուտքում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո սա ամենաուժեղ հետցնցումն էր։ Ընդհանուր առմամբ` ավելի քան 410 հետցնցում է գրանցվել, դրանցից 33-ն ավելի քան չորս բալ ուժգնություն են ունեցել։

ՌԻԱ Նովոստիի` տարերային աղետի գոտում գտնվող թղթակցի փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումը զգալի է եղել, սակայն Իզմիրի բնակչության շրջանում խուճապ չի առաջացրել։

Նշենք, որ 6․6 մագնիտուդով երկրաշարժի ցնցումները զգացվել են նաև մոտակա հունական կղզիներում։ Ըստ լուրերի` Սամոս կղզում 2 երեխա է մահացել, կա 20 վիրավոր։

Երկրաշարժ ու ցունամի Թուրքիայում. աղետի հետևանքով Իզմիրում շենքեր են ավերվել. տեսանյութեր

Հիշեցնենք, որ երկրաշարժը գրանցվել է հոկտեմբերի 30–ին` տեղական ժամանակով 14։51–ին։ Էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովում`Իզմիրի ափամերձ հատվածում, 16,5 մետր խորության վրա։

Ցնցումները տևել են շուրջ 15 վայրկյան ու զգացվել Թուրքիայի արևմտյան շրջաններում։

Զոհերի թիվը հասել է 24-ի, վիրավորներինը՝ 804-ի։

Հունաստանում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

86
թեգերը:
Զոհ, Երկրաշարժ, Թուրքիա
Ըստ թեմայի
Վրաստանի արևմուտքում երկրաշարժ է գրանցվել
Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Ստեփանակերտում
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 24-ի. հունական կղզում նույնպես զոհեր կան
Посол Армении в России Вардан Тоганян на праздничном концерте в честь 150-летия Комитаса (21 сентября 2019). Москва

Հայաստանը կարող է ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից. Տողանյան

0
(Թարմացված է 13:24 31.10.2020)
Ռուսաստանում Հայաստանի դեսպանը նշել է, որ միջպետական պայմանագրի համաձայն՝ խոսքն անհապաղ խորհրդատվության անցկացման մասին է։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի դիմումը ռուսական կողմին նախատեսում է նաև հնարավոր ռազմական օգնություն, որի ծավալները կքննարկվեն խորհրդատվությունների ընթացքում։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։

Հաշվի առնելով մարտական գործողությունների` Հայաստանի սահմանին մոտենալը, ՀՀ տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը, Փաշինյանը նամակով դիմել էր Պուտինին` սկսելու անհապաղ խորհրդակցություններ, դրանց միջոցով սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանը կարող է հատկացնել Հայաստանին իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի պայմանագիրը։

«Նման հնարավորություն կա», - ասել է դեսպանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հնարավոր է, որ Երևանի հարցման մեջ խոսքը ռազմական օգնություն ցուցաբերելու մասին է։

Տողանյանի խոսքով՝ միջպետական պայմանագրի համաձայն՝ խոսքն անհապաղ խորհրդատվությունների անցկացման մասին է։

«Խոսքը օգնության ծավալը, տեսակն ու այլ հանգամանքներն արձանագրելու նպատակով խորհրդատվությունների մասին է», - ասել է դեսպանը։

Տողանյանը նշել է, որ անվտանգության հարցով խորհրդատվություններն ակնկալվում են առաջիկա օրերին։

«Սպասում ենք։ Չնայած հիմա հանգստյան օրեր են, համապատասխան արձագանքի ենք սպասում։ Տեսնենք», - ասել է դեսպանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք խորհրդատվությունները կարող են առաջիկա օրերին կայանալ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 44 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

0
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020