Բժիշկ, արխիվային լուսանկար

Ո՛չ ջերմություն, ո՛չ հազ. գիտնականները պարզել են կորոնավիրուսի ամենատարածված ախտանիշը

5619
(Թարմացված է 15:45 19.05.2020)
Այդ ախտանշանը հիմնավորում է այն հանգամանքը, որ ծեր պացիենտներն ավելի ծանր են տանում հիվանդությունը, քան երիտասարդները։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի –Sputnik. Ամերիկացի գիտնականները պարզել են կորոնավիրուսի ամենատարածված ախտանշանը, ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են ACS Chemical Neuroscience ամսագրում։

Ինչպես պարզվեց, հոտառության կորուստը կորոնավիրուսի վարակման ամենատարածված ախտանիշն է։ Մարդու օրգանիզմում վիրուսը կարող է ուղեկցվել առանց ջերմության, հազի և թոքաբորբի, սակայն գրեթե բոլոր վարակվածները կորցնում են հոտառությունը։

Մկների վրա կատարված փորձերի հիման վրա գիտնականները պարզել են, որ սպիտակուցները, որոնց շնորհիվ կորոնավիրուսը ներթափանցում է օրգանիզմ, արտադրում են քթի բջիջները։ Տարեցների մոտ այդպիսի սպիտակուցներն ավելի շատ են, քան երիտասարդների։ Սրանով կարելի է բացատրել նաև այն փաստը, որ ծեր պացիենտների մոտ հիվանդության ընթացքն ավելի ծանր է, քան երիտասարդների։

Այսօր գիտնականները զբաղվում են այն բջիջների բացահայտմամբ, որոնք աշխուժացնում են տվյալ սպիտակուցները, այսինքն՝ նպաստում են կորոնավիրուսով վարակվելուն։ Ստացված ուսումնասիրությունները թույլ կտան կորոնավիրուսի դեմ պատվաստայութ ստեղծել։

Արցախում ևս 6 քաղաքացու մոտ է կորոնավիրուս հայտնաբերվել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։
Աշխարհում կորոնավիրուսի 4.3 մլն դեպք է գրանցվել։ Մահացել է 292 893 մարդ։

5619
թեգերը:
գիտնական, վարակ, ծեր, Երիտասարդ, կորոնավիրուս, աշխարհ
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (716)
Ըստ թեմայի
Գիտնականները պարզ ձև են գտել ծեր տարիքում խելքն ու մտքի սրությունը պահպանելու  համար
COVID-19–ը կարող է կանանց անպտղության պատճառ դառնալ. չինացի գիտնականների նոր հիպոթեզը
Գիտնականները կորոնավիրուսի փոխանցման նոր եղանակ են հայտնաբերել
Ո՞րն է կորոնավիրուսով «կրկնակի հիվանդացության» պատճառը. պատասխանում են գիտնականները
Ինքնաթիռ

Trollface-ը Գերմանիայի երկնքում. օդաչուն 2,5 ժամ «նկարել» է օդում

41
(Թարմացված է 21:44 30.05.2020)
Օդաչուի նկարած պատկերը կարելի է տեսնել օդանավերին հետևելու Flightradar24 կայքում։ Օդաչուն 2,5 ժամ անցկացրել է երկնքում։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik․ Diamond DA20-A1 Katana ինքնաթիռի օդաչուն Գերմանիայի երկնքում պատկերել է հայտնի trollface մեմը։

Երբ օդաչուն հայ է. «Գլուխգովան հռոմեացիներին հիշեցրեք Երևանի մասին». տեսանյութ

Այդ «ստեղծագործությունը» կարելի է տեսնել Flightradar24 կայքում։ «Դիմանկարն» անելու համար օդաչուն 2,5 ժամ է ծախսել։

Пилот самолета Diamond DA20-A1 Katana вывел в небе изображение мема trollface
© Photo : Flight Radar 24
Diamond DA20-A1 Katana ինքնաթիռի օդաչուն Գերմանիայի երկնքում պատկերել է հայտնի trollface մեմը

«Ախպեր ջան, մի վախի. ես քո հետ եմ թռնում». ինչպես մի կատակն աստղ դարձրեց օդաչու Մկրտչյանին

Հետաքրքիր է, որ սա առաջին դեպքը չէ, երբ օդաչուները երկնքում զվարճալի «գրություններ» են թողնում։ Ռուսաստանցի օդաչու Օլեգ Կոբզևն ավելի վաղ Տուլայի մարզի երկնքում գրել էր. «Իսկ որտե՞ղ են բոլորը»։ Մեկ օր անց ամերիկյան Ֆլորիդա նահանգի երկնքում ռուսերեն գրառում էր հայտնվել. «Լվա ձեռքերդ»։

Ռազմական օդաչուները վարժանքներ են արել Երևանի երկնքում. տեսանյութ

41
թեգերը:
Օդաչու, Լուսանկար, ինքնաթիռ
Ըստ թեմայի
Եթե ոչ օդաչու, ապա թող գոնե ավիաընկերության սեփականատեր. երբ «հիվանդանում» ես երկնքով
Օդաչուները տեսարժան «պտուտակ» են ցուցադրել. տեսանյութ
Օդային «հնաբնակների» դեմ. ինչպես հայ օդաչուն հաղթեց ու գավաթ նվաճեց Ռուսաստանում
Բժիշկ

Չինաստանում ասել են` երբ պատրաստ կլինի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

75
(Թարմացված է 20:58 30.05.2020)
Չինացի համաճարակաբան Չժուն Նանշանը հայտնել է, որ ներկա պահին հինգ տարբեր պատվաստանյութ է գտնվում կլինիկական փորձարկումների երկրորդ փուլում։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ՉԺՀ-ի պետական գույքի վերահսկողության և կառավարման կոմիտեն հայտարարել է, որ Չինաստանը կարող է կորոնավիրուսի պատվաստանյութ ստանալ այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին։

Գիտնականները պարզել են, թե ինչ հոգեբանական խանգարումներ է առաջացնում կորոնավիրուսը

«Ենթադրվում է, որ COVID-19-ի ապաակտիվ պատվաստանյութը շուկայում կլինի տարեվերջին կամ 2021թ–ի սկզբին»,-նշված է Weibo սոցիալական ցանցի SASAC-ի պաշտոնական էջում։

Ինչպես երջանիկ զգալ համավարակի պայմաններում. գիտնականները ստացել են բանաձևը

Չինացի համաճարակաբան Չժուն Նանշան էլ Չինաստանի Կենտրոնական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է, որ ներկա պահին հինգ տարբեր պատվաստանյութ է գտնվում կլինիկական փորձարկումների երկրորդ փուլում։ Նրա խոսքով՝ ամենաարդյունավետ պատվաստանյութը պետք է ընտրվի համեմատական անալիզի եղանակով, ինչը երկար ժամանակ է պահանջում։

Ռուս գիտնականները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը փորձարկել են իրենց վրա

75
թեգերը:
պատվաստանյութ, կորոնավիրուս, գիտնական, Չինաստան
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (716)
Ըստ թեմայի
COVID-19–ը կարող է կանանց անպտղության պատճառ դառնալ. չինացի գիտնականների նոր հիպոթեզը
Գիտնականները պարզ ձև են գտել ծեր տարիքում խելքն ու մտքի սրությունը պահպանելու  համար
Ո՛չ ջերմություն, ո՛չ հազ. գիտնականները պարզել են կորոնավիրուսի ամենատարածված ախտանիշը

Իսկ դու կարո՞ղ ես․ ռուս վարսահարդարը համաշխարհային ռեկորդ է սահմանել

0
(Թարմացված է 00:13 31.05.2020)
Կոստրոմայում բնակվող վարսավիրը սանրվածքների մարաթոն է կազմակերպել։ Նա համաշխարհային ռեկորդ է սահմանել` առանց ընդմիջման աշխատելով 48 ժամ։

Կոստրոմա քաղաքի վարսահարդարներից մեկը` Վլադիսլավ Դեմիդովիչը, շատ էր կարոտել իր աշխատանքը, և սահմանափակումների չեղարկումից անմիջապես հետո նա տղամարդկանց սանրվածքների 48-ժամյա մարաթոն է կազմակերպել։ Արդյունքում հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։

Ինչպես է թբիլիսահայ վարսավիր Վանյա Սիմոնյանը փրկում աշխարհը. տեսանյութ

Մարաթոնը սկսվել է մայիսի 25-ի ցերեկը։ Առաջին քսանչորս ժամում նա հասցրել է կտրել-հարդարել 50 հաճախորդի մազերը, երկրորդ օրն այդ թիվը հասել է 80-ի։ Բոլոր կամավորները գեղեցկության սրահ են մտել մեկ առ մեկ, յուրաքանչյուրից հետո աշխատանքային աթոռն ու գործիքները ախտահանվել են։ Վարսավիրն անվճար է կտրել նրանց մազերը։

Ի՞նչ են անում վարսավիրները, որ փոքրիկը հանկարծ չլացի. զվարճալի տեսանյութ

Դեմիդովիչն արդեն հայտարարել է, որ մտադիր է նոր ռեկորդ սահմանել ու ավելի երկար մարաթոն անել։ Նրա համար դա դժվար չի լինի, քանի որ հաջողացնում է սնվել հենց աշխատանքի ընթացքում, ճիշտ է՝ այդ սննդակարգը բաղկացած է լինում միայն շոկոլադի սալիկներից և մրգային խյուսից։

Պարոն ոսկե ձեռքեր․12-ամյա Էրիկը հրաշքներ է գործում վարսահարդարման ոլորտում․տեսանյութ

0
թեգերը:
տեսանյութ, սանրվածք, վարսահարդար, վարսավիր
Ըստ թեմայի
Փաշինյանի մորուքի և ատաղձագործ վարսավիրի մասին. ինչպե՞ս ռեփերական մորուքը թրենդ դարձավ
Ձեռնոցով և դիմակով. Գյումրիում որոշ վարսավիրանոցներ անակնկալով են դիմավորել այցելուներին
Իսկական «սովետ»՝ Գյումրու ամենակոլորիտային վարսավիրանոցում