Հայրենական մեծ պատերազմ

Հայկ Շադունցի անհավանական սխրանքը. ինչու են մերձմոսկովյան Լոբնյայում փառաբանում արցախցուն

510
(Թարմացված է 22:30 09.05.2020)
1941 թվականի աշնանը գերմանական բանակի անպարտելիության մասին միֆը ցրվեց։ Սա Մոսկվայի մերձակայքում խորհրդային զորքերի հակագրոհի հետևանքն էր։ Այդ նշանավոր մարտերում առանցքային դեր ունեցավ ծնունդով արցախցի Հայկ Շադունցը։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Մերձմոսկովյան Լոբնյայում կանգնեցվել է «շադունցի թնդանոթ» անունը ստացած լեգենդար զենիթային թնդանոթի հուշարձանը։ Հայկ Ավագի Շադունցը` Մարտական կարմիր դրոշի և Կարմիր աստղի շքանշանների ասպետը, Լոբնյա քաղաքի պատվավոր քաղաքացի է, որտեղ նրա անունով նրբանցք կա...

Гайк Шадунц
Հայկ Ավագի Շադունցը

Մոսկվայի պաշտպանության գծերից մեկն անցնում էր Լոբնյայի ուղղությամբ, այստեղ էր գտնվում մայրաքաղաքին առավել մոտ հատվածը։ Կատաղի մարտերը, որոնք որոշիչ եղան Մոսկվայի պաշտպանության գործում, տեղի են ունեցել 1941 թվականի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 8-ը։ Հենց այստեղ Հայկ Շադունցը ֆաշիստական տանկերի դիմաց փակել է ճանապարհը` թույլ չտալով դրանց ներխուժել Մոսկվա։ Այսպես մերձմոսկովյան Լոբնյան դարձավ զինվորական սխրագործության քաղաք։

Ինչպես է դա եղել

Խոսքերն անկարող են փոխանցել  այն, ինչն այդ տարի դեկտեմբերի առաջին օրերին տեղի էր ունենում Լոբնյայի մոտ, մասնավորապես` Գորկի, Կատյուշկի և Կիովո գյուղերի մոտակայքում։ Մե՛կ գերմանացիներին էին հարձակվում, մե՛կ խորհրդային զորքերը։

Ինչ-որ պահի հակառակորդը կարողացավ պաշտպաններին դուրս մղել Գորկիից։ Սակայն քիչ հեռու` Կիովոից դեպի արևմուտք, հակատանկային խրամատ կար, որտեղ հետևազորն էր, իսկ խրամատի հետևում տեղակայված էր 85 մմ զենիթային թնդանոթների մարտկոցը։ Այդ թնդանոթները կարող էին շարքից հանել թշնամու ցանկացած տանկ։ Սակայն դեռ գրոհից առաջ` նոյեմբերի 30-ի լույս դեկտեմբերի 1-ի  գիշերը, գերմանացիները հրետանային հարձակման ժամանակ ոչնչացրին մարտկոցի չորս զենքերից երկուսը։ Հաջորդ օրն առավոտյան գերմանացիները, ցանկանալով գրավել գյուղը, 11 տանկ գործի դրին, որոնցից երկուսը ոչնչացվեցին։ Դրանից հետո հակառակորդը նահանջեց։

Կարմիր բանակին հաջողվեց հետ մղել գերմանական հրետանու և տանկերի գրոհը Կիովոյի վրա, բայց ինչ գնով. միայն մեկ զենք էր մնացել` 864-րդ զենիթահրետանային գնդի 13-րդ մարտկոցի առաջին հաշվարկի  հրամանատար Հայկ Շադունցինը։ «Մեր գործն արդար է. մենք կհաղթենք»։ Այս կարգախոսով էր նա առաջնորդվում` հետ մղելով թշնամու հարձակումը։

Այսպիսով, 1941 թվականի դեկտեմբերի առաջին օրերին նրա հրամանատարության տակ գտնվող  մարտական հաշվարկը զենիթային զենքի ուղիղ նշանառությամբ կարողացավ հետ մղել ֆաշիստների տանկային բոլոր գրոհները։ Նրանք ամեն գնով փորձում էին հասնել երկաթգիծ, այնուհետև Դմիտրովյան մայրուղի։ Դա Մոսկվային ամենամոտ կետն էր, որ հասել էին գերմանացիները։

Սխրանքն արվեստում

Հայկ Շադունցը ծնվել է 1920 թվականին, բանակ է զորակոչվել 1940-ին` 20 տարեկանում։ Այնպես որ, ռազմաճակատում նա եղել է պատերազմի առաջին օրերից։ Շադունցը «մարտական մկրտություն» է ստացել 1941 թվականի հուլիսի 21-ին, Մոսկվայի վրա թշնամու օդային հարձակման առաջին օրը։ Իսկ Լոբնյայի վտանգավոր ուղղությամբ, որտեղ իր սխրանքը կատարեց Հայկ Շադունցի հրանոթի անձնակազմը, նրա մարտկոցն ավելի ուշ էր տեղադրվել։ 

Հրետանային այդ սխրանքի մասին պատմվում է Մեծ հաղթանակին նվիրված լավագույն ֆիլմերից մեկում։ 1962 թվականին էկրաններ բարձրացած «Դռանդ մոտ» («У твоего порога») ֆիլմի ռեժիսորը Վասիլի Օրդինսկին է` Հայրենական պատերազմի շքանշանի ասպետ և հատուկ նշանակության առանձին գումարտակի կրակային դասակի հրամանատար։

Նույն իրադարձություններին է նվիրված նաև 1995 թվականին Կորոբկովի նկարած «Զենիթայինների մարտը` 1941 թվականի դեկտեմբերի 3» («Бой зенитчиков 3 декабря 1941 года») կտավը։   Ասում են, որ կտավի ստեղծման ժամանակ ինքը` Հայկ Շադունցն է խորհրդատվություն տվել նկարչին։ Կտավը պահվում է Լոբնյայի պատմության թանգարանում։

Արցախցու սխրագործությանը բանաստեղծություն է նվիրել պոետ Յուրի Պետրովը։ Բանաստեղծությունը կոչվում է «Սերժանտ Շադունցի մարտը տանկերի հետ» («Бой сержанта Шадунца с танками»)։

Հայկ Շադունցը ծնվել է Արցախում, մի հողի վրա, որը աշխարհին բազմաթիվ հերոսներ ու ականավոր զորահրամանատարներ է տվել։ Հիշենք, որ Արցախում էին ծնվել նաև մարշալներ Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց), ծովակալ Իսակովը և մի շարք այլ փառապանծ մարտիկներ...

Սակայն Հայկը Շադունցների ընտանիքից միակը չէր, որ մեծ ներդրում էր ունեցել Հայրենական մեծ պատերազմին։ Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց եղբոր թոռնուհին` Լիանա Շադունցը, ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում զգալի դեր է ունեցել նաև իր պապը` Հակոբ Շադունցը։

Հաղթանակից 75 տարի անց. Ջրառատի եզակի հուշահամալիրը 219 անուն է ամփոփում

«Պապս վաշտի հրամանատար էր, կապիտանի կոչում ուներ։ Մասնակցել է «Փոքր Երկրի» (ռազմահենադաշտ Նովորոսիյսկից դեպի հարավ գտնվող Ստանիչկի շրջանում, որը ձևավորվել է 1943 թվականի փետրվարի 4-ին Սևծովյան նավատորմի դեսանտային օպերացիայի արդյունքում` խմբ.) մարտերին։ Ի դեպ, այնտեղ է պատերազմել Բրեժնևը», – ասում նա։

Լիանայի խոսքով` պապը պարգևատրվել է շքանշանով, մեդալների թիվն էլ անհաշվելի է։

Брат Гайка Шадунца Акоп с внучкой Лианой
© Photo : provided by Liana Shadunts
Հայկ Շադունցի եղբայրը` թոռան` Լիանայի հետ

 «Պատերազմից հետո պապս ապրել է Բաքվում, որտեղ աշխատել է առևտրի նախարարությունում։ Սակայն Բաքվի 1989-90 թվականների իրադարձություններից հետո ընտանիքով Հայաստան է տեղափոխվել։ Մահացել է 1996 թվականին, թաղված է Երևանում», – ասում է նա։

Լիանան ընդգծում է, որ պապը նաև իրենց է սովորեցրել, որ  հայրենիքը պետք է պաշտպանել` նույնիսկ սեփական կյանքի գնով։

Ինչպես Արմեն Սարգսյանը ծանոթացրեց Չերչիլի թոռանն ու Վարդանյանին. բացառիկ հարցազրույց

Ինչ վերաբերում է Հայկ Շադունցին, պատերազմից հետո, ի տարբերություն եղբորը, նա Մոսկվայում է մնացել։ 1947 թվականին ընդունվել է աշխատանքի Ավիացիոն մոտորաշինության կենտրոնական ինստիտուտում, որտեղ բարձր պաշտոններ է զբաղեցրել, ընդհուպ մինչև տնօրենի տեղակալ։ Զուգահեռ սովորել է Մոսկվայի պետական տնտեսագիտական ինստիտուտում, որն ավարտել է 1953 թվականին։

Հայրենական պատերազմի հերոսը մինչև կյանքի վերջին օրերը այցելում էր Լոբնյա, հանդիպում էր երիտասարդության և աշակերտների հետ։

2001 թվականի սեպտեմբերին, հաղթահարելով ծանր հիվանդությունը, Հայկ Շադունցը ծածանեց 1941 թվականի Մոսկվայի պաշտպանների դրոշը։ Նույն տարվա  դեկտեմբերին, 82 տարեկան հասակում նա հեռացավ կյանքից։

510
թեգերը:
թնդանոթ, Հայկ Շադունց, Հայրենական մեծ պատերազմի վետերան, հայ, Հայրենական մեծ պատերազմ
թեմա:
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75–ամյակը (40)
Ըստ թեմայի
Աննախադեպ ավիաշքերթ. Հայաստանում յուրովի նշեցին Հաղթանակի օրը. տեսանյութ
«Ռազմավիացիայի վերջին ձեռքբերումները լուրջ առաջընթացի հիմքեր են ստեղծել». Վերանյան
Հայերի ավանդը Հայրենական մեծ պատերազմում
Ինքնաթիռ

Trollface-ը Գերմանիայի երկնքում. օդաչուն 2,5 ժամ «նկարել» է օդում

41
(Թարմացված է 21:44 30.05.2020)
Օդաչուի նկարած պատկերը կարելի է տեսնել օդանավերին հետևելու Flightradar24 կայքում։ Օդաչուն 2,5 ժամ անցկացրել է երկնքում։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik․ Diamond DA20-A1 Katana ինքնաթիռի օդաչուն Գերմանիայի երկնքում պատկերել է հայտնի trollface մեմը։

Երբ օդաչուն հայ է. «Գլուխգովան հռոմեացիներին հիշեցրեք Երևանի մասին». տեսանյութ

Այդ «ստեղծագործությունը» կարելի է տեսնել Flightradar24 կայքում։ «Դիմանկարն» անելու համար օդաչուն 2,5 ժամ է ծախսել։

Пилот самолета Diamond DA20-A1 Katana вывел в небе изображение мема trollface
© Photo : Flight Radar 24
Diamond DA20-A1 Katana ինքնաթիռի օդաչուն Գերմանիայի երկնքում պատկերել է հայտնի trollface մեմը

«Ախպեր ջան, մի վախի. ես քո հետ եմ թռնում». ինչպես մի կատակն աստղ դարձրեց օդաչու Մկրտչյանին

Հետաքրքիր է, որ սա առաջին դեպքը չէ, երբ օդաչուները երկնքում զվարճալի «գրություններ» են թողնում։ Ռուսաստանցի օդաչու Օլեգ Կոբզևն ավելի վաղ Տուլայի մարզի երկնքում գրել էր. «Իսկ որտե՞ղ են բոլորը»։ Մեկ օր անց ամերիկյան Ֆլորիդա նահանգի երկնքում ռուսերեն գրառում էր հայտնվել. «Լվա ձեռքերդ»։

Ռազմական օդաչուները վարժանքներ են արել Երևանի երկնքում. տեսանյութ

41
թեգերը:
Օդաչու, Լուսանկար, ինքնաթիռ
Ըստ թեմայի
Եթե ոչ օդաչու, ապա թող գոնե ավիաընկերության սեփականատեր. երբ «հիվանդանում» ես երկնքով
Օդաչուները տեսարժան «պտուտակ» են ցուցադրել. տեսանյութ
Օդային «հնաբնակների» դեմ. ինչպես հայ օդաչուն հաղթեց ու գավաթ նվաճեց Ռուսաստանում
Բժիշկ

Չինաստանում ասել են` երբ պատրաստ կլինի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

75
(Թարմացված է 20:58 30.05.2020)
Չինացի համաճարակաբան Չժուն Նանշանը հայտնել է, որ ներկա պահին հինգ տարբեր պատվաստանյութ է գտնվում կլինիկական փորձարկումների երկրորդ փուլում։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ՉԺՀ-ի պետական գույքի վերահսկողության և կառավարման կոմիտեն հայտարարել է, որ Չինաստանը կարող է կորոնավիրուսի պատվաստանյութ ստանալ այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին։

Գիտնականները պարզել են, թե ինչ հոգեբանական խանգարումներ է առաջացնում կորոնավիրուսը

«Ենթադրվում է, որ COVID-19-ի ապաակտիվ պատվաստանյութը շուկայում կլինի տարեվերջին կամ 2021թ–ի սկզբին»,-նշված է Weibo սոցիալական ցանցի SASAC-ի պաշտոնական էջում։

Ինչպես երջանիկ զգալ համավարակի պայմաններում. գիտնականները ստացել են բանաձևը

Չինացի համաճարակաբան Չժուն Նանշան էլ Չինաստանի Կենտրոնական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է, որ ներկա պահին հինգ տարբեր պատվաստանյութ է գտնվում կլինիկական փորձարկումների երկրորդ փուլում։ Նրա խոսքով՝ ամենաարդյունավետ պատվաստանյութը պետք է ընտրվի համեմատական անալիզի եղանակով, ինչը երկար ժամանակ է պահանջում։

Ռուս գիտնականները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը փորձարկել են իրենց վրա

75
թեգերը:
պատվաստանյութ, կորոնավիրուս, գիտնական, Չինաստան
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում
Ըստ թեմայի
COVID-19–ը կարող է կանանց անպտղության պատճառ դառնալ. չինացի գիտնականների նոր հիպոթեզը
Գիտնականները պարզ ձև են գտել ծեր տարիքում խելքն ու մտքի սրությունը պահպանելու  համար
Ո՛չ ջերմություն, ո՛չ հազ. գիտնականները պարզել են կորոնավիրուսի ամենատարածված ախտանիշը

Իսկ դու կարո՞ղ ես․ ռուս վարսահարդարը համաշխարհային ռեկորդ է սահմանել

0
(Թարմացված է 00:13 31.05.2020)
Կոստրոմայում բնակվող վարսավիրը սանրվածքների մարաթոն է կազմակերպել։ Նա համաշխարհային ռեկորդ է սահմանել` առանց ընդմիջման աշխատելով 48 ժամ։

Կոստրոմա քաղաքի վարսահարդարներից մեկը` Վլադիսլավ Դեմիդովիչը, շատ էր կարոտել իր աշխատանքը, և սահմանափակումների չեղարկումից անմիջապես հետո նա տղամարդկանց սանրվածքների 48-ժամյա մարաթոն է կազմակերպել։ Արդյունքում հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։

Ինչպես է թբիլիսահայ վարսավիր Վանյա Սիմոնյանը փրկում աշխարհը. տեսանյութ

Մարաթոնը սկսվել է մայիսի 25-ի ցերեկը։ Առաջին քսանչորս ժամում նա հասցրել է կտրել-հարդարել 50 հաճախորդի մազերը, երկրորդ օրն այդ թիվը հասել է 80-ի։ Բոլոր կամավորները գեղեցկության սրահ են մտել մեկ առ մեկ, յուրաքանչյուրից հետո աշխատանքային աթոռն ու գործիքները ախտահանվել են։ Վարսավիրն անվճար է կտրել նրանց մազերը։

Ի՞նչ են անում վարսավիրները, որ փոքրիկը հանկարծ չլացի. զվարճալի տեսանյութ

Դեմիդովիչն արդեն հայտարարել է, որ մտադիր է նոր ռեկորդ սահմանել ու ավելի երկար մարաթոն անել։ Նրա համար դա դժվար չի լինի, քանի որ հաջողացնում է սնվել հենց աշխատանքի ընթացքում, ճիշտ է՝ այդ սննդակարգը բաղկացած է լինում միայն շոկոլադի սալիկներից և մրգային խյուսից։

Պարոն ոսկե ձեռքեր․12-ամյա Էրիկը հրաշքներ է գործում վարսահարդարման ոլորտում․տեսանյութ

0
թեգերը:
տեսանյութ, սանրվածք, վարսահարդար, վարսավիր
Ըստ թեմայի
Փաշինյանի մորուքի և ատաղձագործ վարսավիրի մասին. ինչպե՞ս ռեփերական մորուքը թրենդ դարձավ
Ձեռնոցով և դիմակով. Գյումրիում որոշ վարսավիրանոցներ անակնկալով են դիմավորել այցելուներին
Իսկական «սովետ»՝ Գյումրու ամենակոլորիտային վարսավիրանոցում