Վլադիմիր Պուտին

Պուտինը շնորհավորել է Հայաստանին և ԽՍՀՄ նախկին հանրապետությունների ժողովուրդներին

287
(Թարմացված է 15:05 08.05.2020)
ՌԴ նախագահը նշել է, որ Հայրենական մեծ պատերազմի արդյունքները վերաշարադրելու ցանկացած փորձի պետք է վճռականորեն դիմակայել:

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի առաջնորդներին և քաղաքացիներին, ինչպես նաև Վրաստանի ու Ուկրաինայի ժողովուրդներին: Տեղեկությունը հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Ռուսաստանի նախագահը շեշտել է, որ մեր երկրներում սրբորեն հարգում են հերոսների հիշատակը, որոնք ճակատամարտում իրենց խիզախությամբ և թիկունքում անձնվեր աշխատանքով հաղթել են նացիզմին։ «Այսօրվա սերունդների սրբազան պարտքն է հավիտյան պահպանել նրանց մասին հիշողությունը, ովքեր անթիվ զոհողությունների ու զրկանքների գնով պաշտպանեցին հայրենի հողի ազատությունը, ուշադրությամբ ու հոգատարությամբ շրջապատել մեր թանկագին վետերաններին»,- ասել է ՌԴ նախագահը:

Նա նշել է, որ Հայրենական մեծ պատերազմի արդյունքները վերաշարադրելու, նացիստների ու նրանց հանցակիցների կողմից գործած անմարդկային հանցագործությունները ճերմակեցնելու ու մոռացության մատնելու ցանկացած փորձի պետք է վճռականորեն դիմակայել:

Հաղթանակի նախերգանք կամ ինչո՞ւ է մայիսի 8-ն առանձնահատուկ մեզ համար

Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ հայրերի և պապերի սխրանքի մասին ընդհանուր հիշողությունը կնպաստի տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանը, կօգնի պայքարել ժամանակակից մարտահրավերների ու սպառնալիքների, այդ թվում՝ կորոնավիրուսի դեմ:

Նա Հայրենական մեծ պատերազմի բոլոր վետերաններին, պարտիզաններին և թիկունքի աշխատավորներին փոխանցել է երախտիքի անկեղծ խոսքեր ու քաջ առողջության, բարեկեցության և երկարատեւ ապրելու մաղթանքներ:

287
թեգերը:
շնորհավորանք, Հայաստան, ԽՍՀՄ, Վլադիմիր Պուտին, Հայրենական մեծ պատերազմ
թեմա:
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75–ամյակը (40)
Ըստ թեմայի
Հայտնաբերվել է Մեծ հայրենականի տարիներին գերմանացիների խորտակած «Արմենիա» ջերմանավը
Հաղթանակի օրվա առթիվ Մեծ հայրենականի վետերանները 300 հազարական դրամ պարգև կստանան
Մեծ հայրենականի բոլոր մասնակիցները Հայաստանում հոբելյանական մեդալներ կստանան․ դեսպանատուն
Կաննի կիոնփառատոն

Հայ ռեժիսորի ֆիլմը ներկայացված է Կաննի փառատոնին

56
(Թարմացված է 00:04 04.06.2020)
Կաննի միջազգային 73-րդ կինոփառատոնն արդեն հայտարարել է այս տարվա իր ծրագիրը։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Կաննի միջազգային 73-րդ կինոփառատոնին այս տարի ներկայացված կլինի նաև հայ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Եթե քամին վրա հասնի» ֆիլմը։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը։

Փառատոնի արտ-տնօրեն Թիերի Ֆրեմոն ու նախագահ Պիեր Լեսկյուրը հայտարարել են՝ ինչ ֆիլմեր են ընտրել Կաննի 73-րդ կինոփառատոնի համար։

The First Features ծրագրին մասնակցում է հայ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի Si Le Vent Tombe (Should the wind fall) «Եթե քամին վրա հասնի» ֆիլմը, որը Բելգիայի, Ֆրանսիայի ու Հայաստանի համատեղ արտադրությունն է։

Գեղեցկության և շքեղության վերջին ակորդը Կաննում. կինոփառատոնի վերջին լուսանկարները

Սյուժեի համաձայն՝ միջազգային աուդիտոր Ալենն Արցախ է գալիս՝ ինքնահռչակ  հանրապետության օդանավակայանը գնահատելու համար, որպեսզի այն բացվի։ Էդգարը` տեղացի տղան, թափառում է օդանավակայանում ու տարօրինակ գործով է զբաղվում։ Վերջիվերջո տղամարդն ու տղան հանդիպում են։

Հիշեցնենք՝ Կաննի փառատոնը նախատեսված էր մայիսին, ինչպես ամեն տարի, սակայն համավարակի պատճառով փառատոնը չի կայանա, բայց կազմկոմիտեն որոշել է հայտարարել ընտրված ֆիլմերը։

56
թեգերը:
ֆիլմ, Արցախ, ռեժիսոր, հայ, Կաննի կինոփառատոն
Ըստ թեմայի
Սա տեսնել է պետք. Կանն եկած աստղերի զարդերն ու հանդերձանքը. լուսանկարներ
Հայտնի են Կաննի 72-րդ միջազգային կինոփառատոնի դափնեկիրները. լուսանկարներ
Դեկամերոն-2020 կամ կարանտինի կաննոնների պահպանման հայկական ձևն ու մեղավորները

Մենք բոլորս Ջորջ Ֆլոյդ ենք․ԱՄՆ-ի բողոքի ակցիաները տարածվել են աշխարհով մեկ

35
Աշխարհը դեռ չէր լուծել կորոնավիրուսի խնդիրը, երբ նոր «համավարակ» եկավ՝ բողոքի համավարակը։ Ռասիզմի և ոստիկանական կամայականությունների դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունենում բազմաթիվ երկրներում։

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի՝ ձերբակալության ժամանակ գրանցված մահվան պատճառով սկզբում բողոքի ցույցեր ծավալվեցին Մինեապոլիսում, որտեղ էլ տեղի էր ունեցել միջադեպը։ Շատ արագ դրանք տարածվեցին ամբողջ ԱՄՆ—ում և դուրս եկան երկրի սահմաններից։

Հարյուրավոր մարդիկ «Չեմ կարողանում շնչել» և «Չկա արդարություն՝ չկա խաղաղություն» պաստառներով փողոց են դուրս եկել Նիդեռլանդներում, Իսպանիայում, Արգենտինայում, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում։ Հունաստանում ցուցարարները ԱՄՆ հյուպատոսարանի առջև այրել են Ամերիկայի դրոշը։ Անկարգություններով են ավարտվել բողոքի ցույցերը Կանադայում և Ֆրանսիայում, որտեղ ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել։ Դեպքի վայրի կադրերը՝ մեր տեսանյութում։

Բուն ԱՄՆ-ում ևս բողոքի ակցիաները չեն դադարում։ Զինվորականները սկսել են պարեկային ծառայություն իրականացնել Վաշինգտոնի փողոցներում, իսկ ոստիկանությունը սկսել է կոշտ միջոցներ կիրառել։ Բայց անկարգությունների մասնակիցներին դա չի կանգնեցնում։

«Հազիվ թե դատարանն իրեն լավ դրսևորի»․ Սիմոնյանը՝ ԱՄՆ-ում լրագրողների վրա հարձակման մասին

Հրկիզումները, կողոպուտն ու ոստիկանության հետ բախումները ԱՄՆ-ի շատ քաղաքներում արդեն սովորական բան են դարձել։

35
թեգերը:
Ոստիկանություն, Սպանություն, սևամորթ, Բողոքի ակցիա, աշխարհ, ԱՄՆ
Ըստ թեմայի
Կորոնավիրուսն ու ռուսական հետքը. ո՞ւմ են ձեռնտու ամերիկյան խռովությունները
Մխիթարյանը միացել է Ջորջ Ֆլոյդին նվիրված նախաձեռնությանը. լուսանկար
Ամերիկան պետք է ընտրություն անի ռասիզմի և անարխիայի միջև