Կոնստանտին Մելաձեն և Վերա Բրեժնևան

Վերա Բրեժնևան և Կոնստանտին Մելաձեն «հայկական» երգ են երգում կորոնավիրուսի մասին. տեսանյութ

1106
(Թարմացված է 13:39 08.05.2020)
Հայտնի երգիչների զվարճալի տեսանյութը շատ ուրախացրել է համացանցի օգտատերերին, նրանք հիացական մեկնաբանություններ են գրել հրապարակման տակ։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Ռուս հայտնի երգչուհի, «Վիա Գրա» խմբի նախկին մեներգչուհի Վերա Բրեժնևան Instagram-ի իր էջում զվարճալի տեսանյութ է հրապարակել, որն արդեն դիտել է ավելի քան 900 հազար մարդ: Տեսանյութում Վերան իր ամուսնու` պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեի և կրտսեր դստեր ՝ Սառայի հետ հայկական երգ է երգում կորոնավիրուսի մասին։

«Կորոնավիրուս, կորոնավիրուս, հեռացիր մեր շրջանից», - ռուսերեն երգում են Բրեժնևան, Մելաձեն և Սառան։

View this post on Instagram

A post shared by Vera Brezhneva (@ververa) on

Երգը կոչվում է «Կորոնավիրուս, հեռացիր», այն կատարում է Արթուր Սարգսյանը։ Օգտատերերին ծիծաղեցրել է ոչ միայն երգի ընտրությունը, այլ նաև հատուկ ֆիլտրը, որը տեղադրվել է տեսանյութում։ Շնորհիվ դրա նրանց դեմքերը անճոռնիացել են` իբր լայն ժպիտ ձեռք բերելով։

Զվարճալի տեսահոլովակը շատ ուրախացրել է համացանցի օգտատերերին, նրանք հիացական մեկնաբանություններ են գրել հրապարակման տակ։

Անսպասելի էր. Կոնստանտին Մելաձեն «Ձայնը-8»-ի մենամարտերի փուլում չընտրեց Իննա Սայադյանին

Վերա Բրեժնևան հայտնի ռուս երգչուհի է: Երաժշտական կարիերայից բացի Բրեժնևան նկարահանվում է կինոյում, հեռուստահաղորդումներ է վարում, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպանն է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով: Բրեժնևան երկու դուստր ունի ՝ 18-ամյա Սոնյա Վոյչենկոն և 11-ամյա Սառա Քիպերմանը։

Կոնստանտին Մելաձեն Բրեժնևայի 3-րդ ամուսինն է, նա նաև «Վիա Գրա» խմբի պրոդյուսերն էր: Բրեժնևան և Կոնստանտին Մելաձեն գաղտնի ամուսնացել են 2015-ի հոկտեմբերին։ Հարսանիքը տեղի է ունեցել Իտալիայում ՝ մտերիմ ընկերների շրջապատում։

1106
թեգերը:
հայկական, Վերա Բրեժնևա, Կոնստանտին Մելաձե, երգ, կորոնավիրուս
Ըստ թեմայի
Վերա Բրեժնևան ընկերուհու հետ պարում է սեղանի վրա․ սեքսուալ պարի տեսանյութը
Վերա Բրեժնևան «գաղտնազերծել» է Բաքվի «Ժարա» փառատոնում իր հետ պատահած միջադեպը
Դուք չհանձնվեցիք, հետո էլ կինս կուրախանա․ ինչպես Մելաձեն հայ երգչին ընտրեց «Ձայնը» շոուում
Արխիվային լուսանկար

Եթե ռազմական բախումները տեղափոխվեն ՀՀ տարածք, ՌԴ–ն կօգնի. Փաշինյանի նամակի պատասխանը

683
(Թարմացված է 13:05 31.10.2020)
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանը հաստատում է հավատարմությունը Հայաստանի նկատմամբ դաշնակցային պարտավորություններին։ Նման հայտարարությամբ է եկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը` արձագանքելով Նիկոլ Փաշինյանի ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին։

Հաշվի առնելով մարտական գործողությունների` Հայաստանի սահմանին մոտենալը, ՀՀ տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը, Փաշինյանը նամակով դիմել էր Պուտինին` սկսելու անհապաղ խորհրդակցություններ, դրանց միջոցով սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանը կարող է հատկացնել Հայաստանին իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի պայմանագիրը։

«Համաձայն ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքված համաձայնագրի՝ Ռուսաստանն անհրաժեշտ օգնություն կցուցաբերի, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես ՀՀ տարածք»,–նշված է ՌԴ ԱԳՆ–ի հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ Ռուսաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Հայաստանի նկատմամբ դաշնակցային պարտավորություններին՝ հիմք ընդունելով նաև երկու երկրների միջև 1997 թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագիրը: ՌԴ ԱԳՆ–ն հիշեցնում է, որ վերոհիշյալ պայմանագրի մի շարք հոդվածներ ենթադրում են կոնկրետ գործողություններ զինված հարձակման սպառնալիքի կամ միմյանց տարածքի դեմ ագրեսիայի դեպքում:

Ռուսաստանի ԱԳՆ–ն կրկին կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել կրակը, պահպանել լարվածության թուլացումը և վերադառնալ բանակցություններին ՝ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործերի նախարարների ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։

Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

683
թեգերը:
Արցախ, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան, Նիկոլ Փաշինյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
«Նախ պետք է դադարեցնել մարտական գործողությունները». Պուտինը` Ղարաբաղի մասին
Ինչու է Էրդողանը խուճապի մատնվում Պուտինի հետ խոսակցությունների ժամանակ
Պուտինը Ղարաբաղում տիրող իրավիճակը քննարկել է Անվտանգության խորհրդի անդամների հետ
Последствия землетрясения в турецком Измире

Թուրքիայի երկրաշարժից հետո ավելի քան 400 հետցնցում է եղել

96
(Թարմացված է 13:06 31.10.2020)
Թուրքիայում երկրաշարժից հետո գրանցված հետցնցումներից 33-ն ավելի քան չորս բալ ուժգնություն են ունեցել։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի արևմուտքում ուժեղ երկրաշարժից հետո 5,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների և տարերային աղետների գործակալությանը։

Նշվում է, որ երեկ` հոկտեմբերի 30–ին, Թուրքիայի արևմուտքում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո սա ամենաուժեղ հետցնցումն էր։ Ընդհանուր առմամբ` ավելի քան 410 հետցնցում է գրանցվել, դրանցից 33-ն ավելի քան չորս բալ ուժգնություն են ունեցել։

ՌԻԱ Նովոստիի` տարերային աղետի գոտում գտնվող թղթակցի փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումը զգալի է եղել, սակայն Իզմիրի բնակչության շրջանում խուճապ չի առաջացրել։

Նշենք, որ 6․6 մագնիտուդով երկրաշարժի ցնցումները զգացվել են նաև մոտակա հունական կղզիներում։ Ըստ լուրերի` Սամոս կղզում 2 երեխա է մահացել, կա 20 վիրավոր։

Երկրաշարժ ու ցունամի Թուրքիայում. աղետի հետևանքով Իզմիրում շենքեր են ավերվել. տեսանյութեր

Հիշեցնենք, որ երկրաշարժը գրանցվել է հոկտեմբերի 30–ին` տեղական ժամանակով 14։51–ին։ Էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովում`Իզմիրի ափամերձ հատվածում, 16,5 մետր խորության վրա։

Ցնցումները տևել են շուրջ 15 վայրկյան ու զգացվել Թուրքիայի արևմտյան շրջաններում։

Զոհերի թիվը հասել է 24-ի, վիրավորներինը՝ 804-ի։

Հունաստանում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

96
թեգերը:
Զոհ, Երկրաշարժ, Թուրքիա
Ըստ թեմայի
Վրաստանի արևմուտքում երկրաշարժ է գրանցվել
Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Ստեփանակերտում
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 24-ի. հունական կղզում նույնպես զոհեր կան

«Բառերը քիչ են, որ նկարագրեմ». ռազմաճակատից եկած հոր ու նորածին դստեր 1–ին հանդիպումը

0
(Թարմացված է 14:15 31.10.2020)
Նորածնի մայրիկն ասում է` լավ կլիներ, որ Արցախում ծնվեր իր աղջիկը, բայց վստահ է` շուտով այնտեղ են վերադառնալու։

Ռազմաճակատում գտնվող տղամարդն անակնկալ է արել կնոջը, որն այս օրերին երեխա է ունեցել, ու նորածնի դուրսգրմանը եկել է Երևան։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով ռազմաճակտից վերադարձած հոր ու նորածնի առաջին հանդիպումը

Նորածնի հայրն էլ պատերազմի սերնդից է, բայց ասում է, որ ամեն ինչ անելու է գալիք սերնդի համար խաղաղ ապագա ապահովելու համար։

«Ծնվել եմ 1993-ին` պատերազմական տարիներին, և չեմ ցանկանա, որ մեր երեխաները նույնը տեսնեն։ Իմ հրաշք բալիկը ծնվել է... Բառերը քիչ են, որ նկարագրեմ, թե ինչ եմ հիմա զգում»,–ասում է նորածին աղջնակի հայրը։

Նորածնի մայրիկն էլ նշում է, որ հույս էր փայփայում, որ ամուսինն այս օրն իր կողքին կլինի, ինչն էլ եղավ։ Նա ասում է` լավ կլիներ, որ Արցախում ծնվեր իր բալիկը, բայց վստահ է` շուտով այնտեղ են վերադառնալու։

Երեխայի հայրը, ի դեպ, նորից առաջնագիծ է մեկնելու։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 44 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

0
թեգերը:
դուստր, նորածին, Պատերազմ, զինծառայող
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020