Աստերոիդ

Երկիր մոլորակի կողքով հսկայական աստերոիդ է անցել. տեսանյութ

503
Աստերոիդը փոխում է իր հետագիծը, և մեր մոլորակի հետ հաջորդ մոտեցման ժամանակ այն 3 անգամ ավելի մոտ կլինի։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. 1998 OR2 աստերոիդը կամ «դիմակով աստերոիդը» ապրիլի 29-ի կեսօրին անցել է Երկիր մոլորակից 6 մլն կմ հեռավորության վրա։

NASA–ն գրում է, որ 1998 թվականին հայտնաբերված աստերոիդը վտանգավոր է համարվում, քանի որ երկնային մարմինը ժամանակ առ ժամանակ մոտենում է  Երկրի ուղեծրին։

Երևանի ժամանակով ժամը 13:56–ին հսկայական չափերով աստերոիդն անցել է Երկրից նվազագույն հեռավորության վրա։ Աստղագետները ցույց են տվել երկնային մարմնի թռիչքի հեռարձակումն իրական ժամանակում։

«Դիմակով աստերոիդը» կանցնի Երկիր մոլորակի կողքով. լուսանկար

1998 OR2 աստերոիդի երկարությունը գերազանցում է 4 կմ–ը։  Մասնագետների կանխատեսմամբ` 59 տարի անց 1998 OR2 այն 3 անգամ ավելի մոտ կլինի մեր մոլորակին։ Դա է պատճառը, որ մասնագետները համակ ուշադրությամբ ուսումնասիրվում են աստերոիդի տեղաշարժման ուղեծիրը։

503
թեգերը:
տեսանյութ, մոլորակ, Երկիր մոլորակ, աստերոիդ
Ըստ թեմայի
«Մաքուր մոլորակ». Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է հրավիրել
Մեր մոլորակի հայտնի ու անհայտ վայրերը տիեզերքից . Google Earth-ի ֆոտոշարքը
Մոլորակի պատիժը. ի՞նչ է սպասվում Հայաստանին
Մոլորակի մարդկանց կեսն ապրում է օրական մոտ 5,5 դոլարով. Համաշխարհային բանկի տվյալները
Անատոլի Չուբայսը

Պետրոսյանի մակարդակին չեմ հասնի․ Չուբայսը պատասխանել է «ասեղի վրա չնստելու» մասին հարցին

20
(Թարմացված է 17:29 27.05.2020)
Շատերը, իմանալով Չուբայսի կենսագրությունը, նրան հրաշագործ են համարում, բայց «Ռոսնանո» ընկերության նախագահն այդ մտքի հետ համաձայն չէ։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. «Ռոսնանո» ԲԲԸ-ի նախագահ Անատոլի Չուբայսը հայտարարել է, որ հրաշագործ դառնալ «չի ձգի», ինչպես նաև չի հասնի հումորիստ Եվգենի Պետրոսյանի մակարդակին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Այդպես նա արձագանքել է «Իննոպրոմ» ֆորումի շրջանակում առցանց բանավեճի մոդերատորի հարցին, թե արդյո՞ք ինքը չի զգում, որ «ասեղին չնստելու» իր կոչն «արդեն ոչ թե բարձրաստիճան պաշտոնյայի հռետորաբանություն է, այլ Եվգենի Պետրոսյանի նմանակում»։ Մոդերատորն ավելացրել է նաև, որ շատերը, իմանալով Չուբայսի կենսագրությունը, նրան «հրաշագործ» են համարում։

«Հրաշագործի հաստատ չեմ ձգի, Պետրոսյանի մակարդակին էլ հաստատ չեմ հասնի, բայց քանի որ հարցնում եք, փորձեմ պատասխանել։ Կերպար կա, որն օգտագործվում է հանրային արտահայտման համար, բայց այսօր այստեղ մասնակիցների այնպիսի բացառիկ կազմ է, որ մի տեսակ հրապարակախոսություն չեմ ուզում, այլ հակառակը՝ բովանդակալից զրույց»,-պատասխանել է Չուբայսը։

Նախորդ շաբաթ Forbes ամսագրին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է ձերբազատվի «ասեղի» կախվածությունից` ավելացնելով, որ եթե ձին սատկել է, ուրեմն պետք է իջնել ձիուց։

20
թեգերը:
Եվգենի Պետրոսյան, Ռուսաստան
Ըստ թեմայի
«Աստված մի արասցե». Ելենա Ստեպանենկոն խոսել է Եվգենի Պետրոսյանի հետ վերամիավորվելու մասին
«Իհարկե օրիգինալն է»․ Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը պարծեցել է Dior-ի գլխարկով
Եվգենի Պետրոսյանն առաջին ընտանեկան լուսանկարն է հրապարակել Տատյանա Բրուխունովայի հետ
Վլադիրմի Պուտին

Պուտինը խորհրդակցության ժամանակ զայրացել է և գրիչը սեղանին է նետել. տեսանյութ

181
(Թարմացված է 16:59 27.05.2020)
Խոսելով այնպիսի իրավիճակների մասին, երբ մարդկանց վտանգ է սպառնում կամ նրանք զրկվում են տանիքից, պետության ղեկավարը չի զսպել զգացմունքները։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի -  Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարզերում ջրհեղեղների և հրդեհների թեմայով  տեսախորհրդակցության ընթացքում չի զսպել զայրույթն ու գրիչը սեղանին է շպրտել։ Տեսագրության հատվածը տեղադրվել է @Kremlinpool_RIA թվիթերյան էջում։

Ռուսաստանում COVID-19–ի տարածման պիկն անցել է. Պուտին

ՌԴ նախագահն ընդգծել է, որ հազարավոր քաղաքացիների համար առաջին պլանում են հայտնվել արտակարգ դրության հետ կապված իրավիճակները։ Մարդիկ կարող են առանց տանիքի մնալ, իսկ նրանց կյանքը վտանգված է։ Դրանից հետո Պուտինը գրիչը շպրտել է սեղանին։

Տեսակոնֆերանսի ֆորմատով կայացած խորհրդակցությանը մասնակցել են Ռուսաստանի ԱԻՆ-ի ղեկավար Եվգենի Զինիչևը, տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը, բնապահպանության նախարար Դմիտրի Կոբիլկինը և մի շարք մարզպետներ։

Պուտինը հայտարարել է, որ Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսը կանցկացվի հունիսին

Արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված Ռուսաստանի չորս մարզերի անտառներում`Անդրբայկալյան երկրամասի ողջ տարածքում և Տիվայի Հանրապետության որոշ մարզերում, Իրկուտսկի մարզում և Խակասիայի Հանրապետությունում։ Եվս 49 մարզերում հատուկ հակահրդեհային ռեժիմ է գործում, որի ընթացքում քաղաքացիներին արգելված է զբոսնել անտառում, կրակ վառել և այրել չոր թփերը։

181
թեգերը:
տեսանյութ, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան
Ըստ թեմայի
Ինչպես են ռուսաստանցիներին օգնելու դուրս գալ կարանտինից. Պուտինի ուղերձի առանցքային կետերը
Ասադի «հրաժարականի» լուրերի ֆոնին․ Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Սիրիայում
Ինչո՞ւ գազի միասնական գին չի սահմանվում. Պուտինը պատասխանեց Փաշինյանին ու Լուկաշենկոյին
Քննություն

Արայիկ Հարությունյանը դիմորդների ծնողներին խնդրում է քննական կենտրոններ չգնալ

6
(Թարմացված է 18:40 27.05.2020)
Որքան քիչ մարդ լինի քննական կենտրոնների տարածքում, այնքան քիչ կլինի կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ դիմեց դիմորդների ծնողներին։

«Այս բարձր ամբիոնը օգտագործելով` շատ պետք է խնդրեմ, որ ծնողները մաքսիմալ զերծ մնան քննական կենտրոններ այցելելուց, որպեսզի կուտակումներ չունենանք։ Մենք սահմանելու ենք կարգ, որ հերթ կանգնեն համապատասխան հեռավորությամբ, բայց որքան քիչ մարդ ուղեկցի մեր դիմորդներին, այնքան մեծ է հավանականությունը, որ մենք ավելի անվտանգ կիրականացնենք քննությունները»,– ասաց նա։

Նա հիշեցրեց, որ ընդունելության քննությունների գրանցումն այս տարի արվելու է առցանց տարբերակով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ dimord.am կայքում։ Բուհ ընդունվելու համար այս տարի միայն մեկ պարտադիր քննություն կլինի, մնացածը` ըստ ընտրության:

Նշենք, որ մայիսի 27–ի տվյալներով` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 7774–ի։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 4377 մարդ, կատարվել է 53678 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3255–ը։ Մեկ օրում գրանցվել է մահվան 7 դեպք։

6
թեգերը:
Արայիկ Հարությունյան, դիմորդ, բուհ, Հայաստան
Ըստ թեմայի
Դիմորդները կասեն՝ էս կորոնավիրուսը «լազաթ» տվեց. Փաշինյան
Ինչպես ճիշտ լրացնել ընդունելության հայտը. նախարարը հրապարակել է «Դիմորդ 2020» ուղեցույցը
Դպրոցներում միջոցառումներ են կազմակերպվում. ո՞վ է պատասխան տալու