Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ու նրա ընկերուհի Քերի Սայմոնդսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ու նրա ընկերուհի Քերի Սայմոնդսը որդի են ունեցել

95
(Թարմացված է 15:03 29.04.2020)
Նորածնի մայրը կորոնավիրուս է տարել, բայց ավելի հեշտ ու արագ է կազդուրվել, քան Ջոնսոնը։ Բրիտանիայի վարչապետն ընդամենը երկու օր առաջ՝ ապրիլի 27-ին է աշխատանքի վերադարձել։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. The Guardian պարբերականը հայտնում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետն ու նրա հարսնացու Քերի Սայմոնդսը որդի են ունեցել։

«Տղան ծնվել է վաղ առավոտյան Լոնդոնի հիվանդանոցում։ Նա լրիվ առողջ է։ Վարչապետն ու միսս Սայմոնդսն շնորհակալություն են հայտնում բոլոր բուժաշխատողներին իրենց լավ աշխատանքի համար», - փոխանցում է պարբերականը վարչապետի մամուլի ծառայության խոսքերը։ Երեխայի անունը դեռ չի հրապարակվում։

Նշենք՝ նորածնի երկու ծնողն էլ կորոնավիրուս են տարել։ 54-ամյա Ջոնսոնը հիվանդանոցում էր բուժում ստանում, 32-ամյա հղի Սայմոնդսը շատ ավելի թեթև է տարել COVID-19-ը։ Ջոնսոնն ընդամենը երկու օր առաջ՝ ապրիլի 27-ին է գրասենյակ վերադարձել։

Սայմոնդս առաջին անգամ է մայրացել։ Իսկ Ջոնսոնն արդեն չորս մեծահասակ զավակ ունի նախկին կնոջից` Մարինա Ուիլլերից` 26-ամյա Լարան, 24-ամյա Միլոն, 22-ամյա Կասսիան ու 20-ամյա Թեոդորը։

Բորիս Ջոնսոնն ու Քերի Սայմոնդսը Մեծ Բրիտանիայի ղեկավարների պատմության մեջ առաջին զույգն են, որ պաշտոնապես չեն գրանցել հարաբերությունները, նրանք քաղաքացիական ամուսիններ են։

95
թեգերը:
երեխա, Բորիս Ջոնսոն, Վարչապետ, Անգլիա
Ըստ թեմայի
«Մեգան, մի կողմ անցիր, սիրելի´ս». Բորիս Ջոնսոնի սիրելիի հագուկապը իրարանցում է առաջացրել
Բորիս Ջոնսոնը Մակրոնի հետ հանդիպման ժամանակ ոտքը սեղանին է դրել. տեսանյութ
Ծեր կին

ԱՄՆ-ում կյանքի 116-րդ տարում մահացել է երկրի ամենատարեց բնակչուհին

11
(Թարմացված է 17:20 19.04.2021)
Էսթեր Ֆորդը ծնվել է 1904 թ.-ին: Նա ուներ 12 երեխա, 48 թոռ, 108 ծոռ և 120 ծոռնորդի:

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik. Մահացել է ԱՄՆ-ի ամենատարեց քաղաքացին՝ 116-ամյա Էսթեր Ֆորդը: Այդ մասին հաղորդում է Wxii-ն:

«Նրա հուշերը միայն մեր ընտանիքի պատմությունը չէին, այլ նաև աֆրո-ամերիկյան պատմություն էին», - ԶԼՄ-ներին տված հարցազրույցում պատմել է Էսթեր Ֆորդի թոռնուհին՝ Տանինշա Պատերսոն-Պաուէն:

Ֆորդն ապրել է Հյուսիսային Կարոլինայի Շառլոտ քաղաքում: Իր երկար կյանքի ընթացքում նա դաստիարակել է 12 երեխա, ուներ 48 թոռ, 108 ծոռ և 120 ծոռնորդի:

Էսթերն ամուսնացել է 15 տարեկանում: Կինն ավելի քան քսան տարի դայակ է աշխատել: Շատ կրոնապաշտ է եղել և երկար տարիներ կամավոր է եղել տեղի եկեղեցում: Վերջին տարիներին Ֆորդը տառապում էր դեմենցիայով, սակայն 2017 թ-ի դրությամբ նա դեռ հիշում էր աստվածաշնչյան սաղմոսները: Իր 112-րդ հոբելյանին նա կարողացել է կարդալ 23-րդ սաղմոսը:

Նշվում է, որ ամենածեր ամերիկուհին փրկվել է 1918 թ-ի գրիպի համավարակից, ինչպես նաև կորոնավիրուսից և մահացել է բնական պատճառներով:

11
թեգերը:
Մահ, Կին, ծեր, տարեց, ԱՄՆ
Թուրքիա

Թուրքիայում ցեղասպանությունը ժխտող միջազգային գիտաժողով կանցկացվի

57
(Թարմացված է 16:37 19.04.2021)
Երեք տարբեր քննարկումներ են նախատեսված, որոնք կունենան իրենց ղեկավարներն ու առանձին խորագրերը:

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Թուրքիայի նախագահականի համակարգմամբ` ապրիլի 20-ին Հայոց ցեղասպանությունը ժխտող միջազգային գիտաժողով կանցկացվի: ermenihaber.am–ը հայտնում է, որ ըստ Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տարածած հայտարարության՝ գիտաժողովը կանցկացվի 3 տարբեր պանելային քննարկումներով։ Դրանք կունենան իրենց ղեկավարներն ու առանձին խորագրերը:

Առաջինը կունենա «1915-ի իրադարձություններն ու հայկական հարցը պատմական գործընթացում» խորագիրը ու կանցկացվի Թուրքիայի պալատների ու բորսաների միության Տնտեսագիտական ու տեխնիկական համալսարանի ռեկտոր Յուսուֆ Սարընայի ղեկավարությամբ: Այս պանելի հիմնական բանախոսներից է լինելու նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավոր խորհրդական Սեյիթ Սերթչելիքը, որը հայտնի ցեղասպանությունը ժխտող մի շարք կոնֆերանսների կազմակերպմամբ:

«1915-ի դեպքերը միջազգային իրավունքի տեսանկյունից» խորագրով 2-րդ պանելային քննարկմանը մասնակցելու է ԱՄՆ-ում հայերի կողմից բացված դատավարությունների ժամանակ թուրքական կողմի համար փաստաբանի ծառայություններ մատուցած Դեյվիդ Սոլցմանը և այլ իրավաբաններ:

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի մուտքը որոշ ժամանակով կփակվի քաղաքացիների համար

Երրորդ «1915-ի դեպքերի անդրադարձը մեր օրերի վրա և ապագայի հեռանկարները» խորագրով պանելային քննարկմանը մասնակցելու են Թուրք-ամերիկյան կազմակերպությունների նախկին նախագահ Էրգյուն Քըրլըքովալըն, Հարավարևելյան Եվրոպայի ու Կովկասի ուսումնասիրությունների կենտրոնի (Գերմանիա) տնօրեն Քրիստիան Յոհաննես Հենրիխը և ուրիշներ:

Նշվում է, որ բացի Թուրքիայից, գիտաժողովին մասնակցելու են ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից ու Իռլանդիայից:

Հայաստանի և Թուրքիայի միջև որևէ բանակցություն չի ընթանում. արտգործնախարարի խորհրդական

57
թեգերը:
Ցեղասպանություն, Թուրքիա
Բորիս Ավագյան

Կարծիք հայտնելու գինը․ Բորիս Ավագյանը հրավիրվել է ԱԱԾ

0
(Թարմացված է 21:47 19.04.2021)
Նա նաև սրճարանում հանդիպել է ԱԻՊԾ ներկայացուցչի հետ ու նրան հանձնել իր հաշվարկային զենքը, վկայականն ու համազգեստը։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ Արցախի Հանրապետության ԱԻ պետական ծառայության արդեն նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանը հրավիրվել է ԱԱԾ։ Տեղեկությունը նա հաստատել է News.am-ի հետ զրույցում։

«Հրավիրվել եմ, կայցելեմ, չգիտեմ, դեռևս չեմ եղել, ոչ մի բան չեմ ենթադրում»,- նշեց Ավագյանը՝ մեկնաբանելով այն լուրերը, թե իրեն կարող են ձերբակալել։

Ավագյանի խոսքով՝ քիչ առաջ սրճարանում ԱԻՊԾ ներկայացուցիչը ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հրամանով վերցրել է իր հաշվարկային զենքը, ծառայողական վկայականն ու համազգեստը։ Թե ինչու է, այսպես ասած, «հանձնում-ընդունումը» կատարվում սրճարանում, այլ ոչ թե Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչությունում, Ավագյանը չգիտի։ Ասում է՝ «երևի իրենց այդպես է հարմար»։

Նշում է, որ դեռևս չի ստացել իր պաշտոնանկության վերաբերյալ Արցախի նախագահի հրամանը։ Երբ ստանա, ծանոթանա՝ կարձագանքի։

Ընդգծում է՝ այն, ինչ այսօր տեղի ունեցավ ԱԺ-ում, ասուլիս չէր, հանդիպում էր մի խումբ պատգամավորների հետ։

«Իրենք ուզել են խորհուրդներ հարցնել իրենց գործունեության վերաբերյալ, ես իմ կողմից նրանց տվել եմ խորհուրդներ։ Ես շեշտել եմ, որ այդ քննադատությունները հնչեցրել եմ որպես ՀՀ քաղաքացի, հայ և ծնող։ Քանի որ ես իմ աշխատանքը դիտարկում էի որպես ծառայություն, եթե Արցախի Հանրապետության նախագահը հաշվում է, որ իմ ծառայության կարիքն արդեն չունի հանրապետությունը, ես հաշվում եմ՝ ոչ մի խնդիր չկա դրանում»,- նշեց Ավագյանը։

Հավելում է՝ իր խոսքերի համար չի զղջում։

Նշենք, որ Ավագյանն այսօր Երևանում մասնակցել էր հայ ռազմագերիների վերադարձի խնդրին վերաբերող քննարկմանը։

Նա մասնավորապես հայտնել էր, որ չի ընդունում ՀՀ ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների այն դիրքորոշումը, թե գերիների վերադարձի համար պատասխանատու է ռուսական կողմը։

Նա նաև հայտնել էր, որ իր համար զարմանալի չի եղել, երբ Բաքու մեկնած ինքնաթիռը վերադարձել է դատարկ։ Ըստ նրա` այդ այցը եղել է աշխատանքային և կապ չի ունեցել գերիների վերադարձի հետ։

Դրանից անմիջապես հետո ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածեց, որ Բորիս Ավագյանն աշխատանքից ազատվել է հնչեցրած կարծիքների համար։

Նշվում էր, որ նա «իր ասուլիսի և ծառայության անունից հանդես գալու մասին տեղյակ չի պահել վերադաս ղեկավարությանը և խոսել է իր լիազորությունների շրջանակներից դուրս թեմաներից։ Հաշվի առնելով ծառայողին ոչ հարիր պահվածքը և պաշտոնական դիրքի չարաշահումը` Կարեն Սարգսյանի հրամանով Բորիս Ավագյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

0
թեգերը:
ազատում, Արցախ, Բորիս Ավագյան
Ըստ թեմայի
Արցախում առաջիկայում նոր հենակետեր կբացվեն միջպետական ու ներպետական բոլոր ճանապարհներին
Ցեղասպանության օրվա միջոցառումների շրջանակում կներկայացվի նաև Արցախի մշակութային եղեռնը
Մենք խաղաղության մեջ չենք, մենք ունենք թշնամական պետություն մեր առջև. արցախցի պաշտոնյա