Աֆրին

Խոշոր ահաբեկչություն սիրիական Աֆրինում․ ԱՄՆ պետքարտուղարը համերաշխության կոչ է արել

96
(Թարմացված է 10:43 29.04.2020)
Աֆրինում ականապատ վառելիքի ավտոցիստեռնի պայթյունի հետևանքով 40 մարդ է մահացել, այդ թվում՝11 երեխա։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Սիրիական Աֆրինում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ԱՄՆ պետական քարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել դադարեցնել կրակը։

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Աֆրինի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության մասին։ Ականապատ վառելիքի ավտոցիստեռնի պայթյունի հետևանքով 40 մարդ է մահացել, այդ թվում՝11 երեխա։ Պաշտոնական Անկարան պատասխանատվությունը գցել է Քրդստանի աշխատավորների կուսակցության ու դրա հետ կապված սիրիաքրդական ինքնապաշտպանական ուժերի (YPG) վրա։

 «Միացյալ Նահանգները կոչ է անում հրադադարի ռեժիմը պահպանել Սիրիայում Աֆրինում տեղի ունեցած նենգ ահաբեկչությունից հետո, որի պատճառով անմեղ մարդիկ են զոհվել։ Նման դաժանությունները անթույլատրելի են բոլոր կողմերի համար», - նշել է Պետդեպարտամենտի ղեկավարը Twitter-ի իր էջում։

Նահատակներին «մեր» ու «ձեր»-ի չբաժանենք, կամ Ֆրանսիան կընդունի՞ ասորիների ցեղասպանությունը

Հիշեցնենք, որ Թուրքիան բազմիցս մեղադրել է ԱՄՆ–ին ` Սիրիայի հյուսիս–արևելքը վերահսկող Սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերին (YPG) զենք մատակարարելու համար։ Անկարան այս ուժին  Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ առնչություն ունեցող ահաբեկչական կազմակերպություն է համարում։ Թուրքիայի նախագահը հայտնել էր, որ Սիրիայում «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» հակաահաբեկչական գործողություններից հետո կլինեն նորերը։

Ռուսական կործանիչներն ամերիկյան հետախույզ-ինքնաթիռներ են բռնել․ ի՞նչ էին փնտրում նրանք

Պաշտոնական Դամասկոսն անօրինական է համարում թուրքական ուժերի ներկայությունը երկրում և կոչ է անում Անկարային դուրս բերել իր զորքերը։

96
թեգերը:
Թուրքիա, Մայք Պոմպեո, ԱՄՆ, Զոհ, Ահաբեկչություն, ահաբեկիչ, Սիրիա
Մանեկեններ

Վրաստանում գործող հագուստի խանութների հանդերձարանները կփակվեն

29
(Թարմացված է 00:16 27.05.2020)
Ընկերության ներկայացուցիչները քայլեր են ձեռնարկում, որպեսզի կանխեն կորոնավիրուսի տարածումը։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Վրաստանի մի շարք խանութների հաճախորդները չեն կարողանա գնումներ կատարելուց առաջ փորձել հագուստը։ Retail Group Georgia ընկերության տնօրեն Ռեզո Մագալաշվիլին «Բիզնեսպրեսնյուսի» հետ զրույցում ասել է, որ խանութների հանդերձարանները կփակվեն։

Խոսքը վերաբերում է Zara, Massimo Duti, Oisho, Bershka, Stradivarius և Վրաստանում ներկայացված մի շարք ապրանքանիշներին։ Որոշման պատճառը կորոնավիրուսի համավարակն է։ Արգելքն ուժի մեջ կմտնի, երբ սահմանափակումները կչեղարկվեն ու առևտրի կենտրոնները կբացվեն։

«Մեծ ռիսկ կա, որ վարակը կարող է տարածվել նաև հագուստի միջոցով, այդ պատճառով էլ կանխարգելիչ միջոցներ կկիրառվեն», - ասել է Մագալաշվիլին։

Նա նշել է նաև, որ հագուստը վերադարձնելու դեպքում այն անպայման կախտահանվի։

Հիշեցնենք` Վրաստանը մայիսի 23-ին որոշեց չերկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, սակայն մի շարք սահմանափակումներ կգործեն մինչև հուլիսի 15-ը։ Օրինակ` հագուստի և կոշիկի խանութներն այժմ կարող են միայն առցանց աշխատել։

Մայիսի 26-ի դրությամբ՝ Վրաստանում 732 մարդ է վարակվել կորոնավիրուսով։

Բարի գալուստ ապագա. նստել եմ թախտին, սպասում եմ առաքմանը, նրանք ինձ հաց ու ջուր են բերում

29
թեգերը:
կորոնավիրուս, խանութ, Վրաստանի Հանրապետություն
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում
Ըստ թեմայի
Բալիի փոխարեն «Զում», կամ հայաստանյան առցանց հարսանիքն արտակարգ դրության պայմաններում
Կորոնավիրուսը բոլորի տուն «կմտնի», կամ վարակը ստիպում է հիշել «տալոնով» հացը
Սերիալներ, շաուրմա, կարկանդակներ․ ինչ են որոնել և պատվիրել հայերը արտակարգ դրության օրերին
Առցանց առևտուր ու բժշկություն. ինչ է փոխել կորոնավիրուսը Հայաստանի աշխատաշուկայում
Բեթղեհեմում գտնվող տաճարը բացվել է Հայ առաքելական եկեղեցու հոգևորականների ներկայությամբ

Բեթղեհեմում գտնվող տաճարը բացվել է Հայ առաքելական եկեղեցու հոգևորականների ներկայությամբ

25
(Թարմացված է 23:52 26.05.2020)
Բացման արարողությանը ներկա են եղել տաճարի պատասխանատու երեք եկեղեցիների ղեկավարները։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Բեթղեհեմի Սուրբծննդյան տաճարը եռամսյա դադարից հետո բացվել է հավատացյալների համար։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել Երուսաղեմի աջակցության մահմեդական–քրիստոնեական հիմնադրամի նախագահ Հաննա Իսսան։

Տաճարը փակ էր մարտի 5-ից։ Իսսան ասել է, որ մի քանի քրիստոնյա հոգևորականներ են հետևել եկեղեցու բացման արարողությանը։ Ներկա են եղել տաճարի պատասխանատու երեք եկեղեցիների ղեկավարները (Երուսաղեմի ուղղափառ եկեղեցի, Երուսաղեմի Հայոց պատրիարքություն, Երուսաղեմի լատինական պատրիարքարանի կաթոլիկ եկեղեցի – խմբ․)։

Տաճարը քրիստոնյա աշխարհի ամենանշանակալի սրբավայրերից է, ըստ ավանդության` կառուցված է Հիսուս Քրիստոսի ծննդյան վայրում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով երկու ամիս փակ մնալուց հետո բացվել է նաև Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը։

25
թեգերը:
տաճար, Բեթղեհեմ
Ըստ թեմայի
Միրանը համբուրում է Մայր տաճարի դուռը, բայց չի խաչակնքվում. ինչո՞ւ է նա պահպանում Անին
Հայկական եկեղեցին` ոչխարների փարախ. ինչպես Խարբերդի հայերը փրկեցին մշակութային կառույցը
Ստամբուլի հայկական եկեղեցին վառելու փորձի հարցը Թուրքիայի խորհրդարան է հասել