ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Աշխարհում կորոնավիրուսով արդեն վարակվել է ավելի քան 3,1 մլն մարդ։ Տեղեկությունը հրապարակվել է կորոնավիրուսի համաշխարհային վիճակագրությունը ներկայացնող Worldometer կայքում։
Աղբյուրի համաձայն` ապրիլի 29-ի առավոտվա տվյալներով` վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 3 138 707մարդ, համավարակի զոհ է դարձել ավելի քան 218 հազար մարդ։
Վտանգավոր վարակի տարածման ցուցանիշներով առաջին տեղում է Միացյալ Նահանգները։ Այստեղ COVID-19–ը ախտորոշվել է 1 035 765 մարդու մոտ։ Կորոնավիրուսից մահվան դեպքերը ԱՄՆ-ում 59 266 -ն են։
«Հակավարկանիշային» ցուցակի երկրորդ տեղում նախկինի պես Իսպանիան է․վարակվածների թիվն այս երկրում 232 128 է, մահվան դեպքերինը՝ 23 822.
Երրորդ տեղում Իտալիան է։ Այստեղ կորոնավիրուսն ախտորոշվել է 201 505 մարդու մոտ։ Մահացել է 27 359 պացիենտ։
Այդ երկրներին հաջորդում են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան ու Գերմանիան։
Շիրակում կորոնավիրուսի դեպքերի մեծ մասը փոխկապակցված են. մարզպետը մանրամասներ է հայտնել
Հատկանշական է, որ Թուրքիան վարակի տարածման տեմպերով առաջ է ընկել Իրանից ու այս ցուցակում յոթերորդ տեղն է զբաղեցնում։
Թուրքիայում վարակվածների թիվը կազմում է 114 653 մարդ, մահացածներինը՝ 2 992. Իրանը իններորդ տեղն է զբաղեցնում։ Այնտեղ COVID-19-ը հաստատվել է 92 584 քաղաքացու մոտ։ Նոր վարակից մահացել են 5 877 մարդ։
Ինչն է ավելի վտանգավոր Ադրբեջանի համար` կորոնավիրո՞ւսը, թե՞ նավթային դարաշրջանի ավարտը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։