Վրաստան–Ադրբեջան սահմանային անցակետ

Ինչ վնասներ են հասցրել կորոնավիրուսն ու նավթի գինը Ադրբեջանի տնտեսությանը

209
(Թարմացված է 18:17 27.04.2020)
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «COVID 19. տարածաշրջանային իրավիճակ. դիմակայում և հնարավոր զարգացումներ» թեմայով առցանց քննարկման ժամանակ բանախոսներն անդրադարձել են նաև Ադրբեջանում ստեղծված տնտեսական իրավիճակին:

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի –Sputnik. Այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կազմակերպած տեսակապի ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն ասաց, որ Ադրբեջանի հասարակությունը դժգոհ է կորոնավիրուսի շրջանում իր իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունից: Նա այս եզրահանգումն արել է` հետևելով ադրբեջանական մամուլին ու սոցիալական կայքերում ադրբեջանցիների գրառումներին:

«Նշվում է, որ բազմաթիվ խոշոր կազմակերպություններ և կորպորացիաներ սննկացման եզրին են: Իմ խորին համոզմամբ` դա պայմանավորված է ոչ միայն կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակով, այլ դրան զուգահեռ` նավթի գների տատանումներով: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում, որքանով հետևել եմ սոցցանցերում առկա քննարկումներին, բավականին դժգոհ էին իշխանությունների վարած սոցիալական աջակցության քաղաքականությունից, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունից, նշվում է նաև, որ այս ընթացքում ոչ մի բան չի ձեռնարկվել»,- ասաց պատգամավորը:

Նա հիշեցրեց, որ այս ժամանակահատվածում Ադրբեջանի իշխանություններն առիթը բաց չեն թողել ընդդիմությանը հերթական անգամ դավաճանության մեջ մեղադրելու համար: Տաթևիկ Հայրապետյանի դիտարկմամբ` բոլոր նրանք, ովքեր այս օրերին փորձ են արել քննադատելու ընդդիմության գործելաոճը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից որակվել են որպես դավաճաններ:

ՀՀ ԱԺ պատգամավորը հիշեցրեց, որ այս փաստը չէր վրիպել անգամ ԵԽԽՎ-ի ուշադրությունից: Եվրոպական կառույցը քննադատել էր այդ երկրի իշխանությունների նման պահվածքը հատկապես համաճարակի օրերին:

Հայրապետյանը հայտնեց նաև, որ ըստ սոցիալական կայքերում տարածված տեղեկատվության` կորոնավիրուսի դեպքեր կան նաև ադրբեջանական բանակում, թեև պաշտոնական վիճակագրությունը դրանք չի հաստատում:

«Սոցցանցերում որոշակի ոչ հաստատված լուրեր են պտտվում նաև Ադրբեջանի բանակում վարակաի տարածվածության վերաբերյալ: Բայց դրանք չհաստատված լուրեր են»,- ասաց պատգամավորը:

Ադրբեջանում կորոնավիրուսի դեմ պայքարում անգամ նստարաններն են օգտագործում

Նա հայտնեց, որ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում վարակվածների թիվը 1645 է, մահվան դեպքերը՝ 21, առողջացածներինը՝ 1139:
Ադրբեջանի գծով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը ևս կարծիք հայտնեց, որ Ադրբեջանի ներկայացրած պաշտոնական վիճակագրությունը չի համապատասխանում այդ երկրում վարակի տարածվածության իրական պատկերին: Փորձագետը Ադրբեջանի պաշտոնական վիճակագրության սեփական ուսումնասիրությունն է արել ու հայտնաբերել որոշ սխալներ:

«Ես կարծում եմ, որ միտումնավոր կերպով փորձում են վարակվածների թիվը սխալ ներկայացնել: Մասնավորապես` Նախիջևանի դեպքում իրական ծավալները թաքցնում են»,- ասաց նա՝ ուշադրություն դարձնելով այն հանգամանքին, որ այդ տարածքի մասին վերջին տվյալը հայտնվել է ապրիլի 13-ին, այն դեպքում, երբ այստեղ էին տեղափոխել մեծ թվով մեկուսացվածների:

Ինչ վերաբերում է տնտեսական իրողություններին, փորձագետը նշեց, որ Ադրբեջանի 2020թ.-ի բյուջեն հաշվարկվել է նավթի 1 բարելի դիմաց 55 դոլար գնով, մինչդեռ այսօր նավթի միջազգային գինը 20 դոլարից էլ ցածր է: Բացի այս, «OPEC+»-ի պայմանավորվածությունների արդյունքում Ադրբեջանը կրճատել է նաև նավթի արտահանման ծավալները: Արդյունքում, Տարոն Հովհաննիսյանի խոսքով, Ադրբեջանի պետական նավթային ֆոնդի պահուստային միջոցներն այս պահին արդեն նվազել են 200 մլրդ դոլարով: Նույն չափով, ըստ կանխատեսումների, տարվա ընթացքում կնվազեն նաև Կենտրոնական բանկի պահուստային միջոցները:

«Հուսով եմ` Ադրբեջանը պատասխանատվություն կունենա իր ժողովրդի հանդեպ». Մնացականյան

209
թեգերը:
տեսակապ, տնտեսություն, Ադրբեջան, կորոնավիրուս, նավթ
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (718)
Ըստ թեմայի
Նավթի շուրջ ստեղծված իրավիճակը կարտելային դավադրություն է հիշեցնում. Մեդվեդև
Հայաստանի բենզինն աշխարհի նավթի հետ կապ չունի՞. ինչու գնանկումն այստեղ չի հասնում
Brent տեսակի նավթի գինը 1999 թվականից հետո առաջին անգամ իջել է 16 դոլարից
Ինքնաթիռ

Հնարավոր է` Նուր-Սուլթան-Երևան-Նուր-Սուլթան չվերթ կայանա

15
(Թարմացված է 10:45 01.06.2020)
ՀՀ դեսպանության կողմից քաղաքացիներին կտրամադրվի ծանուցագիր, որն անհրաժեշտ կլինի ներկայացնել ՀՀ սահմանը հատելիս։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Ղազախստանից Հայաստան հունիսի 2-ին հնարավոր է` չվերթ կազմակերպվի։ Հայաստան վերադարձող անձիք պետք է նախապես հայտնեն այդ մասին Ղազախստանում ՀՀ դեսպանությանը։ Նրանք երկու շաբաթով կմեկուսացվեն։

Տեղեկությունը հայտնում է Ղազախստանում ՀՀ դեսպանությունը և հավելում, որ Նուր-Սուլթան-Երևան-Նուր-Սուլթան չարտերային չվերթը կիրականացնի «SCAT» ավիաընկերությունը՝ կոմերցիոն հիմունքներով։

Բոլոր անհրաժեշտ մանրամասների պաշտոնապես հաստատվելուն պես ՀՀ դեսպանությունը լրացուցիչ կտեղեկացնի այդ մասին։

ՀՀ մուտք գործելու իրավունք ունեցող անձանց մասին տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ Պարետատան պաշտոնական կայքից՝ https://covid19.gov.am/hy/travel_and_coronavirus, https://www.gov.am/am/covid-travel-restrictions/:

Նշենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ Հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է մինչև ս.թ. հունիսի 13-ը:

ՀՀ դեսպանության կողմից քաղաքացիներին կտրամադրվի ծանուցագիր, որն անհրաժեշտ կլինի ներկայացնել ՀՀ սահմանը հատելիս։

Հայաստան մեկնել պատրաստվող անձանց խնդրում ենք նախապես հայտնել Ղազախստանում ՀՀ դեսպանություն՝ իրենց կողմից նախանշված ինքնամեկուսացման վայրեր տեղափոխումն օպերատիվ կերպով կազմակերպելու և իրականացնելու նպատակով: Անհրաժեշտ տվյալները (ԱԱՀ, անձնագրի, ծննդյան, կոնտակտային տվյալներ, ինքնամեկուսացման հասցե, հանձնվող ուղեբեռի քանակ, կտոր) կարելի է ուղարկել ՀՀ դեսպանության էլեկտրոնային փոստի հասցեին (armkazakhstanembassy@mfa.am) կամ ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի հեռախոսահամարին (+77782291881) WhatsApp հավելվածի օգնությամբ։

Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով. տեսանյութ

Սույն հայտարարության հրապարակումը հետապնդում է միայն 1 նպատակ՝ ՀՀ քաղաքացիներին հնարավորություն ընձեռել հնարավորինս նախապատրաստվել հնարավոր չվերթին։ ՀՀ դեսպանությունը պատասխանատվություն չի կրում չվերթի նախնական տվյալների փոփոխման դեպքում։

15
թեգերը:
թռիչք, չվերթ, Ղազախստան, Հայաստան
Ըստ թեմայի
Եվս մեկ չարտերային չվերթ. ՀՀ քաղաքացիները կարող են տոմս գնել ու վերադառնալ Մոսկվայից
Դելի-Երևան հատուկ չվերթով Հայաստան են տեղափոխվել Հնդկաստանում գտնվող ՀՀ քաղաքացիները
Կորնոնավիրուս

Թվերը շարունակում են աճել․ աշխարհում ավելի քան 6,2 միլիոն մարդ COVID-19–ով է վարակվել

26
(Թարմացված է 09:50 01.06.2020)
Վիրուսի տարածման ցուցանիշներով առաջատարների եռյակն անփոփոխ է մնում՝ ԱՄՆ, Բրազիլիա և Ռուսաստան։ Վիճակագրությունից դատելով՝ Չինաստանում, որտեղ հայտնաբերվել էր նոր վարակի տարածման առաջին օջախը, իրավիճակը բավական շտկվել է։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik․ Աշխարհում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 6,2 միլիոնի։ Տեղեկությունը հայտնում է Worldometer համաշխարհային վիճակագրության կայքը։

Հունիսի 1-ի առավոտվա դրությամբ աշխարհում COVID-19-ով վարակվել է 6 267 407 մարդ։ Մահվան դեպքերի թիվը 373 961 է։

Վարակի տարածման տեմպերով առաջատարների եռյակում են ԱՄՆ-ը, Բրազիլիան և Ռուսաստանը։

Միացյալ Նահանգներում կորոնավիրուս է ախտորոշվել 1 837 170 մարդու մոտ։ Հիվանդության բարդացումներից մահացել է 106 195 մարդ։

Ցուցակի երկրորդ հորիզոնականում Բրազիլիան է, որտեղ հայտնաբերված վարակակիրների թիվը հասել է 514 992-ի։ Մահվան ելքերի ընդհանուր թիվը՝ 29 341-ի․

Ռուսաստանում կորոնավիրուս ախտորրոշվել է 405 843 մարդու մոտ։ Այս երկրում  COVID-19-ից մահացությունը կազմում է 4 693 մարդ։

Վտանգավոր վարակի տարածման ցուցանիշներով առաջին տասնյակում են նաև Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Հնդկաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Պերուն։

Հոգեկան առողջության կենտրոնում արձանագրվել է կորոնովիրուսային հիվանդության 8 դեպք

Հայաստանը վիրուսի տարածման տեմպերով 56–րդ հորիզոնականում է։

Չինաստանը, որտեղից նախորդ տարեվերջին սկսվել էր կորոնավիրուսի բռնկումը, հիմա 17-րդ հորիզոնականում է։ Այստեղ հայտնաբերված դեպքերի թիվը 83 017 է, մահվան ելքերի թիվը՝ 4 634։

Նոր Նորքում անցակետեր են տեղադրվել. ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել էր համավարակ։ Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ էր արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։

26
թեգերը:
Չինաստան, Ռուսաստան, Բրազիլիա, ԱՄՆ, թեստ, աշխարհ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (718)
Ըստ թեմայի
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 355-ով և հասել 9282–ի
Հայաստանում ևս 4 մարդ է մահացել կորոնավիրուսից
Կորոնավիրուսից մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը՝ Ռուբինա Ղազարյանցը
Արայիկ Հարությունյան

Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել

14
(Թարմացված է 11:24 01.06.2020)
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցել է մայիսի 28-ի Առաջին հանրապետության տոնակատարություններին, ինչի հետ կապված կրկնակի թեստավորում է անցել։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կորոնավիրուսով վարակվելու մասին հայտնի դառնալուց հետո, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքները հայտնի կլինեն այսօր երեկոյան։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Հարությունյանի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։

«Հարությունյանը մեկ անգամ արդեն թեստավորում անցել է, բարեբախտաբար բացասական է եղել արդյունքը։ Բայց կրկնակի թեստավորում ենք անցկացրել, որի արդյունքը հավանաբար հայտնի կլինի օրվա վերջին», - նշեց նա։

Պողոսյանը հավելեց, որ մայիսի 21-ի երդմնակալության արարողությունից  հետո որևէ խնդիր չի առաջացել, բոլոր մասնակիցները թեստավորվել են, և արդյունքները բացասական են եղել։ Կրկնակի թեստավորումը իրականացվում է, քանի որ Հարությունյանը մասնակցել է նաև մայիսի 28-ի Առաջին հանրապետության տոնակատարություններին։

Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 8 մարդ է մահացել. մանրամասներ

Նշենք, որ այսօր` հունիսի 1–ի, Նիկոլ Փաշինյանը նշում է իր ծննդյան 45–ամյակը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով։ Առաջնագիծ մեկնելուց առաջ մայիսի 31–ին Փաշինյանը որոշել է թեստ հանձնել, և թեստի պատասխանը դրական է եկել։ Նա շարունակելու է աշխատել, բայց  վարչապետի կեցավայրից, որտեղ ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները։

14
թեգերը:
թեստ, կորոնավիրուս, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Արցախ, Լեռնային Ղարաբաղ
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Հոգեկան առողջության կենտրոնում արձանագրվել է կորոնովիրուսային հիվանդության 8 դեպք
Կորոնավիրուսից մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը՝ Ռուբինա Ղազարյանցը
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 210-ով և հասել 9492–ի