Ալեքսիս Օհանյանը դստեր՝ Օլիմպիայի հետ

«Աշխարհն իմաստավորվել է նրա համար»․ ինչպես է Ալեքսիս Օհանյանը զարմացրել փոքրիկ Օլիմպիային

438
(Թարմացված է 09:41 26.04.2020)
Ամերիկահայ գործարարի դուստրը այնքան էր հավանել սառնանուշը, որ ասես ոչինչ այլևս չէր նկատում իր շուրջը։

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը նորից ուրախացրել է բաժանորդներին իր և Սերենա Ուիլյամսի դստեր՝ փոքրիկ Օլիմպիայի հետ արված լուսանկարով։

Ալեքսիս Օհանյանի կինը անցել է US Open եզրափակիչ` գերազանցելով ուկրաինացի թենիսիստուհուն

Այս անգամ աստղային հայրն առաջին անգամ դստերը պաղպաղակ է տվել։ Նա կատակով մեկնաբանել է հրապարակումը․ «Մեր պաղպաղակն առաջին անգամ պաղպաղակ է ուտում»։ Ընդ որում՝ «պաղպաղակ» բառի փոխարեն նա համապատասխան էմոջի է  ընտրել։

View this post on Instagram

A post shared by Alexis Ohanian Sr. (@alexisohanian) on

Օլիմպիայի դեմքից երևում է, որ նա գոհ է երեխաների՝ թերևս ամենասիրած քաղցրավենիքը համտեսելուց։

Ալեքսիսի բաժանորդներն էլ են նկատել դա․ «Նա այնպե՜ս է վայելում այն», «Ու հանկարծ աշխարհն իմաստավորվեց նրա համար։ Ի՜նչ հուզիչ է», «Միայն նրա դեմքի արտահայտությանը նայեք», «Այո, հիմա անկարգություն ապահովված է»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Օհանյանը Twitter սոցիալական ցանցի իր միկրոբլոգում գրել էր, որ թեև նա ու Սերենան պաշտում են Օլիմպիային, փոքրիկը սարսափելի է «պախկվոցի» խաղում։

Սեր ու համերաշխություն. Սերենա Ուիլյամսը կնոջ կեղծամ է դրել ամուսնու` Ալեքսիսի գլխին

438
թեգերը:
աղջիկ, Սերենա Ուիլյամս, Ալեքսիս Օհանյան
Ըստ թեմայի
Ալեքսիս Օհանյանի դստերը ներկայացրել են արքայազն Հարրիի նորածին որդուն
«Վերադառնում եմ Երևան». ամերիկաբնակ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը հավաքում է ճամպրուկը
«Իսկ ո՞ւր է Քարդաշյանը». Ալեքսիս Օհանյանն ընթրել է հայ գործարար կանանց հետ
Ջերմաչափ

Ինչու պետք չէ վախենալ 37 աստիճան ջերմությունից. բժիշկը հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել

18
(Թարմացված է 21:41 19.09.2020)
37 աստիճան ջերմությունը դեռ բժիշկին դիմելու առիթ չէ։ Իսկ եթե այն պահպանվում է մի քանի օր շարունակ, արդեն մտահոգվելու առիթ է կա։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Երբ մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 37 և ավելի աստիճան միշտ չէ, որ դա վկայում հիվանդության մասին. Sputnik ռադիոկայանի եթերում ասել է ՌԴ բժշկական գիտությունների դոկտոր Անդրեյ Պրոդեուսը։

Ընդունված է համարել, որ 37 աստիճանից բարձր ջերմության դեպքում մարդը հիվանդ է։ Բժիշկի խոսքով` սա փոքր–ինչ պարզունակ մոտեցում է, որն այդքան էլ կոռեկտ չէ։

Ըստ նրա, նույնիսկ եթե ջերմաչափին տեսնում եք 37 աստիճան, սակայն դուք ձեզ լավ եք զգում, խուճապի մատնվելու կարիք չկա։

«Նման ջերմաստիճանն ինքնին վտանգավոր չէ։ Առավել կարևոր է մարդու ինքնազգացողությունը։ Եթե առկա են  թունավորման ախտանշաններ, մարդն իրեն լավ չի զգում, նույնիսկ եթե նա, պայմանականորեն նորմալ ջերմություն ունի։ 37.1 ջերմաստիճանը, որը նորմալ սարքով ջերմաչափվել է թևատակից, մտահոգություն չպետք է առաջացնի», – վստահեցրել է մասնագետը։

Նա նշել է, որ նման ջերմաստիճանը միշտ չէ, որ վկայում է հիվանդության մասին։

«Մարդու մարմնի նորմալ ջերմաստիճանը տատանվում է 36.2-37.2 աստիճանի սահմաններում։ Առավելագույն ջերմաստիճանը լինում է 20:00, նվազագույնը` 03:00, երբ քնած ենք։ Սրանք թևատակի մակերեսի ջերմաստիճաններն են, քանի որ մարդու ջերմություն հասկացությունը հարաբերական է և կախված է, թե որ մասից են ջերմաչափում։

Նուբար Աֆեյանի ընկերությունը Covid 19-ի դեմ պատվաստանյութի 20 միլիոն դեղաչափ կարտադրի

Ջերմաչափել կարելի է նաև բերանի խոռոչում, հետանցքում և այլն։ Իսկ եթե խոսում ենք 36,2-37,2 աստիճանի նորմալ ջերմության մասին, ապա դա թևատակի ջերմաչափման դեպքում է», – պարզաբանել է Պրոդեուսը։

Միևնույն ժամանակ բժիշկը նշել է, որ 37 աստիճանից բարձր ջերմությունը չպետք է հաճախակի երևույթ լինի։  Եթե այդպիսի ջերմությունը երկար է պահպանվում, անհրաժեշտ է խորհրդակցել բժիշկի հետ։

18
թեգերը:
բժիշկ, հիվանդություն, հիվանդ, ջերմաչափ, կորոնավիրուս
Ըստ թեմայի
Ռուսաստանից ժամանած հայ բժիշկը փրկել է էպիլեպսիայով հիվանդ երեխային
Ռուսաստանցի բժիշկը հայտնել է համավարակը վերջնական հաղթահարելու հավանական ժամկետները
Ինչպես օգտագործել խնձորը, որ ավելի օգտակար լինի․ բժիշկների բացահայտումը
Ալեքսանդր Գինցբուրգը

Կորոնավիրուսի պատվաստանյութը կարո՞ղ է պաշտպանել գրիպից. պատասխանում է մասնագետը

59
(Թարմացված է 21:36 19.09.2020)
Հատկապես աշունն ակտիվ գրիպային սեզոն է, այնպես որ, հետաքրքրիր է`արդյոք կորոնավիրուսի դեմ պատվաստումը կօգնի գրիպին։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը չի կարող պաշտպանել նաև սեզոնային գրիպներից։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտնել է Գամալեայի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

«Ոչ, չի կարող»,- հստակ նշել է Գինցբուրգը ՝ պատասխանելով հարցին, թե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարո՞ղ է պաշտպանել նաև գրիպից:

ՌԴ առողջապահության նախարարությունը ավելի վաղ տեղեկացրել էր, որ այս տարի բնակչության շրջանում ակտիվություն է նկատվում գրիպի դեմ պատվաստումներում և հորդորել էր դեռ չպատվաստվածներին պատվաստվել ու պաշտպանել իրենց և իրենց հարազատներին գրիպից:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը օգոստոսին գրանցել է COVID-19-ի կանխարգելման համար աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեայի անվան ինստիտուտի կողմից և արտադրվում է Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի հետ համատեղ:

Նուբար Աֆեյանի ընկերությունը Covid 19-ի դեմ պատվաստանյութի 20 միլիոն դեղաչափ կարտադրի

59
թեգերը:
գրիպ, պատվաստանյութ, պատվաստումներ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
ԱԺ–ն կուսումնասիրի կորոնավիրուսի դեմ կառավարության պայքարի արդյունավետությունը
Խցանված Երևանն ու դիմակավոր ուղևորները. ինչպե՞ս փրկել կորոնավիրուսից փրկվածներին
Կորոնավիրուսի թվերն ավելանում են. վարչապետն անհանգստացած է