Նավթի պոմպակայան, արխիվային լուսանկար

Համաշխարհային շուկայում նավթի գինը բարձրացել է

320
(Թարմացված է 14:46 24.04.2020)
Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ 2020 թվականին նավթի միջին գինը մեկ բարելի համար կլինի 35 դոլար։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik․ ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով նոր գործարքների տվյալներին, այսօր հայտնել է, որ նավթի համաշխարհային գները շարունակում են աճել։

Մոսկվայի ժամանակով 17։52-ի դրությամբ հյուսիսծովային Brent խառնուրդի հունիսի ֆյուչերսները թանկացել են 11%-ով, այսինքն՝ մեկ բարելի համար մինչև 22,59 դոլար։ WTI-ի հունիսյան ֆյուչերսները աճել են 29,03%-ով կամ մեկ բարելի համար մինչև 17,78 դոլար։ 

Գործարքների ընթացքում ամերիկյան նավթի գինը հատել է մեկ բարելի համար 18 դոլարի ցուցանիշը։

Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ 2020 թվականին նավթի միջին գինը մեկ բարելի համար կլինի 35 դոլար։ Այդպիսով, ՀԲ-ի հոկտեմբերյան կանխատեսումը, որտեղ նշվում էր 58 դոլար, հօդս է ցնդել։ 

Վերլուծաբանների գնահատմամբ ՝ 2021 թվականին միջին գինը կբարձրանա բարելի դիմաց մինչև 42 դոլար:

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին WTI-ի արժեքը պատմության մեջ առաջին անգամ բացասական էր դարձել։ Նավթի գներին չի օգնել նույնիսկ արդյունահանման կրճատման վերաբերյալ ՕՊԵԿ-ի վերջին համաձայնագիրը։ Նավթի գնանշումները շարունակում է ճնշել նավթային շուկայում հումքի ավելցուկի հարցը՝ շատ ցածր պահանջարկի պայմաններում:

Հայաստանի բենզինն աշխարհի նավթի հետ կապ չունի՞. ինչու գնանկումն այստեղ չի հասնում

Միջազգային էներգետիկ գործակալության գնահատման համաձայն՝ կորոնավիրուսային վարակի տարածման պատճառով 2020 թվականին աշխարհում նավթի պահանջարկը կնվազի օրական ռեկորդային 9,3 մլն բարելով: Ապրիլին պահանջարկը կկրճատվի օրական 29 մլն բարելով ՝ հասնելով 1995 թվականից ի վեր ամենացածր մակարդակին։

320
թեգերը:
Շուկա, գին, նավթ
Ըստ թեմայի
Քթոյան. «Տեղի է ունենում նավթի համաշխարհային շուկայի վերաձևում»
Brent տեսակի նավթի գինը 1999 թվականից հետո առաջին անգամ իջել է 16 դոլարից
Վլադիմիր Պուտինը պարզեցրել է Ռուսաստանից Հայաստան նավթամթերքի արտահանման ձևակերպումը
Հայաստանի բենզինն աշխարհի նավթի հետ կապ չունի՞. ինչու գնանկումն այստեղ չի հասնում
Մինեապոլիս

Մինեապոլիսում անկարգությունները շարունակվում են․ ցուցարարները բանկ են հրկիզել

10
(Թարմացված է 11:58 30.05.2020)
Այրվել են բանկի դռները ծածկող վահանները, ծուխ է դուրս եկել նաև շենքի կոտրված պատուհաններից։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Ամերիկյան Մինեապոլիս քաղաքում բողոքի ակցիաները շարունակվում են, ցուցարարները ջարդուփշուր են արել մի քանի խանութ և հրկիզել են Wells Fargo բանկի շենքը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Wells Fargo բանկի շենքը գտնվում է ոստիկանական բաժանմունքի դիմացի մայթին։ Այրվել են բանկի դռները ծածկող վահանները, շենքի կոտրված պատուհաններից նույնպես ծուխ է դուրս եկել։

Արդեն երրորդ օրն է` Մինեապոլիսում շարունակվում են զանգվածային անկարգությունները․ մարդիկ բողոքում են ոստիկանների գործողություններից, որոնց հետևանքով մահացել է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը։

Ինչպես սևամորթ Մերվինը Հայաստանում «հանդիպեց» Դոնալդ Թրամփին, և նա երջանիկ է

Սոցիալական ցանցերում հրապարկված տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանները ձերբակալում Մինեապոլիսի բնակիչ Ջորջ Ֆլոյդին։ Կադրերում երևում է, որ տղամարդը պառկած է գետնին, ձեռքերին` ձեռնաշղթաներ, իսկ ոստիկաններից մեկը ծնկով սեղմում է նրա պարանոցը։ Ֆլոյդը մահացել է շնչահեղձությունից և դարձել ԱՄՆ-ում ոստիկանական կամայականությունների դեմ զանգվածային բողոքի խորհրդանիշ։

«5 րոպե Դուլյանի հետ». Պատմության դասերը. Ամերիկյան դեսպանատան գրավումը

10
թեգերը:
Բանկ, Բողոքի ակցիա, ԱՄՆ
Ըստ թեմայի
Կորոնավիրուսն ու միջուկային մրցավազքը. ինչի՞ մեջ է ԱՄՆ–ն փորձում ներքաշել Չինաստանին
ԱՄՆ-ն դադարեցնում է հարաբերությունները ԱՀԿ–ի հետ. Թրամփ
ԱՄՆ–ում նախագահական ընտրությունները կարող են հետաձգվել
Իլոն Մասկ

Տեխասում պայթել է Իլոն Մասկի տիեզերանավի նախատիպը. տեսանյութ

20
(Թարմացված է 11:34 30.05.2020)
Պայթյունը տեղի է ունեցել տիեզերանավի նախատիպի փորձարկման ժամանակ։ Ընդ որում` պայթյունը գրանցվել է Raptor շարժիչը գործարկելուց րոպեներ անց։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Տեխասում պայթել է Իլոն Մասկի SpaceX ընկերության մշակած Starship տիեզերանավի նախատիպը։ Դեպքը տեղի է ունեցել Մեքսիկայի սահմանին գտնվող Բոկա Չիկայում: Տիեզերանավի փորձարկումը հեռարձակել է ամերիկյան nasaspaceflight.com կայքը։

SpaceX-ը փորձարկել է Raptor մեթանային շարժիչը։ Րոպեներ անց վառելիքի արտահոսք է եղել, և նախատիպը պայթել է։

​Ի դեպ, սա առաջին դեպքը չէ։ Ապրիլին պայթել էր մեկ այլ նախատիպը` Starship SN3-ը։ Մասկն այդ դեպքը կապել էր մարդկային գործոնի հետ։ Մյուս նախատիպը` Starship SN1-ը, պայթել էր փետրվարին։

Անցյալ տարվա նոյեմբերին Starship Mk1-ը պայթել էր հերմետիկության փորձարկման ժամանակ։

Նշենք, որ SpaceX-ը մշակում է տրանսպորտային համակարգ, որը բաղկացած է Super Heavy հրթիռներից և Starship տիեզերանավից: Համակարգը թույլ կտա արբանյակներ, անձնակազմեր և բեռներ հասցնել ինչպես մերձերկրային ուղեծիրներ, այնպես էլ Լուսին ու Մարս:

Մարդկության պատմության մեջ առաջին անգամ տիեզերագնացներին ուղեծիր կհասցնի մասնավոր հրթիռը

20
թեգերը:
տեսանյութ, պայթյուն, Իլոն Մասկ
Ըստ թեմայի
Որտե՞ղ է վարորդը. Tesla Semi անվարորդ բեռնատարը երթևեկում է փողոցով․ տեսանյութ
Իլոն Մասկը «հիանալի» է անվանել ռուսական ՌԴ-180 հրթիռային շարժիչը
Ձախողո՞ւմ, թե՞ շոուի մաս. Իլոն Մասկը ներկայացրել է իր նոր Cybertruck պիկապը. տեսանյութ