ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին պատմող ֆիլմը` «Սուսերով պարը», հուլիսի վերջին Ճապոնիայում մեծ էկրան կբարձրանա։ Տեղեկությունը Facebook-ի էր էջում հայտնել է ֆիլմի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը։
«Անհավանական է։ Ֆիլմը, որը մենք նկարահանել ենք Ռուսաստանի մշակույթի նախարարության, Հայաստանի ազգային կինոկենտրոնի ու DMH studio-ի աջակցությամբ, կցուցադրվի Ճապոնիայում։ Շնորհակալություն բոլորին ու առանձին Տիգրան Մանսուրյանին, Կարեն Ղազարյանին, Արմո Հայրապետյանին, Արմեն Հարությունյանին, Արամ Մովսեսյանին և Շուշանիկ Միրզախանյանին։ Հաջողություն հայտնենք ճապոնացի դիստրիբյուտորներին, ու թող հնարավորինս շատ հանդիսատես դիտի ֆիլմը», - գրել է Դիշդիշյանը։
Ֆիլմը նվիրված է Խաչատրյանի գլուխգործոցի՝ «Գայանե» բալետի «Սուսերով պարի» ստեղծմանը։ Կինոնկարի գործողությունները տեղի են ունենում 1942 թվականի աշնանը Պերմում, որտեղ Խաչատրյանը հայտնվել էր տարհանման մեջ Լենինգրադի Ս․ Կիրովի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի (Մարիինյան թատրոն) հետ։ Հենց այստեղ «Գայանեի» վերջին փորձից առաջ նա տնօրինությունից հրահանգ է ստանում բալետի` արդեն պատրաստի վերջին հատվածի համար ևս մեկ պար ստեղծել։ Ու մի քանի ժամվա մեջ կոմպոզիտորը գրում է այդ երաժշտությունը։
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2019 թվականի նոյեմբերի 7-ին։
Ֆիլմի ռեժիսորը Յուսուպ Ռազիկովն է, գլխավոր դերակատարը՝ Համբարձում Կաբանյանը։ Այլ դերերը մարմնավորել են Սերգեյ Յուշկևիչը, Վերոնիկա Կուզնեցովան, Իննա Ստեպանովան, Իվան Ռիժիկովը, Վադիմ Սկվիրսկին, Ալեքսեյ Նազարովը, Արման Նավասարդյանը, Ալեքսանդր Իլյին-կրտսերն ու անցած տարվա հունիսին մահացած Ալեքսանդր Կուզնեցովը։ Ֆիլմի գլխավոր պրոդյուսերը Ռուբեն Դիշդիշյանն է։
Դե Նիրոն և դի Կապրիոն օգնում են մարդկանց և գայթակղիչ առաջարկ անում երկրպագուներին
Ֆիլմը նկարահանվել է 2018 թվականին երկու փուլով՝ առաջինը՝ Ռուսաստանում, երկրորդը՝ Հայաստանում՝ այդ թվում նաև Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում և Խոր Վիրապ վանքում։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հունաստանում քիչ առաջ երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է AFP լրատվական գործակալությունը։
«Հունաստանի կենտրոնում գրանցված երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6.3 մագնիտուդ»,–նշված է գործակալության Twitter-ի էջում։
Զոհերի և ավիրածությունների մասին տեղեկություններ դեռ չի հաղորդվում։
Լարիսա քաղաքում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.9 մագնիտուդ, մարդիկ դուրս են եկել փողոցներ։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին շնորհավորական ուղերձ է հղել ծննդյան օրվա առթիվ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով, մաղթում եմ հաջողություններ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնում: Այսօր կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում, որոնց ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին: Վստահ եմ, որ ամուր բարեկամությունը, փոխըմբռնումը և վստահությունը հետայսու ևս կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունների ողջ համալիրի հարստացմանը՝ նոր փոխշահավետ ծրագրերով»,– գրել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը Միշուստինին մաղթել է քաջառողջություն, հաջողություն և բարեկեցություն:
Նշենք, որ այսօր լրանում է ՌԴ վարչապետի 55-ամյակը։


