Կոտ դ'Իվուարի տարրական դպրոցի աշակերտներ, որը կառուցվել է շվեյցարական Nestle ընկերության կողմից

ՄԱԿ-ը աշխարհում «աստվածաշնչյան մասշտաբների սով» է կանխատեսում

200
(Թարմացված է 11:40 22.04.2020)
Ինչպես խուսափել կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած ճգնաժամի հրեշավոր հետևանքներից։ ՄԱԿ-ի ներկայացուցիչը կոչ է արել չհապաղել։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի(ՊՀԾ) գործադիր տնօրեն Դեվիդ Բիզլին հայտարարել է, որ եթե մարդկությունը չապահովի պարենային  անվտանգությունը, ապա աշխարհին «աստվածաշնչյան մասշտաբների սով» է սպասում։

Նա նշել է, որ մարդկությունը պետք է հենց հիմա սկսի գործել, այլապես մի քանի ամիս անց հնարավոր չի լինի խուսափել համաշխարհային մասշտաբի սովից։

«Եթե հիմա արդեն չպատրաստվենք ու չսկսենք գործել, ապա մի քանի ամիս անց կարող ենք պարզապես բախվել աստվածաշնչյան մասշտաբների սովի»,-ասել է Բիզլին։

«ՌԻԱ Նովոստին» գրում է, որ ՊՀԾ գործադիր տնօրենը նշել է այն միջոցները, որոնց շնորհիվ հնարավոր կլինի խուսափել ճգնաժամի հրեշավոր հետևանքներից, այդ թվում ՝ մարտական գործողությունների բոլոր մասնակիցների կողմից մարդասիրական օգնության անարգել հասանելիության ապահովումը:

Խուճապ, կասկածում եմ, որ կլինի, մարդիկ արդեն համոզվեցին, որ դեֆիցիտ չունենք. ՏՄՊՊՀ նախագահ

Բացի այդ, Բիզլին խնդրել է 350 մլն դոլար ներդնել ամբողջ աշխարհում մարդասիրական օգնության մատակարարումների ապահովման լոգիստիկ կենտրոնների ցանցում։

Նրա խոսքով՝ աշխարհին առաջին հերթին խաղաղություն է հարկավոր: Բիզլին նշել է, որ անհրաժեշտ է վաղ ազդարարման համակարգեր ստեղծել, քանի որ կենսական անհրաժեշտություն է թույլ չտալ, որ առևտրի, ֆինանսավորման խափանումներ լինեն և կարևոր է չկորցնել կապը աշխարհի սովյալների հետ։

Նա նշել է, որ այս բոլոր խնդիրները պետք է լուծել հնարավորինս կարճ ժամկետներում։

«Ժամանակը մեր դեմ է գործում, ուստի մենք էլ պետք է գործենք արագ և իմաստուն կերպով»,-ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19  կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը պետություններին կոչ է արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։

200
թեգերը:
մթերք, Աստվածաշունչ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (997)
Ըստ թեմայի
Գնաճդ շաքարով կտրեմ. Հայաստանում կյանքը շարունակում թանկանալ, շաքարն` էժանանալ
Հայաստանում կյանքը կշարունակի թանկանալ մինչև ամառ
Պարենային ապրանքների դեֆիցիտ չի լինի, բայց թանկացում սպասվում է
Brent տեսակի նավթի գինը 1999 թվականից հետո առաջին անգամ իջել է 16 դոլարից
Սեյսմոգրաֆ

Հունաստանում քիչ առաջ 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

16
(Թարմացված է 15:39 03.03.2021)
Զոհերի և ավիրածությունների մասին տեղեկություններ դեռ չի հաղորդվում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հունաստանում քիչ առաջ երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է AFP լրատվական գործակալությունը։

«Հունաստանի կենտրոնում գրանցված երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6.3 մագնիտուդ»,–նշված է գործակալության Twitter-ի էջում։

Զոհերի և ավիրածությունների մասին տեղեկություններ դեռ չի հաղորդվում։

Լարիսա քաղաքում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.9 մագնիտուդ, մարդիկ դուրս են եկել փողոցներ։

16
Փաշինյանն ու Միշուստինը

Փաշինյանն ուղերձ է հղել Ռուսաստանի վարչապետին

86
(Թարմացված է 13:19 03.03.2021)
ՀՀ վարչապետն իր շնորհավորական ուղերձում անդրադարձել է նաև Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին շնորհավորական ուղերձ է հղել ծննդյան օրվա առթիվ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով, մաղթում եմ հաջողություններ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնում: Այսօր կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում, որոնց ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին: Վստահ եմ, որ ամուր բարեկամությունը, փոխըմբռնումը և վստահությունը հետայսու ևս կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունների ողջ համալիրի հարստացմանը՝ նոր փոխշահավետ ծրագրերով»,– գրել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետը Միշուստինին մաղթել է քաջառողջություն, հաջողություն և բարեկեցություն:

Նշենք, որ այսօր լրանում է ՌԴ վարչապետի 55-ամյակը։

 

86
թեգերը:
Միխայիլ Միշուստին, Նիկոլ Փաշինյան, Ռուսաստան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
Ղարաբաղյան պատերազմը ևս ազդել է ԱՊՀ-ում տնտեսական ակտիվության վրա․ Միշուստին
ԵԱՏՄ երկրները պետք է ամրապնդեն միասնական շուկան. Միշուստինը` զարգացման նոր մակարդակի մասին