ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը։ COVID-19-ով արդեն վարակված է 2 միլիոն 183 հազար մարդ. տեղեկությունը հայտնում է համաշխարհային վիճակագրության Worldometer կայքը։
Ըստ ԱՀԿ-ի` աշխարհում ընդհանուր առմամբ 552 743 մարդ է առողջացել, մահացել են 146 870-ը։
Վարակի տարածման առաջատարների եռյակում են ԱՄՆ-ը` 678 144 վարակված, Իսպանիան` 184 948 և Իտալիան` 168 941։
Այս երկրներին հաջորդում է Ֆրանսիան` 165 027, Գերմանիան 137 698 վարակակիր.
Տասնյակում են նաև Մեծ Բրիտանիան 103 093, Չինաստանը 82 692, Իրանը 77 995, Թուրքիան 74 193, Բելգիան` 34 809։
Կորոնավիրուսը կարագացնի Մոսկվա-Վաշինգտոն-Պեկին «Մեծ եռյակի» ստեղծումը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։