Վլադիմիր Պուտին, արխիվային լուսանկար

ՌԴ-ում ոչ աշխատանքային օրերը երկարաձգվել են․ Վլադիմիր Պուտին

265
(Թարմացված է 21:39 02.04.2020)
ՌԴ առաջնորդը ուղերձով դիմել է ռուսաստանցիներին և հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում իրականացվող նոր միջոցառումների մասին։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի -  Sputnik․ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երկարաձգել է ոչ աշխատանքային օրերը մինչև ապրիլի 30-ը։ Այդ մասին նա հայտարարեց կորոնավիրուսի տարածման իրավիճակի հետ կապված ուղերձում։ ՌԴ նախագահն արդեն երկրորդ անգամ է կոչով դիմում ռուսաստանցիներին։

«Որոշում եմ ոչ աշխատանքային օրերի ռեժիմը երկարաձգել մինչև ապրիլի 30-ը»,- ասաց նա։

ՌԴ առաջնորդը նշեց, որ չաշխատած օրերի դիմաց ՌԴ քաղաքացիները կշարունակեն վարձատրվել։

Անդրադառնալով երկրում տիրող իրավիճակին, Պուտինն արձանագրեց՝ երկիրը մեծ է, պատկերը՝ ամեն շրջանում տարբեր է, բայց Մոսկվայում առայժմ չի հաջողվում փոխել կորոնավիրուսային իրավիճակը։ Նա չբացառեց՝ հնարավոր է՝ նոր որոշումներ ընդունելու անհրաժեշտություն լինի։

ՌԴ նախագահը նշեց, որ իշխանությունները կորոնավիրուսի դեմ պայքարում շարունակելու են գործել կանխարգելման սկզբունքով։ Նա ռուսաստանցիներին հորդորեց լրջորեն վերաբերվել իշխանության պահանջներին և բժիշկների խորհուրդներին։ 

Մարզերի ղեկավարներին նոր լիազորություններ կտրվեն․նրանք պետք է հստակեցնեն կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները։ Մինչև շաբաթվա վերջ նրանք պետք է որոշեն, թե ինչ սահմանափակումներ են կիրառելու իրենց մարզերում։ Աշխատանքները կհամակարգեն նախագահի կողմից լիազորված ներկայացուցիչները։

Պուտինը հանդես կգա ժողովրդին ուղղված նոր ուղերձով. նա արդեն գրում է տեքստը

Ավելի վաղ՝ մարտի 25-ին, Վլադիմիր Պուտինը հանդես եկավ կորոնավիրուսի համավարակի հետ կապված քաղաքացիներին ուղղված առաջին հեռուստաուղերձով, որի ընթացքում բարձրաձայնեց քաղաքացիների սոցիալական պաշտպանության, նրանց եկամուտների և աշխատատեղերի պահպանման, ինչպես նաև մանր և միջին բիզնեսի աջակցմանն ուղղված մի շարք միջոցառումների մասին։

265
թեգերը:
կորոնավիրուս, ուղերձ, Վլադիմիր Պուտին, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (823)
Ըստ թեմայի
Ռուսաստանում կարանտինը խախտողներին մինչև 7 տարվա ազատազրկում է սպառնում
Ռուսաստանը դադարեցնում է կանոնավոր ու չարտերային չվերթերն այլ երկրների հետ
ՀՀ քաղաքացիները Ռուսաստանից Հայաստան կարող են վերադառնալ բացառապես ինքնաթիռով
Վլադիմիր Պուտինը պարզեցրել է Ռուսաստանից Հայաստան նավթամթերքի արտահանման ձևակերպումը
Դիրքեր

«Սահմանային հանգույցն» ավելի վտանգավոր է․ ինչու իրավիճակը սրվեց հայ-ադրբեջանական սահմանին

39
Ռուսաստանցի փորձագետը մտավախություն ունի, որ իրավիճակը կարող է սրվել երրորդ ուժերի ներգրավմամբ։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի –Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունն ավելի լայն կոնտեքստ ունի, քան Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Տավուշի ուղղությամբ հայ–ադրբեջանական սահմանին առաջացած ներկայիս սրացումը դրա վառ ապացույցն է։ Sputnik  Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Մոսկվայի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի (ՄՀՊԻ)  առաջատար գիտաշխատող, ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծությունը Տավուշի դիրքերի ուղղությամբ:

Միջազգային կազմակերպություններն ու միջնորդ երկրներն արդեն հանդես են եկել խաղաղության կոչերով։ Ներկա պահին պաշտոնապես հայտնի է Ադրբեջանի կողմից 11 զոհվածի, իսկ Հայաստանի կողմից` 4 զոհված և 5 վիրավորի մասին։

Մարկեդոնովի խոսքով` Լեռնային Ղարաբաղը հակամարտության կենտրոնն է, սակայն այդ տարածքի համար մղվող պայքարն հակազդեցության միակ թիրախը չէ։

Ադրբեջանը 120 մմ ականանետներից կրակել է «Տավուշ տեքստիլի» ուղղությամբ

«Հակամարտությունը զարգանում է նաև հայ–ադրբեջանական պետական սահմանի երկայնքով` Ղարաբաղի շփման գծից դուրս։ Այդ ուղղությանն ավանդաբար ավելի քիչ ուշադրություն է դարձվում։ Սակայն հակամարտության «սահմանային հանգույցը» ավելի բարդ ու վտանգավոր է, քան բուն ղարաբաղյանը։ Երկրների միջև սահմանը սահմանազատված չէ։ Նման իրավիճակում նույնիսկ բարեկամական Ադրբեջանի և Վրաստանի միջև են տհաճ միջադեպեր առաջանում, ինչի մասին վկայում է Դավիթ Գարեջի վանական համալիրի շուրջ ծավալվող երկար տարիների պատմությունը», – նկատեց Մարկեդոնովը։

Նրա խոսքով` սահմանազատում չունենալու և երկար տարիների հակամարտության պայմաններում պայքար է մղվում «դատարկ» տարածքների համար, որոնք կողմերից յուրաքանչյուրն իրենն է համարում` բոլոր բխող հետևանքներով։

Փորձագետը մտավախություն ունի, որ իրավիճակը կարող է սրվել երրորդ ուժերի ներգրավմամբ։

«Մի բան է հակամարտությունը Ղարաբաղում, որը դիտարկվում է որպես տարածքային, մեկ այլ բան` բաց միջպետական ռազմական հակամարտությունը, մանավանդ, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ Ադրբեջանը Թուրքիայի հետ հատուկ հարաբերություններ ունի», – ասաց քաղաքագետը։

Նա նաև ուշադրություն հրավիրեց այն ​​ հանգամանքին, որ սահմանային հակամարտությունները Ղարաբաղյան կարգավորման Մադրիդյան թարմացված սկզբունքների մեջ չեն մտնում։ Այնտեղ դրանց լուծման մեխանիզմները չկան։ Սակայն բանակցությունների ընթացքի վրա միջադեպերի ազդեցությունը մեծ է, դրանք «ավելացված արժեքի» դեր ունեն խաղաղ գործընթացի երկարաձգման վրա։ Իսկ սահմանամերձ բախումները նվազեցնելու և դրանք կանխելու հստակ ծրագրեր չկան։

Մարկեդոնովը նաև կարծում է, որ պետք չէ գերագնահատել  կորոնավիրուսի ազդեցությունը հակամարտության դինամիկայի վրա։ Ըստ նրա՝ համավարակի ազդեցությունը բարձր է, սակայն հակամարտությունը եղել է մինչև վարակը և կպահպանվի համավարակից հետո։

Որպես Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակից և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ռուսաստանը, Մարկեդոնովի խոսքով, «սահմանային» ուղղությամբ ավելի շատ ռեսուրսներ և հնարավորություններ ունի հակամարտող կողմերի վրա ազդելու համար, քան անմիջապես արցախյան ուղղությամբ, որտեղ նրա ջանքերը լրացվում են ԵԱՀԿ ՄԽ այլ համանախագահների՝ ԱՄՆ–ի և Ֆրանսիայի գործողություններով։ Իսկ նրանք հիմա «Ղարաբաղի մասին մտահոգվելու ժամանակ չունեն»։

Մեր զրուցակիցը կարծում է, որ Մոսկվայի համար էսկալացիայի վտանգն ավելի մեծ է։ Այդ պատճառով պետք է գործի արդյունավետ և հստակ։

Ցնծության ճիչ․ ՀՀ ԶՈՒ–ն ադրբեջանական հերթական անօդաչուն է խոցել

«Միֆ է, թե հակամարտությունը ձեռնտու է Ռուսաստանին։ Մեզ ձեռնտու է այն կարգավորելը, հարցն այն է, թե ինչպես դա իրագործել։ Սակայն մինչ այդ դեռ երկար ճանապարհ կա, այժմ ծայրահեղ կարևոր է կանխել սահմանային միջադեպերը», – ընդգծեց նա։

Նշենք, որ Կրեմլն արդեն իր մտահոգությունը հայտնել է Տավուշում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Ինչպես հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Մոսկվան երկու կողմերին զսպվածության և հրադադարի ռեժիմի շրջանակում պայմանավորվածությունները կատարելու կոչ է անում։ Նրա խոսքով` Ռուսաստանը տարբեր մակարդակներում հայտարարել է, որ պատրաստ է կարգավորման հարցում միջնորդական ջանքեր ցուցաբերել` լինելով ՄԽ համանախագահ։

39
թեգերը:
Ռուսաստան, հրետակոծություն, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, դիրքեր, Սահման, Տավուշ, Հայաստան
թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Ըստ թեմայի
Զոհված ժամկետային զինծառայողներն առաջնագծում չեն եղել․ Արծրուն Հովհաննիսյան
«Մենք թիկունքում ենք և ձեր մեջ». հայերը պատասխան հարված են հասցրել ադրբեջանցի հաքերներին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կոչով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին
Ջեյմս Ապատուրայ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կոչով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին

59
(Թարմացված է 21:26 14.07.2020)
ՆԱՏՕ-ն մտահոգությամբ է հետևում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին և կոչ է անում կանխել իրավիճակի հետագա լարումը։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ՆԱՏՕ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ է անում կանխել հակամարտության հետագա սրացումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը։

«Մենք մտահոգությամբ հետևում ենք զարգացումներին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, որոնց ընթացքում օգտագործվում են ծանր զինատեսակներ և զոհվում են մարդիկ: Մենք միանում ենք կողմերին ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հետագա լարումը կանխելու համար»,-գրել է նա։

Նշենք, որ այսօր տեղի է ունեցել ՀԱՊԿ մշտական խորհրդի հեռավար նիստը, որի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀԱՊԿ-ում ՀՀ–ի մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը: Նա մանրամասն անդրադարձել է հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս–արևելյան ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով իրադրության լարմանը, Ադրբեջանի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության թիրախավորմանը:

ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծում են Չինարի և Այգեպար հայկական գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով վնասվել են քաղաքացիական օբյեկտները, իսկ վերջին ժամերի ընթացքում անօդաչու թռչող սարքերը հրետակոծել են Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքները։

Հիշեցնենք` հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։

Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Զոհված ժամկետային զինծառայողներն առաջնագծում չեն եղել․ Արծրուն Հովհաննիսյան

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ և 5 վիրավոր։

Սմբատ Գաբրիելյանը 1․5 տարվա զինծառայող էր․ զոհվածի հայրն ու եղբայրը զինվորական են

59
թեգերը:
Տավուշ, Սահման, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, Ադրբեջան, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, ՆԱՏՕ
թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Ըստ թեմայի
Հայկական բանակում երկու զոհ կա. ՊՆ
«Մենք թիկունքում ենք և ձեր մեջ». հայերը պատասխան հարված են հասցրել ադրբեջանցի հաքերներին
ՀՀ զինված ուժերի կողմից խոցված Elbit Hermes 900 ԱԹՍ-ն 30 մլն ԱՄՆ դոլար արժեր