Հրուշ Աճեմյան. արխիվային լուսանկար

Քարդաշյանների հայ դիմահարդարը պատմել է հոր և նրա հետ ունեցած բարդ հարաբերությունների մասին

402
(Թարմացված է 17:52 28.03.2020)
ԱՄՆ–ում հայտնի դիմահարդար Հրուշ Աճեմյանն անկեղծ խոստովանել է, թե ինչ է իրեն սովորեցրել հայրը, և ինչի համար է ինքը շնորհակալ նրան։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Հոլիվուդյան դիզայներ, Քարդաշյանների ընտանիքի դիմահարդար Հրուշ Աճեմյանը շնորհավորել է հոր ծննդյան օրը և Instagram–ի իր բաժանորդներին պատմել նրա հետ ունեցած բարդ հարաբերությունների մասին։

Աճեմյանը նշել է, որ հայրը եղել է իր համար կյանքի առաջին ուսուցիչը, որը սովորեցրել է երբեք չնահանջել, կարողանալ պաշտպանել ինքն իրեն այն ժամանակ, երբ հայրն իր կողքին չէ։

«Կյանքս». Քլոե Քարդաշյանի հայ ընկերուհին նրան հայերեն է սովորեցնում. լուսանկար

«Նա ինձ ռիթմի զգացողություն և պարել է սովորեցրել, և մենք միշտ միասին ժպիտով դուրս էինք գալիս պարահրապարակ։ Նա սովորեցրել է ինձ սատանայի նման խմել, սովորեցրել է դիմանալ ցավին և հաղթահարել վախը։ Նա օգնել է հաղթահարել հիվանդությունները և համառորեն իրականացնել երազանքներս»,–գրել է աղջիկը։

Հրուշը նաև ընտանեկան կյանքի կադրերով տեսանյութ է հրապարակել։

View this post on Instagram

A post shared by Hrush Achemyan (@styledbyhrush) on

Նրա խոսքով` իրենից շատ բան էին սպասում ոչ միայն դպրոցում սովորելու տարիներին, այլև հետագայում։ Հայտնի դիմահարդարը խոստովանել է, որ հոր հետ բավական բարդ հարաբերություններ է ունեցել։

Նրա պատմելով` հայրը «պարետային ժամ» էր սահմանում. ինքը պետք է տուն վերադառնար երեկոյան 9-ից ոչ ուշ, և այդպես շարունակվել է մինչև իր 25 տարին լրանալը։

«Նա երբեք չէր ժպտում այն տղային, որի հետ հանդիպում էի։ Մենք տարօրինակ հարաբերություններ ունեինք։ Նա խիստ էր ինձ հետ։ Լավ համբավ ունեցող հարգված մարդ էր, և այդ համբավը պահպանել էր պետք, հատկապես մեր մշակույթում, որտեղ կանոնները շատ են։ Կանոններ, որոնք ես հրաժարվում էի պահպանել` դրանք սեքսիստական համարելով»,–նշել է Հրուշը։

Միևնույն ժամանակ, նա սովորեցրել է աղջկան լինել ուժեք։ Ավելի ուշ աղջիկը հասկացել է, որ հայրը ևս թերություններ ունի. չէ՞ որ ոչ ոք կատարյալ չէ։

«Ես պետք է ամուսնանայի 18 տարեկանում, բայց ես այլ երազանք ունեի, որը տարբերվում էր կանոններից»,–ասում է Հրուշը։

Սահմանված կանոնները նրա մոտ զայրույթ էին առաջացնում, և նա որոշեց հեռանալ ծնողներից։ Այն օրը, երբ նա լքեց տունը, գիտեր, որ կոտրել է հոր սիրտը։

«Տարիներ պահանջվեցին, որ մեր հարաբերությունները կարգավորվեն։ Դա ամենածանր քարն էր, որ կար սրտիս վրա։ Դու իմ առաջին սերն էին, և ես միշտ պայքարել եմ այն մտքի հետ, որ անհարգալից վերաբերմունք եմ դրսևորել այն միակ տղամարդու նկատմամբ, ում իսկապես սիրել եմ»,–նշում է Աճեմյանը։

Միևնույն ժամանակ, Հրուշը խոստովանում է, որ հենց հայրն է ազդել իր բնավորության վրա, հենց նա է օգնել կյանքում շատ բանի հասնել։ Նա շնորհակալություն է հայտնել հորը, որ նա թույլ է տվել ապրել ազատ, սեփական սխալները գործել և դառնալ այնպիսին, ինչպիսին կա։

«Ծնունդդ շնորհավոր, արքաների արքա։ Դու այնքան բան ես վերապրել հանուն սեփական դուստրերի ազատության ու անկախության։ Դու թույլ տվեցիր, որ լինեմ այնպիսին, ինչպիսին կամ։ Սիրում եմ քեզ, հայրիկ»,–գրել է Աճեմյանը։

Նշենք, որ Հրուշ (Հրանուշ) Աճեմյանը ծնվել է 1987 թվականի հուլիսի 19-ին, այն ժամանակ դեռ Խորհրդային Հայաստանում։ Արդեն ԽՍՀՄ–ի փլուզումից հետո, երբ նա 5 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվեց ԱՄՆ։ Այսօր Աճեմյանը Հոլիվուդում հայտնի դիմահարդար է, նա նաև հագուստի դիզայնով է զբաղվում։

Ինչպես Ռուբեն Բաղդասարյանն անփոխարինելի դարձավ նորաձևության աշխարհում. լուսանկարներ

402
թեգերը:
հայր, Քիմ Քարդաշյան, դիզայներ
Ըստ թեմայի
Լերա Կուդրյավցևան հայ դիզայների կարած շքեղ զգեստով լուսանկարվել է նախկին սիրեցյալի հետ
«Ոչ, չեմ զղջում». ինչպես համշենահայը դարձավ դիզայներ ու հիմա ուզում է աշխատել Լոպեսի հետ
Հայ դիզայները ոճային դիմակներ է հորինել. որն է դրանց գաղտնիքը
Ապագա մայրիկ

Հղիության ժամանակ կորոնավիրուսը կարո ՞ղ է մորից երեխային փոխանցվել. պարզաբանում է բժիշկը

3
(Թարմացված է 19:57 01.06.2020)
Երեխաներն ավելի հազվադեպ են վարակվում կորոնավիրուսով ու որպես կանոն հիվանդությունը նրանց մոտ ավելի թեթև ընթացք է ունենում։ Այնուամենայնիվ, անվտանգության կանոնները պետք է պահպանել։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Շատ դեպքերում կորոնավիրուսը ընկերքի միջոցով մորից երեխային չի փոխանցվում։ Տեղեկությունը стопкоронавирус.рф-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի երեխաների բժշկական օգնության դեպարտամենտի ու ծննդօգնություն ծառայության տնօրեն Ելենա Բայբարինան։

Բժիշկների դիտարկմամբ՝ վարակն ավելի հազվադեպ է խոցում երեխաներին ու փոքրերի մոտ հիվանդությունը որպես կանոն ավելի թեթև է ընթանում։

Եթե վարակը ընկերքի միջոցով երեխային չի փոխանցվում, ապա, մասնագետի խոսքով, նորածիններին պահում են առանձին տարածքում կամ մասնագիտացված հաստատությունում մինչև COVID-19-ով վարակված մայրն առողջանա։

Հայաստանում կորոնավիրուսով վարակված ամենափոքրիկ պացիենտին տուն են ճանապարհել. լուսանկար

Բայբարինան COVID-19 ունեցող մայրերին խորհուրդ է տվել երեխայից հեռու եղած ժամանակ փորձել պահպանել կաթն ու ապաքինվելուց հետո սկսել կերակրել երեխային։

Բժիշկը հիշեցրել է՝ ցանկալի է, որ հղիները հոգ տանեն իրենց մասին և հնարավորինս խուսափեն ոչ միայն կորոնավիրուսից, այլև մյուս բոլոր սուր շնչառական հիվանդություններից։ Բայբարինան հորդորել է պահպանել անվտանգության կանոններն ու հետևել պատկան մարմինների խորհուրդներին։

Գիտնականները հայտարարել են, որ կորոնավիրուսին 100%-ով հակազդող հակամարմին են հայտնաբերել

3
թեգերը:
նորածին, Ռուսաստան, բժիշկ, մայր, երեխա, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Գիտնականները պարզել են, թե ինչ հոգեբանական խանգարումներ է առաջացնում կորոնավիրուսը
Գիտնականները գտել են աշխարհում զանգվածային մահացության ամենահավանական պատճառներից մեկը
Ինչպես երջանիկ զգալ համավարակի պայմաններում. գիտնականները ստացել են բանաձևը
Ռուս գիտնականները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը փորձարկել են իրենց վրա
Դավա և Օլգա Բուզովա

Ալֆո՞նս, թե՞ երկար սպասված արքայազն․ ինչո՞վ է հայտնի Բուզովայի հայ փեսացուն

77
(Թարմացված է 01:03 02.06.2020)
Վիդեոբլոգեր Դավան բացառիկ է նրանով, որ բավականին կարճ ժամանակահատվածում նրան հաջողվեց համացանցում գրեթե 12 միլիոն հետևորդ հավաքել։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Բլոգեր և երգիչ Դավայի (Դավիթ Մանուկյան) մասին հասարակության մեծ մասն իմացավ

անցած տարվա աշնանը, երբ նա նկարահանվեց ռուս ճանաչված երգչուհի Օլգա Բուզովայի տեսահոլովակում։ Հենց այն ժամանակ լուրեր տարածվեցին, որ արտիստներն անտարբեր չեն միմյանց նկատմամբ։

Դեկտեմբերին արդեն Օլգան խոստովանեց բլոգերի հետ սիրավեպի մասին։ Դրանից հետո նրանք գրեթե մշտապես միասին են հանդես գալիս՝ սոցիալական ցանցերում, փոքրիկ հումորային համարներում և տեսահոլովակներում կամ պարզապես աշխատավայրից ու հանգստավայրից հրապարակած լուսանկարներում։

«Չէ՞ որ նա հայ է». Բուզովայի սիրեցյալի քույրը գաղտնիքներ է հայտնել

Բուզովայի երկրպագուների մեծաթիվ բանակը բաժանվել է երկու ճամբարի. մի մասը Դավային դուրսպրծուկ ու ալֆոնս է համարում, որը որոշել է հայտնի դառնալ ռուսական փոփ-բեմի արքայադստեր հաշվին, մյուսները՝ ի դեմս երիտասարդի, տեսնում են այն երկար սպասված արքայազնին, որին արժանի է Բուզովան։

Ի՞նչ է հայտնի Դավայի մասին

Դավիթ Մանուկյանը հայտնի է դարձել առաջին հերթին որպես վիդեոբլոգեր, բայց երիտասարդը նաև սեփական երգերն է թողարկում։ Ընդ որում` դրանցից մեկը, որը կոչվում է «Հարբած կլինեմ», կարճ ժամանակում այնքան հայտնի է դարձել, որ Բուզովան, դեռ անձամբ ծանոթ չլինելով Դավայի հետ, պարել է այդ երգի տակ և տեսանյութը հրապարակել Instagram-ի իր էջում։

«Այն ժամանակ դեռ ծանոթ չէինք, նա պարզապես stories էր նկարում։ Առաջին անգամ ես նրան գրեցի և ասացի՝ շնորհակալ եմ, որ լսում եք իմ երգը, շատ հաճելի է։ Որոշ ժամանակ անց նա ինձ գրեց և դեր առաջարկեց իր «Лайкер» տեսահոլովակում,-պատմել է Դավան «Алена блин!» հաղորդման ընթացքում։

Դավիթ Մանուկյանը ծնունդով Նովոսիբիրսկից է, տեղափոխվել է Մոսկվա ընդամենը երկու տարի առաջ։ Նա խոստովանել է, որ այդ ժամանակ Instagram սոցիալական ցանցում ընդամենը մոտ հինգ հազար հետևորդ ուներ։ Բայց շուտով, ընդամենը երկու տարում, արտիստի հետևորդների թիվը հասավ գրեթե 12 միլիոնի։

Այդ ֆենոմենալ թռիչքի շնորհիվ 27-ամյա երիտասարդը հայտնվեց շատերի ուշադրության կենտրոնում։  Վերջերս բլոգերը նկարահանվեց ճանաչված երգիչ Եգոր Կրիդի «Love is» երգի տեսահոլովակում։ Ամենայն հավանականությամբ երկու տաղանդավոր երիտասարդների համագործակցությունը այդքանով չի սահմանափակվի։

Շատերը զարմացած են Դավայի դերասանական տաղանդով, բայց երիտասարդը բավական հարուստ ստեղծագործական փորձ ունի։ Բանն այն է, որ նա պրոֆեսիոնալ պարող է։ Հայազգի երիտասարդը երեք տարեկանից պարով է զբաղվել, անգամ սպորտային-պարահանդեսային պարերի Ռուսաստանի չեմպիոն է եղել։ Վնասվածքների պատճառով ստիպված է եղել թողնել սպորտային կարիերան (Դավան ողնաշարի երեք ճողվածք ունի. մեծ դեր է խաղացել նաև հիասթափությունը)։

Ի դեպ, հենց պարի շնորհիվ է Դավան հանդիպել իր առաջին սիրուն՝ պարահանդեսային պարերի ներկայիս չեմպիոն Վալերիա Աղիկյանին։ Այն ժամանակ Դավան 16 տարեկան էր, ընտրյալը՝ 15։ Նրանց հարաբերությունները երկար չեն տևել. երկու տարի անց բաժանվել են։

«Տղամարդու խոսք եմ տվել, պիտի անեմ»․Դավա Մանուկյանը Բուզովային հավերժացրել է մաշկի վրա

Նույն «Алена блин!» հաղորդման ընթացքում Մանուկյանը խոստովանել է, որ սթրեսի պատճառով հաճախ նոպաներ է ունեցել։ Արտիստի խոսքով՝  այնպես էր սիրահարվել Վալերիային, որ պատրաստվում էր առաջարկություն անել, մինչդեռ աղջիկը օգտագործում էր իրենց հարաբերությունները առաջնություններից առաջ իրեն հունից հանելու համար։

«Նա իմ հակառակորդի պարային զույգն էր, և մրցումներից առաջ ինձ հաճախ լուսանկարներ էին ուղարկում, որտեղ Վալերիային ինչ-որ մեկը գրկում էր։ Դա ինձ շատ էր հունից հանում»,-ասել է նա։ Չնայած դրան, իր «Վերջին պարը» երգը Դավան նվիրել է առաջին սիրուն։

Ինչ վերաբերում է Բուզովայի հետ հարաբերություններին և անհավասար եկամուտներին, արտիստը (ինչպես և ինքը՝ Օլգան) մշտապես ընդգծում է, որ սիրելի կինն իրեն աջակցում է միայն բարոյապես, իսկ նյութական ծախսերը միշտ ինքն է հոգում։ Ի դեպ, երիտասարդներն ապրում են Մանուկյանի վարձակալած բնակարանում։

«Ես ոչ մի կնոջից փող չեմ վերցրել։ Երբեք նման բան չի եղել։ Եթե մենք Օլյայի հետ որևէ տեղ ենք գնում, միշտ ես եմ վճարում։ Հակառակ դեպքում ես ինձ տղամարդ չեմ զգա։ Իմ փրոդաքշնի համար ես մեծ գումարներ եմ ծախսում՝ գովազդ, նկարահանումներ։ Ճիշտ այդքան էլ ծախսում եմ Օլյայի վրա։ Ռեստորանում հաշիվը տարբեր է լինում՝ 20-ից մինչև 80 հազար ռուբլի՝ կախված տեղից»,-խոստովանել է նա։

Արտիստի խոսքով՝ ինքը շատ ծրագրեր ունի, իսկ Օլգայից իրեն միայն հոգեբանական աջակցություն է պետք։

77
թեգերը:
տեսահոլովակ, սեր, երգիչ, Օլգա Բուզովա, Դավիթ (Դավա) Մանուկյան
Ըստ թեմայի
Մոսկովյան բանկ ներխուժած տղամարդը պահանջել է փող և Բուզովային. տեսանյութ
«Մանդարինկա». Բուզովան բլոգեր Դավիթ Մանուկյանի հետ ամանորյա երգ է թողարկել
Օլգա Բուզովան հաստատել է` իր ընտրյալը հայ հայտնի բլոգեր Դավիթ Մանուկյանն է
Օլգա Բուզովան ծննդյան 34–ամյակը նշում է հայ սիրեցյալի հետ. տեսանյութ