Քայլի Ջեներ

«Երկրի վրա ապրող հրեշտակը». Քարդաշյանի քույրը $1մլն է նվիրել COVID-19–ի դեմ պայքարի համար

919
(Թարմացված է 16:49 27.03.2020)
Քայլի Ջեների բարեգործության մասին հայտարարել է նրա բժիշկը, Ջեները ցանկանում էր գաղտնի պահել իր արարքը։

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի –Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ Քայլի Ջեները, մեկ միլիոն դոլար է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Այս մասին Instagram–ի իր էջում հուզիչ գրառում է արել նրա գինեկոլոգ Թաիս Ալիաբադին։

«Խոսքեր չունեմ, աչքերս լի են ուրախության արցունքներով։ Աղոթում էի, որ մենք դիմակներ ձեռք բերենք մեր բուժանձնակազմի համար, և երազանքս կատարվեց։ Պացիենտներիցս մեկը՝ երկրագնդի վրա ապրող այդ հրեշտակը, մեկ միլիոն դոլար է նվիրաբերել` օգնելու մեզ հարյուր հազարավոր դիմակներ և պաշտպանիչ այլ միջոցներ գնել»,– գրել է գինեկոլոգը։

Իր գրառման մեջ բժիշկն ընդգծել է, որ հիվանդանոցում դիմակներն անհետանում են լույսի արագությամբ, իսկ այս դժվարին ժամանակներում միջոցներ գտնելը հեշտ չէ։  Վերջում նա շնորհակալություն է հայտնել Քայլիին` նրան անվանելով «մեր ժամանակների հերոս»։

Միլիարդատեր Քայլի Ջեների պատասխանը չի ուշացել։ Մեկնաբանություններում նա պատասխանել է, որ ինքն էլ շնորհակալ է բժիշկին հոգատարության համար։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Dr. Thaïs Aliabadi (@drthaisaliabadi)

«Շատ եմ սիրում Ձեզ։ Շնորհակալություն այն սիրո և հոգատարության համար, որը ներդնում եք Ձեր գործում։ Այդ Դուք եք երկրի վրա ապրող իսկական հրեշտակը»,– գրել է Ջեները։

Սոցցանցերի իր էջերում Ջեները չէր բարձրաձայնել բարեգործության մասին՝ հավանաբար ցանկանալով այն գաղտնի պահել։

Չեղարկված համերգներ, պարտադրված կարանտին. Ռոբի Ուիլյամսը որոշել է անվճար երգել

Նշենք, որ այս պահին ԱՄՆ–ն կորոնավիրուսով վարակվածների թվով գերազանցել է Չինաստանին։ Worldometer պորտալի տվյալներով` վերջին 6 ժամվա ընթացքում վարակվածների թիվն ավելացել է 16 հազարով` անցնելով 85 604–ի շեմը, մահացածների թիվը` 1177 է։ Նախօրեին հայտնում էին 802 մահացածների և 55 238 վարակվածների մասին։ Թվով ամենաշատ վարակվածները գրանցվել  են Նյու Յորքում, Նյու Ջերսիում և Կալիֆոռնիայում։

919
թեգերը:
գինեկոլոգ, կորոնավիրուս, բարեգործություն, դիմակ, ԱՄՆ, Քայլի Ջեներ, Քիմ Քարդաշյան
Ըստ թեմայի
Արսեն Թորոսյանը 100 հազար դրամ է փոխանցել հատուկ հաշվեհամարին
ԱՄՆ 73 կոնգրեսական առաջարկում են 100 մլն դոլար տրամադրել Հայաստանին, 1.5 մլն՝ Արցախին
Սարգսյանն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է հատուկ հաշվեհամարին
Հայաստանում արդեն 100 մլն դրամ են նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին
Airbus A320

Մոտ 200 ռուսաստանցիներ արտագնա չվերթով Հայաստանից Ռուսաստան են վերադարձել

16
Քաղաքացիների գրանցման և նստեցման գործընթացն անցել է բնականոն ռեժիմով՝ պահպանելով Հայաստանի պարետատան սահմանած անվտանգության բոլոր միջոցները:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ ՌԴ քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համալիր աշխատանքների շրջանակում մայիսի 27-ին Երևան-Նովոսիբիրսկ-Եկատերինբուրգ արտագնա չվերթով 195 մարդ է մեկնել: Տեղեկությունը հայտնում է Հայաստանում ՌԴ դեսպանատունը։

Չվերթն իրականացրել է «Ուրալյան ավիաուղիներ» ինքնաթիռը։ Դեսպանատան հյուպատոսական բաժնի դիվանագետները «Զվարթնոց» օդանավակայանում համակարգել են ուղևորների գրանցման և նստեցման գործընթացը և քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել։ Ողջ գործընթացն անցել է բնականոն ռեժիմով՝ պահպանելով ՀՀ պարետատան սահմանած անվտանգության բոլոր միջոցները:

«Ռուսաստանցիներին տուն վերադարձնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»,- նշված է դեսպանատան հայտարարության մեջ։

Վերջին ամսվա ընթացքում Հայաստանից Ռուսաստանի տարբեր մարզեր մեկնել է ընդհանուր առմամբ 637 ռուսաստանցի։ Արտագնա չվերթներ են կազմակերպվել դեպի Վորոնեժ, Սանկտ-Պետերբուրգ, Մոսկվա և այլ քաղաքներ։

«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկել է առաջիկա բոլոր կանոնավոր չվերթերը

Հիշեցնենք, որ կորոնավիուսային իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանում մարտի 16-ից արտակարգ դրություն է հայտարարվել, որն արդեն երկու անգամ երկարաձգվել է։ ՀՀ կառավարությունը վերջերս որոշում ընդունեց, որի համաձայն՝ արտակարգ դրությունը կգործի մինչև հունիսի 13-ը։

Օրը հայտնի է. ՀՀ քաղաքացիներին Երևան կտեղափոխեն Մինսկից, Դամասկոսից ու Սանկտ Պետերբուրգից

16
թեգերը:
դեսպանատուն, չվերթ, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանի և այլ երկրների քաղաքացիներ Կահիրեից թռել են «Բելավիայի» չվերթով
Հայաստան-Ռուսաստան կանոնավոր չվերթերը կբացվեն. ինչ են պարտավոր անել Հայաստան եկածները
Ryanair պատրաստվում է հուլիսի 1-ից վերականգնել իր չվերթերի 40%-ը
Ռուսաստանի տարբեր քաղաքներից 6 չվերթ է նախատեսվում դեպի Երևան. երբ են դրանք կայանալու
 Airbus A320

Սանկտ Պետերբուրգից Հայաստան են վերադառնում 225 քաղաքացի. նրանց մեջ զորակոչիկներ կան

13
(Թարմացված է 19:33 27.05.2020)
Չարտերային չվերթով Հայաստան են վերադառնում նաև 5 զորակոչիկ: Նրանց ու ևս 14 անվճարունակ քաղաքացիների ուղևորատոմսերի համար վճարել են բարերարները։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. Ժամեր առաջ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգից դեպի Երևան ուղևորվեց հերթական չարտերային թռիչքը։ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտնում է, որ չվերթը մեկնարկել է ՌԴ ժամանակով ժամը 16.05-ին։

«Հայաստանի Հանրապետություն վերադարձավ 225 քաղաքացի, 5-ը` մինչև երկու տարեկան երեխա: 19 քաղաքացու ուղևորատոմսի արժեքը վճարվել է տեղի հայ բարերարների կողմից՝ գլխավոր հյուպատոսության միջնորդությամբ, որոնցից 5-ը զորակոչիկ են, մնացածը՝ անվճարունակ»,- նշված է հյուպատոսության հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերով կազմակերպված չվերթն իրականացնում է «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը։

Հիշեցնենք՝ վերջին ամիսների ընթացքում Ռուսաստանի տարբեր քաղաքներից դեպի Հայաստան ՀՀ քաղաքացիների, այսպես կոչված, տարհանման հատուկ չվերթեր են իրականացվել, մասնավորապես՝ Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Կրասնոդարից, Սոչիից, Վորոնեժից, Դոնի Ռոստովից։

Պարետի նոր որոշմամբ՝ Հայաստան վերադարձող քաղաքացիներն այլևս չեն մեկուսացվի հյուրանոցներում. նրանց ինքնամեկուսացման պահանջ է ներկայացվում։

13
թեգերը:
դեսպանություն, Ռուսաստան, Հայաստան, կորոնավիրուս, չվերթ
Ըստ թեմայի
«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկել է առաջիկա բոլոր կանոնավոր չվերթերը
Brussels Airlines-ը վերսկսում է Երևան-Բրյուսել-Երևան կանոնավոր չվերթերը
Մոտ 200 ռուսաստանցիներ արտագնա չվերթով Հայաստանից Ռուսաստան են վերադարձել
Զարկերակային օքսիմետր

ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի ախտորոշման համար 2 000 նոր սարք կգնի

0
Հատուկ վերահսկողություն է սահմանվել մանկատներում և ծերանոցներում, իսկ «Ձորակ» մանկատան տարածքում, որտեղ վարակ էր հայտնաբերվել, բուժկետ է գործում։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը 2000 զարկերակային օքսիմետրեր ձեռք կբերի ամբողջ հանրապետության բժիշկների համար։ Տեղեկությունն ԱԺ–ում այսօր հայտնեց նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով` մի քանի հարյուր սարք արդեն իսկ գնվել և բաժանվել է գյուղերի բուժհաստատություններին։

Զարկերակային օքսիմետրերը թույլ են տալիս չափել արյան մեջ թթվածնի մակարդակը ոչ ինվազիվ եղանակով (այսինքն՝ առանց արյուն վերցնելու), ինչն օգնում է կորոնավիրուսի արագացված ախտորոշման գործում։

Ինչ վերաբերում է մանկատներին և ծերանոցներին, ապա այդ հաստատություններում կորոնավիրուսի տարածման ուժեղացված վերահսկողություն է իրականացվում, առավելևս, որ այդ հաստատություններից երկուսում վարակի դեպքեր են գրանցվել։

Վարակի հետ երկար ենք ապրելու. առողջապահության նախարարը կոչ է անում չտրվել կեղծ լուրերին

Նախարարը հավելեց, որ այն մանկատան տարածքում, որտեղ կորոնավիրուսի դեպքեր են հայտնաբերվել (խոսքը «Ձորակ» մանկատան մասին է), արդեն բուժկետ է գործում, որտեղ ստուգում են բոլոր այցելուներին։

Հիշեցնենք, որ Հայաստանում ընդհանուր առմամբ կորոնավիրուսի ավելի քան 7 հազար հաստատված դեպք կա։ Նրանցից ավելի քան 3200–ն արդեն առողջացել են, 98-ը՝ մահացել։

COVID 19-ով հիվանդներից 250-ը գտնվում են ծանր վիճակում. նախարարը նոր տվյալներ է հրապարակել

0
թեգերը:
կորոնավիրուս, մանկատուն, Արսեն Թորոսյան, Սարք, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Մտադիր ենք պարզել` ինչն է Թորոսյանին նման հայտարարության առիթ տվել. Վրաստանի ԱՆ
Թորոսյանը դիվանագիտական խողովակներով ներողություն է խնդրել Թբիլիսիից
Ինֆեկցիոն հիվանդանոցը շարունակում է վերազինվել. Թորոսյանը լուսանկարներ է հրապարակել
Ռեանիմացիոն մահճակալներից ազատ է ընդամենը 32 –ը. Թորոսյանը նոր տվյալներ է հաղորդել