Տղամարդ, Ստամբուլ, արխիվային լուսանկար

Թուրքիայում կորոնավիրուսի զոհերի թիվն աճում է

246
(Թարմացված է 15:32 26.03.2020)
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան նոր տվյալներ է ներկայացրել երկրում կորոնավիրուսի տարածման տեմպի մասին։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտ – Sputnik․ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ Թուրքիայում կորոնավիրուսի զոհ է դարձել ևս 15 մարդ։ 

Քոջան նշել է, որ վերջին 24 ժամում երկրում 5035 թեստ է անցկացվել, հաստատվել է 561 նոր դեպք։

Թուրքիայի առողջապահության նախարարն ավելացրել է, որ վարակից մահացածների ընդհանուր թիվը երկրում հասել է 59-ի, իսկ վարակվածների թիվը՝ 2433-ի։

Թուրքիայում կորոնավիրուսի պատճառով առաջին զոհը գրանցվել է մարտի 18-ին։ Վարակից մահացած տղամարդն 89 տարեկան էր։

Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 30-ի

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 19–ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը համավարակ հայտարարեց։ Կազմակերպությունը կոչ է արել բոլոր երկրներին միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։

246
թեգերը:
Նախարար, Մահ, կորոնավիրուս, Թուրքիա
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (493)
Ըստ թեմայի
Կորոնավիրուս. իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում
Հաղթել կորոնավիրուսին. «Ռոսիա սեգոդնյան» Չինաստանի փորձի մասին գիրք կթողարկի
Չինաստանում մեկ օրում կորոնավիրուսի վարակման 47 դեպք է հայտնաբերվել
Չինաստանից տարհանված ՀՀ քաղաքացու մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել