Օլիմպիադա

Կանադան և Ավստրալիան չեն մասնակցի 2020-ի օլիմպիական խաղերին

62
(Թարմացված է 17:43 23.03.2020)
Կանադայի օլիմպիական և պարալիմպիկ խաղերի կոմիտեները կոչ են արել Միջազգային օլիմպիական կոմիտեին և Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը մեկ տարով հետաձգել 2020 թվականի օլիմպիական խաղերը:

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Կանադայի և Ավստրալիայի օլիմպիական կոմիտեները Միջազգային օլիմպիական կոմիտեին տեղեկացրել են, որ իրենց երկրների հավաքականները չեն մասնակցի Ճապոնիայում կայանալիք 2020 թվականի օլիմպիական խաղերին:

Նշենք, որ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը մարտի 22-ին, խոսելով Տոկիոյի օլիմպիական խաղերի անցկացման մասին, ասաց, որ նման կարգի մրցումները հետաձգել հնարավոր չեն: «Եթե մենք հետաձգենք օլիմպիական խաղերը, ապա դա մեծ հարված կհասցնի միջազգային սպորտին ու 11 հազար մարզիկների երազանքին: Առայժմ մենք պատրաստվում ենք անցկացնել օլիմպիական խաղերը»- նշեց ՄՕԿ-ի նախագահը:

ՄՕԿ նախագահի ելույթից հետո Կանադայի և Ավստրալիայի օլիմպիականները հայտարարեցին, որ չեն ներակայանա օլիմպիադա 2020-ի մայրաքաղաք՝ Տոկիո: Այս երկու երկրների կոչին չի բացառվում, որ միանան նաև այլ երկրներ:

Ուկրաինայի արտաքին գործերի նախկին նախագահ Պավել Կլիմկինն էլ թվիտերյան իր էջում կոչ է արել Ուկրաինայի օլիմպիական կոմիտեին չմասնակցել օլիմպիադա 2020-ին:

Օլիմպիական կրակը Հունաստանից հասավ Ճապոնիա

Այդ դեպքում մարզական կամ օլիմպիական ընտանիքը, բառի բուն իմաստով, կկանգնի բաժանման եզրին:

Հիշեցնենք, որ Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերը, ըստ նախատեսված ժամկետների, պետք է մեկնարկեն հուլիսի 24-ին, իսկ փակումը կայանալու է օգոստոսի 9-ին:

62
թեգերը:
կորոնավիրուս, Կանադա, Ավստրալիա, Տոկիո, Օլիմպիական խաղեր
Ըստ թեմայի
Խնդրում ու հորդորում են. ինչպես է կորոնավիրուսի դեմ պայքարում ոստիկանությունը
Հայաստանում 59 քաղաքացի կորոնավիրուսից բուժվում են ոստիկանության հոսպիտալում
Բարձր տեխնոլոգիաների նախարարության պաշտոնյաները պետությանը 10 մլն դրամի վնաս են հասցրել
Դմիտրի Պեսկով. արխիվային լուսանկար

Կրեմլը մեկնաբանել է Թուրքիայում գտնվող Սուրբ  Սոֆիայի տաճարի կարգավիճակի հարցը

13
(Թարմացված է 15:58 06.07.2020)
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Սուրբ Սոֆիայի տաճարը ոչ միայն հոգևոր, այլ նաև զբոսաշրջային արժեք է։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի –Sputnik. Կրեմլում հույս ունեն, որ Թուրքիայի իշխանությունները Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի մասին հարցի որոշման ժամանակ հաշվի կառնեն այդ սրբավայրի նշանակությունը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում հարցն այսօր այսկերպ է մեկնաբանել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր օգնականներին հանձնարարել էր ուսումնասիրություն անցկացնել` նպատակ ունենալով Սուրբ Սոֆիայի տաճարը նախապատրաստել այն պաշտոնապես մզկիթի վերափոխելու համար։

Պեսկովը նշել է, որ Կրեմլը չի կարող մեկնաբանել բուն որոշումը, քանի որ դա Թուրքիայի ներքին գործն է։  Նա հիշեցրել է, որ այդ հարցով իր կարծիքն արդեն իսկ  հայտնել է ռուսական ուղղափառ եկեղեցու առաջնորդը, ինչպես նաև փոխարտգործնախարարը։

«Կարող եմ միայն ասել, որ, անկասկած, մենք հույս ունենք, որ Սոֆիայի կարգավիճակը` որպես համաշխարհային ժառանգության օբյեկտ, հաշվի կառնվի», –լրագրողներին ասել է Պեսկովը։

Սուրբ Սոֆիան ուզում են մզկիթ դարձնել. հայ ճարտարապետի վերականգնած գմբեթի տակ նամազ կհնչի՞

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ հոգևոր արժեքից բացի, տաճարն ունի կարևոր զբոսաշրջային նշանակություն։ Պեսկովը հիշեցրել է, որ Սուրբ Սոֆիայի տաճարը սիրված համաշխարհային գլուխգործոց է բոլոր երկրների զբոսաշրջիկների համար, այդ թվում` Ռուսաստանի։

Ֆրանսիայի և ԱՄՆ–ի արտգործնախարարությունները արդեն կոչ են արել Թուրքիայի ղեկավարությանը հրաժարվել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու ծրագրից։

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն իր հերթին խորը մտահոգություն է հայտնել  Սուրբ Սոֆիայի տաճարի թանգարանային կարգավիճակը վերանայելու վերաբերյալ որոշ թուրք քաղաքական գործիչների կոչերի հետ կապված։ Նա հայտարարել է, որ «Սուրբ Սոֆիային սպառնացող վտանգը ողջ քրիստոնեական քաղաքակրթությանը սպառնացող վտանգ է»։

Թրամփին վատություն անել և սուրբ Սոֆիան վերածել մզկիթի. Էրդողանն իր ամպլուայի մեջ է

13
թեգերը:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, մզկիթ, Սուրբ Սոֆիայի տաճար, Թուրքիա, Դմիտրի Պեսկով, Կրեմլ
Ըստ թեմայի
Ինչ է կատարվում Երևանի «Կապույտ մզկիթի» դռներից այն կողմ. լուսանկարներ
Բաբայան. «Արցախում որևէ մզկիթ չի պղծվել»
Քրիստոնեական Հայաստանի իսլամական սիրտը․ ինչո՞վ է հայտնի Երևանի Կապույտ մզկիթը
Ուլան Բատոր. արխիվային լուսանկար

Մոնղոլիան դրական է վերաբերվում ՀԱՊԿ-ին միանալու հրավերին․ Զինովև

27
(Թարմացված է 14:44 06.07.2020)
Մոնղոլիան ՀԱՊԿ-ի աշխատանքին միանալու հրավեր է ստացել, ու Ռուսաստանի շահերի տեսակետից դա մեծ նշանակություն ունի։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Մոնղոլիան դրական է արձագանքել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) միանալու հրավերին։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ Ասիայի առաջին դեպարտամենտի տնօրեն Գեորգի Զինովևը նման հայտարարություն է արել Դաշնության խորհրդում։

Նրա խոսքով՝ Մոնղոլիան ՀԱՊԿ-ի աշխատանքին միանալու հրավեր է ստացել, ու Ռուսաստանի շահերի տեսակետից դա մեծ նշանակություն ունի։

«Մոնղոլիան դրական է դիտում այդ հրավերը։ Այն արձագանք է գտնում երկրի ղեկավարության շրջանում», - ասել է ռուս դիվանագետը։

Մոնղոլիան նաև հետաքրքրություն է ցուցաբերում նաև Շանհայի համագործակցության կազմակերպության հանդեպ այն բանից հետո, երբ Հնդկաստանն ու Պակիստանն այդ կազմակերպություն են մտել։

Ավելին՝ Մոնղոլիայի ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև բանակցային գործընթաց է սկսվում։

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունն ու ԱՊՀ-ն ապագայում կարող են ՀԱՊԿ գործընկերների կարգավիճակ ստանալ։ Նա հիշեցրել էր, որ ՀԱՊԿ գործընկերների ու դիտորդների կարգավիճակի հաստատման մասին որոշումը կազմակերպության մասնակից պետությունների ղեկավարները կայացրել են Ղազախստանում երկու տարի առաջ։

Ադրբեջանը հանուն ՀԱՊԿ–ի քաղաքական առևտուր կսկսի՞ Ռուսաստանի ու Արևմուտքի հետ

ՀԱՊԿ անդամ երկրներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Տաջիկստանը, Ղրղզստանն ու Ղազախստանը։

27
թեգերը:
Ռուսաստան, Մոնղոլիա, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ)
թեմա:
Հայաստան և ՀԱՊԿ
Ըստ թեմայի
ՀԱՊԿ-ը առայժմ չի չեղարկել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախանշված զորավարժությունները
ՀԱՊԿ ներուժը կարևոր է կորոնավիրուսի ստեղծած սպառնալիքներին արձագանքելու համար. Լավրով
Լավրովն ասաց` ով կարող է ՀԱՊԿ դիտորդ դառնալ ապագայում
Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի պետական սահման

Հայաստանի և Ռուսաստանի բարեկամության խորհրդանիշները. նախագահն այցելել է պետական սահման

0
(Թարմացված է 16:04 06.07.2020)
Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ եղել է նաև Նոր Շեն (Խարկով) գյուղում, որտեղից երևում են հայոց հինավուրց Անի մայրաքաղաքի ավերակները: Նրանք զրուցել են գյուղի միակ բնակչի՝ Վահանդուխտ տատի հետ:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն անցյալ շաբաթավերջին այցելել է Հայաստանի պետական սահման, եղել Ռուսաստանի սահմանապահ զորքերի ջոկատում։ Այն համաձայն 1992թ. սեպտեմբերի 30-ի Հայաստանի և Ռուսաստանի միջպետական համաձայնագրի, իրականացնում է Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հսկողությունը: Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Президент Армении Армен Саркисян во время посещения отряда российских пограничных войск (5 июля 2020).
© Photo / official site of the President of RA.
Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի պետական սահման

Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին զեկուցել է սահմանին տիրող իրավիճակի, սահմանապահների օպերատիվ-ծառայողական գործունեության, սահմանամերձ գյուղերի բնակիչների և հայ գործընկերների հետ սերտ համագործակցության մասին:

Президент Армении Армен Саркисян во время посещения отряда российских пограничных войск (5 июля 2020).
© Photo / official site of the President of RA.
Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի պետական սահման

«Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանապահ վարչությունը հաջողությամբ լուծում է իր առջև դրված խնդիրները», - ասել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության համար և հաջողություններ մաղթել սահմանապահներին:

Ի նշան հիշատակի ու կյանքի շարունակության. պատմական Անիի դիմաց կծածանվի հայոց եռագույնը

Նախագահ Սարգսյանը նշել է, որ պետական սահմանին ծածանվող Հայաստանի և Ռուսաստանի պետական դրոշները փոխվստահության վրա հիմնված մեր բարեկամական և դաշնակցային հարաբերությունների խորհրդանիշն են:

Президент Армении Армен Саркисян во время посещения отряда российских пограничных войск (5 июля 2020).
© Photo / official site of the President of RA.
Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի պետական սահման

Նախագահ Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ եղել է նաև Նոր Շեն (Խարկով) գյուղում, որտեղից երևում են հայոց հինավուրց Անի մայրաքաղաքի ավերակները: Նրանք զրուցել են գյուղի միակ բնակչի՝ Վահանդուխտ տատի հետ:

0
թեգերը:
դրոշ, Ռուսաստան, Հայաստան, Արմեն Սարգսյան