Հենրիխ Մխիթրայան

Մխիթարյանը լիարժեք պայմանագիր կկնքի՞ «Ռոմայի» հետ. «Արսենալը» 25 միլիոն եվրո է պահանջում

152
(Թարմացված է 12:10 22.03.2020)
Իտալական մամուլը կրկին խոսել է Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հավանական վաճառքի մասին։

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի համար Լոնդոնի «Արսենալը» 25 միլիոն եվրո կպահանջի։ Տեղեկությունը հրապարակել է Сorriere dello sport-ը։ Պարբերականի տեղեկություններով` ամռանը «Արսենալը» կվաճառի Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը:

Այս պահին հայ ֆուտբոլիստը «Ռոմայի» կազմում հանդես է գալիս վարձակալության իրավունքով։

Նշենք, որ մարտի 17–ին լուրեր տարածվեցին, որ հնարավոր է` Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը լիարժեք պայմանագիր կնքի իտալական «Ռոմայի» հետ։ «Արսենալը» պատրաստ է Հենրիխին վաճառել «գայլերին» և պաշտոնական առաջարկի է սպասում նրանցից։

Ինչպես են իրենց զգում Հռոմում գտնվող Հենրիխ Մխիթարյանն ու նրա ընտանիքը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն իտալական «Ռոմա» տեղափոխվեց ընթացիկ մրցաշրջանի մեկնարկին: «Գայլերի» կազմում հայ կիսապաշտպանը մասնակցել է 8 խաղի, խփել 6 գնդակ և դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ:

152
թեգերը:
«Ռոմա» ֆուտբոլային ակումբ, Արսենալ, Հենրիխ Մխիթարյան
թեմա:
Հենրիխ Մխիթարյան (294)
Ըստ թեմայի
Հենրիխ Մխիթարյանի զավակը ծնվել է
«Բարի գալուստ նոր աշխարհ, կրտսեր Համլետ Մխիթարյան». նախագահ Սարգսյանը գրառում է արել
«Արսենալը» կարող է հրաժեշտ տալ Մխիթարյանին․ «գայլերը» միայն ուրախ կլինեն
Երիտասարդ, արխիվային լուսանկար

Առօրյա ո՞ր գործողություններն են վտանգավոր COVID-19-ի տարածման համար

5
(Թարմացված է 21:16 09.07.2020)
Ամերիկացի գիտնականները ստեղծել են կորոնավիրուսի «ռիսկի սանդղակ»՝ մարդկանց առօրյա գործողություններից ելնելով։ Սանդղակից պարզ է դառնում, որ սրճարան կամ մարզադահլիճ այցելելը շատ ավելի վտանգավոր է, քան ուտելիք պատվիրելը։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. Բժիշկները կորոնավիրուսի «ռիսկի սանդակ» են մշակել, որը ցույց է տալիս, թե որքանով են վտանգավոր մարդկանց առօրյա գործողությունները՝ կորոնավիրուսով վարակվելու տեսանկյունից։

Metro պարբերականը գրում է՝ ամերիկացի գիտնականները ցուցակ են կազմել, որում մարդկանց ամենօրյա գործողությունները COVID-19-ով վարակման սպառնալիքի տեսանկյունից գնահատվում են 10 բալանոց համակարգով։

Ըստ այդմ՝ նվազ ռիսկեր են պարունակում ուտելիք պատվիրելը, մեքենայի լիցքավորումը, թենիս խաղալը և արշավները։ Փոքր-ինչ ավելի վտանգավոր է համարվում սուպերմարկետ գնալը, գոլֆ խաղալը, հյուրանոցում բնակվելը, բժշկի և ռեստորան այցելելը։ Ցուցակում հաջորդիվ ծովափնյա հանգիստն է, ընկերների հետ ընթրիքը, ազգականներին այցելելը և գրասենյակում աշխատելը։

Գիտնականները կանխատեսո՞ւմ էին համավարակի բռնկումը

Իսկ ահա վարսահարդարին այցելելը, հարսանիքի կամ թաղման մասնակցելը և ընկերների հետ գրկախառնությունները կարող են լուրջ հետևանքներ ունենալ։

Տեխաս նահանգի գիտնականները ամենավտանգավորը համարում են կինոթատրոն և մարզադահլիճ այցելելը, բազմամարդ երեկույթները և փաբերում ու բարերում ժամանակ անցկացնելը։

Կորոնավիրուսից հետո խանգարումնե՞ր են ի հայտ գալիս. գիտնականների նոր բացահայտումը

Միջազգային վիճակագրական տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 12,2 միլիոնը, մահացել են ավելի քան 553 հազարը։

5
թեգերը:
Ռեստորան, գիտնական, ԱՄՆ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի կարող է վտանգավոր լինել սրտի համար. ռուս գիտնական
Գիտնականներին հաջողվել է գտնել կորոնավիրուսի թույլ կողմերը
Գիտնականները գտել են աշխարհում զանգվածային մահացության ամենահավանական պատճառներից մեկը
Գիտնականները հայտարարել են, որ կորոնավիրուսին 100%-ով հակազդող հակամարմին են հայտնաբերել
Քրեական հեղինակություն

ՀՀ–ում ծնված, «Դեդ» մականունով քրեական հեղինակությանը արտաքսել են Ուկրաինայից

143
(Թարմացված է 22:53 09.07.2020)
«Դեդը» ստիպված կլինի նոր ծրագրեր մշակել, որովհետև նրա նկատմամբ 15 տարվա արգելք է սահմանվել։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. «Դեդ» մականունով քրեական հեղինակությանը, որը ծնունդով Հայաստանից է, արտաքսել են Ուկրաինայից։ Տեղեկությունը հայտնում է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

«Նրան բազմաթիվ անգամ ձերբակալել են միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար և հարկադրաբար վտարել Ուկրաինայի սահմաններից։ Չնայած արգելքին ՝ տղամարդը կրկին վերադարձել է Ուկրաինա։ Ոստիկանների ձեռքը չընկնելու համար նա երեք-չորս օրը մեկ փոխել է բնակության վայրը»,– հայտնում է գերատեսչությունը։

Ըստ ՆԳՆ–ի` տղամարդու ծրագրերը խափանել են Անդրկարպատյան մարզի ազգային ոստիկանության ռազմավարական հետաքննությունների վարչության օպերատիվ աշխատակիցները:

«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը Ասատրյանին ծեծելու համար ստորացրել է Կոբա Կրասնոդարսկուն

2020 թվականի ապրիլի 28–ին քրեական հեղինակությանը ձերբակալել են, վարչական արձանագրություններ կազմել և տեղափոխել Նիկոլաևի մարզի Վոզնեսենսկի շրջանի դատարան: Դատարանը բավարարել է նրան ձերբակալելու և օտարերկրացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց ժամանակավոր պահման կետում վեց ամիս ժամկետով տեղափոխելու, այնուհետև արտաքսելու դիմումը:

Հուլիսի 8-ին «Դեդ» մականունով քրեական հեղինակությանը դատարանի որոշմամբ հարկադրաբար արտաքսել են Ուկրաինայից և արգելել են 15 տարի մուտք գործել երկրի տարածք։

Կիևում ձերբակալել են օրենքով գող Կամո Մոսկովսկիին

143
թեգերը:
քրեական հեղինակություն, հայ, Ուկրաինա
Ըստ թեմայի
«Օրենքով գողերի» պես խելոք մարդիկ աշխարհի տակը չկան. Վարդան Ղուկասյան
Հայաստանի իշխանությունը հաշվառել է քրեական հեղինակություններին ու «օրենքով գողերին»
Հրաձգություն Սուխումում, կան զոհեր և վիրավորներ. նշվում է, որ նաև «օրենքով գող» է սպանվել
Люстра

Մի քանի ժամ շարունակ լույս չի լինի Երևանի և 2 մարզերի որոշ հատվածներում

0
Հանրապետության տարածքում հոսանքազրկումներն արվում են պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևանում`

11:00-17:00 Քաջազնունի փ. 6, 4, 4ա շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Ամիրյան փ. 12 շենք, Թումանյան փ. 1 շենք և ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 2 շենք և ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 21, 25 շենքեր, Գր. Լուսավորիչ փ. 3 շենք և ոչ բնակիչ-բաժանորդներ, Փարպեցու փ. 4 շենք և ոչ բնակիչ-բաժանորդներ, Պարոնյան փ. 28, 28ա շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Պուշկինի փ. 37 շենք և ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ. 25/14 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սունդուկյան փ. 1 շենք, Սունդուկյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Այգեձորի փ. 69 շենք, Այգեձորի նրբ. 22 շենք, Փափազյան փ. 16ա, 36 շենքեր, Կոմիտասի պող. 45 շենք, Համբարձումյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Խաչատրյան փ. 12 շենք, Ա.Ավետիսյան փ. 23 շենք, Համբարձումյան փ. 14 շենք, քաղ․ «Ա․Աբրահամյան», «Ցոլք Էլիտ» ԱԿ, «Ջի էն Ջի» ՓԲԸ, «Դիդի Գրուպ» ՍՊԸ, «Ռ․Գալստյան» ԱՁ, քաղ․«Ս․Մնացականյան», «Էնի էլ․նյութերի ինստիտուտ» ՍՊԸ, քաղ․«Ա․Երիցյան», Նիզամի փ․2 շենք, Մանանդյան փ․1/3 շենք, Մայիսի 9-ի փ․3, 5, 7, 9, 9/1, 13 շենքեր, Նիզամի փողոցի սեփական տներ, Մայիսի9-ի փողոցի սեփական տներ, Մարքվարտի փ․85/1 շենք, Շիրակի փ․56/1, 58/1 շենքեր, Շիրակի, Մարքվարտի փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Շինարարների փ. 10 շենք, Նազարբեկյան փ. 31 շենք, Դավթաշեն 1-ին թաղ. 16 շենք,

Դավթաշեն 2-րդ թաղ. 44 շենք, Մարգարյան 2-րդ նրբ. 9 շենք, Մարգարյան փ. 29/2 շենք, Անդրանիկի փ. 96 շենք, Սեբաստիայի փ. 86 շենք, Ավան՝ 5-րդ, 7-րդ փողոցների 1-ին, և 2-րդ նրբանցքների սեփական տներ, Շահինյան փողոցի, Մարշալ Խուդյակով փողոցի սեփական տներ, Խուդյակով փ․70, 68/1, 84/1, 84/2, 84/3, 84/4 շենքեր, Դ․ Վարուժան թաղ․9, 10 շենքեր, Իսահակյան թաղ․4 շենք, Հովհաննիսյան թաղ․27 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 12 պոլիկլինիկա և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դ․ Վարուժան փ. 4 շենք, Աճառյան փ․ 44, 2/1շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան Առինջ՝ Տաշքենդի փ․13 (3/5) շենք , Տաշքենդի փ․18 (2/6 ) շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորքի 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 17 շենք, Նոր Նորքի 4-րդ զանգ.՝ Բակունցի փ. 8 շենք, Ա․ Հովհաննիսյան փ. 24/1 շենք (2, 4 մուտքեր), Նոր-Նորքի 5-րդ զանգ.՝ Միկոյան փ. 4/1 շենք, Նոր Նորքի 6-րդ զանգ.՝ Լյուքսեմբուրգի փ. 11 շենք, Նոր Նորքի 8-րդ զանգ.՝ 2-րդ շրջադարձային 1 շենք, Նոր Նորքի 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 8 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 50/5 շենք, Ն․ Ստեփանյան փ. 9 շենք, Նոր Նորքի 6-րդ զանգ.՝ Բ․ Մուրադյան փ. 2 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Կոտայքի մարզում՝

10:00-16:00 Եղվարդ համայնքի Կոմիտասի, Չարենցի, Աբովյանի, Սայաթ-Նովա, Իսահակյան, Սաֆարյան, Թարգմանչյանց փողոցներ՝ մասնակի, Նուռնուս և Քանաքեռավան համայնքներ, «Ռեդ-Գրուպ», «Երևան խմելու ջուր», «Նորմա Կաթ», «Լույս, Միաձույլ» ՍՊԸ, Սառնարան, Մերգելյան, Ֆերի, Ա․ Քամալյան, Զանգեզուր կոոպ․, Սառնարան թաղամաս,

Գեղարքունիքի մարզում՝

10:30–13:00 Սևան քաղաքի Հրազդան փողոցի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներն ամբողջությամբ:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

0
թեգերը:
Մարզ, Երևան, էլեկտրաէներգիա, Լույս, Հայաստան