Բեռլին

ԵՄ երկրների քաղաքացիություն չունեցողները չեն կարող մուտք գործել Գերմանիա

72
(Թարմացված է 21:29 18.03.2020)
Կորոնավիրուսի կանխարգելելմանն ուղղված այս արգելքն առայժմ կգործի 30-օրյա ժամկետով։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի- Sputnik. Եվրամիության անդամ երկրի քաղաքացիություն չունեցող անձինք չեն կարող մուտք գործել Գերմանիա: Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ մուտքի արգելքը սահմանված է բոլոր օդային և ծովային ուղևորությունների նկատմամբ, որոնց ելակետը գտնվում է Եվրամիությունից դուրս:

«ԵՄ անդամ պետությունների քաղաքացիներին և նրանց հարազատներին, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Իսլանդիայի, Լիխթենշտայնի, Նորվեգիայի և Շվեյցարիայի քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին թույլատրվում է մուտքը Գերմանիա՝ որպես իրենց հայրենի երկրներ հասնելու տարանցիկ հնարավորություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ դեսպանության՝ Գերմանիայի մուտքի թույլտվության բացառություն է արվում նաև երրորդ երկրների այն քաղաքացիների համար, ովքեր երկարաժամկետ կացության իրավունք ունեն ԵՄ անդամ որևէ պետությունում:

Օրվա կադր. Արայիկ Հարությունյանը թույլ չի տա` «հանգիստ նստեն տեղները»

Հաղորդագրության մեջ նաև ասված է, որ երրորդ երկրի այն քաղաքացիները, որոնք չեն բավարարում նշված նախապայմանը, այսինքն՝ չունեն երկարաժամկետ կացության իրավունք, սահմանին հետ կվերադարձվեն, եթե մուտք գործելու համար առկա չլինի հրատապ հիմք։

Կորոնավիրուսի համավարակի տարածման կանխարգելմանն ուղղված այս սահմանափակումն առայժմ կգործի 30-օրյա ժամկետով:

Նշենք, որ գերմանական Deutsche Welle հաղորդմամբ՝ Գերմանիան սկսել է ամբողջ աշխարհով մեկ իր քաղաքացիների տարհանումը։ Էլեկտրոնային նամակներ են ուղարկվել տարբեր երկրներում այս պահին գտնվող ԳԴՀ քաղաքացիներին՝ տեղեկացնելով տարհանման ուղիների մասին։

Ավիաչվերթերի չեղարկման պատճառով հարյուր հազարավոր գերմանացիներ չեն կարողանում վերադառնալ հայրենիք։ Նշենք, որ ներկա դրությամբ Գերմանիայում նոր տիպի կորոնավիրուսով վարակված է ավելի քան 10 հազար մարդ կա, 26-ը մահացել են։

72
թեգերը:
Եվրամիություն, կորոնավիրուս, Գերմանիա
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (904)
Ըստ թեմայի
Կորոնավիրուս. իրավիճակը Հայաստանում
Մի քանի ժամում ավելի քան 43 միլիոն դրամ է հավաքվել կորոնավիրուսի կանխարգելման համար
Ինչպես պաշտպանել զինծառայողներին կորոնավիրուսի վտանգից. Դավթյանը ծնողներին ուղերձ է հղել
Վլադիմիր Պուտին, Էմանուել Մակրոն․ արխիվային լուսանկար

Մակրոնը զանգահարել է Պուտինին․ քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

184
(Թարմացված է 01:39 01.10.2020)
Պուտինը և Մակրոնը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ են արել շուտափույթ հրադադար հաստատել : ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարությամբ հանդես կգա։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ այսօր հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև: Տեղեկությունը հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։

Տեղեկացվում է, որ երկրների ղեկավարները մանրամասն քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրացումը: Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել շարունակվող լայնամասշտաբ ռազմական գործողությունների առնչությամբ:

Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը պատերազմող կողմերին կոչ են արել շուտափույթ և ամբողջական հրադադար հաստատել, թուլացնել լարվածությունն ու առավելագույն զսպվածություն ցուցաբերել:

Նշվել է, որ Ղարաբաղյան ճգնաժամի կարգավորուման քաղաքական և դիվանագիտական ​​մեթոդներն այլընտրանք չունեն:

Այս համատեքստում դիտարկվել են հետագա փոխգործակցության հատուկ չափանիշներ, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել Մինսկի խմբի (Ռուսաստան, Ֆրանսիա և Միացյալ Նահանգներ) համանախագահող երկրների ղեկավարների անունից հանդես գալ հայտարարությամբ՝ հօգուտ զինված առճակատման շուտափույթ դադարեցման և բանակցային գործընթացի վերսկսման:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 84 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 170 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

184
թեգերը:
ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Վլադիմիր Պուտին, Էմանուել Մակրոն, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով ՄԻՊ–ը դադարեցրել է փաստահավաք աշխատանքները Գեղարքունիքում
Խաթարված մանկությունն ու աչքերի լույսը․ Արցախի երեխաների տպավորիչ ֆոտոշարքը
«Նորից ԱԹՍ զգետնեցինք»․ Արծրուն Հովհաննիսյանը լավ լուր է հայտնել
«Օսա»

«Օսաներն» իրական չէին. ադրբեջանցիները ոչնչացրել են հայկական ԶՀՀ–ի ստվարաթղթե մակետները

1200
(Թարմացված է 23:48 30.09.2020)
Հայ փորձագետներն ուշադրություն են հրավիրել Ադրբեջանի կողմից իբր ոչնչացված «Օսա» ԶՀՀ–ի մակետների լուսանկարներին. դրանք ստվարաթղթե են եղել։ Ադրբեջանի զինված ուժերը դրանք իրականի տեղ են ընդունել։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Սոցցանցերի հայկական տիրույթում հայտնվել են ադրբեջանական ԶՈւ–ի կողմից ոչնչացված «Օսա» զենիթահրթիռային համալիրների ստվարաթղթե մակետների լուսանկարները։

Հարվածների տեսանյութերը տարածվել են Ադրբեջանի ՊՆ–ի կողմից։ Հեղինակները, ինչպես նաև կրակողները, հավանաբար, այդպես էլ չեն կռահել, որ թիրախն իրականում «կեղծ» է։ Բավականին զվարճալի է ստացվել։

Скрин из опубликованного министерством обороны Азербайджана видео
Ադրբեջանական ԶՈւ–ի կողմից ոչնչացված «Օսա» զենիթահրթիռային համալիրների ստվարաթղթե մակետների լուսանկարները

Տեսանյութի «սքրինշոթերը» Facebook–ի իր էջում հրապարակվել է ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը։

«Ադրբեջանցիները խոցել են ՀՀ ԶՈւ ստվարաթղթե «Օսաները» և դրանով շատ հպարտանում են։ Երկու թանկարժեք դրոն իզուր կիրառեցին, հաճելի էր», – հեգնում է փորձագետը։

Скрин из опубликованного министерством обороны Азербайджана видео
Ադրբեջանական ԶՈւ–ի կողմից ոչնչացված «Օսա» զենիթահրթիռային համալիրների ստվարաթղթե մակետների լուսանկարները

Նրա հետ համակարծիք է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Լավ է ասված ամեն ինչ», – գրում է նա։

Կադրերը խոշորացնելու դեպքում այդ մակետների վրա կարելի է նկատել իրական համալիրների վրա պարտադիր տեղադրվող անհրաժեշտ սարքերի, ռադարների և այլ «ատրիբուտների» բացակայությունը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 170 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

1200
թեգերը:
Լուսանկար, Զենք, Հայաստան, ադրբեջանցի, Ադրբեջան, Օսա ԱԿ-Մ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Այս անգամ զինադադար հաստատելու համար Ռուսաստանը ստիպված է բանակցել Թուրքիայի հետ
ՀՀ–ն քանի՞ միլիարդ է նվիրել Թուրքիային 15 տարում
Որոշումը չի վնասի. Արայիկ Հարությունյանը` ՀՀ–ի կողմից Արցախի ճանաչման հնարավորության մասին

Ինչպես պետք է լուծել Ղարաբաղյան հակամարտությունը

0
0