Հենրիխ Մխիթրայան. արխիվային լուսանկար

Ինչպես են իրենց զգում Հռոմում գտնվող Հենրիխ Մխիթարյանն ու նրա ընտանիքը

699
(Թարմացված է 07:19 18.03.2020)
Մարտի 19-ին նախատեսված էր Եվրոպայի լիգայի փլեյ օֆի «Ռոմա»- «Սևիլիա» հանդիպումը, որը խաղից մեկ շաբաթ առաջ չեղարկվել է: Հենրիխ Մխիթարյանը մինչ չեղարկվելն իր թիմի հետ Հռոմում պատրաստվում էր հանդիպմանը:

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի –Sputnik. Հայաստանի հավաքականի ավագ և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ու նրա ընտանիքի առողջական վիճակը նորմալ է, նրանք կորոնավիրուսից «հեռու են մնացել»: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հրապարակել է Toto Gayming ընկերությունը:

Ինչպես գիտենք, Հենրիխ Մխիթարյանը կնոջ ու նորածին որդու հետ Հռոմում է:

Նշենք, որ մարտի 19-ին նախատեսված էր Եվրոպայի լիգայի փլեյ օֆի «Ռոմա»- «Սևիլիա» հանդիպումը, որը խաղից մեկ շաբաթ առաջ չեղարկվել է: Հենրիխ Մխիթարյանը մինչ չեղարկվելն իր թիմի հետ Հռոմում պատրաստվում էր հանդիպմանը: Բացի այդ, նրանց առաջնեկը՝ Համլետ Մխիթարյանը, ծնվել է մարտի 4-ին Հռոմում:

Հիշեցնենք, որ ամբողջ Իտալիան կարանտինի մեջ է: Կորոնավիրուսից մահանալու ամենամեծ ցուցանիշը գրանցվել է հենց այս երկրում:

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը մարտի 17-ի առավոտվա դրությամբ հասել է 182 683–ի, զոհերի թիվը` 7173-ի։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 78. նախարարը նոր տվյալներ է հաղորդել

Վարակվածների թվի ցուցանիշով առաջին տեղում Չինաստանն է՝ 80 881 վարակակիր։ Այդ երկրում վտանգավոր վարակից արդեն մահացել է 3226 մարդ։

Երկրորդ տեղում Իտալիան է։ Եվրոպական այդ երկրում վտանգավոր վիրուսն արդեն «գտել է» 23 980 մարդու։ COVID-19-ից 2158 մարդ է մահացել։

699
թեգերը:
Հռոմ, Հենրիխ Մխիթարյան, Իտալիա, կորոնավիրուս
թեմա:
Հենրիխ Մխիթարյան (273)
Ըստ թեմայի
Օրվա կադր. դիմակն ու դիմակավորը կորոնավիրուսի դեմ պայքարում
Կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղված քայլերին աջակցելու համար բացվել է գանձապետական հաշիվ
Արտակարգ դրության օրերին մեր երկիրը հեռահաղորդակցության խնդիր չի ունենա. նախարար