Բարսելոնա

Բարսելոնայի հայ տաքսիստներն առաջարկել են բուժաշխատողներին անվճար տեղափոխել

137
(Թարմացված է 14:21 16.03.2020)
Բարսելոնայում աշխատող հայերը յուրօրինակ քայլ են արել ու իրենց օգնությունն առաջարկել տեղի բուժաշխատողներին։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Բարսելոնայում հայ տաքսիստները որոշել են իրենց ներդրումն ունենալ կորոնավիուսի կանխարգելման հարցում։ Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ նրանք բուժաշխատողներին անվճար են տեղափոխելու։

Facebook սոցիալական ցանցի էջում նշված են նաև 9 հայ տաքսիստների տվյալները, այդ թվում` հեռախոսահամարները, որպեսզի անհրաժեշտության դեպքում զանգահարեն նրանց։

Իսպանիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը քիչ չէ. այսօրվա դրությամբ 7988 դեպք է գրանցվել։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակման 30 դեպք է գրանցվել։

Հայաստանը ծափահարում է կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողներին. տեսանյութ

137
թեգերը:
վարորդ, հայ, Իսպանիա
Ըստ թեմայի
Հայտնի է` որտեղ են մեկուսացրել Իտալիայից Հայաստան հատուկ չվերթով ժամանած քաղաքացիներին
Կորոնավիրուսի դեպք է արձանագրվել Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում․ Փաշինյան
Հայաստանում կորոնավիրուսով առաջին վարակվածը կպարգևատրվի խրախուսական պատվոգրով. Փաշինյան
Իլոն Մասկ

Իլոն Մասկը ստիպված է եղել փոխել երեխայի անունը. նորը պակաս տարօրինակ չէ

31
(Թարմացված է 01:01 26.05.2020)
Ծնողներն ի սկզբանե ուզում էին երեխային կոչել X Æ A-12, սակայն Կոլիֆոռնիայի օրենքներով` երեխային գրանցելու համար նրա անվան մեջ կարելի է կիրառել միայն լատինական տառեր։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի –Sputnik. Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր, գործարար Իլոն Մասկն ու նրա կինը` կանադացի երգչուհի Գրայմսը, ստիպված են եղել փոխել իրենց նորածին որդու անունը` Կալիֆոռնիայի նահանգի օրենքի պահանջների պատճառով։ Երեխայի անվան հետ կապված նորությունը Instagram–ի իր էջում հայտնել է գործարարի կինը։

Ծնողներն ի սկզբանե ուզում էին երեխային կոչել X Æ A-12, սակայն Կոլիֆոռնիայի օրենքներով երեխային գրացնելու համար նրա անվան մեջ կարելի է կիրառել միայն լատինական տառեր, ապաթարց և տրոհագիծ։

Սակայն Մասկն ու Գրեյմսը երեխային սովորական անունով չեն կնքել, նրանք պարզապես վերջին տառերը փոխարինել են «Xii»–ով։ Տղայի նոր անունը X Æ A-Xii է։

2019–ին Նարեներն ու Դավիթները «հաղթել» են բոլորին

Փոքրիկի մայրը կարծում է, որ նոր անունը նախորդից լավն է, միևնույն ժամանակ Գրեյմսը չի նշել, թե ինչպես է նոր անվանը վերաբերվում Կալիֆոռնիայի օրենսդրությունը։

Ձախողո՞ւմ, թե՞ շոուի մաս. Իլոն Մասկը ներկայացրել է իր նոր Cybertruck պիկապը. տեսանյութ

31
թեգերը:
անուն, երեխա, Իլոն Մասկ
Ըստ թեմայի
Իլոն Մասկը «հիանալի» է անվանել ռուսական ՌԴ-180 հրթիռային շարժիչը
Tesla-ի մեքենաներն ավելի խելացի են դարձել. ի՞նչ նորություն է մոգոնել Իլոն Մասկը
Հայրիկ է դարձել 6–րդ անգամ․ միլիարդատեր Իլոն Մասկը ցույց է տվել նորածին որդուն
Армяно-грузинская граница

Ռուսաստանի քաղաքացի հայերը փակված են մնացել Վրաստանի սահմանին․ ինչ է ասում դեսպանատունը

37
(Թարմացված է 23:21 25.05.2020)
Երևանում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը նորից է ներկայացրել է այն տարբերակները, որոնցով քաղաքացիները կարող են Հայաստանից Ռուսաստան վերադառնալ։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik․ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը մեկնաբանել է մամուլում հայտնված տեղեկություններն այն մասին, որ ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիները Վրաստան մուտք գործելիս մնացել են Բագրատաշենի անցակետում։

Ավելի վաղ այդ մասին գրել էր shamshyan.com կայքը՝ նշելով, որ մոտ 130 մարդ որոշել են Ռուսաստան վերադառնալ անձնական ավտոմեքենաներով, սակայն կորոնավիրուսի շրջանում Վրաստանի հաստատած սահմանափակումների պատճառով մաքսատան ծառայողները թույլ չեն տալիս հատել սահմանը։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղար Ալեքսանդր Գուչկովը նշեց, որ դեսպանատունը մի քանի անգամ նախազգուշացրել է, որ Վրաստանի տարածքով անձնական ավտոմեքենաներով տարանցումն այս պահին անհնար է այդ երկրի իշխանությունների կողմից սահմանված սահմանափակումների պատճառով:

Այդ սահմանափակումները դեռևս գործում են։ Ավելին` այդ մասին տեղեկատվությունը հասանելի է։ Դեսպանատունն այդ քաղաքացիներին Ռուսաստան վերադառնալու մի քանի տարբերակ է առաջարկել՝ ինչպես օդային, այնպես էլ ցամաքային տրանսպորտով, մասնավորապես՝ հարմարավետ ավտոբուսներով։

«Ընդ որում` եթե նրանք պատրաստ լինեն օգտվել դեսպանատան ընձեռած հնարավորություններից, ապա մենք ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հետ համատեղ նրանց համար մշակել ենք այդ կենտրոնի տարածքում իրենց մեքենան անվճար ժամանակավոր պահպանության թողնելու հնարավորություն»,-հիշեցրել է Գուչկովը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե մարդիկ, իբրև թե, չէին կարող գրանցվել մեկնելու համար, նրանց մոտակա չվերթի մասին հաղորդագրություններ չեն եկել և այլն, ապա, Գուչկովի խոսքով, դեսպանատունն ավտոբուսով վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիների ցուցակներ է կազմել։ Անունները համաձայնեցվել են վրացական կողմի հետ՝ տեղափոխումը կազմակերպելու համար։ Համավարակի և հաստատված սահմանափակումների շրջանում դեսպանատունը այդկերպ երկու խմբի վերադարձ է կազմակերպել։ 

Իսկ «Госуслуги» հարթակում գործարկվել է օդային տրանսպորտով վերադառնալ ցանկացող քաղաքացիների գրանցման համակարգը։ Համակարգը նորմալ է աշխատում, մարդիկ կարող էին դրա միջոցով գրանցվել և ինքնաթիռով գնալ տուն։

Դեսպանատունը կրկին հիշեցնում է, որ տունդարձի կազմակերպման այս ամբողջ աշխատանքն իրականացվում է ՌԴ տարածաշրջանային իշխանությունների, նախարարությունների, գերատեսչությունների հետ համակարգմամբ՝ կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբի գլխավորությամբ:

Դեսպանատնից նախազգուշացրել են, որ այս աշխատանքից դուրս ձեռնարկվող մասնավոր գործողությունները ոչ միայն կարող են լուրջ հետևանքներ ունենալ հենց քաղաքացիների համար, այլև տուն վերադառնալու գործընթացի կազմակերպման զգալի խոչընդոտ դառնալ:

Վրաստանն ուզում է լինել առաջին երկիրը, որը կբացի սահմանները զբոսաշրջիկների համար

Նշենք, որ Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը պարբերաբար տեղեկություններ է հրապարակում առաջիկա չվերթերի և հայրենիք վերադարձի կազմակերպման կարգի մասին: Վերջին մեկ ամսում Հայաստանից Ռուսաստանի տարբեր շրջաններ է մեկնել շուրջ 500 մարդ։

37
թեգերը:
կորոնավիրուս, Բագրատաշեն անցակետ, ավտոմեքենա, հայեր, հայ, Ռուսաստան, Վրաստանի Հանրապետություն
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում
Ըստ թեմայի
ՀՀ քաղաքացիների հետ միջադեպ Վերին Լարսում․ դեսպանությունը բացատրեց` ինչ է տեղի ունեցել
Ռուսաստանում ՀՀ դեսպանության անունից կեղծ պատվերներ են արվում
Հայաստանում ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժինը էլեկտրոնային գրանցումը կսկսի «մաքուր էջից»